
ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ
- «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

-Հասարակական լարվածության թուլացման առումով համաներումը ծառայե՞ց իր նպատակին։
-Այդ հարցին թող նրանք պատասխանեն, ովքեր քաղաքական նպատակներ էին կապում համաներման հետ. նրանց հարցրեք՝ իրենց քաղաքական նկատառումներն արդարացա՞ն, թե՞ ոչ։ Բայց որ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը կփոխվի, ակնհայտ է։
Նաեւ ուրախալի է, որ միջազգային չափորոշիչներով Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը էականորեն պակասեց։ Իսկ դա ավելի շատ մեզ է պետք, քան որեւէ մեկին։ Ընդհանրապես համաներումները չեն արվում քաղաքական նկատառումներով, այլ հանուն գթասրտության, եւ այս համաներումն էլ երեւի թե նախ եւ առաջ այդ տեսանկյունից պիտի գնահատել՝ ծառայե՞ց իր նպատակին, թե՞ ոչ, կամ ինչքանո՞վ իրեն արդարացրեց։
-Արմատականների ասելով՝ համաներումն «է՛լ ավելի խորացրեց» ներքաղաքական ճգնաժամը, որովհետեւ մարտիմեկյան դեպքերի որոշ առանցքային դեմքեր, մասնավորապես Սասուն Միքայելյանը, ազատ չեն արձակվել։ Սա նորմա՞լ եք համարում։
-Անհատների մասին չեմ խոսի, բայց եթե մեկը հայրենիքի համար կռվել է՝ դա իր բնականոն վիճակն է եւ որեւէ մեկին առանձնաշնորհի իրավունք չի տալիս։ Իսկ ընդհանրապես եթե ինչ-որ մարդիկ պայքարում են ուրիշների ազատ արձակման համար՝ իրենց իրավունքն է, ժողովրդավարական հասարակության կողմից իրենց ընձեռված հնարավորություն, որից կարող են օգտվել՝ ներում խնդրելով կամ պահանջելով անարդար վճիռը փոխարինել արդարացի վճռով։
Ինչպես հարազատն է պայքարում հարազատի համար, այնպես էլ ուրիշ մարդիկ տարբեր նկատառումներով՝ անձնական կամ քաղաքական, կարող են նման ձգտում եւ ցանկություն ունենալ։ Անկեղծ ասած, այդ ամենը ինձ չի մտահոգում։
-Խոսքը երեւույթի մասին է։ Եթե ինչ-որ կերպ առնչվել ես քաղաքականությանը կամ զբաղվում ես քաղաքականությամբ, ուրեմն անձեռնմխելի՞ ես. կարող ես ամեն ինչ անել եւ անպատի՞ժ մնալ։
-Ոմանց կարող է այդպես թվալ, բայց մենք բարեբախտաբար ունենք սահմանադրություն, օրենքներ, որտեղ շատ հստակ գրված է, որ մարդիկ ունեն ցույցերի եւ խոսքի ազատության իրավունք, բայց ոչ բռնի միջոցներով։ Այնպես որ անհատական նկատառումներով ամեն մեկը կարող է նման ցանկություններ դրսեւորել, բայց հասարակությունը ցանկություններով չի առաջնորդվում՝ սահմանադրությամբ է առաջնորդվում։
-Ներումը, համաներումը, որպես գթասրտության ակցիա, կարո՞ղ է օգտակար կամ արդյունավետ լինել, եթե չկա զղջում։
-Համաներումը ներում շնորհել չէ, անհատական ներում չէ՝ երբ դիմացինը կամ նրա բարեկամները խնդրում են ներել այս կամ այն հանցագործությունը կատարած անձին։ Համաներումը համապարփակ, ընդգրկուն ներողամտության դրսեւորում է՝ անկախ դիմացինի կեցվածքից, առանց հաշվի առնելու՝ դիմացինը հասկացե՞լ է, զղջացե՞լ է, ընդունե՞լ է հանցանքը, թե՞ ոչ։ Եթե այդպիսի հարցերի մեջ խորանանք, փակուղային վիճակում կարող ենք հայտնվել, եւ համաներումը կդառնա առեւտուր։ Հիշո՞ւմ եք՝ Ավետարանում ինչպես է. եթե դու պիտի սիրես նրան, ով քեզ է սիրում, այդ դեպքում ինչո՞վ ես տարբերվում չարից։ Իսկ համաներումը բարության դրսեւորում է. քեզ հայհոյում են, ասում ես՝ ներում եմ, գնա, Աստված քեզ հետ։ Այդպիսով ոչ միայն գթասրտություն, նաեւ վեհանձնություն ես հանդես բերում։
-Եվրախորհուրդը հերթական բանաձեւը ընդունեց Հայաստանի վերաբերյալ։ Հհշական մամուլը սա գնահատում է որպես բացառիկ հաջողություն, «հաղթանակ»՝ ցնծությամբ արձանագրելով, որ Ստրասբուրգը շարունակում է «մոնիտորինգի տակ» պահել մեր երկիրը։ Դուք է՞լ եք սա ձեռքբերում համարում։
-Ձեռքբերո՞ւմ։ Այն, որ եվրոպական հասարակության, եվրոպական արժեհամակարգի տեսանկյունից մեզ օգնելու պատրաստակամություն կա՝ ողբերգություն չեմ տեսնում։ Ավելին՝ հաջողություն եմ համարում, որ Հայաստանը միայն ԿԳԲ-ի գործակալական ցանցում չէ, այլ նաեւ ազատ աշխարհի ուշադրության դաշտում։
Ցավոք, պիտի ընդունենք, որ Հայաստանը դեռ այն վիճակում չէ, որ ինքնուրույն կարողանա հարցեր լուծել։ Ընդհանուր առմամբ, ամոթալի է, որ աշխարհը Հայաստանի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր է ընդունում։ Պետք է ջանքեր գործադրենք, որ խնդրահարույց հարցեր չլինեն, եւ հայերս այդպիսի խնդիրներ չունենանք միջազգային կառույցներում։
-«Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում։ Այդ ձեւաչափը կաշխատի՝ նկատի ունենալով կոնգրեսի շոգեքարշ ՀՀՇ-ի եւ Դաշնակցության տրամագծորեն հակադիր դիրքորոշումներն ազգային հարցերում։
-Դաշնակցությունը կուսակցություն է՝ գոնե իր պատմությամբ։ ՀԱԿ-ը ծանոթ անուն է, որ ինչ-որ տեղ լսել եմ։ «Ժառանգությունն» էլ ինչ-որ նոր բան է՝ կայացե՞լ է որպես կուսակցություն, որ կարողանա ինչ-որ բան կայացնել։
Իհարկե, մենք սովոր ենք, որ 5 օրվա մեջ կարող է կուսակցություն ստեղծվել, բայց որպես քառասուն տարվա քաղաքական, նաեւ ազգային-ազատագրական գործունեության փորձ ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչ, մի քիչ զգույշ եմ վերաբերվում հանուն իշխանության իրար հետ ընդհանուր հայտարարի գալու պատրաստակամության դրսեւորումներին։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԹԱՓԱՆՑԻԿ ԼԻՆԻ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այս տարվա մայիսի 18-ից սկսել է գործել «Լույս» հիմնադրամի կայքէջը եւ հայտարարվել օտարերկրյա առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին օժանդակելուն միտված
2009-2010թթ. ուստարվա պետական կրթաթոշակային ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Թեպետ գները շարունակում են իջնել
Երեւանի բնակարանային շուկան վերջին ամիսներին սկսում է ակտիվության նշաններ ցուցաբերել. ամսեամիս նկատվում է գործարքների թվի ավելացում։ Ապրիլին մայրաքաղաքի բնակարանային ...ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Արմենիա»-ի երկու գերխնդիրը
Ասել, թե Երկիր մոլորակի հինգ աշխարհամասերում հայեր կան, նշանակում է ոչինչ չասել։ Սփյուռքը միայն աշխարհագրություն չէ։ Եւ ոչ էլ նույնիսկ կենսագրություն։ Դա իր տեսակի մեջ եզակի, ...«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
«Յունիբանկը» հայտարարում է հիփոթեքային եւ բիզնես վարկավորման նոր ծրագրերի իրականացման մասին:
Ծրագրի համաձայն, բանկը վերսկսում է հիփոթեքային լայնածավալ վարկավորում ե՛ւ առաջնային, ե՛ւ երկրորդային շուկայում: ...ՀԻՆԳ ՏԱՐԻ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԳ նախարարությունն արդեն հաստատել է միասնական լրացուցիչ քննությունների անցկացման ժամանակացույցը: Հուլիսի 4-ին տեղի կունենան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների ...ՍԵՅՍՄԻԿ ԻՐԱՎԻՃԱԿ
ՍՊԱԾ սեյսմիկ կայանները Հայաստանում հունիսի 18-24-ը գրանցել են 3 բալ եւ ավելի ուժգնության 5 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, հունիսի 18-ին, ժամը 12։34-ին, Գառնի գյուղից 12 կմ դեպի ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ
-Հասարակական լարվածության թուլացման առումով համաներումը ծառայե՞ց իր նպատակին։
-Այդ հարցին թող նրանք պատասխանեն, ովքեր քաղաքական ...ՆՐԱՆՔ՝ ԱՆՄԵՂՈՐԵՆ։ ԴՈՒ՝ ՀՈԺԱՐԱԿԱՄ
«Հայոց Աշխարհ»-ի հրաշքների ուսումնասիրության բաժին 1
Նվիրվում է փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իրավապահ մարմիններին հոժարակամ հանձնվելու եւ բանտ գնալու որոշմանը
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու ...ՀԵՌԱՑԻՐ ՃԳՆԱԺԱՄ, ՀԵՌԱՑԻՐ ՃԳՆԱԺԱՄ, ՀԵՌԱՑԻՐ ՃԳՆԱԺԱՄ ՄԵԶԱՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
Հարցազրույց տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ
-Որքանո՞վ է համաշխարհային ճգնաժամը ազդել-ազդում միգրացիոն գործընթացների վրա։ Ի՞նչ են ցուցանում ձեր ուսումնասիրությունները՝ ...ԷԼԻՏԱՅԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱՆԳՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ոչ մի լավ բան դրանից չի ստացվի
Հայաստանը ներկայումս կանգնած է երկընտրանքի առջեւ. ոչ այն է՝ երգի ու պարի երջանկության ավելցուկից, ոչ այն է՝ խեղդի երգելու ու պարելու սեփական ցանկությունը, այնուամենայնիվ ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀԱՅ ՄԱՐԶԻՉԻ ՎՐԱ
Մախաչկալայում հրազենային հարձակման է ենթարկվել ըմբշամարտի ճանաչված հայ մասնագետ, ԽՍՀՄ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Շահմուրադովը։ Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա կրակել է իր սանը։ Պատահարի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակի հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ՝ Փարիզի «Կաստել» հյուրանոցում անցկացված արագ շախմատի ընկերական մրցախաղում։ Մեր թիմը հանդիպումը շահեց 19,5։12,5 ...ՀԻՄԱ ԷԼ ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը, որը տեղի է ունենալու հունիսի 28-ին, դատելու է Լիտվայի մրցավարական բրիգադը: Ինչպես տեղեկացրին «Միկայի» մամլո ծառայությունից, ...ՏԱՍՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ
Թբիլիսիում ավարտված շախմատի միջազգային բաց մրցաշարում գրոսմայստեր Արման Փաշիկյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 11-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է 210 շախմատիստ: Իսկ Դավիթ Պետրոսյանը, ...ԱՐԱՐԱՏՑԻՆ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Մարկոս Պիզելին հուլիսից ելույթ է ունենալու Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում: Նա արդեն մարզումներ է անցկացնում թիմի կազմում: Մարկոսի «Արարատի» հետ պայմանագիրն ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՄԵՂՄՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ երեկ ՄԱԱ-ում հանդիպեց լրագրողների հետ
Ճգնաժամի հետեւանքով տնտեսական անկման ...ԹԱՌԱՄԱԾ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ» ՏԱՂՏԿԱԼԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Միգուցե կարելի էր եւ զարմանալ դատավճռով հանցավոր ճանաչված ու համաներմամբ, այսինքն՝ ներողամտորեն ազատության մեջ հայտնված հհշական ակտիվիստների հայտարարություններից, դրանց ցինիկ բնույթից ու նման բաներից, ...ԲԵԿՈՒՄ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նոր հարաբերությունների սկիզբ Եվրոպայի հետ
Հունիսի 24-25-ի գիշերը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ծավալված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության ...ՀՈԳԵԿԱՆ ՍՏՐԻՊՏԻԶԻ ՍԵԱՆՍ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Ես, պարոնայք, կարծես թե սկսում եմ հասկանալ, թե ինչու է Եվրախորհուրդն այդչափ ջերմ շահագրգռվածություն դրսեւորում, որպեսզի գործերը հայոց աշխարհում բարենպաստ ընթացք ստանան։
Նույնիսկ համամիտ եմ Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԵՇՏ
Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ տիկին Սանդրա Ռուլովսի հրաժեշտի արարողությունը:
Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ...ԱՆԲԱՐՈ ՍԵԹԵՎԵԹԱՆՔ
6
ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի քայլը՝ դիմելու ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների օգնությանը Հայաստանի վերաբերյալ բանաձեւում փոփոխություններ ...ԱՅԼԱԽՈՀ ԼՐՏԵՍԸ
Հունիսի 24-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ խոսելով համաներման թեմայի շուրջ, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այլախոհ համարեց նաեւ Մուրադ Բոջոլյանին, առնվազն «այլախոհ» բառն օգտագործեց նաեւ նրա առնչությամբ։ Մինչդեռ ...ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԴԱՌՆԱ ԱՌԵՎՏՈՒՐ
2
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ. «Համաներումը ներում շնորհել չէ, անհատական ներում չէ՝ երբ դիմացինը կամ նրա բարեկամները խնդրում են ներել այս կամ այն հանցագործությունը կատարած անձին։ Համաներումը համապարփակ, ընդգրկուն ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է դրսից Ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին դեղատոմսեր պարտադրելուն: Ռուսաստանը «պատրաստ կլիներ պաշտպանել հիմնախնդրի լուծման այն տարբերակը, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Երեւանում երեկ հայաստանաբնակ ջավախքցիները, երիտասարդական, ուսանողական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ջավախքի ու Վրաստանի հայության իրավունքների: ...ՀԱՅԵՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում հաղորդումներ հեռարձակել հայերենով: Հայերենով ռադիոհաղորդումները սկսվեցին ապրիլի 2-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցի ...ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ
Ընդհանրապես ուղեւորահոսքերի վրա չի՞ ազդել ճգնաժամը։ Ելումուտը նվազե՞լ է, թե՞...
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Բանտերը դատարկվում են
Համաներման արդյունքում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ է արձակվել 200 դատապարտյալ։
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ուզբեկստանի սահմանապահ ուժերը Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գ. Մ.-ին, որը փորձել է ապօրինի ճանապարհով Ուզբեկստան ներմուծել 2,5 կգ ոսկեղեն: Վերջինս Ուզբեկստան է եկել Մոսկվա-Տաշքենդ ...
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
ԱԱԾ մամուլի կենտրոն
ՉՍՏԱՑՎԱԾ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԻՇԵՑՆՈՂ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԻ ՍԻՐՏԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԿԱՊՎԱԾ Է ԳԱՌՆԻԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԶՎԱԾՔԻ ՀԵՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԾԱԾԿԵՑ ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ԴՐԵՔ ՋԵԲՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՑԻՆԻԶՄ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
Լ.Պ.
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

