
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
- «Ամենատհաճ եթեր» մրցանակը՝ Հ1-Հանրայինին. ինչո՞ւ

Այն, որ հայրենական հեռուստաալիքների «համախառն արտադրանքը» որակական ու բովանդակային առումներով ձգտում է «0»-ի ու, ընդհանուր առմամբ, հոգեմտավոր սրտխառնուք է առաջացնում նորմալ, բանական հեռուստադիտողի մոտ, «Հայոց Աշխարհ»-ը մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել արտահայտվելու։
Հայրենի հեռուստաեթերի հանդեպ այդ մոտեցումներն ու ձեւակերպումները նախօրեին լրացուցիչ խթան ու հաստատում ստացան. շուրջ երեք տարի գործունեություն ծավալած «Էքսպերտների միավորում» հասարակական կազմակերպությունը, տեւական ժամանակահատված դիտարկելով Հայաստանում հեռարձակվող 17 հեռուստաընկերությունների հաղորդումները, «Ամենատհաճ եթեր» մրցանակը կամ հակա-մրցանակը շնորհեց Հ1-ին (կամ՝ Հանրային հեռուստաընկերությանը)։ Ըստ որում, կազմակերպության ներգրաված 110 փորձագետներից 74-ը քվեարկել է «մրցանակը» Հ1-ին շնորհելու օգտին։
Այնուամենայնիվ «Էքսպերտների միավորում» ՀԿ համակարգող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ զրույցը սկսեցինք դրական դրսեւորման վերաբերյալ հարցով։ Ո՞րն է այդ դրսեւորումը։ Մեր կողմից նկատենք, որ համատարած հեռուստաաղբի մեջ, մարգարիտ էլ կա՝ «Գրանդ հոլդինգի» հովանավորությամբ գործող «Հայրենիք» TV մանկապատանեկան եւ մշակութային ուղղվածությամբ հեռուստաընկերությունը։
-Հ1-ը, կարելի է ասել, վաստակել է «Ամենատհաճ եթեր» մրցանակը։ Իսկ կա՞ ոչ տհաճ կամ հաճելի եթեր ունեցող որեւէ հեռուստաընկերություն։
-Կա մի հեռուստաընկերություն, որի նկատմամբ մեր ներգրաված փորձագետները ոչ մի դիտողություն, ոչ մի նկատառում այդպես էլ չհայտնեցին։ Դա «Հայրենիք» հեռուստաալիքն է։ Իր ձեւաչափի, իր հայեցակարգի մեջ նորմալ հեռուստաալիք է։
Համենայն դեպս, մեր փորձագետները չեն դիտարկել«Հայրենիք» հեռուստաընկերության կողմից որեւէ օրենքի կամ որեւէ չգրված օրենքների խախտում։ Այսինքն՝ այս հեռուստաընկերությունը թույլ չի տվել ոչ մի «գովազդախեղդում», կամ՝ ինչ-որ միջակությունների «շքերթներ» եւ այլ դրսեւորումներ, որոնց մասին կխոսեմ մյուս հեռուստաընկերությունների գործունեությանն անդրադառնալիս։
-Իսկ ինչո՞ւ կազմակերպությունը որոշեց անդրադառնալ հեռուստաեթերային հիմնախնդիրներին։
-«Տհաճ եթեր» նախաձեռնությունը կարծես օդում կախված հասարակական պահանջ ու հրամայական էր, ինչի վառ վկայությունն է թեկուզ հենց այն, որ միանգամայն տարբեր ուղղվածության թերթերում մեկը մյուսին հաջորդում էին եւ այժմ էլ տպագրվում են վերլուծական հրապարակումներ, որոնց շեշտադրումը, եզրահանգումը նույնն է. եթերը վատն է, հեռուստաեթերը տհաճ է՝ մի շարք առումներով։ Այսինքն՝ սա ակնհայտ ազդանշան է, որ հեռուստաեթերում ինչ-որ բան «այն չէ»։
Մենք փորձեցինք մասնագետների օգնությամբ նախ՝ պարզել, թե ի՛նչն այն չէ մեր հեռուստաեթերում, եւ ապա՝ ուղղել այդ սխալը կամ օգնել, որ այն ուղղվի։
Իմ տպավորությունն այնպիսին է, որ շատ հեռուստաընկերություններ սկզբից մտածում են՝ ի՞նչ անել, որ բարձր վարկանիշ ունենան, ի՞նչ է պետք, ու արագ գտնում են «ելքը». պետք է՝ հայհոյանք, սեքս, բռնություն։ Ի՞նչ կարող են ստանալ այդ երեքի համադրությամբ, բնական է, ինչ-որ անիմաստ, ապուշ սերիալ, ինչ-որ կիսակրիմինալ, կիսապոռնոգրաֆիկ մի բան։
Ամեն մի հեռուստաընկերություն այդ ամեն ինչը արեց իր բարոյական նկարագրի, հնարավորությունների, իր «կռիշայի» չափով։ Եթե մի հեռուստաընկերություն չունի գումարային մեծ հնարավորություններ, չի կարող, օրինակ, բռնության ու բաց տեսարաններով սերիալ նկարել, ամբողջ օրը եթերով տալիս է՝ «կրքոտ աղջիկներ, զանգեք այսինչ համարին», այսինքն՝ դա էլ իր ձեւով ապականեց եթերը։
-Որո՞նք են մեր հեռուստաեթերի հիմնական ախտերը՝ օրենքի խախտման եւ հանրային բարոյականության նորմերի խախտման տեսանկյունից։
-Կարծում եմ, ոչ թե օրենքի խախտման, այլ ուղղակի չկիրառման հետ գործ ունենք։ Ավելին, կարծում եմ, մեր շատ հեռուստաընկերությունների ղեկավարներ ընդհանրապես ծանոթ չեն այդ օրենքին, այսինքն՝ իրենք չգիտեն, թե ինչը չեն կարող ցուցադրել, որովհետեւ ամեն օր հեռարձակում են բաներ, որ ընդհանրապես արգելված են օրենքով։
Խնդրեմ, օրենքում սեւով սպիտակի վրա հստակ գրված է՝ սարսափ տեսարաններով ֆիլմերի ցուցադրումը պետք է կատարվի գիշերվա ժամը 12-ից հետո։ Այնինչ ամիսներով գնում է անոնս, որ ցերեկը, ժամը 4-ին (16։00-ին) դիտեք սարսափ սերիալ։ Ավելին՝ գովազդատուին ուղարկում են պատրաստի առաջարկներ, որ կարող եք ձեր գովազդը տեղադրել այսինչ սարսափ ֆիլմի երկամսյա հեռարձակման ընթացքում, ամեն օր՝ այս ժամից այս ժամի միջակայքում։
Օրենքը հստակ սահմանում է, որ սարսափ ֆիլմի վերաբերյալ դրույթի խախտում թույլ տալու պարագայում հեռուստաընկերությունը կարող է զրկվել արտոնագրից։
Մինչեւ չահազանգեցինք, մինչեւ լեթարգիական քնից չարթնացրինք պարոն Ամալյանի գլխավորած կառույցը, այդ խախտումը չվերացվեց։ Այնինչ ի պաշտոնե ինքը պարտավոր է անել այն, ինչ մենք այս երկու ամիս է անում ենք։
-Ի՞նչ է ցույց տալիս ուսումնասիրությունը՝ հեռուստաընկերությունները պահպանո՞ւմ են գովազդների ու հաղորդումների ծավալային համամասնությունների պահանջը։
-Իհարկե՝ ո՛չ։ Ավելին՝ այս ամենի մեջ ամենից խաբված խավը հենց գովազդատուներն են, որովհետեւ հեռուստաընկերությունները, երբ սովորաբար ներկայացնում են իրենց արտադրանքը, մի 100 անգամ չափազանցված են ներկայացնում իրենց վարկանիշը։ Մինչդեռ, մեր տվյալներով, Հայաստանում հեռուստադիտումների քանակը, անցյալ տարվա համեմատ, նվազել է շուրջ 40 տոկոսով։
Այսինքն՝ մարդիկ ինֆորմացիայի կամ իրենց ժամանցն անցկացնելու այլընտրանքային աղբյուրներ են փնտրում եւ գտնում՝ թերթեր, ամսագրեր, ինտերնետ, արբանյակային հեռուստատեսություն, կաբելային հեռուստաալիքներ։
-Դա լուրջ ազդանշան է։ Այնուամենայնիվ ինչո՞ւ «Ամենատհաճ եթեր» մրցանակը տրվեց Հ1-ին։ Չէ՞ որ մյուս հեռուստաընկերությունների եթերային բաղադրությունը գրեթե չի տարբերվում իր անորակությամբ։
-Հայաստանում հեռարձակվող ցանկացած հեռուստաալիք լիովին արժանի էր այդ մրցանակին։ Լիովի՛ն։ Ինքս նշեմ, որ քվեարկել եմ «Արմենիայի» «օգտին»։ Ամեն դեպքում, ինչո՞ւ Հ1-ը։
Հանրային հեռուստաընկերությունը տարեկան մոտ 14 մլն դոլարին համարժեք գումարի դոտացիա է ստանում, այսինքն՝ օրը 48 հազար դոլար։ Այլ կերպ ասած, մենք բոլորս, հարկատուներս այդքան փող ենք տալիս Հ1-ին (դեռ չհաշված իրենց գովազդային մուտքերը)։ Դուք տեսնո՞ւմ եք օրական 48 հազար դոլարի եթեր։ Ըստ որում, Հ1-ի դոտացիոն բյուջեն ավելի մեծ է, քան բոլոր հեռուստաալիքների բյուջեն միասին վերցրած։
Եւ եթե մենք մասնավոր հեռուստաընկերություններից պահանջում ենք նորմալ հեռուստաարտադրանք, պահանջում ենք, որ չխախտեն օրենքը, ապա Հանրային հեռուստաընկերությունն ուղղակի պարտավոր է դա անել։ Պարտավոր է, քանզի այն գոյություն ունի մեր՝ հարկատուներիս, միջոցների հաշվին։ Նախ՝ Հանրայինի հետ հարցերը լուծենք, նոր անցնենք մյուսներին։
Մենք դեռ իրավունք չունենք քննադատելու մասնավոր հեռուստաընկերություններին, քանի դեռ Հանրայինի հետ մեր հարցը չենք լուծել։ Իսկ Հանրայինի հետ եղած հարցը հետեւյալն է. այդ հեռուստաընկերությունն առավել, քան մյուսները, պարտավոր է առաջնորդվել օրենքներով, (լեզվի, գովազդի, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ այլն), երկրորդ՝ մեր ազգային դիմագծին, մտածելակերպին, բարոյական չափանիշներին հարիր որակյալ հաղորդումներ ու հեռուստաարտադրանք մատուցել։
Իսկ թե ի՞նչ լուծումներ ու զարգացումներ են նախանշվել միավորված փորձագետների քննարկումներում, կներկայացնենք հաջորդ համարում։
- ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 36
Այսպես թե այնպես, Վանո Սիրադեղյանի պատվին վաղ թե ուշ այնուամենայնիվ իսկական հուշարձան կտեղադրեն հայոց աշխարհում։ Դրանում չեն կասկածում նույնիսկ անհուսալի թերահավատները, անգամ նրա թշնամիներն ու չարակամները։ ...ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ. 6
Վանո Սիրադեղյան անունով մարդը ամենաանպարկեշտ ու աչքի զարնվող բիծն է հայոց աշխարհի շքեղ որմնագորգի վրա։
Նավթալինահոտ պահարանում ծվարած չարաբաստիկ ցեցի պես, բոլոր այս տարիներին Վանոն կրծելով միանգամայն ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 3
Անհեթեթ է նեղանալ բնությունից
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բոլորին այս օրերին մահու չափ ձանձրացրել է եւ հոգնեցրել։ Սակայն պատգամավորի մաքառող հիմարությունը հուշեց, մեր կարծիքով, ...ԹԱԼԱՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավգյան ախոռները համատարած են
ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկվա մամուլի ասուլիսում խայտառակ փաստեր ներկայացրեց պետական տարբեր կառույցներում պալատի աշխատակիցների հայտնաբերած տարաբնույթ ...ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 6
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում էր Ութսունութի Փետրվարին` նկարահանվում էր, ձայնագրվում, ու ներկայումս հաստատ պահպանվում է ինչ-որ ծակուծուկերում: Կնախընտրեի, որ որեւէ համառ պատմաբան ...ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մենք հավատում ենք, որ Հայաստանին սպասում է արժանապատիվ ապագա։
Չնայած այն բանին, որ չունենք նավթ ու գազ, ալմաստ ու ոսկի։ Եւ դա, թե կուզեք իմանալ, այնքան էլ վատ չէ, քանզի առանց քրտինքի վաստակած հարստությունը ...ՍԱՅԼԸ ԵԶԻՑ ԱՌԱՋ ՉԴՆԵՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամեն ինչ՝ իր ժամանակին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարեց, որ «անխտիր բոլորին» համաներելու գործընթացն ...ԵԽ ԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՎԵՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Բանաձեւը շատ օբյեկտիվ է: Չեմ ընդունում, երբ այն գնահատում են որպես հաղթանակ կամ պարտություն: Այն իրավիճակին օբյեկտիվ գնահատական է տալիս եւ սահմանում է առաջնահերթություններ, որոնց մենք պետք է հետեւենք»,- ...ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս զարգացմանը: «Ես ոգեւորված եմ բանակցային գործընթացի իրադրության ներկայիս ...Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ռեկորդներից հետո, երբ իսպանական ակումբը համալրեցին բրազիլացի Կական եւ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, համաշխարհային ֆուտբոլային շուկայից այլեւս չեն լսվում սենսացիոն նորությունները։ ...ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» Զագրեբի «Դինամոյի» հարկի տակ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների:
Նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ուդինեզեի» ...ԹԱԳՈՒՀԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ»
WBA եւ WIBF վարկածներով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում։ Համբուրգում նրան սպասելու է Քարոլինա Գեյտը՝ Արգենտինայից։
...ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Իրանի գերագույն օրենսդիր մարմինը՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը, ավարտել է առանց հատուկ ընտրության վերցված 10 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկը, որոնք տրվել էին երկրում տեղի ունեցած նախագահական ...ՓՈԽԱՐԺԵՔ
Այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0,3% եւ 1,4% նվազում. դրամն ...«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2
«Ամենատհաճ եթեր» մրցանակը՝ Հ1-Հանրայինին. ինչո՞ւ
Այն, որ հայրենական հեռուստաալիքների «համախառն արտադրանքը» որակական ու բովանդակային առումներով ձգտում է «0»-ի ու, ընդհանուր առմամբ, հոգեմտավոր սրտխառնուք ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում պատրաստվում է հերթական անգամ պատժել «ԱրմենՏելին», այսպես ասած, այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով ելքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Դ.ՄԵԴՎԵԴԵՎԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահը նաեւ ...ԽԵ՜ՂՃ ՍՏՅՈՊԻԿ
Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովին նախապատրաստվող «Ժառանգության» ...ԵՐԲ Է ԾԱՂԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքաղաքական օրակարգի հետ կապված՝ Դաշնակցությունը արտահերթ ընտրությունների, նախագահի հրաժարականի խնդիրներ չի դնում, պարզ պատճառով։
«Եթե պատրաստ չենք ժողովրդավարական ընտրությունների, վաղն էլ անենք այդ ...ՆՈՐՄԱԼ ԵՎ ՈՉ ՆՈՐՄԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
1
«Ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին ու հնարավորն անի իր քաղաքական պլատֆորմը բանաձեւերում արտահայտելու համար:
Սակայն նորմալ չեմ համարում, որ առաջարկների տակ ստորագրություններ ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆ Է
Ինչպես հայտնի է, օրերս «Էքսպերտների միավորում» ՀԿ-ն «Ամենատհաճ եթեր» մրցանակը շնորհեց Հ1-ին։
Ըստ կազմակերպության համակարգող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ. «Կա մի հեռուստաընկերություն, որի նկատմամբ մեր ներգրաված փորձագետները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի կայացել: Այս մասին ասաց ԱԳ նախարարության մամլո ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆ
Նշելով, որ մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բավարար փաստեր ունի «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, ինչպես նաեւ ...ՀԵՏՈ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՑ
Հայրենի «վերականգնողները» շատ ավելի սարսափելի են
Սա Հնեավանքն է,- լրագրողներին ցույց տալով լուսանկարը, ասաց երեկ Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։ -Մենք այս ամբողջ համալիրը նկարահանել ենք, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Անցած կիրակի ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արմաղան լեռան փեշին: Արմաղան լեռան փեշին իրար են բախվել Վերին Գետաշենի բնակիչ Տարոն Սարիբեկյանի եւ Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի «Նիվա» ...ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Ուժեղ քամու եւ կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել Շիրակի մարզը: Գյումրիի օդանավակայանի հարակից թաղամասում քամին շրջել է էլեկտրասյուներ, քշել բնակելի տների տանիքներ: Բնական աղետի հետեւանքով վնասներ ...«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
Բոլոր թմրանյութերից ես, օրինակ, նախընտրում եմ մամուլի ընթերցումը։ Արտասահմանից հաղորդագրությունները գրգռում են, առույգացնում ու բորբոքում, քաղաքական դաշտից լուրերը՝ քնեցնում, հանգստացնում, խաղաղեցնում։ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

