
ՀԱՑՊԱՆՅԱՆԻ «ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
- Այն պահից, երբ հանրությանը հայտնի դարձավ Տեր-Պետրոսյանի զինակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին կեցության կարգավիճակից զրկելու վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրության մասին, հեղափոխական շարժմանը սատարող առանձին անհատներ ու խմբեր սկսեցին հանդես գալ «ողբերգազավեշտ» հայտարարություններով։

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն առաջինը նետվեց պաշտպանելու Հացպանյանին։ Սրան հաջորդեցին խառատյանների ու խզմալյանների աղաղակները, թե Հացպանյանին «հետապնդում» են «այլակարծության համար» կամ արտաքսում են «իր «տեսակի» համար»։ Հիշեցնենք, որ հեղափոխական շարժման ակտիվ մասնակիցը մարտի 1-ի դեպքերից հետո անցել էր «ընդհատակ»։ Թեեւ նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվել, բայց որոշել էր անհետանալ։ Եւ երեւանյան իր բնակարան վերադարձավ միայն յոթ ամիս անց։ Օտարերկրացի հեղափոխականի այս տարօրինակ վարքագծին մենք արդեն անդրադարձել ենք՝ ենթադրություն հայտնելով, որ Ռ.Քոչարյանի մարտի 10-ի կարգադրության մասին տեղյակ է եղել։
Ինչեւէ, չենք կարող անտարբերության մատնել հացպանյանական «այլակարծությունը» եւ «տեսակը», ինչը մեր աչքի առաջ է։ ԼՏՊ-ին երկրպագող հացկատակի այս «տեսակը» ժամ առ ժամ է բացահայտվում՝ ամրապնդելով մեր համոզմունքը, որ սա իրեն արտաքսելու լուրն առնելուց հետո չէ, որ խելքը թռցրել է, ինչն էլ համարվում է «այլակարծություն»։ Այլ ի սկզբանե սրա «տեսակն» այդպիսին է եղել։ Այսինքն՝ հհշական թրքահաճո թեզերը աշխարհով մեկ սփռելու առաքելություն է ստանձնել, ինչն էլ հաջողությամբ իրականացնում է, օգտագործելով ցանկացած առիթ։
Ընդ որում, սրա համար միեւնույն է. միտինգային հարթակի՞ց է հանդես գալիս, թե՞ եթերում։ Շաբաթ օրը հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» ծրագրին, Հացպանյանը նախ բանավեճի մյուս մասնակցին՝ Կիրո Մանոյանին, անվանեց «ախոյան», իսկ հետո անցնելով աննախադեպ գրոհի, թույլ չտվեց, որ իր ընդդիմախոսն ինչ-որ կերպ արձագանքի իր ասածներին (թեեւ Կ.Մանոյանը ջանքեր էլ չէր թափում հակադարձելու, քանզի հենց սկզբից պարզ դարձավ, որ սրա հետ վիճելն անիմաստ է)։
Հացպանյանն ի լուր թուրքական կառավարության, հայտարարեց, թե «Դաշնակցության պատճառով ես այսօր չունեմ Արեւմտյան Հայաստան», Տեր-Պետրոսյանը 1992-ին Հրայր Մարուխյանին արտաքսեց, քանի որ նա եղել է Ռուսաստանի ու նաեւ մեկ այլ պետության հատուկ ծառայությունների գործակալ եւ այլն։ Չհանդարտվելով, դարձյալ շարունակեց մեղադրանքների շարքը՝ ուղղված ավանդական կուսակցությանը։ Լսում ու մտածում էինք՝ լավ, ո՞վ կարող է ավելի լավ նվեր անել Աբդուլլահ Գյուլին, քան սույն «հերոսը»։ Սա է հացպանյանական «այլակարծությունը», որը շատ հնարավոր է, որ վաղն էլ հայտարարի, թե թուրքերը Ցեղասպանություն չեն իրականացրել։
Ինչ վերաբերում է Մարուխյանի «գործակալ» լինելու մասին սրա հայտարարությանը, ինչը փորձեց «հիմնավորել» ինչ-որ մի ցնորված ֆրանսահայի գրքում տեղ գտած «փաստերով», ապա նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք պնդել, թե նույն ինքը՝ Հացպանյանը, հրեա-մասոնական շրջանակների գործակալ է, քանզի իր պատրոնը՝ Տեր-Պետրոսյանը, նախընտրական քարոզարշավը իրականացնում էր այդ շրջանակների ֆինանսական ու քաղաքական աջակցությամբ։ «Ազատության» եթերից օտարերկրացի արմատականը նաեւ հայտարարեց, թե «քոչարյանիզմը պետք է վերանա այս երկրից»։
Մեր տեղեկություններով, Հացպանյանն այսօր Հյուսիսային պողոտայում «օբյեկտ» ունի։ Եւ լսելով սրան, ուղղակի մեզ մնում է զարմանալ, թե «քոչարյանիզմը», բացի սրա բիզնեսը զարգացնելուն նպաստելուց, ինչո՞վ է վնասել, որ այսպես գազազել է։ Թերեւս Հացպանյանի հավակնություններն ավելին են. 90-ականներին հհշական իշխանությունը սրան շնորհեց «Ջերմուկի» գործարանը։ Ասում էին, չէ՞, «ջերմուկ» ծախելով, կապրենք, եւ իրենց յուրայինին վստահեցին գործարանի տնօրենի պաշտոնը։
Բայց մի ոտքը Ֆրանսիայում, մեկը Հայաստանում «կենսաձեւ» ընտրած տնօրենը բնականաբար հանրապետությունը «ջերմուկով» պահելու գործը պետք է տապալեր, ինչպեսեւ ՀՀՇ-ի «պոլի փետերը»՝ իրենց վստահված ոլորտներում։
Սակայն ամնազավեշտականը Հացպանյանի այն հայտարարությունն էր, թե ինքն այսօր «հանգիստ քայլում է Երեւանի փողոցներում, իսկ Քոչարյանը չի կարողանում փողոց դուրս գալ»։ Սա ասում է մեկը, որն ընդամենը օրեր առաջ դաշնամուրը հրելով դռան առաջ, պինդ փակել էր իր բնակարանը եւ վախենում էր անգամ դռան բանալու անցքից նայել, տեսնելու, թե ովքեր են «շրջապատել» իր տունը։ Եւ միայն շարժման ակտիվիստների ու բետեէռների ուղեկցությամբ, հեղափոխականների շքախմբի արանքում պատսպարվելով, համաձայնվեց գնալ ոստիկանության բաժին։
Դե ինչ, շարժման գործունեության սառեցման հետ, հույս կա, որ փոքր-ինչ կհովանա նաեւ սրա եռացող ուղեղը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՏԵՍՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐ ՉԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը «Մետրոպոլ» հյուրանոցի նիստերի դահլիճում երեկ առավոտյան գումարեց 10-րդ հոբելյանական լիագումար նիստը
Հայ-ռուսական ...ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Հասնել հիմնախնդրի հայանպաստ լուծմանը
«Ճակատագրական» այս պահին Հայաստանի իշխանություններին «չճնշելու», արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելի չդարձնելու մտահոգությո՞ւնն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանն ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐՈՒՄ
Լ.Պ.Երեկ խորհրդարանը հերթական քառօրյայի շրջանակում, ի շարս այլ հարցերի, ձեռնամուխ եղավ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի իրավասությունները երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ...ԻՆՉՊԵՍ ՈՍԿԻ ՍՏԱՆԱԼ ԲՐՆՁԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Կոտոշների եւ կճղակների» գրասենյակը հայրենի շուկայում
Հայաստանում, մասնավորապես Երեւանում վաճառվող բրնձի գները վերջապես արժանացել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի ...ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Գ.ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հոկտեմբերի 18-ը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչների համար հանդիսությունների ու տոնակատարությունների շքեղ փնջի վերածվեց: Քաղաքը տոնում էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու 7-ամյակը, «Ալավերդու օրը» եւ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՎԱԶ-2107 մակնիշի 31 ԼՕ 886 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի ...ՀԱՑՊԱՆՅԱՆԻ «ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Այն պահից, երբ հանրությանը հայտնի դարձավ Տեր-Պետրոսյանի զինակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին կեցության կարգավիճակից զրկելու վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրության մասին, հեղափոխական ...«Ա1+»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՈՒՂՂՈՐԴԵ՞Լ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ՆԿԱՐԻ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ի հեճուկս հհշական թերթերի, թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանին մինչեւ հոկտեմբերի 25-ը հրավիրում հարցաքննության, նա, առանց որեւէ բարդության, հոկտեմբերի 18-ին ներկայացել է։
Հիշեցնենք, ...ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆ ՌՈՒՍԱՏՅԱՑ
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ 16
Ս.թ. հոկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ստանձնեց հայ հանրության ուղեղներին դիմափոշի ցանելու կամ ժողովրդական լեզվով ասած` մարդկանց ականջներին արիշտա կախելու մեկժամյա տառապալից գործընթացը:
...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սյունիքի 7 քաղաքային համայնքներից 6-ում կայացել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ, ինչի արդյունքում փոխվել է չորս քաղաքապետ: Հոկտեմբերի 18-ին ամփոփված տվյալներով Ագարակում (առաջադրվել էր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Խորհրդարանը երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 87 պատգամավոր, որից 83-ը կողմ էին քվեարկել, ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
«Աթաթուրքականների կարծիքի կազմակերպության» Բեռնի մասնաճյուղի կողմից 2007թ. հուլիսի 1-ին Շվեյցարիայի Վինտերհուր քաղաքում կազմակերպված հավաքում Թուրքիայի աշխատանքի կուսակցության ներկայացուցիչ Ալի Մերջանը ...ԱՆՄԱՀԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՆԱԽ ՄԱՀԱՆԱԼ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Իսկ մինչ այդ ասել վերջին խոսքը
Աշխարհը, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ունի քաղաքականություն եւ քաղաքական գործիչներ, որոնք ճշգրիտ համապատասխանում են արվեստի իդեալներին։ Ի վերջո, քաղաքականությունը ընդամենը ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵՑ Դ.ՄԵԴՎԵԴԵՎԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Օդանավակայանում նրան դիմավորեցին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ-ում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը շարունակում ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ
Երեւանի կենտրոնում տրանսպորտային ծանրաբեռնված իրավիճակը թեթեւացնելու համար նախատեսվում է մի շարք ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ...ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԽՈՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ. «Այսօր ոմանք փորձում են պապից ավելի կաթոլիկ երեւալ՝ հայտարարում են, թե իշխանություններն իբր Ղարաբաղի հարցում պատրաստ են միակողմանի զիջումների, բայց հասարակությունը շատ լավ գիտե՝ ...Ի՞ՆՉ ԷՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
3«Մարտի 1-2-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու համար մենք պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե առաջին նախագահը, որը հանդես էր գալիս բանակը քաղաքականությունից տարանջատելու դիրքերից, ինչո՞ւ էր ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
Բնական գազի մուտքը Հայաստան հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված Վրաստանում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերականգնողական աշխատանքներով: ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Կիրակի օրը Էջմիածնում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթել է պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ
Կիրակի օրը մահացել է 60-ամյա ֆրանսուհի Ջոզիան Նարդին, որը ինքնահրկիզվել էր՝ ի նշան հայ ընկերոջը Հայաստան արտաքսելու որոշման դեմ բողոքի: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսուհին շաբաթ օրը ինքնահրկիզվել ...ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Հայկական թիմերն ընդհանուր առմամբ հաջող են հանդես գալիս Հունաստանի Կալիտեյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությանը, որին մասնակցում է տղամարդկանց 64, կանանց՝ 18 կոլեկտիվ։ Տղամարդկանց ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Առաջատարները համերաշխորեն հաղթանակներ տարան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում։ Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Արարատ»-«Ուլիս»՝ 2։0, «Փյունիկ»-«Բանանց»՝ 1։0, «Գանձասար»-«Շիրակ»՝ ...ԵՐԵՄՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հայաստանցի 73 կգ քաշային թաեքվոնդիստ, Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը Իրանի թաեքվոնդոյի պրոֆեսիոնալ լիգայի թիմային առաջնության մրցաշարի իր առաջին մրցամարտում հաղթանակ է տարել: Նշենք, որ նա հանդես է գալիս ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽԱՂԱՑԵԼ ՄԵՐՈՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգեոներներից շատերը մասնակցել են իրենց թիմերի հերթական հանդիպումներին:
Ռումինիայի առաջնության 11-րդ տուրում Արտավազդ եւ Արման Քարամյանների «Տիմիշոարան» հյուրընկալվելիս ...
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԷԻՆ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՐԵԼ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՕԼԻԳԱՐԽ ԱՆՈՒՆՈՎ ԳԵՐՄԱՆԱՄՈՒԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԳՐՈՀԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆ ՌՈՒՍԱՏՅԱՑ
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՍԱՌԵՑՎԵՑ ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ «ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Գ.ԳԱՍՊԱՐՅԱՆԽՈՍԵՔ, ԴՈՒՔ ԵԹԵՐՈՒՄ ԵՔ

- 1853 Կ. Պոլսում, Ն. Ռուսինյանի նախագահությամբ և Գ. Օտյանի, Ն. Պալյանի անդամակցությամբ ստեղծվում է «ՈՒսումնական խորհուրդ»:
- 1863 Հռոմից Կ. Պոլսի հայերին Հայաստանի ազատագրողթյան վերաբերյալ ծրագիր-նամակն է ուղարկում Պ. Նորատունկյանը:
- 1914 Ռուսական զորքերը գրավեցին Դիադինն ու Բայազետը:
- 1978 Վախճանվեց Կոմունիստական կուսակցության և Խորհրդային պետության ականավոր գործիչ Անաստաս Միկոյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

