
ՉՍՏԱՑՎԱԾ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԻՇԵՑՆՈՂ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
- Երեւանի ավագանու ընտրություններն ամփոփելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել ԿԸՀ-ի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ

Ընտրությունները անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը, որը վարույթ չէր ընդունվել եւ դատարանի հունիսի 10-ի որոշմամբ վերադարձվել էր, ամենատարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել: Հնարավորություն չունենալով ներկայացնել ԿԸՀ-ի դիրքորոշումը դատարանում, Գ.Ազարյանն ընտրությունների ընթացքը ամփոփեց կոնգրեսի հայցադիմումում տեղ գտած հարցադրումներին պատասխանելով:
Նա նախապես շեշտեց, որ հայցը մերժվել է ԿԸՀ-ից անկախ պատճառներով, երբ քաղաքական դաշինքի մեջ մտնող Մարքսիստական կուսակցությունը որոշել է հետ վերցնել իր ստորագրությունները: «Մենք սպասում էինք, որ դաշինքի ներկայացուցիչները կհամապատասխանեցնեն իրենց դիմումը օրենքի պահանջներին եւ կներկայացնեն այդ պահանջներով կազմված նոր դիմում: Սակայն հայցը ներկայացնողները չընտրեցին այդ ճանապարհը: Հայցադիմումում եղած հարցերին իմ պատասխաններով, կարծում եմ, կբավարարվեն այն բոլոր հետաքրքրությունները, որ կային այս ընտրությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Գ.Ազարյանը նախ անդրադարձավ ՀԱԿ-ի կողմից առավել շատ շահարկվող խնդրին, թե իբր ԿԸՀ-ը 2005 թվականի փետրվարի 26-ին ընդունած իր որոշմամբ Երեւանում հաշվառում չունեցող քաղաքացիների համար ընտրություններին մասնակցելու նոր կարգ է սահմանել: ԿԸՀ նախագահը առաջարկեց ընթերցել Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ հստակ ամրագրված է հաշվառում չունեցող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու կարգը. «ԿԸՀ-ն նոր կարգ չէր սահմանել, այլ ընդամենը ամրագրել էր այն ժամանակահատվածը, որի ընթացքում հաշվառում չունեցող քաղաքացիները կարող են դիմել ու մասնակցել ընտրություններին: Սակայն ամենակարեւորն այն է, որ շահարկումներից առաջացած կասկածները փարատվեցին, երբ քվեարկությունից 2 օր առաջ փակցվեցին ցուցակները»:
Նշելով, որ Ընտրական օրեսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները գործում են միայն համապետական ընտրությունների ժամանակ, Գ.Ազարյանը վստահեցրեց, որ տեղական նշանակության ընտրություններում չհաշվառված քաղաքացիներ չեն եղել: «Ոչ մի անգամ ցուցակներում չեն եղել այնպիսի քաղաքացիներ, որոնք Երեւանում հաշվառում չեն ունեցել»,- ընդգծեց նա:
Դաշինքի դատական հայցում բարձրացված հարցերից մյուսը վերաբերել է համամասնական ընտրացուցակներում առաջադրված կին թեկնածուների քանակին: ՀԱԿ-ը հայցում դժգոհել է, որ օրենքով պահանջվող համամասնությունը չի պահպանվել մյուս կուսակցությունների ցուցակներում: Ըստ օրենքի 100 հոդվածի 2-րդ կետի, ցուցակի առնվազն 15 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում` ամեն 10-րդը պետք է կին լինի: Գ.Ազարյանը ներկայացրեց դաշինքի ցուցակից մի քաղվածք, որում ներառված էին 139-ից մինչեւ 155 համարները. «Այդ ցանկում 10-ից ավելի անուն կա, սակայն այնտեղ դուք ոչ մի կին թեկնածուի անուն չեք գտնի: Եթե մենք առաջնորդվեինք դիմումատուների տրամաբանությամբ, ուրեմն չպիտի գրանցվեր նաեւ ՀԱԿ-ը: Սակայն ԿԸՀ-ն աշխատում է ողջամտորեն ու առաջնորդվում է Ընտրական օրենսգրքի պահանջներով: Այս պարագայում գործում է 138.8 հոդվածը, որտեղ ոչ մի կետ չկա կանանց ներգրավվման մասին»:
ԿԸՀ-ին մեղադրանք է ներկայացվել նաեւ անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնիքներ չդնելու ու ընդհանրապես այս ընտրություններում այդ ընթացակարգից հրաժարվելու համար: «ԿԸՀ-ն ոչնչից էլ չի հրաժարվել, այլ իրականացրել է Ընտրական օրենսգրքով նախատեսված իր բոլոր լիազորությունները, եւ ընտրությունները կազմակերպել է այնպես, ինչպես սահմանված է Ընտրական օրենսգրքով»,- նշեց Գ.Ազարյանը, նկատելով, որ ՀԱԿ-ի իրավաբանները չեն կարողանում տարբերակել քվեարկության կարգը ընտրությունների կազմակերպումից, իսկ քվեարկության կարգը ոչ ոք փոխել չի կարող:
Շահարկվել է նաեւ զինծառայողների մասնակցության հարցը. «Պարտադիր ժամկետային ծառայության մեջ եղած զինծառայողները ցուցակներում ընդգրկված չեն եղել: Մեզ ուղղված դիմումների մեջ չկա գոնե մեկ դեպք, երբ պարտադիր ժամկետային զինծառայող քվեարկի: Ընդամենը ունեցել ենք մի դիմում, որ արձակուրդի մեջ գտնվող զինծառայողը մոտեցել է, որ քվեարկի, սակայն նրա անունը չի եղել ցուցակում, մի բան, որ այդպես էլ պիտի լիներ»:
Մամուլի հրապարակումներում իրենց ստացած բոլոր դիմումներում լցոնումների մասին եղած փաստերը իմի բերելով, ԿԸՀ-ն հաշվել է, որ նման ընտրախախտումներ կարող էին իրականացվել ընդամենը 18 ընտրատեղամասում. «Եթե ընդունենք, որ այդ բոլոր փաստերը իրական են ու տեղի են ունեցել ու մի պահ այդ տեղամասերի արդյունքները անվավեր համարենք, ապա այս դեպքում դիմումատուներին պիտի հիասթափեցնելով ասեմ, որ մանդատների բաշխման առումով ոչինչ չի փոխվում: 18 տեղամասի արդյունքները զրոյացնելու պարագայում մանդատների բաշխումը մնում է նույնը. ԲՀԿ` 17 տոկոս, ՀԱԿ` 13: Մի փոքր փոխվում է ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի թվերը. ՕԵԿ-ը` 4.15, իսկ ՀՅԴ-ն՝ 4.18»:
Գ.Ազարյանի գնահատմամբ, ՀԱԿ-ի հայցադիմումը հիշեցնում է չստացված դիպլոմային աշխատանք. «Բոլորս էլ գիտենք, որ դիպլոմային աշխատանքում օգտագործված աղբյուրներին հղում պիտի արվի, մինչդեռ այս չստացված դիպլոմային աշխատանքի հեղինակները զլացել են նշել, որ ամբողջը քաղել են ԿԸՀ-ի ինտերնետային կայքից»: Իսկ այս ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն աննախադեպ հրապարակայնություն է ապահովել, բոլոր տվյալները օպերատիվ տեղադրելով իր կայքէջում:
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ
«Ֆորմուլա-1»-ում ծագած սկանդալը, ըստ ամենայնի, մոտեցել է տրամաբանական հանգուցալուծմանը։ «Արքայական» ավտոարշավի մասնակից 10 թիմերից 8-ը հայտարարել է 2010թ. աշխարհի առաջնությունը բոյկոտելու եւ մրցարշավային ...ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ԳՈԼԵՐԻ ՀԱՇԻՎԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնարկային խաղում այնքան լավ տպավորություն է թողել Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարության վրա, որ ակումբը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, պայմանագիր ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Տարբեր երկրների 208 շախմատիստներ են վիճարկում Թբիլիսիի գավաթը, որի տիրակալը որոշվելու է շվեյցարական մրցակարգով 9 տուրանոց պայքարի արդյունքում։ Երեք տուրից հետո 100 տոկոսանոց ցուցանիշ ունեն 11 մասնակիցներ. ...ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Ստեփանակերտի Շախմատի կենտրոնական տանը տեղի է ունեցել միջազգային գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն, թուրինյան օլիմպիադայի թիմային հաղթող Կարեն Ասրյանին նվիրված հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցել է 26 հոգի ...«ՄԻԿԱՅԻ» ԱՐԱԲԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Երեւանի «Միկա» եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Շաբաբ» ֆուտբոլային ակումբները համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Թիմի ղեկավարության հրավերով Երեւանում են գտնվում արաբական ակումբի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Ինչպես հաղթահարել սիրտ-անոթային հիվանդությունները
Սրտաբանները արդեն տեւական ժամանակահատված է (շուրջ մեկ տասնամյակ եւ ավելի) ահազանգում են. մեր երկրում սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդները եւ ...ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Չկա չարիք առանց բարիքի
2004 թվականին «Կիլիկիա»-ի ծովագնացության առաջին փուլի մեկնարկը մենք սկսեցինք ոչ թե Փոթիից, այլ, ըստ էության, Երեւանից։ Սա շեշտում եմ, որովհետեւ նավարկության համար անհրաժեշտ ողջ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԿԱՊՎԱԾ Է ԳԱՌՆԻԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԶՎԱԾՔԻ ՀԵՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Դե ֆակտո» ակումբը հունիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետի տեղակալ ՀՐԱՉՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ եւ փրկարար ...ՃԳՆԱԺԱՄԸ ԳՆԱԼՈՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հինգ ամսում գրանցվել է 15,7 տոկոս անկում
Չնայած կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, այնուհանդերձ տնտեսական ճգնաժամը Հայաստանում գնալով խորանում է։
Եթե հունվարին անկումը 1 տոկոսից ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միայն ուժեղը կարող է ներել
Ազգային ժողովը երեկ հրավիրված արտահերթ նիստում ընդունեց հանրապետության նախագահի համաներում հայտարարելու մասին առաջարկությունները
Նախագահի ներկայացուցիչ՝ արդարադատության ...ՉՍՏԱՑՎԱԾ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԻՇԵՑՆՈՂ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւանի ավագանու ընտրություններն ամփոփելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել ԿԸՀ-ի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ
Ընտրությունները անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի վարչական դատարան ներկայացրած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԱԿ»
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
Տեր-Պետրոսյանի Արեւմուտքի դեմ դրսեւորած վերջին շրջանի հռետորաբանությունը միանգամայն ուշագրավ նրբերանգներ է պարունակում։ Հատկապես, եթե արմատականների լիդերի մոտեցումներն ու բնորոշումները դիտում ենք Եվրախորհրդի ...ՔՆԻՐ, ՓՈՔՐԻԿՍ, ՔՆԻՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ժամանակին մի շուն ունեի՝ Չառլի անունով։ Նա երբեք միանգամից չէր պառկում քնելու։ Չառլին անասելի երկար պտտվում էր իր ներքնակի շուրջ, հետուառաջ անում՝ արդեն կարծես թե ցած դնելով հետույքը, փոշմանում, նորից ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ շրջանավարտները քննություն էին հանձնում քիմիա ...ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՆ
Այսօր երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Թեհրանում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ ...ԻՆՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՈՒՆԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
Սեփ. լրտվ.
Բժշկելու, ոչ թե սպիներ ավելացնելու
Ազգային ժողովի երեկվա արտահերթ նստաշրջանում համաներման խնդիրներին անդրադարձավ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Ըստ ԱԺ նախագահի. «Հանրությունը հաճախ համաներումն ընկալում է միայն ...ՆԱԽԱԳԱՀԸ ԼՈՒՐՋ ՔԱՅԼ Է ԱՐԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկվա արտահերթ խորհրդարանական քննարկումների կիզակետում հայտնված առանցքային հարցերի՝ համաներման պայմանների, ժամկետների եւ ընդգրկման վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ
Լ.Պ.
Բայց էջը շրջել կարելի է
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ համոզված է, որ «մարտի 1»-ի էջը փակելու ամենագործուն միջոցը համաներումն է։
-Սա այն հարցն է, որի հետ կապված՝ ...ԵՐԿՈՒ ԴԱՇՏ
Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում ակտիվություն անպայման կդիտվի: Հոկտեմբերին ֆուտբոլային խաղի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա ...ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԵՆ
Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (Արմենական-ՌԱԿ) հիմնադիր համագումարը: Համագումարի ընթացքում Արմենական-ՌԱԿ կուսակցության վարչություն է ընտրվել, կուսակցության ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՖՈՆԴԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Ընդհանրապես համաներումը ունի իր թերուդեմ կողմերը։ Հասկանալի է, որ համաներման ինստիտուտը, եթե այն ճիշտ չկիրառվի, իհարկե, կարող է խրախուսել հանցագործությունները։ Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերին, ...«DIGITEC BUSINESS-2009»
Երեւանում երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկեց «DigiTec Business-2009» ֆորումը, որն անցկացվում է վարչապետի հովանավորությամբ՝ «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո: ...ԿԴԱՏԵՆ
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 22-ին տեղի կունենա թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանի քրեական գործի առաջին դատական նիստը: Նշենք, ...ՇԱՏ ԵՆՔ ԽՄՈՒՄ
Հայաստանում տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է 3.6 լիտր գինի: Ինչպես երեկ նշեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, նշված ցուցանիշը 1999թ. համեմատ ավելացել է՝ մեկ շնչի հաշվով սպառված 2.6 ...ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում լրատվական թերթերի տարածման շուկայում «Պրեսս ստենդ» ընկերությանը, իսկ հեռուստածրագրերի, ամսագրերի եւ հանդեսների տարածման շուկաներում ...Ո՞ՒՄ ՄԵՂՔՆ Է ԱՎԵԼԻՆ
«Համամիտ եմ այն մտքին, որ մարտի 1-2-ի իրադարձությունների նման ընթացքի մեջ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը:
Անկեղծ ասած, ինձ մինչեւ վերջ պարզ չէ, թե ում մեղքն է ավելին. նրանց` ովքեր այսօր անազատության ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿՎՈՒՄ
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ. «Զավեշտալին այն է, որ ամիսներ շարունակ արմատական ընդդիմադիրները պնդում էին, թե մեր երկրում քաղաքական բանտարկյալներ կան, իսկ հիմա բողոքում են, թե նրանց մեղսագրված քրեական հոդվածները ...ԻՐՈՔ ՈՐ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ
Ընդգրկման տեսանկյունից այս համաներումը իսկապե՞ս առանձնանում է մյուսներից։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ երեկ նշեց. «Այո, համաներման այս ակտը իրոք աննախադեպ է։ Հարգարժան ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԴԱՌՆԱ ԹԻՐԱԽ
«Փաստահավաք խումբը չաշխատեց։ Եւ հետագա բոլոր խնդիրները բարդվելու են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսերին։ Նրանց հասցեին հանիրավի մեղադրանքներ են հնչելու, մինչդեռ հանդուրժողականության տանող քայլերը չեն ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ
Այսօր, ժամը 19։00-ին, «Միկա» մարզական համալիրում (Մանանդյան փողոց, 41) տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Միկա»-«Կիլիկիա» հանդիպումը։ Մուտքը ազատ է։ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
1
Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները կհրապարակվեն հունիսի 22-ին: Ս.Միքայելյանի դատավճիռը կհրապարակի Կոտայքի մարզի ընդհանուր ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լոռու մարզում՝ Արեւածագ գյուղի մերձակայքում, հունիսի 18-ին Ձորագետն են ընկել 1992թ. ծնված Արգամ Հովհաննիսյանը եւ 1979թ. ծնված, Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ Զալիբեկ Ծատուրյանը: Ժամը ...
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
ԱԱԾ մամուլի կենտրոն
ՉՍՏԱՑՎԱԾ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԻՇԵՑՆՈՂ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԻ ՍԻՐՏԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԵԼ Է «ԳԼԱՎԼԻՏԸ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԿԱՊՎԱԾ Է ԳԱՌՆԻԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԶՎԱԾՔԻ ՀԵՏ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵՐԵՎԱՆԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Ո՞Վ ՈՒՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴՈԼԱՐԸ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ԴՐԵՔ ՋԵԲՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑԻՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1845 Աբդուլ Մեջիդի հրամանով, Սըրի փաշան մեծ բանակով մտնում է Արևմտյան Հայաստան՝ կիսաանկախ իշխանությունները վերացնելու հանձնարարությամբ:
- 1874 Մեծ Ղարաքիլիսայում կազմակերպվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» կազմակերպությունը Համբարձում Բալասանյանի ղեկավարությամբ:
- 1890 Տեղի ունեցավ ընդհարում թուրքական զորքի և Կարինի անզեն հայ բնակչության միջև:
- 1911 Թիֆլիսում վախճանվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Ծնվ. 1840 թ.-ին):
- 1939 Կազմակերպվում են ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի, մսի և կաթի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ:
- 1943 Երևանում մահացավ ՀԽՍՀ Ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանը: (Ծնվ. 1889 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

