
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
- Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք

Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, որ Դոստոեւսկու ճառը պատմական իրադարձությո՛ւն է։ Ամպը փակում էր հորիզոնը, բայց ահա Դոստոեւսկու խոսքը՝ ծագող արեւի պես, ամբողջը ցրեց, ամեն ինչ լուսավորեց։ Այսուհետ կտիրի եղբայրությունը եւ թյուրըմբռնումներ չեն լինի։ «Այո՛, այո՛»,- բացականչեցին բոլորը եւ դարձյալ գրկախառնվեցին, դարձյալ արցունքներ հոսեցին։ Նիստը ավարտվեց»։
Կարծում ենք, Տեր-Պետրոսյանի ճառը երեկվա միտինգում յուր հուզական ներգործությամբ բոլորովին չէր զիջում Դոստոեւսկու ճառին եւ անկասկած կարող է դասվել պատմական իրադարձությունների թվին։ Այնուամենայնիվ ապշեցուցիչ է, թե որքա՜ն խելացի է լինում քաղաքական գործիչը՝ 12 տարի անց այն ժամանակներից, երբ իսկապես պետք էր խելացի լինել։
Թեպետ, դատեք ինքներդ. «Կասկած կարո՞ղ է լինել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակվածներին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բանտերում»։
Բնականաբար այս խոսքերից հետո Մատենադարանի մոտ հավաքվածները պարզապես չէին կարող չընկնել զանգվածային պսիխոզի մեջ։ Ի դեպ, սա երկրորդ դեպքն է համաշխարհային պատմության մեջ, երբ քաղաքական քարոզչության ազդեցությունից առաջացած վախն ու սարսափը հանգեցնում են կոլեկտիվ պսիխոզի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց գրեթե մեկ տարի առաջ ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Օրսոն Ուելսը որոշեց ռադիոներկայացում պատրաստել անգլիացի ֆանտաստ գրող Հ.Ուելսի վեպի հիման վրա։ Ձգտելով իրադարձությունների շարադրման ռեպորտաժային ձեւի, ինչը, ռեժիսորի կարծիքով, ընդգծում էր դեպքերի դինամիզմը, նա փոխադրեց գործողությունը ԱՄՆ եւ փոքր-ինչ փոփոխեց այն։ Ռեժիսորը բնավ չէր ակնկալում իրական եւ մտացածին փաստերը շփոթելու ունկնդիրների պատրաստակամություն։
Սակայն երբ 1938 թվականի հոկտեմբերի 1-ին ռադիոբեմադրությունը հնչեց եթերում, հազարավոր ունկնդիրներ ընկալեցին հաղորդումը որպես հաղորդագրություն՝ իբր իրականում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Մոտ մեկ միլիոն մարդ շտապ լքեց Նյու Յորքը։ Ճանապարհները տեղնուտեղը լցվեցին փախստականներով։
Գրեթե նույնպիսի խուճապ սկսվեց երեկ Մատենադարանի մոտ՝ հանցավոր վարչախմբի գազանությունների մասին Տեր-Պետրոսյանի պատմելուց հետո։ Բարեբախտաբար նախկին քաղբանտարկյալները, որոնք այսօր շրջում են հայոց աշխարհում, ինչպես կովերը՝ Հնդկաստանում, մի կերպ հանգստացրին միտինգավորներին։
Քաղբանտարկյալների հետ Մատենադարանի պատերի տակ Տեր-Պետրոսյանի երեկվա հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել։ Թեեւ, անկեղծ ասած, դրան պակասում էր գրավչությունը, ինքնօրինակությունը։ Ճիշտ է, նեոբոլշեւիկների առաջնորդի ուղերձը բավական զգացմունքային հնչեց. «Շատերը փորձեցին մեզ շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հակառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր կոնգրեսի առաջնորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը»։
Եւ այդուհանդերձ զգացվում էր փորձառու ռեժիսորի ձեռքի պակասը։ Չէ՞ որ կարելի էր, օրինակ, միտինգի հարթակում ներկայացնել Արամ Խաչատրյանի եւ Սալվադոր Դալիի հանդիպման պես մի բան։ Լինելով Ֆրանսիայում, մեծ կոմպոզիտորը ցանկություն հայտնեց հանդիպել նկարչի հետ, եւ շուտով նրան տեղեկացրին, որ զառամյալ Դալին սպասում է Իսպանիայի իր վիլլայում։
Ի՜նչ արած, ստիպված էր մեկնել Իսպանիա։ Արամ Խաչատրյանը եկավ ճիշտ նշանակված ժամին, նրան ուղեկցեցին ահռելի դահլիճ, որտեղ ոչ ոք չկար։ Կես ժամ սպասելուց հետո հանկարծ ամեն կողմից դղրդալից հնչեց «Սուսերով պարը», դռները շրխկալով բացվեցին, դահլիճ ներխուժեց բացարձակ մերկ ծերուկը եւ երաժշտության տակ սկսեց կատաղի ցատկոտել՝ թափահարելով սուսերները։
Վերջին ակորդների ներքո նա դուրս սլացավ դռնից, եւ Խաչատրյանը որոշ ժամանակ կանգնած մնաց դահլիճի կենտրոնում, մինչեւ որ մոտեցավ ծառայապետը եւ հանդիսավոր հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է։
Հաշվի առնելով տաք եղանակը, Տեր-Պետրոսյանը միանգամայն կարող էր ընդօրինակել Դալիին, իհարկե՝ որոշակի շտկումներ մտցնելով սցենարում։ Մանավանդ որ նրա պես լավ պարողի ամեն ինչն է պարում։
Չէ, «Նախ եւ առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել եւ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ։ Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խիզախ կեցվածքի, անհնար էր նվաճել այդ հաղթանակը։ Դրանք մեր նորօրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառայեն սեփական արժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար», արտահայտությունը նույնպես, համաձայնեք, վատ չի հնչում։ Բայց քաղբանտարկյալներն ակնհայտորեն շատ ավելիին են արժանի։ Կարծում ենք, Նոր տարվա շեմին անպայման պետք է սկսել նրանց դիմանկարներով տոնածառի խաղալիքներ արտադրել։
Առավել եւս համանման փորձ գոյություն ունի։ 1937 թվականին Խորհրդային Միությունում թողարկվեցին տոնածառի գնդաձեւ խաղալիքներ՝ Ստալինի, Լենինի, Մարքսի եւ Էնգելսի դիմանկարներով։ Այդ կապակցությամբ Լուսժողկոմը նույնիսկ հատուկ շրջաբերական իջեցրեց, որը կանոնակարգում էր, թե տոնածառի վրա ինչն ու որտեղ է պետք կախել։ Ձեռնարկը կոչվում էր՝ «Տոնածառը մանկապարտեզում»։ Պատկերացրեք, թե որքա՜ն կուրախանան մանուկները՝ ցատկոտելով Ալիկ Արզումանյանի, Պետրոս Մակեյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ մյուսների մռութներով խաղալիքների շուրջ։
Իսկ ահա Տեր-Պետրոսյանի կողմից հռետորական այնպիսի հնարքի կիրառումը, ինչպիսին ելույթի ընթացքում ձայնի տոնայնության բարձրացումն է, ինձ դուր եկավ։ Երեւում է իր գործի իսկական վարպետը։
Սովորական տոնով արտաբերելով «Մենք գիտեինք, այո, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հանճարեղորեն լուծեց խուժանի միջոցով։ Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների։ Ինչեւիցէ, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտություն չէ», Տեր-Պետրոսյանը հաջորդ արտահայտությունը գրեթե գոռաց. «Դժբախտությունը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտաքին ճակատում, մասնավորապես, Ղարաբաղի հարցում։ Գագիկ Բեգլարյանի բռնի գահակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պարագայում, վերջին հաշվով վճարելու է Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու»։
Հիշում եմ, խորհրդային տարիներին փորձառու գաղափարախոսները, բանավիճելով արեւմտյան գործընկերների հետ, ստիպված էին ձայնն իջեցնելով խոստովանել, որ արեւմտյան ժողովրդավարությունը նախատեսում է ե՛ւ բազմակուսակցական համակարգ, ե՛ւ մամուլի ազատություն, ե՛ւ ցանկացած կարգախոսների ներքո փողոցներում թրեւ գալու հնարավորություն։ Փոխարենը՝ մենք. այդտեղ գաղափարախոսների ձայնը խրոխտանում ու պողպատե հնչողություն էր ստանում, մեր սեփական պարծանքն ունենք՝ աշխատանքի, կրթության, անվճար բուժսպասարկման եւ բնակարանի իրավունքով ապահովված։
Ի դեպ՝ Արեւմուտքն էլ Տեր-Պետրոսյանի կողմից արհամարական վերաբերմունքի արժանացավ։
Արեւմուտքը կարող է, իհարկե, առարկել՝ «Ապա քե՛զ նայիր» սկզբունքով, բայց դա, ցավոք, միակ իրական առարկությունը կլինի, այն էլ խնդրի էությանը ոչ այնքան համապատասխանող։ Քանզի Արեւմուտքն ինքն էլ վաղուց արդեն խաչ է քաշել իր վրա։
Պատահական չէ, որ մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Ջանֆրանկո Ռեվիազին վերջերս հայտարարեց. «Թոշնելով՝ առանց իր քրիստոնեական արմատների, Եվրոպան իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան չորացած ծառաբուն։ Գերմանացի պոետ եւ քահանա Վիլհելմ Վիլմսը համեմատել է եվրոպական տաճարները՝ մշակույթի, ավանդույթի եւ հավատքի մեծագույն գլուխգործոցները, ծովի ափ նետված դատարկ խխունջների հետ։ Այդ տաճարներում, բացառությամբ այն կարճատեւ պահերի, երբ ժամերգություն ու պատարագ է մատուցվում, ճեմում են միայն ճապոնացի զբոսաշրջիկները»։
Ինչեւէ, միտինգն ավարտվեց, տոնը լքեց մեզ մինչեւ աշուն։ Բնավ չենք կասկածում, որ ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը մեծ ու լուսավոր ապագա ունեն։ Զուր չէ ամերիկացի հոգեբան ու փիլիսոփա Ռոբերտ Ուիլսոնը մի առիթով ասել, որ ապագան գոյություն է ունենում նախ երեւակայության մեջ, հետո՝ կամքի, եւ հետո արդեն՝ իրականության։ Այն ամենը, ինչ երբեւէ անցել է մարդկային երեւակայության միջով, դատապարտված է վերածվելու իրականության. դա լոկ ժամանակի խնդիր է։
Այնպես որ՝ աշնանը կհաշվենք ճտերին։ Չնայած ՀԱԿ-ին այս ամառային ամիսներին ձեռքերը ծալած նստել չի կարելի։ Քանզի ճտերն աշնանը հաշվելու համար պետք է ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրել։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆՔ ՃՏԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք
Դոստոեւսկին կնոջը հասցեագրած նամակում նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ իր ելույթից հետո. «Իվան Ակսակովը վազելով բարձրացավ բեմահարթակ ու հայտարարեց հանդիսատեսին, ...ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, ներկայանալով դատախազություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտ են ինձ ձերբակալելուն, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ըստ «Freedom House»-ի 2008թ. տարեկան զեկույցի
Հունիսի 30-ին Պրահայում տարածված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը հերքում է ինչպես մեր որոշ քաղաքական ուժերի շրջանում, ...ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եւ այսպես, հրապարակելով իր տարեկան զեկույցը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2008 թվականը բնութագրեց որպես «խավար տարի»։ Կարծում ենք, վերջին տարիները բավականաչափ խավար էին ժողովրդավարության ...Լ.ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱԹՈՌ Է ՊԵՏՔ
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ անդամ
Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ արդարությունը, իսկ մնացածը ինչ պետք է կարիքներն հոգալու համար` ավելիով կլինի»:
Իմ համոզմամբ Ռազմիկ Դավոյանը Աստծո արդարությունն է ...ՎՃԱՐԻՐ ՊԱՐՏՔԵՐԴ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին պետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման առումով որոշակիորեն բարձրացել է խոշոր գործարարների պատասխանատվությունը։ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած անցած տարվա արդյունքներով ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմանադրամի կողմից կազմակերպված Հյուսիս-Հարավ երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ...ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերութունն առաջարկում է գնացքի նոր երթուղի Երեւան-Շորժա ուղղությամբ: Ինչպես երեկ նշեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, սա կոչվում է «հանգստյան օրերի» ...ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համեմատությունը պարզել է, որ 100 000 բնակչին ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾԻՑ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համեմատաբար զով հունիսից հետո եկավ հուլիսը, եւ օրըստօրե մենք ավելի ուժգին կզգանք ամռան կիզիչ շունչը։ Ինչպե՞ս պաշտպանվել տոթի վտանգներից, մասնավորապես՝ ջերմահարվածից։ Մասնագետների օգնությամբ մենք փորձեցինք ...ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Միասնական քննությունների արդյունավետությանը չնպաստող երեւույթները շատ են եղել: Երեկ նման գնահատական տվեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա այդպիսի երեւույթներից նշեց ծածկագրերը, ...ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ այն առումով, որ երկիրը գազի կարիք ունի, այլ դրանով նա փորձում է ապահովել իր էներգետիկ ...ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը փոխարինած Եվրոպայի լիգա մրցաշարին հայկական ակումբների մասնակցության պատմությունը սկսվեց պարտությամբ։ Նորաստեղծ մրցմանը մեր թիմերից առաջինը ներգրավված Երեւանի «Բանանցը», սեփական ...ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ
Չեմպիոնների լիգայի վերջին մասնակիցներ «Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» 315-ական վարկանիշային միավորով գլխավորում են ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հերթական սանդղակը։ ...ԳԻՏԵԼԻՔԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՒԺԻՆ ՈՒ ՓՈՂԻՆ
«Գաղտնիք չէ, որ այսօրվա շատ երեխաների երազած հերոսը, ոչ թե 23-24 տարեկան գիտության թեկնածուն կամ 30-32 տարեկան գիտության դոկտորն է, այլ մի հարուստ մարդու թիկնապահը կամ 18-19 տարեկան անբան երիտասարդը, ...ՆՈՐԻՑ «ԵՐԿՈՒ»
Հայկական ակումբների եվրոպական պարտությունների աշխարհագրությունը հասավ Բոսնիա-Հերցոգովինա։ Այդ երկրի թիմերից պարտությունից մինչ օրս խուսափել էինք զուտ այն պատճառով, որ նրանց հետ մրցելու պատիվ չէինք ունեցել։ ...ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ
1
Սրա վերջն ի՞նչ պետք է լինի
Ըստ գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք։ Հիվանդ՝ հոգեպես։ Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները։ Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն։ Մի անգամ փորձիր ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵՆ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Բայց շրջվում՝ մեզ են ուտում
Հարցազրույց գրող ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ
ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՌԱԶԲԻՐԱՏ»
-Մեր վերջին զրույցներից մեկը, տարիներ առաջ, ավարտվեց ձեր այն շեշտադրմամբ, որ «ճշտով, ախպերականով, տնավարի» ...ԼՍՎՈՒՄ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ, ժամը 05։40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 29-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի ԲԻՍ-1 բարդության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը որոշ պարզաբանումներ է տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 20։30-ին, ...ՎՐԱԵՐԹ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Հուլիսի 1-ին, ժամը 23։20-ի սահմաններում, 1969թ. ծնված Ալբերտ Յ.-ն ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Արեւհատ Աթյանին ...ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ
Եվրամիության ֆինանսավորմամբ 2009թ. մայիսից «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը երկրում իրականացնում է երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագիր՝ «Հույս եւ օգնություն»։ Ծրագրի ...ԴԱ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է
«Յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր ունակություններից, պետք է ավանդ բերի հայրենիքի պաշտպանության գործին: Դա սուրբ գործ է, եւ եթե որոշ երիտասարդներ մտածում են, որ հայրենասիրությունը բանակից խուսափելով գիտելիք ...ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԸ ԼԱՎՆ Է
«Թերություններ ունեն ե՛ւ տեսթային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց ինքնին սա շատ լավ գաղափար է, ու, կարծում եմ, որ առավելագույն օբյեկտիվության հասնելու ամենաճիշտ ճանապարհներից մեկը մարդկային միջամտությունը ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱՅԾ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

