
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
- Հին Հռոմում երազ տեսած սենատորը պարտավոր էր պատմել դա «կառավարության» առաջիկա նիստում։ Երազը տեղնուտեղը մեկնաբանվում էր եւ կարող էր նույնիսկ հիմք ծառայել քաղաքական որոշումներ ընդունելու համար։

Դժվար է ասել, թե հատկապես ինչ երազ էր տեսել նախօրեին ՀԱԿ-ի ղեկավարությունը (ես, օրինակ, համոզված էի, թե նրանք այնտեղ ընդհանրապես չեն քնում՝ զօր ու գիշեր պայքարելով բազմաչարչար ժողովրդի փրկության համար), բայց արդյունքում ծնվեց հերթական հայտարարությունը՝ այս անգամ նվիրված «վարչախմբի վարած տնտեսական քաղաքականությանը»։
Կարելի էր, իհարկե, քմծիծաղել ու մոռանալ, սակայն քմծիծաղը, ինչպեսեւ ցանկացած այլ երկրային ջանք, դժվար թե մոտեցնի մեզ ճշմարտությանը։ Առհասարակ իմաստությունը բանականությամբ ըմբռնելու փորձը նախաձեռնություններից հիմարագույնն է։ Ճշմարտությունը երբեմն կարելի է պարզապես զգալ։
Հանրահայտ է, որ ՀԱԿ-ի ցանկացած հայտարարություն ասես ծովի ջուր լինի. որքան շատ ես խմում, այնքան ավելի ես ծարավում։
Հատուկենտ մարդիկ կլինեն, որ ծանոթանալով այդօրինակ փաստաթղթի հետ, տխուր մտորումների մեջ չեն ընկնի սեփական մղումների ու մտքերի ճղճիմության մասին։ Մնում է միայն կանաչել, սեւանալ ու նույնիսկ գույնզգույն դառնալ նախանձից։ Եւ երեկվա հայտարարությունն էլ, անկասկած, իրենից ներկայացնում է ժողովրդական իմաստության ալմաստ, որը սակայն չի վերածվի ադամանդի, եթե մենք չմեկնաբանենք այն։
«Հայաստանը մինչ այժմ չի հաստատել հակաճգնաժամային ծրագիր եւ հակաճգնաժամային բյուջե»,- դառը կսկիծով արձանագրում է ՀԱԿ-ը։ Այստեղ, մեր կարծիքով, թույլ է տրվում սկզբունքային սխալ։
Մի՞թե պատահական է, որ ճշմարիտ քրիստոնյաները ողջ աշխարհում յուրաքանչյուր օրը սկսում են «Հայր մեր» աղոթքով. «Զը հաց մեր հանապազօրյա տուր մեզ այսօր»։ Ուշադրություն դարձրեք, որ աղոթքում խոսվում է միայն հանապազօրյա հացի մասին։ Մենք չենք հիշատակում քարթու բոքոնը, որ կերել ենք երեկ։
Աղոթքում չկան նաեւ այսպիսի խոսքեր. «Օ՜, Տե՛ր իմ, այս տարի գրեթե անձրեւ չի եկել, բա որ հանկարծ հաջորդ տարին էլ նույնքան երաշտային լինի, ապա ի՞նչ ենք անելու ձմռանը։ Կամ, մեկ էլ տեսար՝ կորցրեցի աշխատանքս. ինչո՞վ եմ այդժամ հաց գնելու»։ Ոչ, այս աղոթքը սովորեցնում է մեզ խնդրել միայն հանապազօրյա հաց։
Երկար տարիներ աղքատ փիլիսոփան թափառում էր քարքարոտ երկրում, որտեղ մարդիկ արյուն-քրտինքով էին վաստակում իրենց հացը։ Մի անգամ նա լեռան վրա հավաքեց ժողովրդի մի ողջ բազմություն եւ ճառ արտասանեց։ Մարդկության պատմության մեջ հնչած ճառերից ոչ մեկը այնքան հաճախ չի մեջբերվել, որքան դա։ Այն բաղկացած է ընդամենը մի քանի բառից, որոնք հնչում են դարերի խորքից. «Այսուհետեւ հոգ մի՛ արեք վաղվա մասին, քանզի վաղվա օրն ինքը կհոգա իր մասին. օրվա հոգսը բավ է օրվա համար»։
Եւ դրանից հետո ՀԱԿ-ը խոսում է ապագայի ինչ-որ ծրագրերի մասի՞ն։ Բա ամոթ չէ՞։ Թեպետ սրանք չեն կարող ամաչել, քանզի ամոթն ըմբոստացած խիղճն է։ Սրանք չեն ամաչում, քանզի խիղճը կաթվածահար է եղել մշտական ստից։
ՀԱԿ-ի հայտարարության մեջ նշանակալից տեղ է զբաղեցնում հավասարության գաղափարը՝ որպես ճգնաժամի դեմ համադարման։ Դա, իհարկե, հանգեցնում է ամենատարբեր, բայց հիմնականում տխուր մտքերի։ Քանզի հավասարությունն ու նեոբոլշեւիկը անհամատեղելի երեւույթներ են։
Հիշենք թեկուզ, թե իշխանությունը զավթելուց անմիջապես հետո որքան արագ երկրորդ պլան մղվեց բոլշեւիկների կողմից լայնորեն քարոզվող կոմունիստական հավասարության սկզբունքը։ Հեղաշրջումից մի քանի օր անց նրանք արդեն սկսեցին կառուցել բաշխման երկակի համակարգ. մեկը՝ նշանավորված ծրագրերում ու ճառերում խոստացած հավասարության մասին հոգացողությամբ։ Եւ մյուսը, որտեղ հոգացողություն էր արտահայտվում արտոնությունների հաշվին իշխանությունն ամրապնդելու մասին։ Փողի, սննդամթերքի ու ապրանքի, ծառայությունների բաշխումը հենց սկզբից ենթարկվեց երկակի տրամաբանության. գաղափարական եւ պրագմատիկ։
Փաստաթղթերը վկայում են, որ Լենինի ստացած մթերաբաժիններն ամենեւին էլ ճգնավորական չէին։ Սակայն խորհրդային քարոզչությունը սիրում էր առասպելներ հորինել նրա համեստության մասին։ Օրինակ, իբր՝ 1919 թվականին նրա քույրն ու կինը խնդրեցին սպասուհուն, որ Վլադիմիր Իլյիչի համար թխվածք պատրաստի օրաբաժնով ստացած ցորենից։ Բայց ձու չկար։ Կանանց դժվարությամբ հաջողվեց ինչ-որ տեղից երկու ձու ճարել։ Իմանալով այդ մասին, Լենինը սաստիկ զայրացավ. «Ոչինչ պետք չէ փնտրել, եւ խնդրել էլ պետք չէ՛։ Մեր ինչի՞ն է պետք ուրիշի բաժին ձուն»։
Ահա այսպիսի բաներ։ Իսկ ՀԱԿ-ի հայտարարության մեջ բովանդակվող թվերին ու տոկոսներին ընդհանրապես չենք անդրադառնա։ Ո՜ւր էր թե ստիպեին այդ մարդկանց խոսել միայն այն բանի մասին, ինչից հասկանում են. Աստվա՛ծ իմ, ինչպիսի՜ լռություն կտիրեր։
Թեպետ, նույնիսկ բռնացնելով անգրագիտության մեջ, նեոբոլշեւիկներին չես շփոթեցնի։ Հիմարը երբեք փակուղի չի մտնում, քանզի փակուղիները լեփ-լեցուն են խելացիներով։ Թեեւ, մյուս կողմից, եթե խելացիները չեն արդարացնում սպասումները, դա դեռ չի նշանակում, թե հիմարները կփրկեն աշխարհը։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Արմենիա»-ն նույնպես Հայաստանն է
Սկիզբը նախորդիվ
Ժամանակն է, հավանաբար, ծանոթանալ «Արմենիա»-ին։
Այս մեկնարկային նախադասությունը գրելիս հիշեցի, թե ինչպես բոլորովին վերջերս ինձ զանգեցին Ռուսաստանի ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Համաներման արդյունքում հունիսի 30-ի դրությամբ ազատ է արձակվել թվով 235 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 44, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 16, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 17, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 5, «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ 55, ...ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է Վերահսկիչ պալատի երեկ հնչեցրած մեղադրանքները, ըստ որոնց՝ ուսումնասիրությունների արդյուքնում մի շարք խախտումներ են գրանցվել հանձնաժողովի աշխատանքներում: ...ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում ընդունեց «ԱրմենՏել» ընկերությանը 8 մլն դրամի չափով տույժի ենթարկելու մասին որոշում: «ԱրմենՏել»-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ...«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամիսներ առաջ «Ոսկու աշխարհ» շուկա կատարած այցից եւ առկա խնդիրներին տեղում ծանոթանալուց հետո իրականացվել են վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեց շուկայի ...ԹԵ ՔԱՆԻ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԳՆՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ, անցյալ տարի ինը գործ ուղարկել են գլխավոր դատախազություն, դրանցից վեցով հարուցվել է քրեական գործ, ինչի վերաբերյալ ստացել են դատախազության տեղեկանքները ...ԴՐՈՇ-ՓԱՐՈՍ-ՍԻՄՎՈԼ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ու պարզապես գեղեցկուհի
Քաղաքականության մեջ որոշումներ ընդունող անձանց կարեւորագույն հատկանիշներից մեկը բոլոր ժամանակներում համարվել է ճիշտ պահին շտկումներ մտցնելու կարողությունը նախկին ուղեգծում, եթե ...ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Հին Հռոմում երազ տեսած սենատորը պարտավոր էր պատմել դա «կառավարության» առաջիկա նիստում։ Երազը տեղնուտեղը մեկնաբանվում էր եւ կարող էր նույնիսկ հիմք ծառայել քաղաքական որոշումներ ընդունելու համար։
Դժվար ...ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ ԵՆՔ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքը: «Անցումային փուլի երկրները» անվանումով զեկույցն ...ՆՈՐԻՑ ԳԱԼԻՍ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկող շաբաթ կժամանեն տարածաշրջան՝ հանդիպելու նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք ...ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Մամուլի ազգային ակումբը լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՅԵԴ ԱԼԻ ՍԱՂԱՅԱՆԻՆ
Դեսպանը նախ անդրադարձավ Իրանում նախագահական ...ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
2008թ. համեմատ բյուջեի եկամուտները նվազել են 13,3 տոկոսով
Տնտեսական ճգնաժամի խորացման հետեւանքով աստիճանաբար ավելանում է ճնշումը պետական բյուջեի վրա։ Վերջին 8-9 տարիներին առաջին անգամ տարվա ֆինանսական ...«ՈՐԲԱՑԱԾ» ԵԹԵ՞Ր Է ՄԵԶ ՊԵՏՔ, ԹԵ՞ ՄԱՏՉԵԼԻ ՈՌՈԳՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայրենի հեռուստաեթերում տիրող վիճակը բնութագրելու համար մակդիրների պակաս չի զգացվում։ Բնորոշումների շարքում ամենից «քնարականը», թերեւս «հոգեմտավոր թշվառություն» արտահայտությունն է, որը տարածելի է հեռարձակվող ...ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԲՈՒԿԿՈ-2-ը մարտահրավեր է ոչ թե Հայաստանին, այլ Արեւմուտքին
Հարավային Կովկասում վերջին օրերին իրար հաջորդած այցելությունների երկար շղթայի եզրափակիչ օղակն ու հիմնական «ձեռքբերումը»՝ Դմիտրի Մեդվեդեւի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն իր վերջին բանաձեւում փաստեց, որ «Մարտի 1»-ի հանգամանքներն ուսումնասիրող Փաստահավաք խմբի լուծարումից հետո մարտիմեկյան իրադարձությունների անկախ հետաքննության ողջ բեռը ...ՊԱՏԵՐԱԶՄ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ զգացողություն են ունենում, թե շուրջը կատարյալ գժանոց է, ուր բոլորը ասում են մի բան, անում՝ այլ բան, իսկ կյանքի բերումով ստացվում է երրորդը։ Ի վերջո հուսալքվում ենք՝ գիտակցելով, ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
Շախմատի եւ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաները գրեթե միաժամանակ հրապարակել են վարկանիշային դասակարգման հերթական սանդղակները, որոնք հիմնականում արտացոլում են այդ մարզաձեւերի դրվածքը եւ վիճակը տարբեր երկրներում։ ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄՐՑԱԿՑԻՆ
Հուլիսի 11-ի մենամարտից առաջ ԱՄՆ-ում հեռախոսային ասուլիս են անցկացրել IBF թեթեւագույն քաշային կարգի չեմպիոն Ժոզեֆ Ագբեկոն եւ թեթեւ քաշայինների բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։ Մրցակիցները, որ հայտնի ...IBF-Ը ՆՇԱՆԱԿԵԼ Է ԱԲՐԱՀԱՄ-ԼՈՐԵՆՑՈ ՄԵՆԱՄԱՐՏԸ
IBF-ը նամակ է հղել Արթուր Աբրահամի պրոմոութերներին՝ սկզբունքորեն պահանջելով անհապաղ բանակցություններ սկսել տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ չհաստատված ...ԵՐԿՈՒ ՀՐԱԲԽԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Հայաստանը գտնվում է երկու հրաբխի արանքում: «Մեկն առաջացել է ռուս-վրացական հակամարտությունից, մյուսի «հեղինակը» Ադրբեջանն է՝ Ղարաբաղի վերաբերյալ իր ռազմաշունչ ...ԻԶՈՒՐ Է ԴԺԳՈՀՈՒՄ
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կազմվում են ոչ սովորական ընթացակարգով, ուստի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնող ԱԺ նախագահի ...ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Սեպտեմբերին մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է։ Կտեղավորվե՞ք այդ ժամկետի մեջ, թե՞ կարող է անհրաժեշտություն առաջանալ եւս մեկ անգամ ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԵԼՈՒ
Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՅԵԴ ԱԼԻ ՍԱՂԱՅԱՆԻՆ երեկ հավաստիացրեց, որ իրենց երկրում նախագահական ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չէին կարող անդրադառնալ Հայաստան-Իրան հարաբերությունների ...ՄԵԽԱԿՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ
2
Panorama.am-ի փոխանցմամբ, Թուրքիայի Կայսերի քաղաքի «Կադիր Հաս» մարզադաշտը, որտեղ անցկացվելու է Հայաստան-Թուրքիա 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումը, խաղից առաջ ծածկված է լինելու մոտ ...ԼԻՆԵՆՔ ԻՐԱՏԵՍ
«Թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում պետք է առավել իրատես լինեն եւ հրաժարվեն ուռճացված սպասումներից: Այսօր պետք է ընդունել, որ ո՛չ Մոսկվան է ճանաչում ԼՂՀ անկախությունը, ո՛չ Երեւանն է ճանաչում վրացական նախկին ...ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ
«Տեսականորեն Ղարաբաղյան հակամարտությունը լուծել կարելի է միայն այն դեպքում, երբ դրանում ներգրավված կողմերը փորձեն փոխզիջումներ գտնել։ Իհարկե Լեռնային Ղարաբաղի դեպքում դա նշանակում է, որ Ստեփանակերտն անպայման ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՌՈՐ
Շատերի կարծիքով, հայրենի հեռուստաընկերությունների եթերային արտադրանքը բացարձակ հեռուստատեռոր է հասարակության դեմ։ Որո՞նք են նման իրավիճակի պատճառները եւ ի՞նչ անել։
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԸ ՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

