
ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
- Երբ դանակը հասնում է ոսկորին՝ անկարելի է լռել

Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր։ 1983 թվականին Ֆրանսիայում ձերբակալվեց Օռլի օդանավակայանում իրագործած ահաբեկչական գործողությունից հետո եւ դատապարտվեց ցմահ բանտարկության։ 18 տարի ֆրանսիական բանտում պատիժը կրելուց հետո Վ.Կարապետյանը ազատ արձակվեց։ 2001 թվականի ապրիլի 24-ին եկավ Հայաստան, հաստատվեց հայրենիքում եւ ապրում է Դիլիջանում իր ձեռքերով կառուցած տանը։
«Դանակը հասել է ոսկորին, ուրիշի փառքի գողերը շատացել են ու շահագործում են մարդկային զոհողությունը։ Ցավոք, դրանք մեկը կամ երկուսը չեն։ Շատ են։ Հիմա պետք է խոսել ու ասել ճշմարտությունը»,- այսպես սկսեց «Հայոց Աշխարհ»-ին տված բացառիկ հարցազրույցը ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Կարապետյան, դուք երբեւէ հարցազրույց չեք ունեցել հայաստանցի լրագրողների հետ, թեեւ արդեն յոթ տարուց ավելի է, ինչ ապրում եք Հայաստանում։ Ի՞նչն է ձեզ այդչափ վրդովել, որ որոշեցիք հանդես գալ մամուլում։
-Երբ եզը արտն է վարում, արորը քաշում է հետեւից ու քրտնում է։ Այս քրտինքի վրա ոջիլներ են լինում։ Արտը վարելուց հետո այդ ոջիլները առիթը բաց չեն թողնում ասելու, թե հերկը իրենք են արել։ Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է։
Լավագույն տղերքն իրենց կյանքն են զոհել, իսկ պատեհապաշտներն այսօր օգտագործում են նրանց վաստակը։ Օռլի գործողությունը մենք ձեռնարկեցինք՝ ի պատասխան Լեւոն Էքմեքջյանին 1982 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացնելու։ Ծրագրել էինք պայթեցնել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որ տեղափոխում էր թուրքական գաղտնի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների ու դիվանագետների։ Մեր թիրախը հստակ էր։ Գործողության արդյունքում սպանվեցին տասը թուրք, եւս 60-ը վիրավորվեցին։
Ես ձերբակալվեցի, պատիժս կրեցի, ապա ազատվեցի եւ, որպես գաղթական հայի երրորդ սերունդ, վերադարձա հայրենիք։ Անցած յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ քաղաքական դրսեւորում չեմ ունեցել։
Երբ անցյալ դարի 70-ականներին հիմնեցինք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, մեր գլխավոր նպատակը դասակարգային կամ քաղաքական չէր, այլ հայկական բռնագրավված հողերը ազատագրելը։ Այդ ժամանակ չունեինք պետականություն։ 1991-ին Հայաստանը վերստին անկախացավ։ Ուրեմն այդուհետ Հայ Դատի խնդիրը պետք է հայոց պետության լուծելիքը լինի, չպետք է տուրք տրվի խմբակային կամ կուսակցական մտածողությանը։ Մեր պետության գոյության գրավականը պետական մտածողությունն է։ 90-ականներին, երբ հայրենիքի գոյությունը վտանգված էր, հրամայական էր դարձել Արցախում հայ բազկի զորությունը մեկտեղելը։
Երբ պատերազմը, ազատամարտն ավարտվում է, նահատակվելու պատրաստ ազատամարտիկն էլ պետք է գիտակցի, որ իր առաքելությունն ավարտված է, պետք է կանգ առնի, դադարի պայքարել։ Ազատամարտիկը պետք է կարողանա կանգ առնել իր բարձունքի վրա, չլճանալ, չմտնել քաղաքականության դաշտ՝ որպես ազատամարտիկ, ու կեղտոտվել։ Իմ շատ ընկերներ, շատ ազատամարտիկներ հենց այդպես էլ վարվել են։
Սակայն, պարզվում է, երբ առյուծները բացակայում են, ապա անտառում պար են բռնում աղվեսները։ Հենց նման մի աղվես է Սարգիս Հացպանյան ներկայացող անձը։
-Ո՞վ է իրականում ներկայումս «լեւոնական ակտիվիստ» Սարգիս Հացպանյանը, ի՞նչ առնչություն ունի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին։
-Երբ բանտարկված էինք, պատեհապաշտներից մեկն էլ Սարգիս Հացպանյանն էր, որ օգտագործեց մեր կարգավիճակը։ Նա եկավ անկախացած Հայաստան, ներկայացավ որպես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, նույնիսկ ղեկավար ու շահարկեց մեր ժողովրդի ամենանուրբ հայրենասիրական զգացումները։
Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում՝ պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ մեր բանակի հետ, Սփյուռքում բազմաթիվ հանգանակություններ է կազմակերպել։ Բանտարկված ազատամարտիկներին օգնելու, նաեւ Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։
Ֆրանսիայում նա տուն չուներ, բառի բուն իմաստով բոմժ էր, բայց իր իբր բարեսիրական կազմակերպության միջոցով անհատական հարստություն դիզեց։ Հիմա Սարգիս Էքմեքջյանը թուրքերենից թարգմանել է իր ազգանունը՝ դարձել է Հացպանյան, Հյուսիսային պողոտայում շքեղ խանութ եւ Թումանյան փողոցում տուն ունի։
Հացպանյան կոչվածը հիմա ներկայանում է որպես Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ջոկատի ազատամարտիկ, նախկինում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, թեեւ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ գաղտնի բանակի հետ, ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում։
Նրան մեկ անգամ եմ հանդիպել։ Մեր խոսակցության ժամանակ ուրացավ, թե երբեւէ ներկայացել է ԱՍԱԼԱ-ի անդամ, բայց պնդեց, թե Ֆրանսիայում 1983-ին մի քանի ամիս բանտ է նետվել Օռլիի գործով։ Ես հնարավոր համարեցի, որ կարող է նրան ճանաչած չլինեմ կամ տեղյակ չլինեմ նրա առնչության մասին։ Սակայն հետո Օռլի գործողությանը քաջատեղյակ Հայ Ավետարանական եկեղեցու գերապատվելի Ռենե Լեւոնյանից պարզեցի, որ Հացպանյան կոչեցյալը ոչ միայն լկտի ստախոս է, այլեւ այլոց տառապանքով ձեռք բերած փառքի գող։ Այդ ողորմելի ու հասարակության համար վտանգավոր անձը ինձ մի պատմություն է հիշեցնում։
Երկու բանտարկյալ մտերիմ ընկերներ են լինում։ Երբ մոտենում է նրանց ազատման ժամը, մեկը մյուսին հարցնում է, թե ի՞նչ է անելու բանտից դուրս գալուց հետո։ Առաջինը հիշեցնում է, որ բանտ է ընկել իրենց գյուղի երկու սրիկաներից մեկին սպանելու համար ու չի կարող հանգիստ ապրել մինչեւ երկրորդի հետ էլ հաշիվները չմաքրի։ Մյուսը ասում է, թե սարի գլխին մի առանձին տուն է կառուցելու եւ իր ընտանիքի հետ խաղաղ ապրելու է։ Տարիներ անց առաջինը հյուր է գալիս ընկերոջը, տեսնում է, որ նա ուզածն իրագործել է, ուրախանում է։ Ապա նաեւ խոստովանում է, որ իր ծրագրածը չի իրագործել, քանի որ բանտում եղած տարիներին գյուղում սրիկաները շատացել են։
Ես էլ, երբ բանտից դուրս եկա, տեսա, որ սրիկաները շատացել են։ Շատ դժվար է հաշտվել այն մտքին, որ սրիկաներն են վայելում քո զոհողության արդյունքները։ Բայց ինչ անես, երբ նրանք բազմաթիվ են։ Նրանց վերացնել չի լինի։ Ուրեմն անհրաժեշտ է նրանց էությունը բացահայտել։ Ժողովրդական իմաստնությունն է ասում, որ գողությունն ու բոզությունը քառասուն օրից ավելի թաքցնել չի լինում ու ճշմարտությունը պետք է ի հայտ գա։
Ես սարսափում եմ, երբ նման պատեհապաշտներն ու պոռնիկներն են սկսում հոգալ Արցախի ճակատագրի մասին։ Այդպիսի մարդկանց համար Հայաստանն այն գեղեցիկ աղջիկն է, որին նրանք ուզում են բռնաբարել։ Սա է պատճառը, որ ես ընդհատում եմ իմ լռությունը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԿԱՆՉՎԵ՞Ն ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
2008թ. ինը ամիսների ընթացքում ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 16 նյութ. արդեն հարուցվել է 8 քրեական ...ԵԹԵ ԴԱՏԱՎՈՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ուրիշներից ի՞նչ պահանջենք
Երեկ Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի «գործունեության» որոշ հետաքրքրաշարժ հանգամանքներ ներներկայացնելու համար մամուլի ասուլիս էր հրավիրել Փաստաբանների ...ՄԵՆՔ ԱՆՀՈՂ ՏԵՍԱԿ ԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Լավ է չապրենք, եթե սրանք են մեր աժեքները
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Դատելով ամենից, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ։ Պասիվ փուլից ակտիվ փուլի անցումը ի՞նչ ...Ի՞ՆՉԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԸ
Վերջին չորս ամիսների ընթացքում աշխատելով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԳՐԵՍՈՐԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը եւ պատգամավոր Միքայել Մանուկյանը օրերս մեկնել էին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնախմբի նիստին
Երեկ հրավիրված ...ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 122
Երբ դանակը հասնում է ոսկորին՝ անկարելի է լռել
Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր։ 1983 թվականին Ֆրանսիայում ձերբակալվեց Օռլի օդանավակայանում իրագործած ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հավասարակշռությունը խախտվել է
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԻ մտահոգությունները՝ մտավորական-պետություն-հասարակություն հարաբերություններում առաջացած «հումանիտար ...ԴԱՏԱՊԱՐՏԵ՞Լ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Թե՞ հետեւել նրանց օրինակին
«Շատ հաճախ առաջնորդների մտավոր զարգացման մակարդակը միջակից ցածր է տվյալ խմբի համար։ Մտավոր զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող մարդն առավել զգայուն է շրջակա միջավայրի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԱՊԱՎԻՆԵԼԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է
Մասնագետների` Պեկինի օլիմպիական խաղերին հաջորդած քննարկումներից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչական կազմը որոշ փոփոխությունների ենթարկվեց։ Մասնավորապես գլխավոր մարզիչի ...ՔԱՆԹԱՌԼՅԱՆԸ ՉԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՄՆ թենիսի բաց առաջնության գործադիր տնօրեն, անվանի մենեջեր եւ մարզական գործիչ Ալեն Քանթառլյանը երեկ հայտարարել է, որ հեռանում է ԱՄՆ թենիսի ասոցիացիայից եւ «Մեծ սաղավարտի» 4 խոշորագույն մրցումներից մեկի ...ԽՈՍԵՔ, ԴՈՒՔ ԵԹԵՐՈՒՄ ԵՔ
Հայրենի հեռուստաալիքները պաշտում են ստուդիա հրավիրել հայտնի քաղաքագետների, հասարակական գործիչների, մտավորականների, որպեսզի նրանք ուղիղ եթերում պատասխանեն հեռուստադիտողների հարցերին։ Մենք որոշեցինք ձայնագրել ...ՍԿԵՎՌԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՓԸ
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ
Երեւանում երեկ հիմնանորոգումից հետո վերաբացվեց եւ այսուհետ բազմաբնույթ միջոցառումներով հանդիսատեսին կհյուրընկալի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի որոշմամբ ...ԳԱԶԱՊԱՀԵՍՏԱՐԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆոր գազապահեստարան ունենալու խնդիրը օրակարգում է, եւ փորձ է արվում այն լուծել «ՀայՌուսգազարդ» ընկերության միջոցներով: Ինչպես երեկ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԱՏԵՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցից շուրջ երկու ամիս է անցել, սակայն հայ-թուրքական հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվել։
Հակառակ դրան, Թուրքիայի ղեկավարները ամեն պատեհ-անպատեհ ...ՀՐԵՇԸ ԻՆՔՆ ԻՐ ԳԼՈՒԽԸ ՉԻ ԿՏՐԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Երեկ մեզանում անցկացվեց կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միանգամից մի քանի միջոցառում (բանավեճեր, կլոր սեղաններ)։ Դրանց ընթացքում ներկայացվեց ամենաֆանտաստիկ առաջարկությունների այնպիսի աներեւակայելի քանակություն, ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵՐԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մոսկվայից Հայաստանի նախագահը կմեկնի Փարիզ: Այստեղ Ս.Սարգսյանը առանձնազրույց ...«3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տեղի կունենան «3+3» ձեւաչափով: Նոյեմբերի 2-ին, Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը ծրագրում է մինչեւ տարեվերջ մշակութային կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում: «Այս տարի ծրագրում ենք նոր կենտրոններ բացել ...ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉԿԱ
Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիրը կա, որով նախատեսվում է 4-5 ամիս ժամանակ՝ հատկապես թուրքական կողմում ենթակայանը եւ մոտ 3-4 կմ ապամոնտաժված գիծը վերականգնելու համար: Այս աշխատանքներն ...ՀՈՐԻՆՎԱԾ ԱՆՈՒՆ՝ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Ադրբեջանական պատկանելության հող գոյություն չունի։
Մինչեւ Կուր եթե մերոնք ազատագրեին, ամբողջը հայոց հողն էին ազատագրում։ Բայց մինչեւ Կուր մենք չենք հասել։ Իսկ Կուրից դուրս, եթե ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿԴԱՌՆԱՐ
«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻ կարծիքով. «Պիտի սկսել նրանից, թե ինչպես երկփեղկվեց հասարակությունը։ Ինչպիսին էին ելույթները Ազատության հրապարակում, դրանք ուր էին ...ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.
«Գաղտնիք չէ՝ մենք չենք ունեցել պրոֆեսիոնալ քաղաքագետներ, չենք ունեցել պրոֆեսիոնալ դիվանագետներ, չենք ունեցել պրոֆեսիոնալ ֆինանսիստներ, փոխարենը ունեցել ենք պրոֆեսիոնալ մտավորականներ, պրոֆեսիոնալ արվեստագետներ, ...ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՑՐԵՑ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ
3
«Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սարատովում ոստիկանության երեք սպա են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն՝ փորձելով նրանից կորզել կողոպուտի ...ՀԻԲՐԻԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2008» զեկույցը: Ցանկում ընդգրկված երկրների թվում (ընդհանուր առմամբ՝ 167) Հայաստանը 113-րդն է: 2007 թվականի ցանկում ...
ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՔՈՆԹՐՈԼ» ԱՆՈՂՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԳՆԴԻԿ-ԲՈՔՈՆԻԿ ՆԻԿՈԼԻԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ԿԼՈՒԾԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉ ԿԹԵԼԱԴՐԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՏԵՐԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԱՏԵՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՄԵՆՔ ԱՆՀՈՂ ՏԵՍԱԿ ԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳՈՅԱՄԱՐՏԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

