
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում էր Ութսունութի Փետրվարին` նկարահանվում էր, ձայնագրվում, ու ներկայումս հաստատ պահպանվում է ինչ-որ ծակուծուկերում: Կնախընտրեի, որ որեւէ համառ պատմաբան հասներ այդ արխիվներին, եւ որ նրա քննախույզ հայացքից չվրիպեր այս դրվագը:

Ավաղ, այնքան ջրեր են հոսել արդեն, շատ բաներ մոռացվել են այսպես թե այնպես, ուրիշ դեպքեր էլ մոռացության տրվել միտումնավոր: Ասում են` երբ Աստված ցանկանում է մեկին պատժել` խելքն է առնում: Չեմ վիճարկի ժողովրդական այդ ասացվածքը, կավելացնեմ, որ նաեւ նրան զրկում է հիշողությունից:
Այսօր մեր հասարակական կյանքում ամեն ինչ այլ կերպ կընթանար, եթե բա-րեխիղճ պատմագիրները չինական պատժի նման, կաթիլ առ կաթիլ ապրողներիս գլխին կաթեցնեին արարները մեր ապրած պատմության: Շատ սխալներ չէին կատարվի, ժողովուրդը նորանոր, օրեցօր ուռճացող մարտահրավերների նկատմամբ կլիներ ավելի դիմակայուն:
Եւ` 1988 թվական, 24-ը փետրվարի: Այդ օրը համարում եմ շիրազյան ոգու աստեղային ժամը, իրականացած հորից որդուն, Հովհաննես Շիրազից Սիփան Շիրազին փոխանցված պատգամով: Այդ մոռացված դրվագը հիշեցնելն ավելի քան արդիական է ներկա քաղաքական եւ դրա աղավաղված արտացոլումը հանդիսացող գրական մթնոլորտում:
Օրեցօր ստվարացող ժողովուրդն այդ օրն անկառավարելի էր դարձել: Դա հաստատ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ինչ-ինչ «ուժերի» ծրագրված խարդավանքների արդյունքն էր: Ավելին` նյութվում էր այն սադրանքը, որն արյան հեղմամբ էր ավարտվելու: Խորհրդային պատժիչ ուժերը բոլորովին մոտիկ էին, Հրազդանի ձորում: Բայց նրանք դեռ պետք է մի քանի ամիս սպասեին, մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի իրադարձությունները, հետո էլ մինչեւ 1990 թվական, կայարան եւ Սովետաշեն: Ժողովրդի անխաբ բնազդը դեռ չէր դարձել ինչ-ինչ քաղաքական մանեւրների պատանդը: Ճարտասանությամբ չէիր զսպի ժողովրդին, որը յոթանասուն տարի իմունիտետ էր ձեռք բերել ճառերի հանդեպ:
Օրվա երկրորդ կեսին վիճակը դարձավ օրհասական: Ժողովուրդը չէր ցանկանում լսել եւ ոչ մեկին, սուլում եւ աղմկում էր: Մի կերպ անցնելով միմյանց սեղմված մարդկանց միջով, լսում էի պարզ հայ մարդկանց խոսքերը. «Եթե Շիրազը ողջ լիներ` հո էսպես չէ՞ր լինի...»: Պարույր Սեւակի անունն էլ էր հնչում անլռելի զանգակատուն դարձած Թատերական հրապարակում: Հայոց Դանթեականը շարունակվում էր, որը Եղիշե Չարենցով հայանալով, փոխանցվելու էր նոր Ալիգիերիին` Շիրազին:
Ի՞նչ կարող էին անել այդօր Շիրազն ու Սեւակը` չգիտեմ: Արդյոք նրանց չէ՞ին սուլի ամբոխավարների դրդմամբ, ինչպես շատ-շատերին: Հավանաբար ոչ, քանզի այդժամ ժողովրդական տարերքն ընդվզելով, դրանց կսրբեր, կմաքրեր թատերաբեմից: Խորհրդային իշխանությունն արդեն իսկ պարարտ հող էր պատրաստել ժողո-վրդավարության դիմակ հագած նոր ամբողջատիրություն հաստատողների համար:
Շիրազի կերպար էր փորձում հաստատել, որը խենթ էր, գինեմոլ, կնամոլ եւ ազգայնամոլ: Պարույր Սեւակին հանձնել ռոբերտ խաչատրյանական-սուսլովյան գաղափարական մամլիչին: Ժամանակին հայ գրչակները նույնն արել էին Չարենցի նկատմամբ: Սակայն դեռ հնչեղ էր գրականության այդ երեք հսկաների պատգամը: Այսօր դա պետք է վերստին ձեւակերպվեր, ստանար նոր ներկայություն:
Հանկարծ այդ ալեկոծման մեջ տեսա Սիփանին, որը հարթակի բազալտե բազրիքի աջ կողմում որբի պես կուչ էր եկել, եւ լաց էր լինում: Գինովցած չէր, ո’չ: Հովհաննես Շիրազի հոգին ասես արտասվեր, որն իր պատմական առաքելությամբ վառ էր պահել ժողովրդի պատմական հիշողությունը, նախապատրաստելով նրան այդ պոռթկմանը: Այժմ նա ֆիզիկապես չէր կարող իր ներկայությունը բերել իր իսկ սերմանած վերածննդին...
Ինձնից անկախ դա կատարվեց: Մոտեցա Սիփանին, գրկելով նրա պրկված, անհաղորդակից ուսերը: Ասացի` պետք է հարթակ բարձրանաս, խոսես: Նման հրավերի իրավունք, պարզ է, չունեի: Սիփանն անակնկալի եկավ, թե` ինչու՞ ես պիտի խոսեմ... Ասացի, որ ոչ թե դու պիտի խոսես, այլ հայրդ, քո ազգանունը, մարդիկ հորդ խոսքին են սպասում:
Ականատես եղա զարմանալի մի փոխակերպման. ընկճված այդ պատանին անհետք անհետացավ, Սիփանը ոտքի կանգնեց: Ես տեսա, որ ինչպես իր հայրը` նա էլ հաղթահասակ է, գեղեցիկ եւ ինքնավստահ: Ուղեկցեցի նրան մինչեւ հարթակ, ուր Ղարաբաղյան շարժման շարքային ակտիվիստների շղթան ոչ ոքի չէր թողնում բարձրանալ (նրանց մեծամասնությունը զոհվեց Ազատամարտում): Հերիք է, որ ասեի, որ ցանկանում է իր խոսքն ասել Շիրազի որդին` նոր կերտվող Հայաստանի թիկնապահների շղթան ինքնըստինքյան քանդվեց: Ես, հետ քաշվեցի եւ հուզված սպասում էի Սիփանի, չէ` հենց նրա, մեր բոլորի հոր խոսքին:
Նա կարճ խոսեց, ընդամենը` հոր այս բանաստեղծությունը մեջբերեց:
«Շիրազն ասաց` Մասիսն է սյունն
Հայաստանի,
Հայեր քաշող մագնիսական սյունն
Հայաստանի,
Բավ է, հայեր` ցրված մնանք
մատներիս պես,
Բռունցքվելն է հավերժությունն
Հայաստանի:
Մինչ այդ ժողովուրդը հանրահավաքներին բարձրացնում էր ձեռքերը, պսակելով դրանք լատիներեն V, իբր թե հաղթանակ խորհրդանշող տառով: Այդ երկու մատները սրամիտները «նապաստակի»` կամ «պեռեստրոյկայի» ականջներ էին կոչում, ինչը որ նույնական է: Սիփան Շիրազի միջոցով, իր հոր պատգամն ընդունվեց վայրկենապես: Շլդիկի երկու ականջները պատմություն դարձան եւ մնացին ռոքերների եւ սեքսուալ փոքրամասնությունների սեփականությունը:
Բայց դա ամենը չէ. հայ ժողովուրդն ամբողջատիրության դեմ առաջին ընդվզողն էր Խորհրդային Միություն կոչվող այդ զնդանում (ինչի համար իր պատիժն առ այսօր հրամցվում է իրեն): Արցախի հարցի արդարացի լուծման համար հանրահավաքների նկարահանումները տարածվում էին ամբողջ աշխարհում: V-ը, վերաճած բռունցքի, նախ դարձավ ԽՍՀՄ ժողովրդավարության ձգտող ուժերի խորհրդանիշը, այնուհետեւ դուրս եկավ այդ երկրի սահմաններից, դառնալով արդարության համար պայքարող ժողովուրդների գաղափարանշանը:
Այսօր էլ է այն պարզվում, սակայն սեփականաշնորհման հարուստ փորձ ունեցող ուժերի սանձազերծած «հանրահավաքների» ժամանակ: Ըստ որում` նրանց «լիդերը» պարզում է երկու բռունցքը միաժամանակ, ինչպես իսկական բռնցքամարտիկ` միայն նրա քրտինքը չորացնող օգնականններն են պակաս այդ պատկերն ամբողջացնելու համար: Բայց դրա կարիքն էլ չկա, քանի որ նա երբեք չի քրտնում:
Միջգրական բախումներից մինչեւ քաղաքական օտարածին թելադրանքներով պայմանավորված ներհակությունները` այսօր միմյանց դեմ թափահարվող բռունցքները կենցաղային անցուդարձ են դարձել: Վստահ եմ, որ միանգամայն միտումնավոր է հեգնվում Հովհաննես Շիրազը, ըստ որում` ավելի անթաքույց եւ լկտիորեն, քան սովետի ժամանակ: Արտաքին ինչ-ինչ կառույցների պատվերն է, որոնց կոկորդին դեմ է առել նրա ԱՐԱՐԱՏ-ԱՆԻ պատգամը:
Սակայն շիրազյան հինգ մատների` բռունցքի վերածված պատգամի մեջ է հայ ժողովրդի իղձերի իրականացման երաշխիքը: Ուստի հավերժ, անջնջելի հիշատակ Սիփանին, որի շուրթերով հայր Շիրազից մեզ փոխանցվեց այս պատգամը:
- ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 36
Այսպես թե այնպես, Վանո Սիրադեղյանի պատվին վաղ թե ուշ այնուամենայնիվ իսկական հուշարձան կտեղադրեն հայոց աշխարհում։ Դրանում չեն կասկածում նույնիսկ անհուսալի թերահավատները, անգամ նրա թշնամիներն ու չարակամները։ ...ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ. 6
Վանո Սիրադեղյան անունով մարդը ամենաանպարկեշտ ու աչքի զարնվող բիծն է հայոց աշխարհի շքեղ որմնագորգի վրա։
Նավթալինահոտ պահարանում ծվարած չարաբաստիկ ցեցի պես, բոլոր այս տարիներին Վանոն կրծելով միանգամայն ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 3
Անհեթեթ է նեղանալ բնությունից
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բոլորին այս օրերին մահու չափ ձանձրացրել է եւ հոգնեցրել։ Սակայն պատգամավորի մաքառող հիմարությունը հուշեց, մեր կարծիքով, ...ԹԱԼԱՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավգյան ախոռները համատարած են
ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկվա մամուլի ասուլիսում խայտառակ փաստեր ներկայացրեց պետական տարբեր կառույցներում պալատի աշխատակիցների հայտնաբերած տարաբնույթ ...ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 6
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում էր Ութսունութի Փետրվարին` նկարահանվում էր, ձայնագրվում, ու ներկայումս հաստատ պահպանվում է ինչ-որ ծակուծուկերում: Կնախընտրեի, որ որեւէ համառ պատմաբան ...ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մենք հավատում ենք, որ Հայաստանին սպասում է արժանապատիվ ապագա։
Չնայած այն բանին, որ չունենք նավթ ու գազ, ալմաստ ու ոսկի։ Եւ դա, թե կուզեք իմանալ, այնքան էլ վատ չէ, քանզի առանց քրտինքի վաստակած հարստությունը ...ՍԱՅԼԸ ԵԶԻՑ ԱՌԱՋ ՉԴՆԵՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամեն ինչ՝ իր ժամանակին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարեց, որ «անխտիր բոլորին» համաներելու գործընթացն ...ԵԽ ԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՎԵՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Բանաձեւը շատ օբյեկտիվ է: Չեմ ընդունում, երբ այն գնահատում են որպես հաղթանակ կամ պարտություն: Այն իրավիճակին օբյեկտիվ գնահատական է տալիս եւ սահմանում է առաջնահերթություններ, որոնց մենք պետք է հետեւենք»,- ...ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս զարգացմանը: «Ես ոգեւորված եմ բանակցային գործընթացի իրադրության ներկայիս ...Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ռեկորդներից հետո, երբ իսպանական ակումբը համալրեցին բրազիլացի Կական եւ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, համաշխարհային ֆուտբոլային շուկայից այլեւս չեն լսվում սենսացիոն նորությունները։ ...ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» Զագրեբի «Դինամոյի» հարկի տակ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների:
Նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ուդինեզեի» ...ԹԱԳՈՒՀԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ»
WBA եւ WIBF վարկածներով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում։ Համբուրգում նրան սպասելու է Քարոլինա Գեյտը՝ Արգենտինայից։
...ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Իրանի գերագույն օրենսդիր մարմինը՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը, ավարտել է առանց հատուկ ընտրության վերցված 10 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկը, որոնք տրվել էին երկրում տեղի ունեցած նախագահական ...ՓՈԽԱՐԺԵՔ
Այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0,3% եւ 1,4% նվազում. դրամն ...«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2
«Ամենատհաճ եթեր» մրցանակը՝ Հ1-Հանրայինին. ինչո՞ւ
Այն, որ հայրենական հեռուստաալիքների «համախառն արտադրանքը» որակական ու բովանդակային առումներով ձգտում է «0»-ի ու, ընդհանուր առմամբ, հոգեմտավոր սրտխառնուք ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում պատրաստվում է հերթական անգամ պատժել «ԱրմենՏելին», այսպես ասած, այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով ելքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Դ.ՄԵԴՎԵԴԵՎԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահը նաեւ ...ԽԵ՜ՂՃ ՍՏՅՈՊԻԿ
Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովին նախապատրաստվող «Ժառանգության» ...ԵՐԲ Է ԾԱՂԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքաղաքական օրակարգի հետ կապված՝ Դաշնակցությունը արտահերթ ընտրությունների, նախագահի հրաժարականի խնդիրներ չի դնում, պարզ պատճառով։
«Եթե պատրաստ չենք ժողովրդավարական ընտրությունների, վաղն էլ անենք այդ ...ՆՈՐՄԱԼ ԵՎ ՈՉ ՆՈՐՄԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
1
«Ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին ու հնարավորն անի իր քաղաքական պլատֆորմը բանաձեւերում արտահայտելու համար:
Սակայն նորմալ չեմ համարում, որ առաջարկների տակ ստորագրություններ ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆ Է
Ինչպես հայտնի է, օրերս «Էքսպերտների միավորում» ՀԿ-ն «Ամենատհաճ եթեր» մրցանակը շնորհեց Հ1-ին։
Ըստ կազմակերպության համակարգող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ. «Կա մի հեռուստաընկերություն, որի նկատմամբ մեր ներգրաված փորձագետները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի կայացել: Այս մասին ասաց ԱԳ նախարարության մամլո ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆ
Նշելով, որ մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բավարար փաստեր ունի «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, ինչպես նաեւ ...ՀԵՏՈ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՑ
Հայրենի «վերականգնողները» շատ ավելի սարսափելի են
Սա Հնեավանքն է,- լրագրողներին ցույց տալով լուսանկարը, ասաց երեկ Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։ -Մենք այս ամբողջ համալիրը նկարահանել ենք, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Անցած կիրակի ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արմաղան լեռան փեշին: Արմաղան լեռան փեշին իրար են բախվել Վերին Գետաշենի բնակիչ Տարոն Սարիբեկյանի եւ Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի «Նիվա» ...ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Ուժեղ քամու եւ կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել Շիրակի մարզը: Գյումրիի օդանավակայանի հարակից թաղամասում քամին շրջել է էլեկտրասյուներ, քշել բնակելի տների տանիքներ: Բնական աղետի հետեւանքով վնասներ ...«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
Բոլոր թմրանյութերից ես, օրինակ, նախընտրում եմ մամուլի ընթերցումը։ Արտասահմանից հաղորդագրությունները գրգռում են, առույգացնում ու բորբոքում, քաղաքական դաշտից լուրերը՝ քնեցնում, հանգստացնում, խաղաղեցնում։ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

