
Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
- Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:

Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է որոնում, որ իր նախագահությամբ բարելավում ստանալով` տաղանդավոր գրողները իրենց ստեղծագործություններով Աստծո թագավորությունը որոնեն` նույնին մղելով ընթերցողներին:
Մյուս դեպքում, ասես լպրծուն տիղմի միջով քայլելու հրավեր է Լեւոն Անանյանի բացատրություններն ու խոստումները: Երբ Անանյանին հարց տվեցին, թե` «Լուսավորիչ, թե խավարիչ» Մայր Առաքելական եկեղեցին անարգող գիրքը մի՞թե տպելու բան էր: Իսկ թե չարություն արել` տպել էիք` մի՞թե մրցանակ տալու բան էր: Անանյանի հեռուստատեսային պատասխանը ո՛չ նախագահին եւ ո՛չ էլ քրիստոնյային վայել պատասխան էր.
«Ես մենակ չեմ որոշել,- ասում էր Անանյանը,- կոլեգիա կա»: Հավելյալ լսեցի թե` Լեւոն Անանյանը պիղծ գրքի հեղինակին ընդունել է ԳՄ պատվավոր անդամ:
Ա՜յ քեզ չնախագահական պատասխան եւ չարը քաջալերող արարք: Երբ ԳՄ-ում նախագահը ԳՄ-ի արքան է եւ իրավունք ունի կոլեգիայի յուրաքանչյուր հայրենադավ եւ սրբապիղծ որոշում բեկանել: Իսկ ամենահամեստ հայրենական քրիստոնյա հավատի տերն իսկ` նման գրքի հեղինակին ԳՄ պատվավոր անդամություն չէր շնորհի:
Հավելյալ այս անփառունակ ու չարունակ պատասխանի, Լեւոն Անանյանն ասաց. «Ինձանից պահանջում են առավել աշխատել, բարձրացնել ԳՄ-ն, բայց ես իմ թեկնածությունը դնելով պիտի ասեմ, որ ավելին չեմ կարող: Նույն աշխատանքն եմ շարունակելու, ինչ արել եմ»:
Այսինքն թե` սրբապիղծ գրքեր էլի կտպվեն ու մրցանակ կստանան, քանի որ` կոլեգիան ոնց ասի: Այսինքն թե՝ գրական առաքինություն պահանջող Աբգար Ափինյանի նման մարդիկ կրկին կհեռացվեն ԳՄ շարքերից:
Այսինքն թե` Գրողների միության սենյակները գրականության հետ կապ չունեցող մարդկանց կշարունակեն վարձով տրվել, իսկ բարձրարժեք «Նոր Դար» ամսագիրը դեռ պիտի հանգրվան որոնի: Նման բաները մի՞թե ԳՄ-ի հետ կապ ունեն:
Այսինքն թե` ԳՄ-ի ներքնահարկը կշարունակի գիշերային բա՞ր, թե ակումբ մնալ, իր անմաքուր, ոչ գրողական բիզնեսով, երբ գրականությունը մարդուն դեպի նման հատակները տանող տեղերից դուրս հանելու օգնության ձեռք պիտի լինի, առաքինություն շնչելու թթվածին եւ ոչ թե գրողին իսկ, ԳՄ-ում իսկ` գայթակղության չար մոգություն, թե` գիշերային ակումբի անմաքուր փողերով ենք «առաքինության» գրականություն ստեղծում: Գիշերային ակումբ ԳՄ-ի ներքնահարկում պահելը արդյո՞ք նաեւ հետեւանք չդարձավ եկեղեցաանարգ գիրք տպելուն ու մրցանակով, ԳՄ պատվավոր անդամությամբ այդ այլանդակ գրքի հեղինակին պարգեւատրելուն:
Իմ վստահ համոզմամբ, Լեւոնին ձայն տվողները խելամիտ վարված չեն լինի եւ ավելի են վնասելու Լեւոնին, որովհետեւ կարծում եմ, այդ մարդն այսօր առավել մեծ ապաշխարության կարիք ունի, քան երբեւէ:
Այսինքն թե, Սուրբ Գրքի խոսքով ասած` հոտի մեջ գայլ է մտել, այն էլ` հովվի հագուստով:
Գրականագետ Աբգար Ափինյանը «Ար»-ով ցույց տվեց Կոստան Զարյանի գիրքը եւ ասաց, թե առաջաբանը, որ Լեւոն Անանյանի ստորագրությամբ է, Անանյանը գողացել է, ցավոք չեմ հիշում, թե ո՞ր գրականագետից: Այդ լուրջ հայտարարություն է եւ հարկ է ճշմարիտ հեղինակի բնագրի հետ համեմատել եւ եթե հաստատվի, ապա կստացվի, թե ԳՄ նախագահը գրագողությամբ էլ է զբաղվում, մի բան, որ նոր սեւ ստվեր է գցում ԳՄ-ի հեղինակության վրա: Եթե այդ պարզվի որ այդպես է, չգիտեմ թե Լեւոնին ձայն տվողներից ո՞ր մեկը չի ամաչի, որ գրագողի է ձայն տվել կամ գրագողի է հարգում:
Սուրբ Գիրքն ասում է. «Ով ինչ հանցանքի համակրի /նույնն է թե` հանցանք գործողի արարքին/ Աստծուց պատժվելու է ըստ այդ հանցանքին իր համակրանքի չափով»: Եւ եթե այդպես լինի, չգիտեմ թե որքանո՞վ վստահելի կլինի Լեւոն Անանյանի գրական ժառանգությունը: Մի նոր հանձնաժողով էլ գուցե պիտի այդ ժառանգությունը ստուգելու համա՞ր կազմվի: Գրագողության հայտարարությունն այնքան լուրջ է, որ կարելի է անգամ համագումարը մի քանի օրով հետաձգել այդ խնդիրը հստակեցնելու համար:
Հեռուստատեսության ալիքներից մեկը որսացել էր այն պահը, որ լեւոնականներից ինչ-որ մեկը խփեց բանաստեղծ Սարգիս Կարեյանին: Իսկ մյուս գրողները. էկրանին Հրաչյա Մաթեւոսյանն էլ էր երեւում` անտարբեր նայում էին: Երբ քրիստոնյա, մաքրասիրտ ու մեծ մանկան նման այս ընտիր բանաստեղծը մենակ լինելով էլ չերկմտեց մի քանի արդար խոսք ասել նրանց միաբանության մեջ: Սարգիսին գիտեմ, որ աղոթող բանաստեղծ է եւ ընտիր ու սուրբ սրտով մարդ: Աղավնու նման խաղաղ` իր հալածողների համար իսկ աղթող: Իսկ Քրիստոս նման իր մշակի մազն իսկ պակասելու դեպքում սկզբից է պատասխանել. «Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի»:
Հեռուստատեսությամբ լսեցի թե ԳՄ-ն, նույնն է թե Լեւոնը, տարեկան 130 անուն գիրք է տպում: Լավ է օրենքով այդ գրքերի գեղարվեստական արժեքը քննվեր հանձնաժողովով եւ խոտանի համար նախագահը պատասխան տար, ըստ այն գումարների, որ հանիրավի ծախսվել են այդ խոտանների դիմաց: Լեւոնի նախագահության տարիներին այդ գրքերի թիվը հարյուրավոր անուններ կկազմի:
Ես այսօր հայ իրավաբանական մտքի գրքեր եմ հրատարակում, փող չեմ աշխատում, ըստ Ավետարանական` «վարձի հետեւից չվազելու» խրատի, որպեսզի գործը չտուժի: Տպագրվել են արդեն Գոշի, Սմբատ Սպարապետի, Ներսես Շնորհալու հատորները, այժմ Ներսես Լամբրոնացու «Քաղաքային օրենքներն» եմ պատրաստում հրատարակման: Դրանք ամենքն էլ ըստ Աստվածաշնչի են, նոր կտակարանով մեղմված: Եւ այդ, ամենամեղմված տարբերակներով էլ եթե մոտենանք Լեւոնի այն արարքին, որ ես պիտի պայմաններ ու հանապազորդ հաց չունենալով գիշեր-ցերեկ աշխատեմ, իսկ Աստծո՝ ԳՄ-ին պարգեւած գումարներով Լեւոնը խոտաններ տպի եւ նախագահ-նախագահ մանկամսուրային խաղ խաղա, ապա, ըստ այդ Աստվածային օրենքների, Լեւոնը աննախանձելի դատաստանների կդատվեր, ինչպես Սուրբ Գիրքն է պատճառն ասում նմանների համար. «Ահա՛ւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին»:
Ըստ այս խոսքի` Լեւոնն էլ է մշակ, բայց չար մշակ: Իսկ Ավետարանում ոչ այլ ոք, քան Քրիստոսն է անձամբ դատաստան անել խոստացել չար մշակներին: Մեջբերենք. «Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: Եւ ծառաները ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛: - Ասում եմ ձեզ, թէ՝ “Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»:
Այդպես է գրված: Հո Աստծուն էլ խաբել չես կարողանա, ասելով, թե` «Տպագրածս խոտանները պարգեւարժան գործեր են, այլասերված, ազգադավ գիրքը` մրցանակի արժան, իսկ դրա հեղինակը ԳՄ-ի պատվավոր անդամության պատիվ ստանալու կոչված», իսկ ինքդ էլ հողի մեջ թաքցրած մեկ շնորհ ունենալով, Աստծո Ռազմիկին տված տասը մնասներ, տասը գործադրվող հանճարներ ունեցողից առավել արժանի ես քեզ տեսնում` ԳՄ-ում թագավորելու, երբ մեր թվով դեռ քիչ, բայց ազնվական խմբի համոզմամբ` Քրիստոսից է Ռազմիկի այդ առաքելությունը: Եթե ուշադիր լինենք, Աստծո Ռազմիկի թեւում` կենդանի հավատացող քրիստոնյա գրողներ են, եկեղեցահարգ եւ սրբաշուրթ:
Իսկ Աբգարը, որին որպես զրպարտիչ եք բամբասում` Գարեգին Առաջինի խորհրդականն է եղել եւ սիրելի զրուցակիցը: Լուսավոր Հրաչյա Սարուխանի աշխատավա՞րձն ինչու կտրեցիր, երբ Աստծո հոգացությամբ էր հացն այդ հանապազորդ: Իսկ անտուն Մաքսիմի մասին մտածում էիր. «Դյուրին է գցելը, անտուն է, նշանակում է` խեղճ է, Ի՞նչ մշակ է որ, թե նրա վարձերը չկարողանամ ուտել, եւս-եւս անել, նրա վարձերը չփակել` իմ մերձավորների հետ»: Որ հասկանալի լինի` վարձը լուրջ գրականությամբ զբաղվողներին անհրաժեշտից զրկելու կամ նրանց օգնելու անհրաժեշտ տաղանդը գրեթե չունենալու կամ այդ տաղանդից իսպառ զուրկ լինելու մասին է:
Դավիթ մարգարեն սաղմոսներում լեւոնանմանների մասին ասում է.
«Ինչպես առյուծն իր գաղտնի որջից`
աչքը տնանկների վրա է պահում:
Դարանում է այդպես` աղքատին հափշտակելու,
հոշոտելու կամ վայր գցելու նրան:
Տերն հենց նույն որոգայթով բռնելով
պիտի խեղճացնի նրան,
եւ նմանը պիտի հանկարծ խեղճանա եւ անցնի`
անկարող դառնալով տնանկներին տիրել:
Որովհետեւ իր սրտում ասում էր`
տնանկին իբրեւ մոռացավ Աստված:
Իսկ ինչպե՞ս բարկացրեց ամբարիշտն Արարչին,
որովհետեւ իր սրտում ասաց թե` Աստված չի քննում:
Ամբարշտին պիտի դնես ցավերի եւ սրտնեղությունների մեջ,
Դու ես նայում աղքատին, որ Քեզ է ապավինում,
եւ որբին` Դու ես օգնական:
Մեղավորի եւ չարի բազուկները պիտի խորտակվեն,
եւ պիտի հետապնդվի նա իր մեղքերի դիմաց
եւ պիտի այլեւս չգտնվի:
Տեր, Դու ես Թագավորը հավիտյանս հավիտենից
եւ պիտի կորչեն հեթանոսները Քո արարած երկրից:
Տնանկների աղաղակը Դո՛ւ լսեցիր, Տե՛ր,
եւ նրանց սրտի պատրաստվածության չափով
լսեցիր նրանց:
Որբի եւ աղքատի դատը ինքդ պիտի վերցնես վարելու,
որ էլ մեծաբանող մի մարդ կրկին չավելանա
Քո արարած երկրում»:
Մեր թվաքանակին նայելով, Լեւոնը հեռուստատեսությամբ բացառում է իր պարտությունը, որովհետեւ մեծ հույս ունի թոշակառուներին տրվող հինգ հազար դրամ նպաստի վրա: Սակայն երեկ «Կենտրոն» հեռուստատեսությամբ Ռազմիկ Դավոյանի խոսքից պարզվեց, որ այդ նպաստը Ռազմիկի նախագահի խորհրդական եղած ժամանակ, նրա ջանքերի շնորհիվ է սոցապնախարարությունից ԳՄ-ի թոշակառուներին տրամադրվել: Այսինքն, թե Ռազմիկի միջոցով է այդ նպաստը եւ ոչ թե Լեւոնի: Հիշենք Պողոս առաքյալի խոսքը, թե. «Բանաստեղծները Աստծո որդիներն են»:
Այստեղ բանավոր պատերազմը գնում է Աստծո որդիների եւ Աստծո ունեցվածքը վատնողների միջեւ: Աստծո փարախը Քրիստոս դռնից մտնողների եւ «դեմոկրատիկ» կեղծ հովվի միջեւ, ինչպես Տերն է Իր եւ Իրենով ընթացողների համար ասում. «Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ... Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան»:
- ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

