
ԱՍԻԱԿԱՆ «ՋԱՆ-ՋԱՆՈՎ» ԵՎՐՈՊԱՆ ՉԵՆ ՆՎԱՃՈՒՄ
- «Եվրատեսիլի» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի ստացած 10-րդ տեղի օրինաչափության հարցի շուրջ ներկայումս ծավալվող բանավեճը երաժշտության ոլորտից տեղափոխվում է քաղաքական խարդավանքների հարթություն, ինչը շուտով կարող է այնպիսի անառողջ ու տգեղ շարունակություն ստանալ, որ դրա հետեւանքների հաղթահարման համար տարիներ պահանջվեն։

Հակադրվելով մինչ օրս արտահայտված կարծիքներին, համարձակություն ունենք պնդելու, որ «Եվրատեսիլի» մրցույթում Արշակյան քույրերի զբաղեցրած 10-րդ տեղը իրականում մեծ նվաճում էր ժողովրդական-ֆոլկլորային ժանրում մասնագիտացած այդ տաղանդավոր երգչուհիների համար։
Ավելին անել նրանք չէին էլ կարող, քանզի «Եվրատեսիլում» աչքի ընկնելու, առավել եւս հաղթելու խնդիրը կախված էր ոչ թե հրաշալի ձայն ունեցող Արշակյան քույրերից, այլ առաջին հերթին այն երգից, որը կարելի էր ներկայացնել ոչ թե «Եվրատեսիլի», այլ միայն ու միայն «Ասիատեսիլի» մրցույթին։
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար ի սկզբանե ընտրվել էր «ջան-ջան» բացականչություններով ընդմիջվող մի ասիական-գավառական երգ, որն ուղղակի հակադիր էր մրցույթի էությանն ու ոգուն։ Բնական է, որ դրա համապատասխան էլ ընտրվել էր նաեւ երգչուհիների տարազը։
Ավելին՝ եթե Արշակյան քույրերին համեմատենք նույն մրցույթում ելույթ ունեցած թրքուհու ու ադրբեջանական զույգի հետ, ապա կեզրակացնենք, որ սրանք ավելի եվրոպացի էին երեւում ե՛ւ իրենց տարազով, ե՛ւ երաժշտությամբ։
Միաժամանակ չենք կարող մեղադրել նաեւ իրենց՝ Արշակյան քույրերին, քանզի «Եվրատեսիլի» համար Հայաստանում կատարված ընտրության ընթացքում նրանք ուղղակի փրկություն էին մյուս թեկնածուների ծայրահեղորեն անճաշակ-մոդայիկության ֆոնի վրա։ Ուրեմն կամ պետք է ընտրվեր ճաշակով ֆոլկլոր, կամ անճաշակ, բայց գերարդիական երգ-երաժշտություն, այսինքն՝ ընտրությունը ասիականության կամ խայտառակության մեջ էր։
Բնական է, որ ընտրվել էր առաջինը, ինչը հերթական անգամ վկայում է մեր ժամանակակից մշակույթի ու ընդհանրապես հոգեւոր ոլորտի ծայրահեղ գավառայնության մասին։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր Մոսկվայում նման ասիականությունը հավակնել առաջատար տեղերի, երբ «Եվրատեսիլում» քվեարկության արդյունքների կեսն այժմ կախված է ժյուրիներից, իսկ մյուս կեսը՝ հեռուստադիտողներից։ Ակնհայտ է, որ առաջինների համար Արշակյան քույրերի ներկայացրած երգը ուղղակի նոնսենս էր եւ այն, ինչ նրանք ստացան միայն ու միայն իրենց տաղանդի ու եվրոպացի հայ հանդիսատեսի շնորհիվ էր։
Ուստի «Եվրատեսիլի» համար լիովին անպետք՝ ասիական «ջան-ջանով» Արշակյան քույրերի արձանագրած արդյունքը ուղղակի հերոսություն էր։
Մոսկովյան «Եվրատեսիլը» ցույց տվեց նաեւ, որ եթե մեր մշակույթի բնագավառի պատասխանատուները տարրական «հոտառություն» ունենային եւ գիտակցեին աղմկալից շոուներից եվրոպական հանդիսատեսի ձանձրանալու փաստը եւ Նորվեգիան ներկայացրած Ա.Ռիբակի նման բեմականացնեին հոգեզմայլ ջութակի երաժշտությամբ ուղեկցվող հայկական երաժշտության խորը մեղեդայնությունը, որը սկանդինավյան մեղեդիներից շատ ավելի հարուստ է, ապա կարող էինք անգամ հաղթել։
Գերարդիական շոուները ասիական «ջան-ջաներով» չեն ուղեկցվում, իսկ բուն հայկական մեղեդիների՝ Կոմիտասի ժամանակներից եվրոպացիներին գերող ոգին ըմբռնելու եւ մատուցելու համար մեր ներկա երաժիշտներն ու մշակույթի գավառամիտ պատասխանատուները պետք է որ մի փոքր ճաշակ ունենային։
Այնպես որ այս ամենը վերլուծելու, գնահատելու եւ եզրակացություններ անելու փոխարեն զբաղվում ենք «Եվրատեսիլում» Արշակյան քույրերի ստացած 10-րդ տեղը եվրոպական երկրների մեր հայրենակիցների կողմից իբր Հայաստանի իշխանությունների հանդեպ կազմակերպած «բոյկոտին» վերագրելու ավելի քան անհեթեթ դատողություններով։ Դրանք արդեն այնքան են ուռճացվել որոշ թերթերի կողմից, որ «խորը վերլուծությունների» են սկսել արժանանալ նաեւ ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներում։
Ոմանք սրանից այն տպավորությունն են ստանում, որ Արշակյան քույրերը կարծես ոչ թե հայկական երգ-երաժշտության, այլ Հայաստանի արտգործնախարարության կամ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն էին «Եվրատեսիլի» մրցույթում, ինչը խիստ վտանգավոր է իբրեւ դրանից բխող չհիմնավորված եզրահանգումների շարք։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ԿՌԻՎ ՉԷ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Այլ գաղափարների եւ ծրագրերի մրցակցություն
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
-Ի՞նչ տպավորություն ունեք Տեր-Պետրոսյանի նախընտրական մարտավարությունից։
-Նա ընտրել է ընտրությունները ...ՀՀՇ-ԻԶՄԻ ՄՇՏԱԿԱՆ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ». ՍՈՒՏ, ՇԱՆՏԱԺ, ՍԱԴՐԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ 1
Կյանքում շատ բան կարող է փոխվել, նույնիսկ ՀՀՇ-ի անվանումը, տրանսֆորմացվելով ՀԱԿ-ի։ Բայց ոչ ՀՀՇ-ի նեոբոլշեւիկյան բնույթը կփոխվի, ոչ էլ գործելակերպը։ Տեր-Պետրոսյանի առաջնորդած այս կազմակերպության գործելակերպի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Արեւմուտքն անպատասխան է թողնելու մայիսի 15-ի հանրահավաքում իր նկատմամբ ԼՏՊ-ի կատարած դեմարշը:
1. ԼՏՊ-ն հանրահավաքում հայտարարելով, որ «Եվրախորհրդի ...ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ՍՐՏԱՄՈՏ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին տասը օր է մնացել։ Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ քարոզարշավ են տանում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը։ ...ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՈՒՇԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հիպոթեկային շուկան ակտիվացնելու նպատակով Կենտրոնական բանկը մի քանի ամիս առաջ հայտարարեց հիպոթեկային հիմնադրամ ստեղծելու մասին
Այնուհանդերձ առայժմ այնքան էլ պարզ չէ, թե այն երբվանից կարող է գործել։ ...ԵՐԵՔ ՎԹԱՐ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շատ չէ՞ «Նաիրիտի» համար
«Նաիրիտում» մայիսի 14-ին տեղի ունեցած վթարը առաջինը չէր։ Վերջին 3 տարում այստեղ արդեն երեք վթար է տեղի ունեցել՝ կոլեկտորի պայթյունը, որը նույնիսկ «Նաիրիտի» տարածքից դուրս եկավ ...ԱՍԻԱԿԱՆ «ՋԱՆ-ՋԱՆՈՎ» ԵՎՐՈՊԱՆ ՉԵՆ ՆՎԱՃՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 111
«Եվրատեսիլի» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի ստացած 10-րդ տեղի օրինաչափության հարցի շուրջ ներկայումս ծավալվող բանավեճը երաժշտության ոլորտից տեղափոխվում է քաղաքական խարդավանքների հարթություն, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը ազդարարվեց, երբ մայիսի 7-ին Պրահայում Եվրամիության 27 եւ արեւելյան գործընկերության 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, ...ԱՂՋՆԱԿՆ ՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղտեխնոլոգիաների բաժին
Ներկայիս քարոզարշավն ակնհայտորեն հիասթափեցնում է յուր պարզունակությամբ։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող առաջնորդները անցնում են համայնքից համայնք, հանդիպում ընտրողների հետ, ոսկու սարեր խոստանում, ...ԵՐԵՎԱՆԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պետք է պատրաստ լինել ծառայելու Երեւանին
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կավարտվի 9 օր հետո՝ մայիսի 29-ին
Անցած 18 օրերին Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացանկում ընդգրկված ...ԱՆՓՈՓՈԽ
Վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. մարտի 23-ի դատավճիռը, որով գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր ...ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐՈՂՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՐ ԲՈՂՈՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ընտրությունները մեզանում հաճախ մարդկանց փողոց դուրս գալով են ավարտվում բացի ամենայնից նաեւ այն պատճառով, որ ընտրողը զուրկ է բողոքային քվեարկության հնարավորությունից։ Այն կարելի է պայմանականորեն բաժանել ...ԳԱԶԱՆԸ
Մայիսի 10-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի 1-ին հիդրոտուրբինի մաքրման աշխատանքների ժամանակ, ջրի հատակից բարձրացվել էր մոտ 40 տարեկան, գլխատված եւ վերջույթները կտրված կնոջ դի՝ որովայնի վրա վիրահատական սպիով: Պարզվել ...ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Ընդհանրապես մենք ուզում էինք այսօր շարունակել լուսաբանել ավագանու թեկնածու Տեր-Պետրոսյանի քարոզարշավը։ Դատելով արձագանքներից, ընթերցողներին դա անչափ դուր է գալիս։ «Ավելի շատ պատմեք մազալու բաների մասին»,- ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Հայաստանում նոր ատոմակայանի սեփականատերերի, բաժնետոմսերի ձեռքբերման կամ ներդրողների հարցում որեւէ խտրականություն չի կիրառվի: Այս մասին երեկ հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ...ԽԱՉԵՐԹ
Համբարձման տոնի առթիվ այսօր Երեւանում կկազմակերպվի խաչերթ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների կողմից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Այն ...ԻՆՉՈՒ ՁԱԽՈՂՎԵՑ ԳՈՐԾԱՐՔԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան եւ գերմանական UEP ընկերությունն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել 2010-11թթ. աշխարհի առաջնության փուլի կազմակերպման հարցում եւ ՖԻԴԵ-ն հարկադրված է նոր գործընկերներ փնտրել։ ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ` ԻՐԱՆԻՆ
Երեւանում երեկ ավարտված «ՀՀ վարչապետի մրցանակի» հանդբոլի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Իրանի հավաքականը՝ վերջին փուլում 42:17 հաշվով հաղթելով Հայաստանի թիմին եւ տոնելով իր երրորդ անընդմեջ հաղթանակը: ...ԱՐԴՅՈ՞Ք ՈՎՔԵՐ ԵՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի մրցաշարում Երեւանի «Փյունիկի» հնարավոր մրցակիցները հայտնի են: Հայաստանի չեմպիոնի հետ զույգ կարող են կազմել սերբական «Պարտիզանը», ավստրիական «Ռեդ Բուլը», շվեդական «Կալմարը», ...ՔՆՆԱՐԿՎԵՑ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՀԱՐՑԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ էներգետիկայի եւ բնական ...ԱՆՓՈՓՈԽ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումներն անփոփոխ են. դրանք կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների: Այս մասին հայտարարեց երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ...ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստում կայացված որոշմամբ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւի աջակիցների թիվն ավելացել է՝ հասնելով 125-ի: Կոնգրեսականներ Բրյուս Բրալեյը (դեմոկրատ, Այովա), Փիթեր Դեֆազիոն (դեմոկրատ, Օրեգոն), Բոբի ...ՓՈՐՁՈՒՄ Է ԶՍՊԵ՞Լ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ
1
«Ուզում եմ բացառել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունը։ Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես սահմանադրական ճանապարհով եւ ընտրությունների ...ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
4Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարները երեկ Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլարի կայունացման վարկի համաձայնագիր: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն ...ԱՆԿՈՒՇՏԸ
2006-2008թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բ.-ն, կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ օգտագործման միջոցով, կանխիկ եւ փոխանցման կարգով ստացել է շուրջ 95 անձանց անունով ...
ԱՍԻԱԿԱՆ «ՋԱՆ-ՋԱՆՈՎ» ԵՎՐՈՊԱՆ ՉԵՆ ՆՎԱՃՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԻ» ՍԱԿԱՎԱՄԱՐԴ ՄԻՏԻՆԳԸ
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔԻՉ ՄՆԱՑ

ԵՎՐԱՏԵՍԻԼՔ. ՓՈՒՉ ԲԱՆԵՐԻՑ ԱՂՄՈՒԿԸ ՄԵԾ Է ԼԻՆՈՒՄ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ 140 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՉ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ԵՐԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՂԵՂԻՆ ՈՉ ՀԱՍՈՒ ԳՈՐԾԵՐՈՎ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՔՑԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ
ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՍԱ ԳԵՂԵՑԻԿ ՀՐԱԺԵՇՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
- 1805 Ռուսաստանին է միացվում Շաքու (Նուխիի) խանությունը:
- 1864 «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:
- 1889 Ստեղծվեց «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») նախնական անվանումը՝ «Օսմանյան միության կազմակերպություն» թուրքական քաղաքական կուսակցությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործեց հայերի ցեղասպանությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը հրապարակեց օրենք (3 կետերից) ռազմական գոտուց հայերի տեղահանության և պատժամիջոցների մասին:
- 1917 Մահացավ բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը:
- 1920 Դիլիջանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1920 Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը:
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի Ալ. Մյասնիկյանի նախագահությամբ:
- 1967 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը: (Ծնվ. 1885 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

