
ԳԵՆԵՐԱԼԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ
- «Մենք գնում ենք հեղափոխություն անելու, պետք է Էջմիածնից վերանա վախի ու սարսափի մթնոլորտը, ժողովուրդը այսօր ահ ու սարսափի մեջ է, մարդիկ թողնում-գնում են քաղաքից, քանի որ քաղաքը ծառայում է մի խումբ մարդկանց, ամեն ինչ նրանց ձեռքին է։ Մի խումբ մարդիկ այստեղ իրենց օրենքներն են սահմանել։

Ես գալիս եմ վերացնելու վախի մթնոլորտը, ստեղծելու հավասար մրցակցային դաշտ, ես գալիս եմ ձեզ վերադարձնելու այն ապօրինի բաժանված հողակտորները։ Այսօր 380 կրպակ ապօրինի է գործում, ես խոստանում եմ ձեզ վերադարձնել այդ կրպակները։ Ես չեմ թողնի քաղաքում զենքով մարդ շրջի։ Ես գալիս եմ «ներկա իշխանությունից» ձեզ ազատելու։ Անհանդուրժելի է նման իրավիճակը, որ տիրում է հոգեւոր քաղաքում»,- հայտարարում էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հակոբ Հակոբյանը ընտրություններից առաջ։
Իսկ «ներկա իշխանություն» ասելով, նկատի ուներ իր հիմնական մրցակցին՝ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանին։ Վերջինս, ի դեպ, այդպես էլ ոչ մի նախընտրական հանդիպում չկազմակերպեց։
Այսքանից հետո թվում էր, թե ընտրողների մեծամասնությունը, որոնք ցանկանում էին օր առաջ «գեներալի լծից թոթափվել», ապրել հանգիստ, առանց ահաբեկումների, իր ձայնը կտա հհկական թեկնածուին։ Մինչդեռ կիրակի օրը Էջմիածնում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով պարզվեց, որ հաղթող է ճանաչվել Կարեն Գրիգորյանը։ Ընդ որում, նրա օգտին քվեարկել է 12 հազար 208 ընտրող, իսկ Հակոբ Հակոբյանը ստացել է 6 հազար 994 ձայն։
Եթե Հակոբ Հակոբյանի նկարագրած պատկերը իրականություն է, եւ նրա ասածները հաստատում են քաղաքի բնակիչները, այդ դեպքում, մեղմ ասած, տարօրինակ է վերջիններիս կատարած ընտրությունը։ Ստացվում է, որ առնվազն 12000 մարդ դարձյալ կամենում է ապրել մի խումբ մարդկանց կրնկի տակ, մի քանի տարով եւս երկարաձգել վախի ու սարսափի մթնոլորտը, հպատակվել անօրեն իշխողներին։
Համենայն դեպս, ընտրությունների նախնական արդյունքներն այդ են վկայում. ընտրողների մեծամասնությունն իր քվեարկությամբ նախընտրեց քաղաքապետի պաշտոնում տեսնել ոչ թե իրեն «ստրկությունից» ազատագրողին, այլ հենց «ստրկացնողին»։ «Կամարտահայտության» նման դրսեւորումը քիչ է ասել, թե անհասկանալի է։ Պարզապես աբսուրդ է, եւ վերջ։
Մինչ փորձում էինք գլուխ հանել այս հանելուկից, երեկ խմբագրություն այցելեց Էջմիածին քաղաքի թիվ 19 ընտրատարածքի 19/02 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, պատմելու, թե «ինչպես է «հաղթել» գեներալի որդին»։ Ռ.Խաչատրյանը, որը մի քանի համապետական ընտրությունների ժամանակ եղել է ընտրական տեղամասերի հանձնաժողովի անդամ, սարսափած պատմեց, որ երբեք «նման բացահայտ կեղծիքներով, բռնություններով ուղեկցվող ընտրություն չի տեսել», ինչին ականատես է դարձել կիրակի օրը Էջմիածնում տեղի ունեցած քվեարկության ժամանակ։
«Հոկտեմբերի 19-ի առավոտյան սկզբում քվեարկության ընթացքը խաղաղ էր։ Սակայն քիչ անց տեղամասում հայտնվեցին «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակիցները եւ սկսեցին վիճել հանձնաժողովի նախագահի, անդամների հետ։ Ցանկանում էին միջադեպ հրահրել. մեկ հարձակվում էին ինձ վրա, հետո մյուս անդամների։ Անընդհատ փորձում էինք սրանց կողմից հրահրվող ծեծկռտուքը կանխել, սակայն այդ լրագրողները անձնական վիրավորանքները, սպառնալիքները մեր հասցեին շարունակում էին։ Իսկ Կարեն Գրիգորյանի վստահված անձինք ծափ էին տալիս։
Իրավիճակը գնալով անվերահսկելի դարձավ։ Արդեն Գրիգորյանի կողմնակիցները սկսեցին լցոնումները։ Կ.Գրիգորյանի 50-ից ավելի «վստահված անձինք» ներս էին լցվել, ինչ ուզում անում էին։ Նրա կողմնակիցներից մի 40-50 հոգի էլ դրսում կանգնած փող էր բաժանում ընտրողներին։ Այս տեղամասում զարմանալիորեն «կույրերը», «հաշմանդամները» եւ «խուլ ու համրերը» շատ-շատ էին։
Գրիգորյանի կողմնակիցները սրանց մի տեղամասից բերում էին մյուսը եւ ասում, թե իրենք ի վիճակի չեն քվեարկել եւ միասին մտնում էին քվեախուց։ Փողը նախօրոք տվել էին եւ հավանաբար ուզում էին համոզվել, թե իսկապե՞ս իրենց թեկնածուին են քվեարկելու։ Եւ մտածել էին այդ մեթոդը կիրառել։
Ասեմ, որ երբ քվեարկությունն ավարտվեց, դարձյալ Գրիգորյանի 50-60 կողմնակիցները ներխուժեցին տեղամաս, հետեւելու, թե ինչպես ենք հաշվում քվեաթերթիկները։ Ընդ որում, նրանցից մի քանիսը մեր աչքի առաջ 3 հատ 5 հազարանոց տվեցին հսկող ոստիկանին, վերջինս դուռը բացեց եւ ներս մտան։ Մի խոսքով, հենց սկզբից մինչեւ հաջորդ օրը առավոտյան, Գրիգորյանի կողմնակիցները խոչընդոտեցին եւ խանգարեցին հանձնաժողովի աշխատանքը։
Պատկերացնո՞ւմ եք, ձայների հաշվառման ժամանակ, որպեսզի մեզ՝ հանձնաժողովի մի քանի անդամներիս «չեզոքացնեն», դրա ձեւն էլ էին գտել։ Մեզ սուրճ հյուրասիրեցին, պարզվեց մեր բաժակների մեջ «լուծողական» են գցել։ Մի քանի տեղամասերում նույնպես նման իրավիճակ էին ստեղծել, անգամ Գրիգորյանի կողմնակիցներից մեկը փորձեց վրաերթի ենթարկել Հակոբյանի վստահված անձին։
Գրիգորյանի մարդիկ ամբողջ օրը ահաբեկում ու սպառնում էին ոչ միայն ընտրողներին, այլեւ տարբեր տեղամասերի հանձնաժողովների անդամներին։ Նրանք բոլորը դիմում-բողոքներ են ներկայացրել։ Մեր հանձնաժողովի նախագահը վախից դողացնում էր՝ ո՞վ կարող էր դրանց դեմն առնել։ Կուբամետրով փող բաժանեցին, փողով, կեղծիքով, ահաբեկելով իրենց ուզածին հասան։ Եւ դեռ քվեարկությունը չէր ավարտվել, բայց արդեն Մանվել Գրիգորյանը քաղաքի բացօթյա տարածքում տոնակատարություն էր կազմակերպել՝ հրավիրել էր երգիչների, կենդանի երաժշտությամբ, ամեն ինչով տոնում էին իրենց «հաղթանակը»։
Նման խայտառակ ընտրություններ իսկապես առաջին անգամ էի տեսնում։ Մարդիկ վախենալով եկան-ընտրեցին, իրոք սարսափած էին, եթե չընտրեին Գրիգորյանին, կարող է եւ իրենց մորթեին»,- Էջմիածնում տեղի ունեցած «ընտրական գործընթացը» այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը։ Այսքանից հետո նույնիսկ չգիտենք՝ ծիծաղե՞նք, թե՞ լաց լինենք, երբ լսեցինք, թե «հաղթած» թեկնածուն ինչպե՞ս գնահատեց քվեարկության արդյունքները։
«Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մեր երկրում ժողովրդավարությունը չի մահացել։ Էջմիածինը ապացուցեց, որ ժողովրդավարական քաղաք է»,- հայտարարեց Կարեն Գրիգորյանը։
Ահա այսպես։ Եւ փառք Աստծո, որ ժողովրդավարությունն այդպես խեղդելուց հետո «գթասրտություն» են դրսեւորել ու չեն սպանել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՒԺՈՎ ԵՐԲԵՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՁԵՌՔ ՉԵՍ ԲԵՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Առավել եւս՝ չես պահպանի բարեկամությունը
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ երեկ հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ-ռուսական բանակցությունների արդյունքները։
...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 5
Հոկտեմբերի 17-ի միտինգում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը դժգոհություն առաջացրեց անգամ սեփական կողմնակիցների շրջանում։
Շաբաթներ շարունակ ազդարարվող կոնգրեսի մարտավարությունը հստակեցնելու եւ անգամ Ղարաբաղի հարցով ...ԻՆՉԻՑ Է ՓԱՌԱՎՈՐՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՀՈԳԻՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Եթե կարկառուն հհշականների գաղտնալսված հեռախոսազրույցները փաստում են, թե ինչպես են նրանք կազմակերպել «ինքնաբուխ» հանրահավաքները, ինչպես են կարողացել զուտ իմիտացիա ստեղծելով այս կամ այն անձի ու երեւույթի ...ԳԵՆԵՐԱԼԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
«Մենք գնում ենք հեղափոխություն անելու, պետք է Էջմիածնից վերանա վախի ու սարսափի մթնոլորտը, ժողովուրդը այսօր ահ ու սարսափի մեջ է, մարդիկ թողնում-գնում են քաղաքից, քանի որ քաղաքը ծառայում է մի խումբ մարդկանց, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԵՐԾ ԼԻՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեեւ Հայաստանի տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը քիչ են կապված համաշխարհայինի հետ, այնուհանդերձ ճգնաժամային երեւույթները չեն կարող ընդհանրապես շրջանցել մեր երկիրը։ Պատահական չէ, որ միջազգային ֆինանսական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սակայն իրավիճակը սկսում է կայունանալ
Նախորդ ամսին արձանագրված գնանկումից հետո սեպտեմբերին Երեւանի բանակարանային շուկայում փոքր-ինչ բարձրացել են գները։ Օգոստոսի համեմատ ավելացել են նաեւ գործարքները։ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11։30-ին, 1965թ. ծնված Վահան Ավագյանը ինքնասպանություն է գործել Նորքի 9-րդ զանգվածի 20 շենքի 8-րդ հարկի թիվ 52 բնակարանի պատշգամբից ցած նետվելու միջոցով: Վ.Ավագյանը նշված բնակարանում ...ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ ԱՅՍ ԱՐԵՎԻ ՏԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Եւ այսպես, տեւական ու կատաղի ռազմական գործողություններից հետո արմատական ընդդիմության եւ իշխանությունների միջեւ խաղաղության համաձայնագիր կնքվեց։ Խաղաղության ցանկացած համաձայնագիր պատերազմի ծնունդ է։ Մյունստեր-Օսնաբրյուկ ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկրի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որոշ չափով տարբերվում էին մինչ օրս տեղի ունեցած եւ սովորաբար ...ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ի առավոտյան այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԻԾ
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համապատասխան նախագծերը մշակելու համար հայկական կողմը համաձայնություն է ձեռք բերել Ասիական բանկի հետ, ըստ որի՝ բանկը կհատկացնի 1,5 մլն դոլար: Ինչպես երեկ տեղեկացրեց վարչապետ ...ԴԵՄ ՉԵՆ
Պաշտոնական Բաքուն հնարավոր է համարում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելը՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը: «Նախկինում էլ եռակողմ հանդիպումներ անցկացվել ...«ՀՈՍՊԻՍ». Ե՛Վ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ, Ե՛Վ ԽՆԱՄՈՂՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆ
Կ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայի տարածքում վերջերս իր գործունեությունը սկսեց Հայաստանում առաջին «Հոսպիսը»
Իր բնույթով սոցիալ-առողջապահական գործառույթներ իրականացնող խնամքի եւ վերականգնողական այս ձեռնարկությունը ...ԻՐԱՆ-ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ՖՐԻԿ ԽԱՏԱՄԻ-ՏԻՐԳՈՐԴԻ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ
Տարածաշրջանային առճակատման նոր փուլի սկիզբը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը եւ հեռահար բանավեճը ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի հետ ՄԱԿ-ի գագաթաժողովում ցույց տվեցին, որ իրանա-ամերիկյան ճգնաժամը ավելի ...ՃԱՆԱՉԵԼ ԱՆՎԱՎԵՐ
Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանը, քաղաքացի Միշա Հարությունյանի դիմումի հիման վրա, գրավոր ընթացակարգով քննության առավ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության ...ԳԱԶ
Այս տարվա ինը ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 1 մլրդ 583 մլն խմ բնական գազ, ինչը 191,173 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում իրացվել ...«ԱԽԱԼՑԽԱ»
Սեփ. լրտվ.
Լույս է տեսել Սամվել Կարապետյանի նոր աշխատությունը
Բոլորովին վերջերս ընթերցողի սեղանին դրվեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հրատարակած «Ախալցխա» հատորյակը։
Սա ՀՃՈՒԿ-ի հրատարակած ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՇԽԱՏԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի չորս անդամներ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել խորհրդարանի ...ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԱՄՈԶԻՉ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ.Հ.
Մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ հերթական նիստն էր գումարել։ Վերջապես հանձնաժողովի հրավերին արձագանքել ու իր նկարահանած տեսանյութի վերաբերյալ պարզաբանումներ ...ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրեւանում հոկտեմբերի 20-ից սկսվել ու մինչեւ վաղը շարունակվելու է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նստաշրջանը։ Այդ կապակցությամբ երեկ ...«ՄԻԿԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐՈՀԻ
Հունաստանի Կալիտեա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային խաղարկության 4-րդ տուրը հաջող էր հայկական ակումբների համար, որոնք բոլորն էլ տպավորիչ հաղթանակներ գրանցեցին իրենց հաշվին։ Իսկ «Միկա» տղամարդկանց ...ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանցի շախմատիստները հաջող ավարտեցին Վիետնամի Վուն Տաու քաղաքում ընթացող 10-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 2-րդ փուլի պարտիաները: Մանուել Պետրոսյանը հաղթեց Սիյավուշ Վոյդանիին (Իրան), ...ԱՆԱՆԴԸ ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵՑ
Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ինչպես երեւում է, հոգեբանորեն հաշտվել է այն մտքի հետ, որ չի կարող վերստին հայտնվել շախմատի համաշխարհային գահին։ Երեկ տեղի ունեցած աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի ...ԶՈՀՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒ
Իտալական «Յուվենթուսի» երկու երկրպագու զոհվել է, իսկ 30-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել այդ երկրի Վալեդա-Աոստա մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով։ Ազգությամբ ...ՄԱՐԱԴՈՆԱՅԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն, որը 1986 թվականի աշխարհի չեմպիոն է, հայտարարել է, որ հարկ չկա շտապել երկրի գլխավոր թիմի մարզիչի ընտրության հարցում, իսկ Մարադոնայի թեկնածությունը ...ՕՀԱՆՈՎԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՆՈԿԱՈՒՏԻ
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում անցկացվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի նույն երեկոյի շրջանակներում Վախթանգ Դարչինյանից եւ մեքսիկացի Քրիստիան Միխարեսից բացի, ռինգ են դուրս գալու նաեւ ռուսաստանցի Վիկտոր ...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայի Մատու Գրոսու քաղաքում տեղի ունեցած նահանգի ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը ավարտվել է երկրպագուների անկարգություններով։ Առիթ է հանդիսացել Սանտա Կարմեն քաղաքի թիմի 1։5 հաշվով ջախջախիչ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի՞նչ հանգրվանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ
«Խնդիրը կա, եւ այդ խնդիրը պետք է լուծվի։ Հայաստանը պատրաստ է շարունակելու բանակցությունները ...ՆՈՐԻՑ ԳԱԼԻՍ ԵՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում է սպասվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկող շաբաթ ծրագրում են այցելել տարածաշրջան: «Դա կլինի Ադրբեջանի նախագահական ընտրություններից ...ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ
1Ըստ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. «Ընդդիմությունը, երբ իշխանություն էր, գող էր, կաշառակեր էր եւ ցինիկ, իսկ երբ դարձավ ընդդիմություն՝ գումարվեց նաեւ անպատասխանատվությունը եւ մարդկանց մահվան տանելու լկտիությունը։ ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Սեփ.լրտվ. 8«Երբ Արեւմուտքի կողմից պատվեր եւ ֆինանսավորում չկար, Ադրբեջանում ընդդիմությունը ոչինչ էլ չարեց: Իսկ Հայաստանում այդ ֆինանսավորումը եւ պատվերը կար` քայքայել ներքաղաքական դաշտը, ներհասարակական հարաբերությունները, ...ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՎԱՂԸ
Վաղը Երեւանի քրեական դատարանը կհրապարակի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակից, նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը: Նախորդ դատական նիստում մեղադրողը պահանջել էր Սաղաթելյանին ...
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԷԻՆ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՐԵԼ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕԼԻԳԱՐԽ ԱՆՈՒՆՈՎ ԳԵՐՄԱՆԱՄՈՒԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԳՐՈՀԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆ ՌՈՒՍԱՏՅԱՑ
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՍԱՌԵՑՎԵՑ ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ «ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1831 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, «Մեղու» պարբերականի խմբագիր Հարություն Սվաճյանը: (Վախճ. 1874թ.-ին):
- 1924 Երևան է ժամանում նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- 1926 Լենինականում տեղի ունեցավ 8-9 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 45 քառ.կմ տարածք: Տներն ավերվեցին, եղան նաև մարդկային զոհեր:
- 1926 Լենինականում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ:
- 1935 Փարիզում վախճանվեց Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը), աճյունը փոխադրվեց Երևան 1936թ.-ին:
- 1964 Երևանում բացվում է ֆիզիոլոգների համամիութենական համագումարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

