
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
- Բայց շրջվում՝ մեզ են ուտում

Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» մոտեցումներով հեռու չենք գնա։ Դա ասվում էր մի ժամանակ, երբ ոչ ընտրություն կար, ոչ «Վերվարած», ոչ «Որոգայթ», ոչ էլ «Որբեր»։ Ձեզ չի՞ թվում, որ «ճշտով, գողականովը» այլ մետաստազներ է տվել, վերածվելով համահասարակական չարիքի։
-Դե, դա ակնառու է։ Եթե նույնիսկ նոր սերնդին նայեք, անգամ՝ 12-13 տարեկաններին, ակնառու է։ Այգեձորում 2 դպրոց կա, ամեն առավոտ, լսում եմ երեխեքի խոսակցությունը։ Որպես այդպիսին, խոսակցություն չկա։ Համատարած «ռազբիրատ» է, ուրիշ ոչինչ։ Անընդհատ՝ «դու ճիշտ ես, դու սխալ ես», «ապեր, գողականով քեզ սխալ կհանեին՝ ոտից գլուխ»։
Լավ, դեռ «իրանց», հերն անիծած, իրենք ինչ-որ բան են փախցնում։ Բայց իրենց հետեւից սերունդ են փչացնում։ «Իրենք»-ն այսպես կոչված էլիտան է, որի մոտեցումներում բան չի փոխվելու, այդպիսին էլ գնալու են՝ պրծնեն։ Բայց իրենց հետեւից սերունդ է գալիս, որն իրենց ստեղծած երկրում է ապրում եւ տեսնում է, թե ոնց են «իրենք»-ն ապրում, մտածում է՝ ի՛նքն էլ այդպես պիտի ապրի։ Այսինքն՝ այսօրվա 15-17 տարեկաններին էլ ենք արդեն կորցնում, նույնիսկ՝ 10-11 տարեկաններին էլ, հնարավոր է, կորցնում ենք։
Գիտե՞ս, մյուս կողմից էլ՝ նրբացած ջահելներ կան։ Նրբացած այնքան, որ այս հասարակության մեջ անկարող են ապրել։ Մեր հեղինակներից մեկը, որ բանակից նոր է վերադարձել, ասում է, որ այս վերջին զորահավաքին այնպիսի տղերք են եկել, որ եթե հանկարծ մի կտոր հացը չտաս, քիչ է մնում՝ գնա իրեն սպանի, հիստերիայի մեջ է ընկնում։
Սրանք էլ ինտերնետի զոհերն են։ Սրանք վիրտուալ աշխարհից եկել ու միանգամից ընկել են իրական կյանքի մեջ, այն էլ՝ ի~նչ տեսակ իրական։ Այսինքն՝ սերնդի մի մասն էլ ինտերնետում՝ այդ սարդոստայնում է գնում-կորչում։
Մենք խոսում ենք մի թեմայով, որ երեւի ծիծաղելի ռոմանտիզմ կարող է համարվել։ Որ իրենց հարցնես, ի՞նչ սերունդ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ բարոյականություն։
-Բայց չէ՞ որ նույն հայերը, հայտնվելով, օրինակ, ԱՄՆ-ում կամ Բելգիայում, շատ լավ էլ դրսեւորվում են, հանգիստ ապրում են, հրաշալի բարգավաճում են։
-Իհարկե, այդքան էլ այդպես չէ։ Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք առանձին մարդկանց հաջողությունները, մինչդեռ ընդհանուր մի զանգված կա, որ այնտեղ էլ մի լավ օրի չէ։ Մյուս կողմից, այնտեղ, վերջիվերջո, վախենում էլ են։ Այդ պետություններում օրենքը գործում է, խախտման դեպքում՝ մահակը գլխին կիջնի։
-Ուրեմն գուցե պե՞տք չէ ոչ մի նոր «սիստեմ» հորինել։ Գուցե ուղղակի պետք է հետեւե՞լ ինչ-որ կոնկրետ կանոնների։
-Համաձայն եմ, բայց ո՛ր կանոնը դրեցին, որ հետեւեն, չստացվեց։ Չի ստացվում։ Դա կանոնների խնդիր չէ, պրոբլեմը հետեւողներն են, ուրեմն այդ հետեւողները ուրիշ տեսակ են, հասկանո՞ւմ ես։ Սրանց ուրիշ կանոն է պետք ուրեմն։ Այլ բան չեմ կարող ասել։ Ահա 15-20 տարի է, տեսնում ենք... Չնայած, կարելի է ասել, կոմունիստների ժամանակ էլ էինք տեսնում՝ դա էլ չէին հարգում։ Էլի այդպես՝ ուրիշ մենթալիտետով, տնավարի, էլի շրջանցելով, հերթ չկանգնելով, իրար վրա գոռգոռալով։ Հիմա էլ կարծես թե նույն բանն է։
ՀԴՄ ԿՏՐՈՆՆ ՈՒ...
«ԵՐԿԻՐԸ՝ ԵՐԿԻՐ ՉԻ»
-Կներեք, «հերթ» ասացիք, փոքր-ինչ շեղվեմ. դուք պահանջո՞ւմ եք ՀԴՄ կտրոնը։
-ՀԴՄ կտրոնը պահանջում էի։ Բայց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոնն էլ թատրոն է։ Դրա համար էլ՝ դադարեցի։ Եւ հետո՝ ճգնաժամ է, այդ աստիճան էլ չի կարելի մարդկանց խեղդել, իսկապես տակից դուրս չեն գալիս։
Մեծ խանութներում գուցե արժե պահանջել, բայց փոքրերին... Չի՛ կարելի մարդկանց այդքան ճնշել։
Ինքս էլ հարկային դաշտում եմ՝ իմ խմբագրած թերթի պատճառով։ Ու անձամբ գիտեմ, թե այդ հարկային դաշտն ի՞նչ է։ Ես գնացել, հաշվետվություններ եմ տվել, գիտեմ, թե դա ինչ նյարդեր է ուտում մարդուց եւ ինչքանով է պետք։ Պարզվում է՝ այնքան էլ պետք չէ։ Ընդամենը թերթ ես հրատարակում պետական պատվերով, բայց քեզանից անընդհատ ինչ-որ վիճպետկոմ, սոց, մոց, բոց, հոգիդ հանում են։ Ու միայն մտածում ես՝ թերթի հե՛րն էլ անիծած, ամեն ինչի հերն էլ, մենակ չմտնես հարկային։
-Այսինքն՝ կանոններից վախեցո՞ղը չենք, նույնիսկ՝ երթեւեկության։
-Ասեմ, թե ով չի վախենում երթեւեկության կանոններից։ Չեն վախենում մարշրուտկայի վարորդները։ Բացարձակապես չեն վախենում, ինչ ուզում՝ անում են, որովհետեւ իրենց գլխին «տեր» կա, որն ասել է՝ «դու քշի՝ փողը բեր, իսկ մնացածի հետ գործ չունես»։
Հեռու չգնամ օրինակի հետեւից։ Հենց այսօր վարորդի կողքն էի նստած։ Ամեն անգամ, կանգառ չհասած՝ ձեռքը դնում է «սիգնալին»։ Վերջը չդիմացա, ասացի՝ ինչո՞ւ ես անընդհատ ազդանշան տալիս, դիմացը քո նման վարորդ է, կարո՞ղ է՝ ուղեւորի մի կեսը դրսում թողնի ու շարժվի։ Ինչո՞ւ ես քո նման վարորդի ներվերն ուտում։
Սկսվեց։ «Էս իշխանությունը...»։ Բայց ի՞նչ կապ ունի իշխանությունը։ Իշխանությունն է ասում՝ «սիգնա՞լ տուր»։ Բայց էլ՝ ո՞ւր։ Գնա~ց՝ «երկիրը երկիր չի»։ Վերջում էլ, չգիտես թե ում սպառնալով՝ «վափշե ամեն ինչ կծախեմ, ախպեր, ես ոչ ազգ եմ ուզում, ոչ հայրենիք եմ ուզում, մենակ ստեյից գնամ...»։
«ՄԱՐՏԻ 1»-ԻՑ ԴԱՍ ՉԵՆՔ
ՔԱՂԵԼ
-Մարտի 1-ին մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Ցնցում։ Բայց ի՞նչ հետեւություն այդ ցնցումից։
-Չգիտեմ։ Ինձ արդեն թվում է, որ մեր հասարակությունն ավելի շատ ցնցվում է թատերային բովանդակությամբ։ Ամեն ինչ կարծես անում է ինչ-որ ցուցադրականությամբ։ Երեւի մեր մեջ դա կա։ Վրացիներից շատ չէ, բայց կա։ Չեմ ասում, թե մենք ենք ամենացուցադրականը, բայց ունենք այդ հատկանիշը։ Ինչ որ կա, այն եմ ասում։
«Մարտի 1»-ի զոհերի ամենամոտիկ հարազատները ողբում էին։
Իսկ մյուսներից շատ-շատերն էլ սգում էին կամ սգակցում, բայց անկեղծ չէին։ Եւ «մարտի 1»-ը դարձավ ինչ-որ դրոշ։ Ավելի ճիշտ, դա էլ դարձրին թատրոն, ու մինչեւ հիմա էլ թատրոն է, ու քաղաքական գործիչների համար ընդամենը խաղաթուղթ է՝ իրար վրա քսի տալով. «բա մարտի 1-ը», «բա Փաստահավաք խումբը»։ Նայում ես ու զգում, որ քեզ ձեռ են առնում։ Ի՞նչ Փաստահավաք, ի՞նչ բան...
Մեկ տարուց ավելի է անցել, բայց 10 զոհվածներից ոչ մեկի հարցով ոչ մի բան չկա, ո՞վ խփեց, ի՞նչ եղավ։ Չկա։ Մնացածի դատավարություններն էլ չկան։ Համաներումով անցավ։ Ես էդպես էլ չիմացա՝ մեղավորն ո՞վ էր, ինչո՞վ էր մեղավոր, էդ նստածներն ինչո՞վ էին մեղավոր։ Չեմ իմանում։
-Հիմա կասեն, այ, եթե ինտելիգենցիայի ներկայացուցիչն է այդպես խոսում, հապա ժողովուրդը, ու նման բաներ։
-Հա, մահակն անընդհատ իջացնում են ինտելիգենցիայի գլխին։ Այնպես որ ձայնը դուրս չգա։
Ես ոչ ոստիկան եմ, ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ նպատակ ունեմ ժողովրդով մանիպուլյացիաներ անելու, ինչպես իրենք են անում։
Այդ «ժողովրդով» մանիպուլյացիաներն արդեն սրտխառնուք են առաջացնում։ Ես «ժողովուրդ» բառը դադարել եմ գործածել, ուզում եմ լեկսիկոնիցս հանել, որովհետեւ կեղծությունը միանգամից խփում է քիթ-մռթիս։
Հասկանո՞ւմ ես, ես չեմ հավատում քաղաքական խմբավորումներին, ովքեր խոսում են ազգի անունից, ցեղասպանությունից ու Ղարաբաղի խնդրից։ Չեմ հավատում, որովհետեւ խոսողներից ոմանք, ընդամենը մի քանի տարի առաջ ասում էին՝ «Ղարաբաղի խնդիրն այդքան էլ կարեւոր չի, կարեւորը՝ մենք լավ ըլնենք»։
Այսօր, եթե ճառերը լսենք, պարզվում է, կարեւորն իրենց համար նորից Ղարաբաղի խնդիրն է։ Այսինքն՝ իրենց համար կարեւորը մի՛միայն իրենց շահախնդրություններն են, մնացած ամեն ինչը մանիպուլյացիայի ու սպեկուլյացիայի է ենթարկվում, երբ ուզեն, ինչ ուզեն՝ կասեն։ Այսինքն՝ իրենց ասած ժողովուրդն իրենց համար ընդամենը միս է, գործիք է։ Իրենք գիտեն, որ գալու են իրենց հետեւից, գիտեն՝ ոնց համոզեն, գիտեն համոզելու ձեւերը։ Եւ քանի սոված մարդ կա՝ էնքան հեշտ է ազդելը։
Ասվածն իշխանավորներին էլ է վերաբերում, ոչ միայն ընդդիմությանը։
Ես փաստեր չունեմ, բայց տեսնում եմ. ընդդիմությունը ծառայում է ուրիշ տերերի, գուցե օվկիանոսից այն կողմ, սրանք ծառայում են ուրիշ տերերի։ Տերերն ինչ ուզում են, իրար մեջ որոշում են, հետո հրահանգներն իջեցնում են ներքեւ ու նման դեպքում «մարտի 1»-եր էլ կլինեն, ուրիշ բաներ էլ։
-Ամենեւի՞ն դաս չենք քաղում։
-Չենք քաղում։ Օրինակ, էն մարդը, ով որ այդ միտինգներն անում էր 10 օր, 20 օր, չէ՞ր իմանում, որ դրա վերջն այդպես է լինելու։ Շա՛տ լավ գիտեր։ Նա հին քաղաքական գործիչ է, այսպես ասած, «գայլ» է՝ հեղափոխական։ Եթե այս երեխեքը ամիսներ են անցկացրել նրա միտինգներում, ես տարիներով եմ կանգնել իր միտինգներին։ Ինքը չէ՞ր իմանում, ուր է տանում։ Շատ լավ իմանում էր՝ 10 հոգի էլ կզոհվի, 100 հոգի էլ կզոհվի...։ Բայց պետք եկած պահին ինքը՝ չկար։ Ինքը մեծ ա, հո ինքը դրանց հավասար չի՞, որ գնա...
-Տեսակետ կա, որ կիրառված համաներումը կնպաստի հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի վերականգնմանը, իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը։ Կնպաստի՞։
-Իմ կարծիքով, ոչ մի բանի էլ չի նպաստի։ Չի նպաստի, որովհետեւ ի սկզբանե ոչ ոք միտք չունի երկխոսության գնալու, կարիքն էլ չունի, նպատակն էլ չունի, իրենց ճիշտ հակառակն է պետք, իրենց պետք չի երկխոսություն։ Իրենց՝ ընդդիմությանը եւ իշխանությանը։ Ընդդիմությունը գնա երկխոսության, որ ի՞նչ անի։ Բա իրենց «հաղթելու ե՞նք»-ը։ Դրա վրա է, չէ՞, ամեն ինչ հիմնված։
Չի լինի, ինձ թվում է, այդ երկխոսությունը։ Եթե իսկապես մտածեին երկրի ու ժողովրդի մասին, գուցե լիներ։
Սակայն մտածում են, որ երկխոսեն, ապա՝ կպրծնի ընդդիմությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ մի քիչ զիջողական խոսք ասաց միտինգին, իր իսկ կողմնակիցները հաջորդ օրը քրֆում էին՝ «ծախվեց»։ Այստեղ ինչ-որ անհասկանալի, պաթոլոգիական կռիվ է գնում։ Երկու մասի բաժանված՝ պատրաստ են իրար հոշոտել։ Շատ թշնամական են։ Հիմա, պարզվեց, թուրքի հետ ավելի հեշտ է խոսել, քան միմյանց հետ։ Տարօրինակ է, բայց այդ է։
Երկու մասի բաժանված՝ ուզում են իրար ուտեն։ Բայց շրջվում՝ մեզ են ուտում։ Ու այդ ամենից համերաշխության հոտ չի էլ գալիս։
Շարունակելի
- ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

