
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
- Այսպես թե այնպես, Վանո Սիրադեղյանի պատվին վաղ թե ուշ այնուամենայնիվ իսկական հուշարձան կտեղադրեն հայոց աշխարհում։ Դրանում չեն կասկածում նույնիսկ անհուսալի թերահավատները, անգամ նրա թշնամիներն ու չարակամները։ Առայժմ դժվար է ասել, թե հատկապես ինչ տեսք կունենա հուշարձանը, բայց ենթադրություններ կարելի է անել արդեն այսօր։

Միանգամայն հնարավոր է, որ համանման արձան արդեն կերտվել է 1504 թվականին։ Այդ քանդակը ձյունաճերմակ, ներսից լուսարձակող մարմարից է եւ պատմում է գյուղական հասարակ հովվի պատմությունը։ Հանուն հուսալքված ժողովրդի, հրաժարվելով հանցավոր վարչախմբի առաջարկած արքայական շքեղ զրահից, մերկ հովիվը միայն պարսատիկով կանգնում է հայրենակիցների վախեցած զորքի առաջ, որպեսզի մենամարտի Գողիաթի հետ։
Ահա՛ եւ ձեզ ճակատագրի եւս մի չար, անարդար հեգնանք։ Այս ի՞նչ անեծք է հետապնդում մեզ բոլորիս արդեն քանի դար շարունակ։ Լավ, ինչո՞ւ Միքելանջելո Բուոնարոտտին տառապանքով կերտեց իր արձանը բացարձակ սխալ ժամանակներում եւ բնավ ոչ ճիշտ վայրում։ Ի՞նչ գրողի տարած Ֆլորենցիա։ Ի՞նչ, ներողություն արտահայտությանս համար, Պյացցա դելլա Սինյորիա։ Ինչո՞ւ է կոչվում Դավիթ։
Մենք՝ փողի, հոգու եւ աշխարհի վերջի սպասման դյութիչ տաղտկալի դարաշրջանի մարդիկ, այժմ միանգամայն ստույգ գիտենք. ախր դա Վանո՛ն է։ Պարզապես տարօրինակ, դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված հանգամանքների բերումով նրան այդպես էլ չմոտեցավ, ընդառաջ չեկավ, չայցելեց Գողիաթը։
Եւ ո՜վ գիտե, գուցե հենց հանուն Վանոյի էլ հայոց աշխարհում բացվում է յուրաքանչյուր նոր առավոտը։ Քանզի լուսաբացի եւ մայրամուտի միջեւ իրադարձությունների իմաստի որեւէ այլ, ավելի տրամաբանական մեկնաբանություններ այստեղ չի հաջողվի գտնել երբեք։
Համ էլ՝ արժե՞ արդյոք։ Ամեն Աստծո օր սկսվում է պարզապես նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին սպանեն ու թաղեն, ինչ-որ բան վաճառեն ու գնեն, պոկեն ու կպցնեն, ցանեն ու հավաքեն։ Այդպես եղել է եւ կլինի միշտ։ Ըստ էության, ի՞նչ տարբերություն, թե ով է մարդ արարածը, հատկապես ինչպես եւ ինչու է նա եկել այս աշխարհ։
Ճիշտ է, Վանոն ոչ թե պարզապես մարդ է, այլ Աստծո փոխարկված մարդ։ Ըստ որում՝ բնավ ոչ մեկ անգամ։ Այդ առումով ամենեւին էլ բացառված չէ, որ նա հնդկական արմատներ ունի։ Երբ քրիստոնեական միսիոներները եկան Հնդկաստան, նրանք սկսեցին քարոզել տեղի բնակիչներին իրենց Աստծո մասին, որը մարդ էր դարձել։ Անկեղծորեն հավատալով, թե ինչ-որ չլսված-չտեսնված բան են պատմում, նրանք մտադիր էին զարմացնել այդ հինդուսներին, բոցավառել նրանց երեւակայությունը բացառիկ իրադարձությամբ։
Բայց ի պատասխան՝ խորին լռություն էր տիրում։ Հինդուսներին չզարմացրեց, որ Աստված մարմնավորվել էր պատմության մեջ, նրանց զարմացրեց միայն այն, որ քրիստոնյաների մոտ նա մարմնավորվել էր միայն մեկ անգամ, մինչդեռ հնդկական աստվածները դա անում են մշտապես։
Կամ վերցնենք ճակատագրի մեկ այլ անարդար հեգնանք։ Պատմաբան Շիլդերը իր «Նիկոլայ 1-ին. նրա կյանքն ու թագավորությունը» աշխատության մեջ պատմում է մի հետաքրքիր դեպք։ 1826 թվականին III բաժնի (ժանդարմերիա) ղեկավար դարձավ Ալեքսանդր Բենկենդորֆը։ Նշանակման ժամանակ, ի պատասխան հրահանգների մասին Բենկենդորֆի հարցի, Նիկոլայ 1-ինը նրան հանձնեց մի թաշկինակ ու ասաց. «Ահա քեզ բոլոր հրահանգները։ Որքան շատ արցունք մաքրես այս թաշկինակով, այնքան ավելի անսխալ կծառայես իմ նպատակներին»։
Ժուլիկ է այդ Շիլդերը, անխիղճ ժուլիկ։ Քանզի իրականում այդ դրվագը տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարարի պաշտոնում Սիրադեղյանի նշանակման ժամանակ, իսկ արցունքներ մաքրելու համար թաշկինակը նրան հանձնել է անձամբ Տեր-Պետրոսյանը։
Նշենք նաեւ, որ մշտական բարի գործերի բնագավառում Վանոն ակնհայտ նախորդ ունի. Տիտուս կայսրը։ Հին հռոմեացի պատմաբանը գրում է. «Ի բնե նա աչքի էր ընկնում արտակարգ բարությամբ։ Նրա պարտադիր կանոնն էր. ոչ մի խնդրատուի բաց չթողնել՝ առանց հուսադրելու։ Եւ երբ տնեցիները հանդիմանում էին, թե խոստանում է ավելին, քան կարող է անել, նա պատասխանում էր. «Ոչ ոք չպետք է տխուր հեռանա կայսեր հետ խոսակցությունից հետո»։ Իսկ երբ մի անգամ ճաշելիս հիշեց, որ ամբողջ օրվա ընթացքում ոչ մեկի համար ոչ մի լավ բան չի արել, արտաբերեց իր հանրահայտ խոսքերը՝ հիշարժան ու գովելի. «Բարեկամներս, ես կորցրեցի՛ օրը»։
Հավանաբար Սիրադեղյանը՝ որպես մարդկային ցեղի սեր եւ ուրախություն, նախորդի հետ լիակատար նմանության համար այժմ կվերանվանվի Տիտուսյան։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 36
Այսպես թե այնպես, Վանո Սիրադեղյանի պատվին վաղ թե ուշ այնուամենայնիվ իսկական հուշարձան կտեղադրեն հայոց աշխարհում։ Դրանում չեն կասկածում նույնիսկ անհուսալի թերահավատները, անգամ նրա թշնամիներն ու չարակամները։ ...ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ. 6
Վանո Սիրադեղյան անունով մարդը ամենաանպարկեշտ ու աչքի զարնվող բիծն է հայոց աշխարհի շքեղ որմնագորգի վրա։
Նավթալինահոտ պահարանում ծվարած չարաբաստիկ ցեցի պես, բոլոր այս տարիներին Վանոն կրծելով միանգամայն ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 3
Անհեթեթ է նեղանալ բնությունից
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բոլորին այս օրերին մահու չափ ձանձրացրել է եւ հոգնեցրել։ Սակայն պատգամավորի մաքառող հիմարությունը հուշեց, մեր կարծիքով, ...ԹԱԼԱՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավգյան ախոռները համատարած են
ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկվա մամուլի ասուլիսում խայտառակ փաստեր ներկայացրեց պետական տարբեր կառույցներում պալատի աշխատակիցների հայտնաբերած տարաբնույթ ...ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 6
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում էր Ութսունութի Փետրվարին` նկարահանվում էր, ձայնագրվում, ու ներկայումս հաստատ պահպանվում է ինչ-որ ծակուծուկերում: Կնախընտրեի, որ որեւէ համառ պատմաբան ...ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մենք հավատում ենք, որ Հայաստանին սպասում է արժանապատիվ ապագա։
Չնայած այն բանին, որ չունենք նավթ ու գազ, ալմաստ ու ոսկի։ Եւ դա, թե կուզեք իմանալ, այնքան էլ վատ չէ, քանզի առանց քրտինքի վաստակած հարստությունը ...ՍԱՅԼԸ ԵԶԻՑ ԱՌԱՋ ՉԴՆԵՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամեն ինչ՝ իր ժամանակին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարեց, որ «անխտիր բոլորին» համաներելու գործընթացն ...ԵԽ ԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՎԵՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Բանաձեւը շատ օբյեկտիվ է: Չեմ ընդունում, երբ այն գնահատում են որպես հաղթանակ կամ պարտություն: Այն իրավիճակին օբյեկտիվ գնահատական է տալիս եւ սահմանում է առաջնահերթություններ, որոնց մենք պետք է հետեւենք»,- ...ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս զարգացմանը: «Ես ոգեւորված եմ բանակցային գործընթացի իրադրության ներկայիս ...Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ռեկորդներից հետո, երբ իսպանական ակումբը համալրեցին բրազիլացի Կական եւ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, համաշխարհային ֆուտբոլային շուկայից այլեւս չեն լսվում սենսացիոն նորությունները։ ...ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» Զագրեբի «Դինամոյի» հարկի տակ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների:
Նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ուդինեզեի» ...ԹԱԳՈՒՀԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ»
WBA եւ WIBF վարկածներով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում։ Համբուրգում նրան սպասելու է Քարոլինա Գեյտը՝ Արգենտինայից։
...ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Իրանի գերագույն օրենսդիր մարմինը՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը, ավարտել է առանց հատուկ ընտրության վերցված 10 տոկոս քվեաթերթիկների վերահաշվարկը, որոնք տրվել էին երկրում տեղի ունեցած նախագահական ...ՓՈԽԱՐԺԵՔ
Այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0,3% եւ 1,4% նվազում. դրամն ...«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2
«Ամենատհաճ եթեր» մրցանակը՝ Հ1-Հանրայինին. ինչո՞ւ
Այն, որ հայրենական հեռուստաալիքների «համախառն արտադրանքը» որակական ու բովանդակային առումներով ձգտում է «0»-ի ու, ընդհանուր առմամբ, հոգեմտավոր սրտխառնուք ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում պատրաստվում է հերթական անգամ պատժել «ԱրմենՏելին», այսպես ասած, այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով ելքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Դ.ՄԵԴՎԵԴԵՎԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահը նաեւ ...ԽԵ՜ՂՃ ՍՏՅՈՊԻԿ
Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովին նախապատրաստվող «Ժառանգության» ...ԵՐԲ Է ԾԱՂԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներքաղաքական օրակարգի հետ կապված՝ Դաշնակցությունը արտահերթ ընտրությունների, նախագահի հրաժարականի խնդիրներ չի դնում, պարզ պատճառով։
«Եթե պատրաստ չենք ժողովրդավարական ընտրությունների, վաղն էլ անենք այդ ...ՆՈՐՄԱԼ ԵՎ ՈՉ ՆՈՐՄԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
1
«Ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին ու հնարավորն անի իր քաղաքական պլատֆորմը բանաձեւերում արտահայտելու համար:
Սակայն նորմալ չեմ համարում, որ առաջարկների տակ ստորագրություններ ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆ Է
Ինչպես հայտնի է, օրերս «Էքսպերտների միավորում» ՀԿ-ն «Ամենատհաճ եթեր» մրցանակը շնորհեց Հ1-ին։
Ըստ կազմակերպության համակարգող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ. «Կա մի հեռուստաընկերություն, որի նկատմամբ մեր ներգրաված փորձագետները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի կայացել: Այս մասին ասաց ԱԳ նախարարության մամլո ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆ
Նշելով, որ մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բավարար փաստեր ունի «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, ինչպես նաեւ ...ՀԵՏՈ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՑ
Հայրենի «վերականգնողները» շատ ավելի սարսափելի են
Սա Հնեավանքն է,- լրագրողներին ցույց տալով լուսանկարը, ասաց երեկ Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։ -Մենք այս ամբողջ համալիրը նկարահանել ենք, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Անցած կիրակի ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արմաղան լեռան փեշին: Արմաղան լեռան փեշին իրար են բախվել Վերին Գետաշենի բնակիչ Տարոն Սարիբեկյանի եւ Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի «Նիվա» ...ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Ուժեղ քամու եւ կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել Շիրակի մարզը: Գյումրիի օդանավակայանի հարակից թաղամասում քամին շրջել է էլեկտրասյուներ, քշել բնակելի տների տանիքներ: Բնական աղետի հետեւանքով վնասներ ...«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
Բոլոր թմրանյութերից ես, օրինակ, նախընտրում եմ մամուլի ընթերցումը։ Արտասահմանից հաղորդագրությունները գրգռում են, առույգացնում ու բորբոքում, քաղաքական դաշտից լուրերը՝ քնեցնում, հանգստացնում, խաղաղեցնում։ ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄՌԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐ ԱԼԻՔՆ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՌՈՒՆՑՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՈՆԴԱԺ» ԵՆ ԱՆՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՀԱՄԱՐ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

