
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
- Չնայած քաղաքական ամռան մեկնարկին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հանդիպումներն արտերկրի քաղաքական հեղինակավոր ուժերի հետ շարունակվում են։

Հունիսի 22-26-ը Գագիկ Ծառուկյանը աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում եւ եվրոպական մի քանի երկրներում։ Քննարկվել են Հայաստանի եւ այդ երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր։
ԲՀԿ նախագահի առաջին հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում էր։ Որպես ՀԱՕԿ նախագահ, Գագիկ Ծառուկյանի Սոչիում կայացած հանդիպումների առանցքում հայ մարզիկների համար հարմարավետ պայմանների ստեղծման եւ բարելավման խնդիրն էր՝ առաջիկա սպորտային ֆորումներում մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։
Շրջայց կատարելով Սոչիի «Ալեքսանդր Կարելինի» անվան «Վեսնա» մարզահամալիրում՝ ՀԱՕԿ նախագահն արձանագրեց, որ այդ համալիրում ստեղծված են մարզվելու բոլոր պայմաններն ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ թե՛ Օլիմպիադային, եւ թե՛ ընդհանրապես Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու համար։
Սոչիում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Վեսնա» համալիրի միջեւ կնքվեց պայմանագիր, համաձայն որի՝ ՌԴ-ի եւ Հայաստանի հավաքականների համատեղ մարզումները այսուհետ մշտական հիմքի վրա են դրվում։ Ի դեպ, անցյալ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի ըմբշամարտիկների համատեղ հավաքից հետո այս տարի ապրիլին մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկու ոսկե մեդալ։
Հայկական սպորտի իրական վերածնունդն ապահոված ՀԱՕԿ նախագահի հերթական այս նախաձեռնությունը կրկին ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա, եթե սիրում ես քո երկիրը եւ եթե, ինչպես դա անում է Գագիկ Ծառուկյանը, քո յուրաքանչյուր քայլը պայմանավորված է քո երկիրը բոլոր ասպարեզներում առաջինը տեսնելու ցանկությամբ։
«Վեսնա» մարզահամալիրի տնօրեն Ռուբեն Թաթուլյանի ուղեկցությամբ շրջելով իր հագեցվածությամբ նախադեպը չունեցող համալիրում, ՀԱՕԿ նախագահն ասել է. «Իրապես այստեղ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են մարզիկների պարապմունքներն առավել արդյունավետ կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Մինչ մարզիկից արդյունք պահանջելը նախ պիտի կարողանաս ստեղծել մարզվելու վայելուչ պայմաններ։ Պեկինի Օլիմպիադայում մեր մարզիկները նվաճեցին 6 մեդալ, բայց, վստահ եմ, հաջորդ օլիմպիական խաղերում մեր մարզիկների նվաճումները շատ ավելին են լինելու, քանի որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այստեղ մարզումների համար ստեղծված են հրաշալի պայմաններ»։
Իսկ պայմանագրի կնքման առիթով ՀԱՕԿ նախագահը հուշանվերներ հանձնեց Ալեքսանդր Կարելինին, որը աշնանը կայցելի Հայաստան, եւ մարզահամալիրի տնօրեն Ռուբեն Թաթուլյանին։
Հիրավի մեծ սպորտն ու մեծ քաղաքականությունը շատ դեպքերում միմյանց փոխլրացնում են, քանզի նույնիսկ փոքր երկրի սպորտային մեծ նվաճումները անմիջապես դառնում են այդ երկրի կարեւորագույն այցեքարտը։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքի ու նվիրումի շնորհիվ այդ այցեքարտը դառնում է հզոր ու հաստատուն։
ՄԵԾ ՍՊՈՐՏԻՑ՝
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումը նախատեսված էր Խորվաթիայում։
Անցյալ տարի արդեն տեղի էր ունեցել ԲՀԿ նախագահի եւ Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչի առաջին պաշտոնական հանդիպումը եւ կողմերը, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, հետեւողականորեն շարունակեցին ջանք գործադրել՝ առավել արդյունավետ եւ առավել լայնածավալ համագործակցության համար։ Եւ քանի որ Հայաստանում զբոսաշրջությունը հռչակվել է գերակա ոլորտ, ԲՀԿ նախագահի եւ Խորվաթիայի նախագահի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են թե՛ արդեն իսկ կատարված քայլերը, եւ թե՛ առաջիկա ծրագրերն ու անելիքները, մասնավորապես երկու երկրների միջեւ տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Երկու առաջատար գործիչները կարեւորել են Հայաստանի եւ Խորվաթիայի առաջնակարգ բիզնես-խմբերի համագործակցության հնարավորությունները, որը կարող է ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ այլ ոլորտներում։
ԲՀԿ նախագահի հաջորդ հանդիպումը խորվաթական զբոսաշրջության խոշորագույն կենտրոնի՝ Դուբրովնիկի քաղաքապետի հետ էր, որի ընթացքում կողմերն ընդգծեցին, որ զբոսաշրջությունը շատ կարեւոր, սակայն ոչ միակ ուղղությունն է Հայաստանի հետ համագործակցության համար ու արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ կան բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ եւ ռեսուրս։ Ուստի երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանման նպատակով ԲՀԿ նախագահը խորվաթ գործարարներին հրավիրեց Հայաստան։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եվրոպական այցերի օրակարգում էր նաեւ այցը Բուլղարիա եւ հանդիպումը Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հետ։ Կողմերի հանդիպման ընթացքում կարեւորվեց, որ Գագիկ Ծառուկյանը, որպես վստահված անձ, ստանձնել է Հայաստանի եւ Բուլղարիայի գործարար շրջանակների փոխադարձ տնտեսական կապերի հաստատման եւ ամրապնդման առաքելությունը։ ԲՀԿ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը քննարկել են նաեւ ներդրումային կոնկրետ ծրագրեր, կարեւորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարեւորությունն ու ձեռք բերել պայմանավորվածություն՝ կազմակերպելու փոխայցեր երկու երկրների տնտեսական համագործակցությունը խթանելու եւ է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պարբերական այցերն ու հանդիպումները արտերկրի լրջագույն քաղաքական ուժերի եւ լիդերների հետ, վկայում են, որ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախագահի գլխավորությամբ ոչ միայն մեր երկրի առանցքային քաղաքական ուժերից է, այլեւ վստահելի գործընկեր արտերկրի լրջագույն քաղաքական ուժերի եւ առաջնորդների համար։
- Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Չնայած քաղաքական ամռան մեկնարկին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հանդիպումներն արտերկրի քաղաքական հեղինակավոր ուժերի հետ շարունակվում են։
Հունիսի 22-26-ը Գագիկ Ծառուկյանը ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ վերջին՝ 1677 բանաձեւը հայաստանյան իշխանությունների «տապալո՞ւմն» էր, ինչպես կաշվից դուրս գալով՝ փորձում են ապացուցել արմատականները, թե՞ նոր փուլ Եվրախորհրդի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղյան ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ համաներմամբ ազատվել է թվով 215 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է 38, «Արթիկ» ՔԿՀ-ից` 11, «Վանաձոր» ՔԿՀ-ից` ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գրողների միության համագումարը հուլիսի 4-ին նոր նախագահ է ընտրելու: ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, որի անունը միության նախագահի հավանական թեկնածուների թվում է շրջանառվում, կարծում է, որ համագումարը նաեւ վերջ պետք է ...«ՇՔԱՆՇԱՆԱՅԻՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ» ՇԻՆԾՈՒ ԲՆՈՒՅԹԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ո՞րն է Պետդումայի պատգամավորների դեմարշի իրական պատճառը
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանին Միխայիլ Սահակաշվիլու արժանանալու կապակցությամբ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների բարձրացրած աղմուկը ...ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս կանխել են մոտ 0,5 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի հանրապետություն ներմուծման երկու դեպք: Թմրամիջոցը Իրանից փորձել են ներմուծել Կապան քաղաքի երկու բնակիչ՝ ...ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Ուղիղ տասը տարի առաջ, հունիսի 29-ին, վախճանվեց Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Մահվան տարելիցի առիթով երեկ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Վեհափառի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։
«Ամենայն ...ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օրերս կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի, նոր ուսումնական տարվանից երկրի 10 ավագ դպրոցներին կավելանան եւս 38-ը։
Ավագ դպրոցների համակարգի ներդրմանը զուգահեռ, շարունակվում են այդ դպրոցների նորոգման, ...Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ Տ.ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԸ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիս 27-ի առավոտյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ եւ ...ԱՖՐԻԿՅԱՆ ԴԱՍԵՐ
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության վերջին օրը պերճախոս կերպով հերքեց աշխարհի լավագույն թիմերի համար մրցաշարի երկրորդական նշանակություն ունենալու մասին թյուր տպավորությունը։ Շահագրգռությունը եւ ձգտումը, ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓՈԽԵԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
1
Արթուր Աբրահամը վերստին հաստատեց IBF միջին քաշում ուժեղագույնի համարումը։ Սակայն թուրք Մախիր Օրալի նկատմամբ հաղթանակը, մարզական դիտարժանության տեսանկյունից դժվար է արժեւորել, քանզի մրցակիցների վարպետության ...ՈՍԿԻ ԵՎ ԲՐՈՆԶ
45 կգ քաշային թաեքվոնդիստ Ավետ Ղազարյանը նվաճել է չեմպիոնի կոչումը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Հայաստանի պատանի ձյուդոյիստ, 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանը ...ԿԱ ԿԱՄՔ, ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՄՆԱՑԱԾԸ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եվրաինտեգրացման հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել ներկայացնելու նախորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ ԽՎ նստաշրջանի արդյունքները։
ԲՀԿ ներկայացուցչի գնահատմամբ, Եվրախորհրդի ...Ո՞Վ Է ԱՄԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՈՌՈՒՄ՝ «ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ»
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Ճվճվան դրվագներ՝ «քաղաքական թզուկների» կյանքից
Խոսքը վերստին «Ժառանգության» եւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան արկածի մասին է։ Ճիշտն ասած, ...ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՈՐՔԱՆ ԷԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՆՉԻ
Հայրենի քաղաքական գործիչներին պատկերող ամենավաղ եւ առավել հայտնի նկարներից մեկը ստեղծվել է 1490 թվականին եւ կոչվում է «Ներդաշնակություն»։
Այն նկարել է Լեոնարդո դա Վինչին՝ 34,3 ...ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԿԵՑՎԱԾՔՆ ԱՆԲԱՐՈ Է
Սեփ. լրտվ.
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դրսեւորած վարքը բնորոշեց որպես «անբարո կեցվածք»՝ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎԱՐԿԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսական լուրջ անկումը ստիպեց կառավարությանը ակտիվացնել ճգնաժամի հետեւանքների մեղմացմանն ուղղված միջոցառումները։ Որպես դրա արտահայտություն սկսվեց ռուսական կայունացման վարկի տեղաբաշխումը։
Այդ միջոցներից ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎՐԱ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ հետաձգվեց բնապահպանության նախարարության ժամը 14։00-ին նախատեսված քննարկումը՝ կապված Սեւանա լիճ լցվող գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակահարմարության հետ։ Նախարարությունում որոշել ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Մեր երկրի ղեկավարն այսօր բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ կլսի։ Եւ առիթն էլ, հիրավի, նշանակալից է, քանզի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է այսօր, ավելին՝ 55-ամյա հոբելյանը։
Ընդունված ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում գտնվող «Փախլավա» ռեստորանում ձերբակալվել է քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանը: Ըստ իրավապահների, կալանավորվածը ծնունդով Հայաստանից է, ծնվել է 1961 ...
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԾԱԾԿԵՑ ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՑԻՆԻԶՄ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
Լ.Պ.
ՀԱՄԱՆԵՐՎԱԾՆԵ՛Ր, Ի ԶԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՆԵՐՈՂՆԵՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆՐԱՆՔ՝ ԱՆՄԵՂՈՐԵՆ։ ԴՈՒ՝ ՀՈԺԱՐԱԿԱՄ
«Հայոց Աշխարհ»-ի հրաշքների ուսումնասիրության բաժին
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

