
ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
- ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվելով բոսնիական «Շիրոկի Բրիեգ» ակումբին, գործնականում նվազագույնի հասցրեց պայքարը շարունակելու իր հնարավորությունը։

Այս հանդիպումը ոչ միայն ազդարարեց նոր մրցաշարում հայրենի թիմերի մեկնարկը, այլեւ եվրոպական ակումբային գավաթներում հայ-բոսնիական առաջին դիմակայությունը դարձավ։ Առհասարակ երկու երկրների ֆուտբոլային մրցակցությունը սկսվեց ազգային հավաքականների մակարդակով անցյալ տարվա խաղից։ Ինչպես հայտնի է, 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բոսնիայի հավաքականը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը։
Ակումբային ֆուտբոլը, իհարկե, տարբերվում է հավաքականների հանդիպումներից։ Ազգային տարրը այստեղ գերիշխող չէ, քանզի ակումբների կազմը հաճախ ինտերնացիոնալ է լինում։ Ահավասիկ, հյուրերի մարզաշապիկով Երեւանում դաշտ դուրս եկան ընդամենը երկու բոսնիացի, մյուսները խորվաթներ եւ բրազիլացիներ են։ Եթե հարավամերիկացիների ներկայությունը վաղուց արդեն դադարել է արտասովոր լինելուց, ապա խորվաթների առատությունն էլ իր հերթին օրինաչափ է, քանզի Շիրոկի Բրիեգ քաղաքը գտնվում է Բոսնիայի եւ Խորվաթիայի սահմանին, ու բնակչության մեծամասնությունը խորվաթներ են։ Այդ երկրի խորհրդանիշը կենտրոնական տեղ է զբաղեցնում անգամ համանուն ֆուտբոլային ակումբի զինանշանի վրա։
Երեւանը Ուկրաինային սահմանակից քաղաք չէ, սակայն «Բանանցը» եւ Դոնեցկի «Մետալուրգը» գործընկերային սերտ կապեր ունեն։ Պատահական չէ, որ միջազգային ասպարեզում մեր հերթական մեկնարկից առաջ հայկական թիմը համալրում էր ստացել Դոնբասից։ Բնականաբար «Բանանցին» օգնելու են գործուղվել «Մետալուրգի» ամենեւին էլ ոչ առաջատար խաղացողները։ Դիմիտրո Նազարենկոն եւ Յարեմա Կավացիվը կոչված էին ամրացնելու երեւանյան ակումբի պաշտպանության կենտրոնը։ Սակայն ստացվեց այնպես, որ հենց այդ դիրքից հյուրերը երկու անգամ գրավեցին Ստեփան Ղազարյանի դարպասը։ Թեպետ, ինչպես ասում են, նվեր ձիու ատամները չեն նայում։
Մրցակիցները բացարձակապես անծանոթ լինելով, խաղը սկսեցին հետախուզությամբ։ Մոտավորապես 15-րդ րոպեից սկսած, նրանք կարծես մոտավոր պատկերացում կազմեցին հակառակորդի մասին եւ անցան ավելի ակտիվ գործողությունների։ Առաջին հարվածը հասցրին հյուրերը։ «Շիրոկի Բրիեգին» արագ, բազմաքայլ կոմբինացիա հաջողվեց, որը նկատելի խուճապ առաջացրեց «Բանանցի» պաշտպանական դիրքերում։ Բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց դարպասից բարձր հարվածով։ Եւս երեք րոպե անց դարպասապահ Ստեփան Ղազարյանը սլացիկ ցատկով չեզոքացրեց մրցակցի հարվածը տուգանային հրապարակի ձախ եզրից։
Մի պահ ընդհատելով խաղի ընթացքի շարադրանքը, նկատենք, որ առաջին րոպեներին հյուրերը անանցանելի պատնեշ էին ստեղծել դաշտի կենտրոնում՝ տանտերերին գործնականում զրկելով կառուցողական գործողություններ կազմակերպելու հնարավորությունից։ «Շիրոկի Բրիեգի» ֆուտբոլիստները հենց դաշտի կենտրոնում էին դիմադրում երեւանցիներին, որոնք գրոհը շարունակելու համար սկզբում ստիպված էին դիմել հիմնականում երկար, բայց անարդյունավետ փոխանցումների։ Այն բանից հետո, երբ հյուրերը անսպասելիորեն մի փոքր հետ քաշեցին պաշտպանական գիծը, մեր ֆուտբոլիստներին հաջողվեց զգալիորեն աշխուժացնել իրենց խաղը։ Հարձակման գծում ակտիվությամբ եւ ինքնատիպ խաղով առանձնանում էր Սամվել Մելքոնյանը, որի օգտակար գործողության գործակիցը իրականում այնքան էլ բարձր չէր. Սամվելը հաճախ էր փորձում ինքնուրույն գտնել իրավիճակի լուծումը, բայց, որպես կանոն, հայտնվում էր խոտածածկին։ Ընդ որում, ոչ միշտ կանոնների խախտման պատճառով։
Այնուհանդերձ 21-րդ րոպեին «Բանանցը» կարող էր բացել հաշիվը։ Հերթական անգամ ճեղքելով բոսնիական ակումբի ամենախոցելի՝ կիսապաշտպանության ձախ եզրը, Արտակ Դաշյանը սլացավ գրեթե մինչեւ տուգանային հրապարակ եւ փոխանցում կատարեց դեպի դարպասի հեռավոր անկյունը, որտեղ ուշադրությունից դուրս էր մնացել Սարգիս Նասիբյանը։ Բայց մեր ֆուտբոլիստը կարծես պատրաստ չլինելով նման անակնկալի, հաջողացրեց երկու մետրից գնդակն ուղարկել անպաշտպան դարպասի վրայով։ Դա «Բանանցի» ամենաիրական գոլային հնարավորությունն էր ողջ խաղի ընթացքում։
25-րդ րոպեին օդային պայքարում Էդուարդ Կակոսյանը վնասվածք հասցրեց Մարիո Լյուբիչին, որը ստիպված էր թողնել խաղադաշտը։ Նրան փոխարինեց Իվան Զովկոն։ Երբ թվում էր, թե հայկական ակումբը աստիճանաբար տիրում է առավելությանը, «Շիրոկի Բրիեգին» արագ հակագրոհ հաջողվեց, տուգանային հրապարակի աջ եզրից Վագներ Սաթոսի փոխանցումը վարպետորեն կասեցրեց Դալիբոր Շիլիչը, որի թողած գնդակը մեր պաշտպանները անբացատրելիորեն հետ մղեցին գրոհին միացած Յուրե Իվանկովիչի ոտքին, որն էլ մի քանի մետրից հուժկու հարվածով բացեց հաշիվը։
Բաց թողած գոլը նկատելիորեն ընկճեց դաշտի տերերին, որոնք հետագայում այդպես էլ չկարողացան փոխել անհաջող դասավորվող խաղի ընթացքը։ Ճիշտ է, երկրորդ խաղակեսի սկզբում թվաց, թե կրկնվում է նախորդ 45 րոպեների պատկերը։ Մերոնք կարծես տիրում են տարածքային առավելությանը, սակայն խաղային մտածողության պակասը եւ փոխանցումների ցածր կուլտուրան նրանց թույլ չէր տալիս լրջորեն անհանգստացնել դարպասապահ Նիկոլա Մարիչին։ Բնականաբար պետք է արժանին մատուցել միանգամայն գրագետ գործող բոսնիական ակումբի պաշտպաններին։ Փոխարենը վտանգ էին պարունակում հյուրերի արագ հակագրոհները։ 53-րդ րոպեին Շիլիչը դեմ առ դեմ հայտնվեց Ղազարյանի հետ, շրջանցեց տուգանային հրապարակը անշրջահայացորեն լքած դարպասապահին, սակայն վերջին պահին Կասուլեին հաջողվեց չեզոքացնել վտանգը։ Քիչ անց Դիեգո Սոուզայի անհաջող փոխանցումը կարող էր տխուր ավարտ ունենալ «Բանանցի» համար, բայց Ղազարյանը հասցրեց ոտքով հետ մղել դեպի դարպասի մոտակա անկյունն ընթացող գնդակը։ Իսկ ահա 66-րդ րոպեին «Բանանցին» չփրկեց նույնիսկ դարպասաձողը։ Ուսուցողական կոմբինացիայի արդյունքում, որի ընթացքում մեր պաշտպանները թույլ տվեցին Շիլիչին անարգել ճեղքել պաշտպանության կենտրոնը եւ գնդակը փոխանցել Տիագու Ռոդրիգեսին, հաշիվը կրկնապատկվեց։ Բրազիլացու հարվածից հետո գնդակը դիպչելով հորիզոնական դարպասաձողին, վայրէջք կատարեց դարպասի գծից ներս։
Դրանից հետո «Բանանցի» խաղը վերջնականապես կազմալուծվեց, իսկ միակ հիշարժան դրվագը տեղի ունեցավ 81-րդ րոպեին, երբ Նորայր Գյոզալյանը թիմակցի աջ եզրից փոխանցումից հետո գլխի գեղեցիկ շարժումով գնդակի ուղղությունը շեղեց դեպի դարպասը, բայց Մարիչը մատների ծայրով այն դուրս հանեց հորիզոնական դարպասաձողի վրայով։
0։2 եւ մեկ շաբաթից անցկացվելիք պատասխան խաղում «Բանանցի» փրկվելու հնարավորությունները գրեթե զրոյական են։
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

