
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
- Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության համար ոչ միայն նախկին խորհրդային երկրների, այլեւ ողջ աշխարհի պարագայում։

Ժողովրդավարություն գոյություն ուներ ստրկատիրական անտիկ պետություններում, այդ հասարակարգն ինքնաբերաբար այլասերվեց ու վերածվեց դիկտատուրայի եւ բռնապետության։ Պատմությունը մանրազնին արձանագրել է նշված գործընթացը։ Բազմաթիվ հեղինակներ, օրինակ, Պլատոնն ու Արիստոտելը բնորոշել են ժողովրդավարության հիմնական սկզբունքները, որոնք հետագայում ճշտվում էին, բայց ամենեւին չէին հերքվում։
Ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ դեպի բռնապետություն տանող ճանապարհը ժողովրդի իշխանության բնական զարգացումն է. անմիջական ժողովրդավարությունից՝ դեպի ներկայացուցչական ժողովրդավարություն, ներկայացուցչականից՝ դեպի հանրապետականի եւ միապետի հատկանիշները զուգակցող առաջնորդներ, նրանցից էլ՝ ուղիղ դեպի բռնակալներ։ Այդպես արդեն եղել է եւ, մի անգամ խաշվելով եռման ջրից, կարելի է ձեռքը չմտցնել դրա մեջ. թեպետ հնարավոր է նաեւ, որ այն ժամանակներից ի վեր ֆիզիկայի օրենքները փոխվել են։
Հավանաբար ժողովրդավարությունն ավելի լավ է, քան կառավարման ավտորիտար ձեւը, համենայն դեպս՝ առաջին հայացքից հենց այդպես է թվում։
Նույնիսկ եթե ժողովրդավարական դեմագոգիայի արդյունք են լինում պատերազմն ու սպանությունը, միեւնույն է. այն փոքր-ինչ ավելի լավ պատերազմ եւ ավելի հրապուրիչ սպանություն է ստացվում, քան բռնապետության օրոք։ Համենայն դեպս մարդը զոհվում է ազատության պատրանքի մեջ, այլ ոչ թե որպես նվաստացված ստրուկ։
Այդ խաբկանքը քաղցր է։ Առաջնորդվելով հենց նման տրամաբանությամբ, Բրուտոսն ու Կասիուսը սպանեցին Կեսարին։ «Ո՞վ է այստեղ այնքան նսեմ, որ ցանկանա ստրուկ դառնալ»,- հարցնում է շեքսպիրյան Բրուտոսն իր համաքաղաքացիներին, եւ այդ հարցի կիրքը բացարձակապես չի մարել մեր օրերում։ Արժե՞ արդյոք հավելել, որ քաղաքացիական պատերազմ ներքաշված համաքաղաքացիները շուտով կոտորվեցին Փիլիպեի մոտ, իսկ ողջ մնացածներն էլ հայտնվեցին հենց ստրուկի կարգավիճակում։
Ինչպեսեւ հավատն առ Աստված, ժողովրդավարության նկատմամբ հավատը նույնպես կարող է հանգեցնել տարբեր հետեւանքների։ Հանուն ժողովրդավարական իդեալների մարդիկ զոհաբերել են իրենց, նույն այդ իդեալների համար կյանքից զրկել իրենց նմաններին։ Պաշտպանելով ժողովրդավարության սկզբունքները, մարդիկ տառապել են զնդաններում, բայց ուրիշներին էլ զնդան են նետել որպես ժողովրդավարության թշնամիների։
Ժողովրդավարությունը հավատքի նման մի բան է. բավական է արտաբերել «ժողովրդավարություն» մոգական բառը, եւ իրավացի մարդու կարգավիճակ ձեռք կբերես բանավիճելիս։ Լինել ժողովրդավար, նշանակում է՝ լինել մարդասեր ու պարկեշտ անձնավորություն։ Լինել ժողովրդավար, նշանակում է՝ դիմակայել բռնապետությանը, բարբարոսությանը, ստրկությանը։ Արեւմուտքում մարդիկ հավատում են ժողովրդավարությանը նույնքան մոլեռանդորեն, որքան նրանց նախնիները հավատում էին Աստծուն։
Պատկերացնել, թե հրապարակային քաղաքական գործիչն այսօր կհայտարարի, թե չի ընդունում ժողովրդավարությունը, նույնքան անհնար է, որքան պատկերացնել քրիստոնեական ուսմունքին անհամամիտ եկեղեցական ծառայողի։ Վերջին տարիներին ականատես եղանք, թե ինչպես են ժողովրդավարության անվան տակ ռազմական ոճիրներ գործում ու սպանում քաղաքացիական բնակչությանը, սակայն ժողովրդավարությանը ոչ ոք չի էլ մտածում մեղադրել։
Եւ մի՞թե կասես. ժողովրդավարությունն ամենեւին էլ անվերապահ լավ բան չէ։ Մի՞թե կասես. ժողովրդավարությունը խաբեություն ու խայտառակություն է։ Եթե ասես էլ, չեն լսի։ Եթե անգամ լսեն, ոչ մի դեպքում չեն հավատա։
Սակայն որքանո՞վ է «ժողովրդավարություն» դյութիչ հասկացությունը համապատասխանում այն ամենին, ինչ մենք սովոր ենք ակնկալել նրանից։ Անցած դարն ու ներկայիս հարյուրամյակի սկիզբը շատ բան արեցին, որպեսզի ժողովրդավարությանը հավատան որպես աշխարհի գլխավոր դեղամիջոցի։ Ժողովրդավարությունն աշխարհն ընդունում է պրոֆիլակտիկայի կարգով՝ հիվանդություններից պաշտպանվելու համար։ Թեպետ բուժման արդյունքն անկանխատեսելի եղավ, եւ կարելի է կասկածի տակ առնել այն, որ դեղամիջոցն իսկապես լավն է։
Համենայն դեպս, օգնում է այն ոչ բոլորին եւ ոչ հաճախ։ Միգուցե, ինչպես լինում է բժշկության մեջ, տվյալ դեղամիջոցը հնացե՞լ է։ Արդի աշխարհը չափազանց մեծ հույսեր կապեց ժողովրդավարության հետ, եւ դրանից հիասթափությունը է՛լ ավելի դառն է։ Ինչպես նշում էր անտիկ բժիշկ Գալենը. «Տվյալ դեղամիջոցը բացարձակ համադարման է անխտիր բոլոր դեպքերում, բացառությամբ նրանց, երբ չի օգնում»։
Ժողովրդավարությունը չափազանց ջերմեռանդորեն էին փառաբանում, իսկ այժմ հիասթափվել են. ահա եւ ամենը։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

