
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ
- Կոռուպցիան իսպառ ոչնչացնելն անհնար է

Ինչպես ցույց տվեցին քարոզարշավի առաջին երկու շաբաթները, ընտրություններին մասնակցող ուժերի մեծամասնությունն արդեն վեր է պարզել հակակոռուպցիոն պայքարի դրոշները։
Ասենք, դա միանգամայն սպասելի էր։ Կոռուպցիան արմատախիլ անելու նախընտրական շռայլ խոստումները մեր հին ու բարի ավանդույթներից է։ Նման երեւույթի կարելի է ականատես լինել յուրաքանչյուր ընտրություններից առաջ՝ սկսած 90-ական թվականների հենց սկզբից։ Սակայն ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկները սահմանափակվում են բացառապես ամպագոռգոռ ու դատարկ կոչերով եւ հայտարարություններով, բացարձակապես խորամուխ չլինելով այդ բարդ խնդրի էության մեջ։
Ի դեպ, մեր պայմաններում առավել հաճախ նկատի են ունենում ավելի շուտ կաշառակերությունը, քանի որ կոռուպցիան դրսեւորվում է առավելապես հենց կաշառատվության տեսքով։ Բայց գոյություն ունի կաշառքով չպայմանավորված կոռուպցիա։ Հաճախ դա անվանում են ծառայողական դիրքի չարաշահում։
Կարելի է խոսել նաեւ կոռուպցիայի տարատեսակների մասին։ Արեւմտյան կոռուպցիան ստվերային ծառայությունների յուրօրինակ շուկա է։ Եթե ձեզ անհրաժեշտ է լուծել ինչ-որ խնդիր, գտնում եք նրան, ով կարող է դա անել, վճարում այդ մարդուն, ու վե՛րջ։ Դա քրեորեն պատժելի արարք է, քանզի ամեն ինչ ստվերում է։
Արեւելյան կոռուպցիայի պարագայում դրամական հարաբերությունները միահյուսված են ազգակցականի, հայրենակցականի, կորպորատիվի հետ։ Այստեղ ավելի կարեւոր է ոչ թե փողը, այլ այնպիսի երեւույթը, ինչպիսին «յուրայինն» է։ Հայաստանում ձեւավորվել է կոռուպցիայի խառը տեսակ՝ արեւելյանի որոշակի գերակշռությամբ։
Գոյություն ունեն նաեւ կոռուպցիոն զարգացման տարբեր ուղղություններ։ Օրինակ՝ երբ բիզնեսն ակտիվորեն որոշումներ է գնում կաշառքով. կառավարության նորմատիվ ակտեր, քաղաքապետի կամ մարզպետի որոշումներ, դատավճիռներ։ Լինում է եւ հակառակը. երբ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց վարչական կամ քաղաքական ռեսուրսը, ապօրինի մեթոդներով հսկողություն են սահմանում ուրիշի բիզնեսի նկատմամբ։
Չենք խոսում արդեն այն մասին, որ պետք է տարբերակել կենցաղային եւ գործարար կոռուպցիան։ Կենցաղայինը իշխանության ու քաղաքացիների փոխգործողությունից ծնված կոռուպցիան է։ Այն դրսեւորվում է հիմնականում կրթության, առողջապահության, իրավապահների հետ հարաբերությունների, զորակոչման եւ այլ ոլորտներում։ Գործարար կոռուպցիան իշխանության եւ ձեռներեցների փոխգործողությունն է։
Կենցաղային կոռուպցիա՝ այնպիսի ծավալներով, ինչպիսին մեզանում է, Արեւմուտքում պարզապես գոյություն չունի։ Ամերիկայում ոստիկանին կաշառք տալ գործնականում անհնար է։ Այնտեղ կա քաղաքական եւ գործարար կոռուպցիա, բայց ավելի փոքր ծավալներով, քան մեզանում։
Երկիրը, որը սկզբունքորեն ուզում է ցածր մակարդակի վրա պահել կոռուպցիան, պիտի հետեւի երեք պայմանի։
Նախ՝ ապահովել քաղաքական մրցակցություն, ձեւավորել քաղաքացիական ուժեղ հասարակություն, թափանցիկ իշխանություն։
Երկրորդ՝ սոցիալական արժանավայել երաշխիքներ տրամադրել պաշտոնատար անձանց, միաժամանակ խստիվ վերահսկելով նրանց աշխատանքն ու եկամուտները, միջոցներ ձեռնարկել շահերի բախումը կանխելու համար, մշտապես անցկացնել կադրերի փոփոխություն, ինչը կիրառվում է բազմաթիվ երկրներում, ապահովել սոցիալական ծառայությունների գոյությունը, ինչպես նաեւ՝ սահմանել պարտականությունների կատարման եւ ոչ կոռուպցիոն պահվածքի խրախուսման համակարգ։
Երրորդ՝ անհրաժեշտ է պետության արդյունավետ կառավարում, քանզի կոռուպցիան միշտ էլ պետական կառավարման անարդյունավետության դրսեւորում է։
Անհրաժեշտ են, իհարկե, նաեւ օրենսդրական նախաձեռնություններ։ Օրինակ, Միացյալ Նահանգներում գոյություն ունի լոբբիզմի մասին օրենք։ Դրա էությունն այն է, որ միշտ էլ գոյություն կունենան շահերի խմբեր, որոնք կցանկանան ազդել օրենսդիրների վրա։ Բայց դրանք արգելելու փոխարեն, պետք է այդ գործունեությունը դարձնել լեգալ ու բացահայտ։ Եւ դրա զարգացումն էլ պիտի ընթանա որոշակի օրենքների շրջանակներում։ ԱՄՆ-ում լոբբիզմը համընկնող շահերի կազմակերպումն է, այլ ոչ թե որոշումների գնումը։
Մեզանում էլ ժամանակին խորհրդարանը քննարկում էր լոբբիզմի մասին օրենքը եւ նույնիսկ, կարծես թե, ինչ-որ բան ընդունեց։ Բայց ամեն ինչ մնաց թղթի վրա։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ լոբբիզմի մասին օրենքը համադարման չէ։ Հակակոռուպցիոն քաղաքականությունը ջանքերի վիթխարի համալիր է։
Բացի այդ, մեզանում բավական մեծ է պայմանական դատավճիռների քանակը։ Օրինակ, դատապարտում են մի քանի տարվա, բայց պայմանական։ Այլ կերպ ասած, ծայրաստիճան ցածր է հավանականությունը, որ կբռնվես հանցանքի պահին, եւ է՛լ ավելի անհավանական, որ կդատապարտվես. դե, իսկ եթե դա տեղի ունենա, ապա բարձր է դատավճռի պայմանական լինելու հավանականությունը։ Այնպես որ՝ կոռուպցիայի համար պատժվելու վտանգի առումով մեզանում ամեն ինչ բարեհաջող է. վտանգը մեծ չէ։
Ուստի եթե ուզում ենք նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, ապա պետք է պայքարել պատճառների եւ, առաջին հերթին՝ կառավարման անարդյունավետության դեմ։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՅԴ ԱՆՍԱՀՄԱՆՈՐԵՆ ԲԱՐԴ ՈՒ ՊԱՐԶ ՄԱՐԴԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 2
Կան բարդ ժամանակներ, որոնք երկու մասի են բաժանվում՝ հեղափոխական եւ անցումային։ Բայց այդ ժամանակի ծնունդն են առավել բարդ մարդիկ, որոնք դրանք դարձնում են պարզ։ Նրանք ապացուցում են, որ ոչ միայն ուզածդ ժամանակաշրջանում ...ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան երեկ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հերքել է իրեն վերագրված հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը եւ այլ տարածքները» կվերադարձվեն ...ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻՒՆ ՏԷՐ ՏԷՐ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Վեհափառ Տէր,
Ընդունէք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակաց մի խմբի հոգեբուխ ողջիւնը Հայոց Հայրապետին, ում կոչումը, անունը եւ անձը սուրբ է մեզ համար։
Սուրբ Ծննդեան եւ մնացեալ հրաշալի տօնակատարութեանց ...ԳՆԱՃԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԵՄՔԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ավելի շատ թանկացել են ծառայությունները
Նախորդ տարվա նկատմամբ, 2009թ. ապրանքների գների աճն ամբողջ աշխարհում բավականաչափ մեղմացել է։ Համաշխարհային ճգնաժամի եւ վճարունակ պահանջարկի կրճատման հետեւանքով ...ԶՏՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԵՐԵՎԱՆԻՑ
Զրույցը վարեց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 3
Խնդիրները հայեցակարգային լուծում են պահանջում
Ալվարդ Պետրոսյանի հարցերին պատասխանում է լրագրող, Երեւանի ավագանու դաշնակցական թեկնածու ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
-Ինձ հետաքրքիր է ձեր սերնդի որոնումը, մանավանդ, ...ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ վտանգները պահպանվում են
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր «Ակունք» քաղաքական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հայ-թուրքական բանակցություններին զուգընթաց, Ռ.Հակոբյանի մտահոգությունները ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Քարոզարշավի անցած երկու շաբաթներն ակներեւաբար ցույց տվեցին, որ հայրենի քաղաքական գործիչներին բնորոշ է թուլությունը, որի մասին նախազգուշացրել է դեռեւս Գումիլյովը. «ժողովուրդներին արածացնելու» ցանկությունը։ ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կոռուպցիան իսպառ ոչնչացնելն անհնար է
Ինչպես ցույց տվեցին քարոզարշավի առաջին երկու շաբաթները, ընտրություններին մասնակցող ուժերի մեծամասնությունն արդեն վեր է պարզել հակակոռուպցիոն պայքարի դրոշները։
...ԿՈՆԳՐԵՍԸ ԴԵՌ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
ՄԱՐԻ Լ. ՅՈՎԱՆՈՎԻՉ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ի պատասխան վերջերս Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների` կուզենայի հայտնել հետեւյալը.
Օբամայի վարչակազմի ներկայացրած ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով Գեւորգ Պետրոսյանը (ԲՀԿ) նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Արմեն Աշոտյանը (ՀՀԿ)՝ կրթության եւ գիտության նախարար, Գերասիմ Ալավերդյանը (ՕԵԿ)՝ ...ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԽԱԲԵԲԱ ԵՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ՝ ԱԶՆԻ՞Վ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրության, ինչպես նաեւ ներմուծման ոլորտում գործող տնտեսավարողներին առաջիկայում այնքան էլ լավ օրեր չեն սպասվում։ Հարկայինը մտադիր է այս ոլորտներում մշտական վերահսկողություն ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բայց ընդդիմությունից էլ սպասելիքներ չունեն
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի շրջաններում ապրող հայ բնակչության հիմնախնդիրներին նվիրված Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի ապրիլի 21-ին հրավիրած ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ «ԴՈՇ ՏԱՆՔ»
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մարտի 1-ին առնչվող այն քրեական գործի դատավարությունը, որով մեղադրանք է առաջադրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին։
...ԼԵՎՈՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ... ՄԱՐՔՍԱԼԻԲԻԶՄԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Եւ այսպես, երեկ հրապարակվեց Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը։ Այն երկու մեծ մասից է բաղկացած՝ «Քաղաքական ծրագիր» ու «Երեւանի ծրագիր»։
Նախ՝ քաղաքական բաղադրիչի մասին։ «Ավազակապետության կոռուպցիոն ...ԱՐՏԱԿԱՐԳ ԼՐԱՀՈՍ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ Մայիսի 11-ին, ժամը 12։00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհից դեպի Բյուրական տանող ճանապարհին՝ քարակույտերում, դիակ ...ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍՈՂԱՆՔԻ ԴԵՄ
Հ.Ն.Լալվար լեռան փեշին գտնվող Կաճաճկուտ գյուղը հանրապետության այն տարածքներից է, որ գտնվում է ակտիվ սողանքային գոտում։ Բնական աղետը սպառնում է ոչ միայն գյուղատնտեսական տարածքներին, այլեւ իրական վտանգ է սողանքի ...ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ
«Ֆորբս» հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենաերջանիկ երկրները. ցուցակի առաջատարը Դանիան է: «Երջանկության տասնյակում» տեղ են զբաղեցրել նաեւ Իռլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Նոր Զելանդիան, Նորվեգիան ...ՎԱԴԱ-Ն ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆՈՒՄ
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) գործկոմը Մոնրեալում հաստատել է կազմակերպության կանոնակարգը՝ բացարձակապես անտեսելով այն մեղմելու ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խնդրանք-պահանջները։ Փոխարենը ...ՊԱՐՏՎԵՑԻՆ ԼԻՏՎԱՅԻՆ
Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականը Աբովյանում տեղի ունեցած Եվրոպայի ազգերի գավաթի 3-րդ խմբի «Ա» ենթախմբի խաղում 19:24 հաշվով պարտվել է Լիտվայի հավաքականին: Այժմ վերջինս 12 միավորով գլխավորում է ենթախմբային ...ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԲԵՌԼԻՆԻՑ
Հայաստանի պատանի ձյուդոյիստ, 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանը նվաճել է բրոնզե մեդալ Բեռլինում ավարտված ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարում: Հայաստանի եւս 2 ձյուդոյիստներ՝ 60 կգ քաշային Գեւորգ Թորոսյանը ...ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվել է բադմինտոնի Հայաստանի ազգային առաջնությունը, որին մասնակցել են 24 տղա եւ 24 աղջիկ Երեւանից, 7 տղա` Լեռնային Ղարաբաղից եւ 7 աղջիկ` Իջեւանից: Տղաների անհատական մրցումներում իրեն հավասարը ...ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի ԱՄՆ առաջնության մրցանակները, ի թիվս 22 այլ մասնակիցների, վիճարկում են նաեւ նախկին երեւանցիներ Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը, ովքեր ժամանակին խաղացել են նաեւ Հայաստանի առաջնությունում։ ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ
Ակնկալվում է, որ կգործարկվի Իրան-Հայաստան գազատարը, եւ Հայաստանը կսկսի Իրանից գազ ստանալ: Այդ մասին հայտնել է էներգետիկայի նախարարության խոսնակ Lուսինե Հարությունյանը: Ըստ իրանական կողմի, մատակարարումը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ
Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին հարցը հունիսի 5-ին քննարկվելու է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որից հետո մեր երկիր կայցելեն համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ...ԵՐԲ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ
«Ռուսական դիվանագիտությունը նուրբ գործունեություն է ծավալել հայ-թուրքական բանակցությունների ենթատեքստում եւ լրջորեն շահագրգռված է, որ գոնե այս փուլում բանակցությունները հաջող ընթացք ունենան։ Նրանց նաեւ ...ՀԱՎԱՏԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ
1Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի նախագահության շրջանում հատվեցին Երեւանի թոքերը՝ Նորքի անտառները, Հրազդանի կիրճի ծառածածկույթը, երեկ հրապարակված ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում խոստանում է. «Կանաչապատման ծրագրերի ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ
Այսօր, ժամը 17։00-ին, «Միկա» մարզահամալիրում (Մանանդյան փող., 41) տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Միկա»-«Փյունիկ» հանդիպումը։ Մուտքը ազատ է։ԱԼԻԵՎԻ ՁԳՁԳԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանը Իլհամ Ալիեւի նախագահ դառնալուց հետո որդեգրել է ձգձգելու մարտավարություն, քանի որ, կարծում է, թե տասը ...ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Ըստ «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ. «Ջավախքում անջատողական տրամադրությունները կամ բացակայում են, կամ էլ առավել ծայրահեղական շրջանակներում կան: Սակայն վաղը կարող ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԹԱՐՄԱՑՆԵՆ
Ամբաստանյալներ Ալիկ Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ բավարարեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները: Պաշտպանը պահանջում էր համակարգչատեխնիկական փորձաքննության ...
ԿԻՄ ՉԵՆ ԻՐԸ ԱՐԱԲԿԻՐԻ ԱՅԳՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ «ԴՈՇ ՏԱՆՔ»
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԼԵՎՈՆԻ ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ «ՏՈԿՈՍՆԵՐԸ»
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ«ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԸ» ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԷՎԵԼԻՆԱ ՂԱՆԹԱՐՉՅԱՆ
ՄԻ ԹՔԵՔ ՋՐՀՈՐԻ ՄԵՋ, ՈՐՏԵՂԻՑ ՋՈՒՐ ԵՔ ԽՄՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
ԾԱՆՐ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՕԳՈ՞ՒՏՆ Է ՇԱՏ, ԹԵ՞ ՎՆԱՍԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՌԱՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

