
ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
- Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։

Դրանք ներկայումս ահավոր շատ են, «կռիվ-կռիվ» խաղալուն կարոտ մնացածները։ Ի՜նչ իմանաս, գուցե մանուկ հասակում ծնողները նրանց շուտ էին քշում տուն, սատանան գիտե։ Եւ ահա այսօր շտապում են վերցնել իրենցը, իսկ մենք նրանց հետ մի տեսակ չենք համընկնում ամպլիտուդայով, ինչը ցավալի է։
Մենք ուզում ենք արդեն զավակներին ու թոռներին դաստիարակել, իսկ նրանք` դեռ «կռիվ-կռիվ» խաղալ։ Նայում ես ոմանց. ախր հասուն քեռի է, ե՛ւ պատկառելի փոր ունի, ե՛ւ կրկնակզակ, բայց մագլցում է հարթակ, սեղմում բռունցքներն ու «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։ Լավ, ամոթ չի՞։
Թեպետ, փոխանցենք խոսքը պայքարողներին.
Ալիկ Արզումանյան. «Ոչ մի սահմանադրություն, ոչ մի օրենք, ոչ մի դատարան չի կարող սպանել ազատությունը, քանի որ դա ողջ է մեր սրտերում։ Դրա համար մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտերը լի են այդ ազատությամբ»։
Գագիկ Ջհանգիրյան. «Չենք վերադառնա մեր առօրյային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը։ Ունենք հաղթանակի հասնելու բոլոր նախադրյալները»։
Սմբատ Այվազյան. «Ամնիստիայի մասին՝ իմացեք, մեզ ազատ արձակելով հարցը ոչ թե փակվեց, այլ ընդհակառակը՝ նոր բացվեց»։
Ինչպես տեսնում եք, անցել են այն ժամանակները, երբ երկու պատուհասներից հարկ էր լինում ընտրել չարյաց փոքրագույնը։ Ներկայումս պատուհասների ընտրությունն անհամեմատ հարստացել է։
Դժվար թե իմաստ ունի շարունակել մեջբերումները։ Առանց այդ էլ պարզ է, որ պերմանենտ ապուշությունը առհասարակ հայրենի նեոբոլշեւիկների հոգու, մարմնի եւ իրականության ամենաներդաշնակ վիճակն է, նրանց իդեալը։ Այդ հոգեվիճակում նրանց համար ոչինչ նշանակություն չունի։ Ամեն ինչ տոն է, բոլոր մտքերը հիասքանչ են, եւ դրանք բոլորն էլ իմաստազուրկ, քանզի ոչ թե մտքեր են, այլ ապուշության հետեւանք։
Մարդկանց միջավայրում ապրելու համար իսկական ապուշից ոչ մի ջանք չի պահանջվում։ Հակառակը, ջանքեր պահանջվում են ուրիշներից, այն էլ ինչպիսի՜։
Ապուշությունը շրջապատից պահանջում է անկեղծության, բարության ու ջանասիրության առավելագույն քանակ։ Միայն ապուշության օգնությամբ կարելի է իսկապես վսեմ արարքների դրդել նրանց, քանզի ապուշի հետ կյանքը մարդկային վիթխարի սխրանք է։ Իսկ ամենազարմանալին այն է, որ ապուշի ցանկացած արարքներ միշտ էլ չափազանց մեծ նշանակություն ունեն։ Ըստ որում՝ բոլորի համար, բացի հենց իրենից։ Քանզի նա ապուշ է։
Հավատացեք, մենք բնավ չենք ցանկանում ինչ-որ բանով վիրավորել ազատագրիչներին։ Ասենք, անհնար էլ է վիրավորել։ Ինչպես էլ նրանց անվանես, միեւնույն է, հաճոյախոսություն է ստացվում։ Պարզապես ուզում ենք, որ մարդիկ չշփոթեն վագրին սոված կատվի հետ։
Մինչդեռ ինչքա՜ն լավ կլիներ, եթե միտինգի հռետորները անեծքներ ու սպառնալիքներ չժայթքեին, այլ բանավեճ վարեին քաղաքական հակառակորդի հետ, օգտագործելով Սոկրատի մեթոդը։ Վերջինս մեծագույն փիլիսոփաներից մեկն էր, որ երբեւէ տեսել է աշխարհը։ Նա արեց այն, ինչը մարդկության պատմության մեջ հաջողվել է լոկ հատուկենտ մարդկանց. արմատապես փոխեց մարդկային մտածողության ողջ ընթացքը։ Եւ այժմ՝ Սոկրատի մահից քսաներեք հարյուրամյակ անց, նրան երկրպագում են որպես մարդկության իմաստնագույն ուսուցիչներից մեկին։
Ինչո՞ւմ է ամփոփված նրա մեթոդը։ Ասո՞ւմ էր արդյոք փիլիսոփան մարդկանց, որ իրավացի չեն։ Օ՜, ո՛չ, միայն ոչ Սոկրատը։ Դրա համար նա չափից ավելի իմաստուն էր։ Խոսակցություն վարելու սխեման, որ ներկայումս հայտնի է որպես «Սոկրատի մեթոդ» հիմնված էր ընդդիմախոսից մի շարք դրական պատասխաններ ստանալու վրա։ Տալիս էր հարցեր, որոնք այլընտրանք չէին թողնում «այո» պատասխանին եւ, ստիպելով զրուցակցին ընդունել մի կանխավարկածը մյուսի հետեւից, դրական պատասխանների շղթայով մղում էր նրան այն եզրակացության, որը կատաղի առարկության կբախվեր դրանից մի քանի րոպե առաջ։
Ահա թե ինչպես է պետք բանավեճ վարել, այլ ոչ թե անկապ նախադասություններ ճչալ միտինգի հարթակից։ Պետք չէ մոռանալ, որ սպիտակի եւ սեւի միջեւ ընկած են մոխրագույնի բազմաթիվ երանգներ։
Բայց ոչինչ, Սոկրատի մեթոդի մասին պատմելուց հետո մենք այժմ առիթ ունենք վարժանքներ անելու այնպիսի կարեւոր առաքինության մեջ, ինչպիսին հույսն է։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 4
2005 թվականին Երեւանի մի գեղատեսիլ ու գողտրիկ անկյունում բացվեց «GOLDEN PALACE» Business-VIP կարգի հյուրանոց, որը մինչեւ 2006 թվականը ղեկավարում էին հնդիկ, այնուհետեւ արաբ տնօրեններ եւ կազմակերպում սպասարկումը ...ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵՑԻՆ
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները շրջել են ներքնակը եւ երեխան հայտնվել է ջրում: Ժամը 15։30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի փրկարարական ...ԲՌՆՎԵՑԻՆ
Թմրամիջոց բերողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի ...ՍՈԿՐԱՏԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 10
Նախօրեին Մատենադարանի մոտ տեղի ունեցած միտինգում ելույթ ունեցող բոլոր հռետորներից փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» խաղալուց հավեսը չհանած մարդկանց վճռականության հոտ էր գալիս։
Դրանք ներկայումս ահավոր շատ են, ...ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը։
Շատերն առ այսօր չեն կարողանում ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵՆ
Սեփ. լրտվ. 1
Ռուսաստանի Դաշնության նախագահի մարդասիրական ու մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼ-ՕՂԼԻՆ երեկ Ստեփանակերտից ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու ...ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
«Եթե Թուրքիան պատրաստ է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել: Մենք սպասում ենք գործնական քայլերի»,- հայտարարել է երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ...ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
2009 թվականի առաջին վեց ամիսներին ոստիկանության քննչական մարմինը 765 ճանապարհատրանսպորտային պատահար ...ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Ի.ՎԻՐԱԲՅԱՆ
Արտգործնախարարությունում երեկ ճեպազրույցով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆԻՍԸ եւ Հայաստանի արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Մի քանի օր ...«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՌՆԵԼ ԿԱ» ԱՍԵԼՈՎ... ՈՒՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԿՇՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Ներկայացնում ենք գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ զրույցի շարունակությունը՝ մեր կյանքի, իրականության բազմազան խնդիրների ու երեւույթների մասին
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ԷԼԻՏԱ» ՈՒ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՍԵՐ»
-Երեւանը, փշաքաղված ոզնու ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումները մնացել են անփոփոխ։ ՀԲ-ն առաջվա նման համոզված է, որ այս տարի կարձանագրվի 9-10 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին երեկվա մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԱՄԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՏՎԵՑԻՆ
Միջազգային հանդիպումները անաչառ մրցավարի հաստատակամությամբ տարեցտարի անմրցունակության դատավճիռ են կայացնում հայկական ֆուտբոլին։ Եվրագավաթների հերթական խաղարկության մեկնարկը միայն հաստատում է դրական տեղաշարժի ...ՆՊԱՏԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼՆ ԷՐ
Ֆրանսիայի հավաքականի հետ արագ շախմատի վերջին ընկերական մրցախաղը համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանու առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը կարեւորում ...«ԿՈՒԶԸ» ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
«Ունենք անկախ պետություն, երկիր։ Դա ամենամեծ բանն է։ Հիմա դա մենք միգուցե խորությամբ չենք գիտակցում։ Ոչի՛նչ։ Մեր սերունդները կգիտակցեն։ Կարեւորը՝ մենք ունենք, սահմանները պահել ենք, գոնե այդքանով դա մեծ ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ
1
Ուկրաինայի Դնեպրոպետրովսի մարզի Մարգանեց քաղաքում ազգային հողի վրա հունիսի 28-ին անկարգություններ են սկսվել ծագումով հայաստանցու կողմից ուկրաինացի ոստիկանի սպանությունից հետո:
Տեղի մամուլը հաղորդում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ առավոտյան Մոսկվայում սպանվել է 51-ամյա հայաստանցի Միխայիլ Հախատուրյանը: Վերջինս Ուֆա քաղաքի բնակիչ էր եւ, որոշ տվյալներով, իր բիզնեսը ուներ Մոսկվայում: Նա տուն էր վարձել Զորգե փողոցում, որտեղ էլ ...ԱՌԱՅԺՄ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԱՆՁՆՎԻ
2Վերջին օրերին լուրեր են շրջում, թե պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կհանձնվի իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 31-ը: Երեկ նրա փաստաբան Արա Զաքարյանը դժվարացավ կոնկրետ օր հայտնել կամ շրջանառվող լուրերը ...6։0
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Հանդիպեցին պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 ...ՃԵՆՃԱՄՈՄԸ ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, արմատականների վերջին հանրահավաքը կարողացա՞վ ըստ արժանվույն գնահատել համաներում հայտարարելու բարի ...Ո՛Չ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԹՌՉԵԼՈՒ ՏԻԵԶԵՐՔ, Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեք նախկին մշակույթի նախարարներ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է
ՄԱՆՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

