
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին բաժին ընկնող նման հանցագործությունների գծով նվազագույն ցուցանիշը Հայաստանում է՝ միջինը 1,5 դեպք։ Ուսումնասիրված երկրները Հայաստանի համեմատ բազմակի բարձր ցուցանիշ են արձանագրել։

Պարզվում է, 2004-08թթ. ԱՊՀ տարածքի երկրներում այս հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշը արձանագրել է Ռուսաստանը՝ 12,7 դեպք, իսկ ընդհանրապես այս առումով ավելի տխուր վիճակ է Գերմանիայում՝ 36,9 դեպք եւ ԱՄՆ-ում՝ 186,6։
Բնականաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում գրանցված հանցագործությունների ցուցանիշները չեն արտահայտում այդ հանցագործությունների իրական պատկերը, մանավանդ հանցագործությունների բնույթն այնպիսին է, որ տուժելու դեպքում, որպես կանոն, հատկապես ամուսնացած կամ բարեկամների ոտնձգությանը ենթարկված կանայք իրավապահներին չեն դիմում։
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության տվյալներով, 2004 թվականից սկսած Հայաստանում նկատվում է սեռական բնույթի հանցագործությունների աճի միտում։ Այսպես, եթե 2004 թվականին արձանագրվել է այդ բնույթի 48 դեպք, ապա 2008-ին՝ 63 դեպք։ Այս համատեքստում հատկապես շատացել են 16 տարին չլրացած անձանց՝ անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքերը։ Արձանագրված 63 հանցագործության դեպքերից 34-ը կամ 54 տոկոսը կազմում են դրանք։
Ի դեպ, հիշյալ հանցագործությունների գծով, առաջին տեղում Կոտայքի մարզն է, ապա՝ Երեւանը, երրորդ տեղում՝ Արարատի մարզը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնականում այս հանցագործության դեպքում կամ քր.գործի հարուցումը մերժվում է, կամ վարույթը կարճվում, կամ հաղորդում ներկայացրած անձինք իրենք են հրաժարվում եւ կամ դատարաններն են անհամարժեք գնահատականներ տվել գործերին։
Այսպես, անչափահաս Դ.Ն.-ի կամքին հակառակ (անունները պայմանական են) սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի հարուցած քրեական գործով նախաքննական մարմնի կողմից Ս.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր-ի 139 հ. 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի հանդեպ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), 266 հ. 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացում) եւ 272 հ. 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ նա 2008թ. հուլիսի 30-ին Վայքից Եղեգնաձոր տանելու պատրվակով իր ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան է նստեցրել անչափահաս Դ.Ն.-ին։ Ապա, ընթրելու է տարել նրան ինչ-որ սննդի օբյեկտ, որտեղ հյութի բաժակի մեջ լցրել է կոկաին տեսակի թմրամիջոց, որն էլ վերջինս խմել է։ Այսպիսով նա անչափահասին անօգնական վիճակի մեջ է դրել, ապա սեքսուալ բնույթի գործողություններ կատարել։
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ս.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սակայն դատարանը, պատշաճ չգնահատելով գործով ձեռք բերված տվյալները, անօրինական որոշում է կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելով գրավը։ Եւ միայն դատախազի բողոքի հիման վրա է բեկանվել դատարանի սույն որոշումը եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Բայց, մինչ դես-դեն, մեղադրյալն արդեն հասցրել է դիմել փախուստի եւ այժմ հետախուզման մեջ է։
Մեկ այլ օրինակ, իսկ դեպքի վայրը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն է։ Հրազդանի ջրմուղկոյուղու աշխատակից Ա.Խ.-ն 2007-ի մարտին այցելել է քաղաքի հանրակացարանի բնակիչներից մեկին եւ հայտարարել, որ վերջինս օգտագործված ջրի դիմաց մեծ պարտք ունի։ Միաժամանակ հայտնել է, որ կցանկանար ամուսնանալ նրա դստեր հետ։ Իսկ աղջիկը դեռ 12 տարեկան անգամ չկա։ Բայց դա բնավ չի անհանգստացրել ջրմուղագործին։ Մի քանի օրից նորից է եկել եւ ծնողի ներկայությամբ (մինչ այդ՝ 3-ն էլ ալկոհոլ են օգտագործել) սեռական բռնություն է գործադրել նրա անչափահաս դստեր նկատմամբ։
Ուսումնասիրությունները փաստում են, որ հայ ընտանիքներում հոգեկերտվածքային էական փոփոխություններ են կատարվել։ Երբեւէ կարելի՞ էր պատկերացնել, որ ավանդապահ հայ կինը կարող է այնքան դեգրադացվել, որ անչափահաս դստերը բռնի ուժով մղի սեռական հարաբերության։
Այս անգամ դեպքի վայրը Սյունիքի մարզն է, Ագարակ քաղաքը։ Քաղաքի բնակիչ Հ.Տ.-ն, 2003-ից ինտիմ հարաբերությունների մեջ լինելով Ն.Ս.-ի հետ, 2008-ի հուլիսին վերջինիս հետ համաձայնության է եկել նրա դստեր՝ անչափահաս Վ.Խ.-ի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու եւ նրան բռնաբարելու մասին։ Փաստորեն մայրը եւ մոր սիրեկանը աղջկա կամքին հակառակ բռնություն են գործադրել նրա հանդեպ եւ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Մի քանի օր անց մայրը կրկին ծեծել է դստերը, հանել նրա հագուստները, իսկ Տ.Հ.-ն աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Ուսումնասիրությունները վկայում են, որ այսօրինակ հանցագործությունների կատարմանը նպաստող գործոններ են թմրամոլությունը եւ ալկոհոլը, որոնք լայն տարածում ունեն հասարակության մեջ։ Վերլուծությունը վկայում է, որ 63 դեպքերից 11-ը կատարել են թմրանյութ օգտագործած վիճակում։
Նկատենք, որ իրավապահները կապ են տեսնում երկրում հաշվառված հոգեկան հիվանդների աճի եւ սեռական բնույթի հանցագործությունների ավելացման միջեւ։ Նրանց կարծիքով, այսօրինակ քրեական գործերով ոչ միշտ է ստուգվել հանցանք կատարած անձանց հոգեկան վիճակը։ Ընդամենը 2 քր. գործով է պարզվել, որ բռնաբարություն կատարած անձինք տառապել են շիզոֆրենիայով։ Մինչդեռ պարզվել է, որ 2008-ին իրենց մոտ հարազատների, դստեր, քրոջ, բարեկամի աղջկա նկատմամբ հիշյալ հանցագործությունը կատարած անձանց կողմից 5 նման դեպք է գրանցվել։
Սեռական բնույթի ոտնձգությունների համար խոցելի են մանկատների, հատուկ դպրոցների սաները, որոնք հաճախ դառնում են նաեւ թրաֆիքինգի զոհեր։
- Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

