
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
- Անհեթեթ է նեղանալ բնությունից

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բոլորին այս օրերին մահու չափ ձանձրացրել է եւ հոգնեցրել։ Սակայն պատգամավորի մաքառող հիմարությունը հուշեց, մեր կարծիքով, հետաքրքիր մի թեմա, ստիպելով անդրադառնալ ֆեմինիզմ երեւույթին։
Սոցիալիստ Տոմազո Կամպանելան իր «Արեւի Քաղաքը» ուտոպիական վեպում պատկերել է կատարյալ հասարակություն, որտեղ տիրում էր կանանց եւ տղամարդկանց լիակատար իրավահավասարություն։ Այնտեղ չեն տարբերվում տղամարդկանց ու կանանց ո՛չ հագուստը, ո՛չ կրթության եւ տղաների ու աղջիկների դաստիարակության համակարգը։ Արեւի Քաղաքում կանանց ուսուցանում են նույնիսկ ռազմական արվեստ։
Թոմաս Մորը դեռ Կամպանելայից էլ առաջ նկարագրել է կատարյալ պետություն, որտեղ կանայք տղամարդկանց համահավասար աշխատում են գիտության ոլորտում, քահանա ձեռնադրվում, կառավարում պետությունը...
Ֆրիդրիխ Էնգելսը առաջ է քաշել այն միտքը, թե հեռավոր վայրի ժամանակներում ոչ միայն հարուստները ստրկացրին աղքատներին, այլեւ տղամարդիկ ստրկացրին կանանց։ Եւ քանի դեռ պրոլետարիատը՝ որպես ամենաառաջավոր դասակարգ, իր երկաթե բռունցքով չի ազատագրել մոլորակի բոլոր ճնշվածներին, ոչ մի անսահման երջանկություն ու առաջադեմ հասարակություն չի ստացվի։
Նկատեցի՞ք, որ սոցիալիզմն ու ֆեմինիզմը ստեղծում էին գործնականում նույն մարդիկ։ Ընդհանրապես, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ նոր բան ստեղծելուն, տղամարդիկ մրցակցությունից դուրս են։ Գյուտարարների ավելի քան 90 տոկոսը տղամարդիկ են։ Համաշխարհային պատմության մեջ գիտնականների 90 տոկոսից ավելին՝ տղամարդիկ։ Պատմական խոշորագույն դեմքերի բացարձակ մեծամասնությունը՝ տղամարդիկ։
Ֆեմինիստուհիները բացատրում են այդ ֆենոմենը դաժան ճնշումով։ Ասել է թե՝ կանայք պատմության մեջ գործնականում ոչ մի դեր չեն կատարել հենց այն պատճառով, որ ստրկատեր տղամարդիկ քշել են նրանց դարավոր խոհանոց, որտեղ խեղճերը տքնում էին՝ կաթսաներով շրջապատված, շիլա եփում ու խաղում երեխաների հետ, իսկ անիծյալ կեղեքիչներն այդ ընթացքում զվարճանում էին պատերազմներում։
Հարկ է նշել, որ ֆեմինիստուհիները միշտ էլ չափազանց ագրեսիվ են տրամադրված եղել իրենց ճնշողների հանդեպ։ XX դարակեսին ֆեմինիզմի տեսաբաններից մեկը՝ Վալերի Սոլանասը, գրել է. «Տղամարդկանց պետք չէ պահպանել նույնիսկ վերարտադրության համար։ Տղամարդը կենսաբանական պատահականություն է, թերմարդ։ Բուն էությամբ տղամարդը տզրուկ է եւ ապրելու բարոյական իրավունք չունի, քանի որ ոչ ոք չպետք է ապրի ուրիշների հաշվին։
Ցանկացած տղամարդու ոչնչացումն, այսպիսով, կանանց ձեռնտու լավ եւ ճիշտ գործողություն է, ինչպես նաեւ՝ գթասրտության ակտ։ Ոչնչացրեք տղամարդկանց, եւ կանայք կփոխվեն... Ողջ մնացած սակավաթիվ տղամարդիկ կարող են քարշ տալ իրենց ողորմելի գոյությունը՝ շրջելով կնոջ զգեստով կամ գնալ ինքնասպանության մոտակա հյուրընկալ կենտրոն, որտեղ նրանց հանդարտ, արագ ու առանց ցավի կքնեցնեն գազով»։
Դրա հետ մեկտեղ, ֆեմինիստուհիներին այդպես էլ չհաջողվեց լիովին զավթել իշխանությունը եւ ոչ մի երկրում՝ հենց զիջումների նկատմամբ կանանց բնածին հակվածության պատճառով։ Այսինքն՝ հոգեբանական կառուցվածքում ի սկզբանե անբավարար ագրեսիվության։
Երբ սահմանվեց կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, երբ ի հայտ եկավ համընդհանուր ընտրական իրավունքը, ֆեմինիզմի տեսաբաններն անչափ ուրախացան։ Սակայն ազատ ընտրությունները չօգնեցին. կանայք մեծ մասամբ խորհրդարաններում այդպես էլ չհայտնվեցին։ Այնտեղ շարունակում էին ընդգրկվել նախեւառաջ խելացի մարդիկ։ Ստիպված էին քվոտա մտցնել, այսինքն՝ հարկադրաբար թուլացնել խորհրդարանի թանձրությունը մրցակցության չդիմացող տարրով՝ կանանցով։
Ինչո՞ւ կանայք այդպես էլ ճանապարհ չհարթեցին դեպի վեր՝ այն բանից հետո, երբ օրենսդրական բոլոր արգելքները վերացվեցին։ Այս հարցը հանգիստ չէր տալիս ֆեմինիստուհիներին։ Եւ նրանք հորինեցին գաղտնի դավադրության տեսությունը, որն այլ կերպ անվանեցին «ապակե առաստաղի տեսություն»։ Իբր՝ տղամարդիկ դիտավորյալ չեն նշանակում կանանց ղեկավար պաշտոնների, քանզի գաղտնի պայմանավորվածություն ունեն միմյանց հետ կանանց դեմ։ Այն հարցը, թե ինչու են իրենք՝ կին ընտրողները, նախընտրում քվեարկել տղամարդկանց օգտին, անպատասխան մնաց։
Այնինչ ողջ խնդիրն այն է, որ կանայք օժտված չեն բավականաչափ սոցիալական ագրեսիայով, այսինքն՝ ակտիվությամբ, շրջապատող աշխարհը նվաճելու նպատակաուղղվածությամբ։ Գիտությունը, աշխարհագրական մեծ հայտնագործությունները, պատերազմները, քաղաքների շինարարությունը. այս ամենը ակտիվության, այսինքն՝ ագրեսիայի, այսինքն՝ ավերածության տարատեսակներ են։ Քանզի առանց ավերածության չկա շինարարություն, դա զուտ ֆիզիկա է. կործանելով այծյամին, առյուծը կառուցում է իր մարմինը, քայքայելով մոլորակի մարմինը հանքերով ու հորանցքերով, ոչնչացնելով անտառներն ու բիոցենոզները, մարդկությունը քաղաքակրթություն է կառուցում։
Անհեթեթ է նեղանալ բնությունից։ Չէ՞ որ ոչ մեկին չի վիրավորում սպորտի բաժանումը տղամարդկանց եւ կանանց մարզաձեւերի։ Դե, չեն կարող կանայք հավասարապես մրցել տղամարդկանց հետ. դա բոլորն էլ գիտեն, ուստիեւ վարժվել են։ Եւ խնդիրը միայն այն չէ, որ տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են։ Շախմատում պետք չեն հզոր մկաններ, պետք է պարզապես մտածել։ Բայց շախմատը նույնպես բաժանված է տղամարդկանց եւ կանանց միջեւ։ Կնոջ մտածողական գործընթացը բնավ ավելի վատը չէ, պարզապես ուրիշ է։
Նույնն էլ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, ռազմական, գիտական սպորտում։ Եւ խորհրդարան ու իշխանության շարքեր քշել ոչ թե պարզապես իմաստուն ու փորձառու մարդկանց, այլ անպայման կանանց, նույնն է, թե հեղեղել գիտությունների ակադեմիան բանվորներով, որպեսզի նրանք պաշտպանեն գիտության ոլորտում «սեփական շահերը»։
Մարդկանց հավասարության տեսությունը ձախողվեց։ Հիմարը երբեք խելացի չի դառնա, որքան էլ կրթես... Կնոջը կարելի է վերածել տղամարդու՝ ոտքից գլուխ տեստոստերոն ներարկելով։ Բայց այդժամ նա կդառնա ագրեսիվ, կսիրի արագ մեքենա վարել ու դեմքին էլ բեղեր կաճեն։ Կանայք ուրիշ խմորից են հունցված։
Փոխարենը՝ կանայք պիտանի են այլ բանի համար։ Ոչ ոք չի կարող նրանց պես կարկանդակ թխել, ինչը նույնպես շատ կարեւոր է։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 36
Այսպես թե այնպես, Վանո Սիրադեղյանի պատվին վաղ թե ուշ այնուամենայնիվ իսկական հուշարձան կտեղադրեն հայոց աշխարհում։ Դրանում չեն կասկածում նույնիսկ անհուսալի թերահավատները, անգամ նրա թշնամիներն ու չարակամները։ ...ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ. 6
Վանո Սիրադեղյան անունով մարդը ամենաանպարկեշտ ու աչքի զարնվող բիծն է հայոց աշխարհի շքեղ որմնագորգի վրա։
Նավթալինահոտ պահարանում ծվարած չարաբաստիկ ցեցի պես, բոլոր այս տարիներին Վանոն կրծելով միանգամայն ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 3
Անհեթեթ է նեղանալ բնությունից
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բոլորին այս օրերին մահու չափ ձանձրացրել է եւ հոգնեցրել։ Սակայն պատգամավորի մաքառող հիմարությունը հուշեց, մեր կարծիքով, ...ԹԱԼԱՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավգյան ախոռները համատարած են
ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկվա մամուլի ասուլիսում խայտառակ փաստեր ներկայացրեց պետական տարբեր կառույցներում պալատի աշխատակիցների հայտնաբերած տարաբնույթ ...ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 6
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում էր Ութսունութի Փետրվարին` նկարահանվում էր, ձայնագրվում, ու ներկայումս հաստատ պահպանվում է ինչ-որ ծակուծուկերում: Կնախընտրեի, որ որեւէ համառ պատմաբան ...ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մենք հավատում ենք, որ Հայաստանին սպասում է արժանապատիվ ապագա։
Չնայած այն բանին, որ չունենք նավթ ու գազ, ալմաստ ու ոսկի։ Եւ դա, թե կուզեք իմանալ, այնքան էլ վատ չէ, քանզի առանց քրտինքի վաստակած հարստությունը ...ՍԱՅԼԸ ԵԶԻՑ ԱՌԱՋ ՉԴՆԵՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամեն ինչ՝ իր ժամանակին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարեց, որ «անխտիր բոլորին» համաներելու գործընթացն ...ԵԽ ԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՎԵՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Բանաձեւը շատ օբյեկտիվ է: Չեմ ընդունում, երբ այն գնահատում են որպես հաղթանակ կամ պարտություն: Այն իրավիճակին օբյեկտիվ գնահատական է տալիս եւ սահմանում է առաջնահերթություններ, որոնց մենք պետք է հետեւենք»,- ...ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս զարգացմանը: «Ես ոգեւորված եմ բանակցային գործընթացի իրադրության ներկայիս ...Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ռեկորդներից հետո, երբ իսպանական ակումբը համալրեցին բրազիլացի Կական եւ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, համաշխարհային ֆուտբոլային շուկայից այլեւս չեն լսվում սենսացիոն նորությունները։ ...ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» Զագրեբի «Դինամոյի» հարկի տակ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների:
Նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ուդինեզեի» ...ԹԱԳՈՒՀԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ»
WBA եւ WIBF վարկածներով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում։ Համբուրգում նրան սպասելու է Քարոլինա Գեյտը՝ Արգենտինայից։
...ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Իրանի գերագույն օրենսդիր մարմինը՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը, ավարտել է առանց հատուկ ընտրության վերցված 10 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկը, որոնք տրվել էին երկրում տեղի ունեցած նախագահական ...ՓՈԽԱՐԺԵՔ
Այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0,3% եւ 1,4% նվազում. դրամն ...«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2
«Ամենատհաճ եթեր» մրցանակը՝ Հ1-Հանրայինին. ինչո՞ւ
Այն, որ հայրենական հեռուստաալիքների «համախառն արտադրանքը» որակական ու բովանդակային առումներով ձգտում է «0»-ի ու, ընդհանուր առմամբ, հոգեմտավոր սրտխառնուք ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում պատրաստվում է հերթական անգամ պատժել «ԱրմենՏելին», այսպես ասած, այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով ելքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Դ.ՄԵԴՎԵԴԵՎԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահը նաեւ ...ԽԵ՜ՂՃ ՍՏՅՈՊԻԿ
Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովին նախապատրաստվող «Ժառանգության» ...ԵՐԲ Է ԾԱՂԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքաղաքական օրակարգի հետ կապված՝ Դաշնակցությունը արտահերթ ընտրությունների, նախագահի հրաժարականի խնդիրներ չի դնում, պարզ պատճառով։
«Եթե պատրաստ չենք ժողովրդավարական ընտրությունների, վաղն էլ անենք այդ ...ՆՈՐՄԱԼ ԵՎ ՈՉ ՆՈՐՄԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
1
«Ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին ու հնարավորն անի իր քաղաքական պլատֆորմը բանաձեւերում արտահայտելու համար:
Սակայն նորմալ չեմ համարում, որ առաջարկների տակ ստորագրություններ ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆ Է
Ինչպես հայտնի է, օրերս «Էքսպերտների միավորում» ՀԿ-ն «Ամենատհաճ եթեր» մրցանակը շնորհեց Հ1-ին։
Ըստ կազմակերպության համակարգող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ. «Կա մի հեռուստաընկերություն, որի նկատմամբ մեր ներգրաված փորձագետները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի կայացել: Այս մասին ասաց ԱԳ նախարարության մամլո ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆ
Նշելով, որ մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բավարար փաստեր ունի «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, ինչպես նաեւ ...ՀԵՏՈ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՑ
Հայրենի «վերականգնողները» շատ ավելի սարսափելի են
Սա Հնեավանքն է,- լրագրողներին ցույց տալով լուսանկարը, ասաց երեկ Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։ -Մենք այս ամբողջ համալիրը նկարահանել ենք, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Անցած կիրակի ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արմաղան լեռան փեշին: Արմաղան լեռան փեշին իրար են բախվել Վերին Գետաշենի բնակիչ Տարոն Սարիբեկյանի եւ Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի «Նիվա» ...ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Ուժեղ քամու եւ կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել Շիրակի մարզը: Գյումրիի օդանավակայանի հարակից թաղամասում քամին շրջել է էլեկտրասյուներ, քշել բնակելի տների տանիքներ: Բնական աղետի հետեւանքով վնասներ ...«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
Բոլոր թմրանյութերից ես, օրինակ, նախընտրում եմ մամուլի ընթերցումը։ Արտասահմանից հաղորդագրությունները գրգռում են, առույգացնում ու բորբոքում, քաղաքական դաշտից լուրերը՝ քնեցնում, հանգստացնում, խաղաղեցնում։ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

