
ՆՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՑՆՈՎ ԱՐՄԱՏԻՆ ԵՆ ԽՓՈՒՄ
- Հարցազրույց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

-Օրերս երիտասարդ մտավորականների մի խումբ Ջավախք կատարած եռօրյա այցելություններից հետո լրատվամիջոցների հետ հանդիպելով ահազանգեց, թե Ջավախքում վիճակը օրհասական է։
-Հայ մտավորականներից, ավելին՝ ազգային հենքով երիտասարդ մտավորականներից կազմված խումբ երբեւէ Ջավախք մուտք չէր գործել։ Այդ իմաստով վերջապես մի դրական, լուրջ քայլ արվեց։ Իսկ այն, ինչի մասին նրանք եկան ու պատմեցին, նորություն չէր։
Ամենամեծ չարիքը մեզ համար այն է, որ Վրաստանի կրթության նախարարի որոշմամբ, տարիներ առաջ (Գամսախուրդիայի օրոք) հայկական դպրոցներից հանվել է հայ ժողովրդի պատմություն եւ Հայաստանի աշխարհագրություն առարկաների դասավանդումը։ Դա փոխարինվել է Վրաստանի պատմություն եւ աշխարհագրություն առարկաներով, իսկ բողոքի ալիքը մեղմելու նպատակով Վրաստանի իշխանությունները դրանք թարգմանեցին հայերեն, որպեսզի հայերին մատչելի լեզվով մատուցեին։
Գամսախուրդիայի շրջանում վրացիները հիվանդագին ազգայնական դրսեւորումներով ալիք բարձրացրին, որը տարածվեց նաեւ հայկական դպրոցների վրա։ Վրաստանում կատարվածի վերաբերյալ անցյալ տարիներին էլ քանիցս ասել եմ՝ տեղի ունեցավ այն, ինչ Արցախում է եղել մինչեւ 1988թ. շարժումը։
Չէ՞ որ մենք լավ գիտենք, որ Արցախի հայկական դպրոցներում հայ ժողովրդի պատմություն եւ աշխարհագրություն առարկաներն արգելված էին։ Դասավանդվում էր Ադրբեջանի պատմություն՝ շինծու մի բան, հորինվածք եւ Ադրբեջանի աշխարհագրություն։ Իսկ սրանք այն հիմնարար առարկաներն են, որ մարդուն նկարագիր են պարգեւում, նրան իբրեւ ազգության անդամ եւ քաղաքացի ձեւավորելու հիմք դնում։
Այսինքն՝ նրանք ուղղակի կացնով արմատին էին խփում։ Այդպես էին անում ադրբեջանցիները։ Հիմա էլ վրացիները, ընդ որում, արդեն քանի տարի։ Ու եթե դրա դեմը չառնես, պետք է պարտվես, վերջնականապես նահանջես։ Եւ մեզանում թույլ, բայց այդ նահանջը արդեն արձանագրվել է անցած տարիներին։ Իսկ երբ ժողովուրդը բարոյապես ընկճվում է, արտագաղթի ալիքն է մեծանում։
Ի դեպ, Հայաստանից դասագրքեր միշտ էլ ուղարկվել են Ջավախք։ Բայց այս առումով պետական մակարդակով համաձայնություն պիտի լինի, որ դասագիրքը դպրոց մտնի, ինչին մենք չենք կարող հասնել մի պարզ պատճառով՝ հարցի բնույթը, հարցի խորությունը ի զորու չենք գիտակցել։ Մենք հանուն հայրենիքի, հանուն հողի ի զորու չենք կռիվ տալու, մյուս կողմից՝ մեր դեմ կանգնած է մեկը, որի համար հայրենի հողից բարձր արժեք գոյություն չունի։
Մենք սիրում ենք ասել՝ սոցիալ-տնտեսական զարգացում, չգիտեմ ինչ՝ այս հեքիաթները մենք մեզ համար ենք հորինել։ Մեր թշնամին հորինել է, մենք էլ կուրորեն, թութակի պես առանց հասկանալու կրկնում ենք։ Ի՞նչ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է խոսքը, Ջավախքն ունի չափազանց աշխատասեր, աշխատավոր ժողովուրդ, հողն էլ այնտեղ բարեբեր է։ Անշուշտ, Շիրակի դաշտն էլ արգավանդ հող է, բայց ողջ Ջավախքը սեւահող է, ընդ որում, առանց ջրարբիացման բերքատու հող։ Պետք է ասեմ, որ ներկայիս Հայաստանի երեք չափն ունեցող Վրաստանը Ջավախքի նման ալպիական մարգագետիններով հարուստ, անասնապահության տեսանկյունից բարեբեր երկրորդ տարածաշրջան չունի։ Դա բոլոր պատմիչներն են հիշատակում։
Ջավախքի ողբերգությունը հաստատ սոցիալ-տնտեսական հիմք չունի։ Զուտ ազգային խնդիրներ են՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, պիտակելով նրանց եկվորներ։ Ջավախքը պատմական Հայաստանի տարածք է, որտեղի հայերը Բարձր Հայքից տեղափոխվել են Գուգարք նահանգի Ջավախք գավառ։
Այլ հարց է Ախալցխայի հատվածը, որը Մեծ Հայքի սահմանների մեջ չի անգամ։ Անշուշտ, մեզ հարազատ մի քաղաք է, Ախալցխա անունը ամեն հայ 1000 անգամ լսել է, այնքան է լսել, որ իրեն թվում է, թե Հայաստանի մաս է կազմում։ Բայց դա այդպես չէ։ Մեր լայնածավալ երկիրը հայ մարդու համար արդեն շատ է ու քիչ չէ։ Եւ մենք այն ժողովուրդն ենք, որ եթե մեր կորցրածը կարողանանք վերադարձնել, օտարի մեկ թիզ հողի կարիքը չունենք։
Ջավախքում չկա մի գյուղ, որի գերազմանոցի միջնադարյան հատվածում չլինեն խաչքարեր, խաչքարերի պատվանդաններ։ Իսկ վրացիները խաչքար չեն ունեցել։
-Ի հեճուկս հայերին եկվոր անվանող եւ այդ կարգի անհեթեթություններով լի դասագրքեր տպագրող վրացիների, ի՞նչ են արել-անում հայերը։
-Վրացիները տարբեր հոդվածներ են տպագրում մեր պատմաբանների (ակադեմիկոս Սուրեն Երեմյան, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյան) դեմ։ Եւ գիտե՞ք ինչու, որովհետեւ վերջիններս Մեծ Հայքի սահմանները, ըստ «Աշխարհացույցի» կազմված քարտեզների հեղինակներն են։ Բայց այդ քարտեզները նրանք չէին հորինել, ընդամենը Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը» փոխադրել են ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա եւ ստացել են Մեծ Հայքի սահմանները։ Ըստ այդմ, մեր գիտնականներն էլ ճշգրիտ գծել են Մեծ Հայքի սահմանները։
Ընդ որում, դա արել են ոչ միայն Անանիա Շիրակացու, այլեւ ավելի վաղ շրջանի հունահռոմեական հեղինակների վկայությունների հիման վրա։ Դեռ Ստրաբոնն էր ասում. «Կուր գետը Հայաստանի եւ Ալբանիայի սահմանն է»։ Այսինքն՝ մենք բազմաթիվ աղբյուրների հիման վրա ճշտել ենք Մեծ Հայքի սահմանները։ Չեք կարող պատկերացնել, թե Մեծ Հայքի քարտեզը վրացիներին ինչ ջղաձիգ վիճակի է հասցնում։
Ինչո՞ւ։ Որովհետեւ նրա հյուսիսային նահանգը՝ Գուգարքը, մեծ մասամբ այսօր իրենց տարածքում է։ Հենց պատմական Հայաստան ենք ասում, հիվանդագին ցնցումների մեջ են ընկնում։ Ընդ որում՝ մասնագետ, թե ոչ մասնագետ։
Վրացիները կես դարից ավելի արդեն «Աշխարհացույցի» դեմ հոդվածներ են տպում։ Իսկ Հայաստանում ի վերջո այս ամենին պատասխան չի տրվում։ Ինչպես միշտ, անողնաշար վիճակում ենք եւ բացակա ենք նման հարցերում։
Իհարկե, շատ լավ է, որ երիտասարդ մտավորականներ են Ջավախք գնացել, միանշանակ հարգանք ու պատիվ նրանց, բայց ամառային ամիսներին եւ նույնիսկ աշնան սկզբին հաճախակի լինելով Ջավախքում, միշտ մի տեսակ նախանձով եմ նայում Ջավախքի, բնության գրկում հանգստացող վրաց երիտասարդներին։
Բայց մեր բուհերի ուսանողությունը ուսապարկով Հայաստանի Հանրապետության մեջ չի շրջում, ուր մնաց թե Հայաստանի հարեւան Վրաստանին բաժին հասած Հայաստանում շրջի։ Խոսքս հատուկենտ արշավականների մասին չէ, այլ հայրենաճանաչողության զանգվածային մտայնության։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Ռոսիյսկայա Գազետա» թերթին տված հարցազրույցի «ղարաբաղյան» շեշտադրումներին շարունակում է անդրադառնալ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ...ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ «ԹԵԺ ԱՇՈՒՆ» ՍՏԱՑՎԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հհշական հանրության կողմից հին ու նոր հանրապետականներին իրար դեմ հանելու, միմյանց հետ գժտեցնելու ապարդյուն փորձերը, ինչպես ասում են, գալիս են «դարերի խորքից»։
Երբ հերթական «ճգնաժամային» փուլում հհշական ...Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Դե ֆակտո» ակումբի երեկվա հյուրը համագումարի որոշմամբ իր գործունեությունը դադարեցրած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախկին նախագահ, ներկայումս անկուսակցական ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ էր
Ա.Բազեյանը ակտիվ ...Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Հոկտեմբերի 11-ին եւ 15-ին եվրոպական երկրների հավաքականները անցկացնելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները։ Եւ ի՞նչ, տարբեր աշխարհամասերում ընտրարշավը թափ է հավաքում, ...ԱՆԱՆԴԸ ԵՎ ԿՐԱՄՆԻԿԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ 1,2 ՄԼՆ ԵՎՐՈ
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հունիսի 1-ին Աթենքում տեղի ունեցած նախագահական խորհրդի որոշման համաձայն, շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերը կանցկացվեն սահմանված ժամկետում ...ԿՀԱՄԱՐՁԱԿՎԻ՞ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Մարտի 1-ի իրադարձությունների շահարկումով սեփական վարկանիշը բարձրացնելու եւ ընդհակառակը մյուսներին ...ՈՒԵՖԱ-Ն ԴԵՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԵՅԽԵՐԻՆ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կտրուկ քննադատել է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներն իրար հետեւից գնող արաբական շեյխերի քաղաքականությունը։ «Եթե վերցնենք, օրինակ, Մանչեսթերի կամ Լիվերպուլի ակումբները, ...ԲԻՇՔԵԿՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ղըրղզստանի մայրաքաղաքում այսօր սկսվող ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովի օրակարգում ներառված են մոտավորապես 20, հիմնականում տնտեսական բնույթի հարցեր
Սակայն քաղաքական դետերի համար ակնհայտ ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՈՒՖԵՏՆԵՐՈՒՄ ՍՆՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Դպրոցներում եւ մանկապարտեզներում խիստ ցածր է սննդի անվտանգության մակարդակը։ Այստեղ լուրջ անելիքներ ունենք։ Այս մասին երեկ «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարարության ...ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՍՐԱՅԵ՞ԼՆ Է
29
«Ադրբեջանը ուժեղացնում է հակահայ քարոզչությունը» հոդվածի հետքերով
Չարենցն ասում էր՝ «աշխարհի կենտրոնը Մոսկվան է, Մոսկվան Մեքքայից էլ հին է»։
ՉԷ, աշխարհի կենտրոնը Իսրայելն է: Աշխարհում չկա մի հզոր ...ԿԻՆԸ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 1
Երգչուհի Շուշան Պետրոսյանի նախօրեին արած «Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ» հայտարարությունը հհշական թերթերի զայրալից վայնասունի պատճառ դարձավ։ Մինչդեռ դա միանգամայն նորմալ կնոջ միանգամայն նորմալ դիրքորոշում ...ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Երեւանի քրեական դատարանը հիմնավորված է համարել մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ, շահադիտական նպատակներով երկու անձի սպանությունն իրականացնելու եւ ավազակային հարձակման համար քաղաքացիներ Վլադիսլավ ...ԲԶԶԱԼ ԴԵՌԵՎՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԽԱՅԹԵԼ՝ ՈՉ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մի այսպիսի անեկդոտ կա։
Զառամյալ մեծահարուստն ամուսնանում է երիտասարդ աղջկա հետ։ Գալիս է բժշկի մոտ ու խնդրում.
-Բժիշկ, խնդրում եմ, այնպես արեք, որ ամուսնությունս սոսկ ձեւականություն չլինի։
Բժիշկը զննում ...ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԱԿՆԿԱԼԵԼԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ։
-Պարոն Մանոյան, այնուամենայնիվ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Բայց ո՞ր մեկին
Երեկ հանդես գալով մամուլի ասուլիսով, հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ տեղեկություններ հայտնեց որոշ հանցագործությունների ...ՆՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՑՆՈՎ ԱՐՄԱՏԻՆ ԵՆ ԽՓՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Օրերս երիտասարդ մտավորականների մի խումբ Ջավախք կատարած եռօրյա այցելություններից հետո լրատվամիջոցների ...ԵԹԵ ՃԱՆԱՉԵՆՔ, ՄԵԶ ԿՀԱՍԿԱՆԱՆ
Սեփ.լրտվ.
Եթե ոչ բոլորը, ապա շատերը
«Կարելի է սպասել, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները ավարտվեն։ Բայց եթե առաջիկայում էլ Ադրբեջանը բանակցությունը վերածելու է ժամավաճառության, հնարավորություն է որոնելու ...ՄԻԱՅՆ ՆՈՐ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
Որ դուրս են մեր շահերի ոլորտից «ԼՂՀ-ն հակամարտության օբյեկտ չէ, այլ լիիրավ սուբյեկտ, եւ համաձայնությունները պետք է բխեն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Ահա սա է, որ բացակայում է ...ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության հետ, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում չլուծված հարցեր ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
Սեփ.լրտվ.
Ո՛չ դեմքերով, ո՛չ քայլերով, ո՛չ հայտարարություններով
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ գաղափարական առանձնապես մեծ տարբերություններ չի տեսնում։
«Չեմ տեսել նաեւ նախկինում գործող ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Ինքնաթիռում ռումբ չեն հայտնաբերել Ինչպես հայտնել են Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանի մամուլի ծառայությունից, չորեքշաբթի երեկոյան «02» վահանակի վրա անանուն հաղորդագրություն էր ստացվել, թե Երեւանից ...ԱՅԴՔԱՆ ՎԱՏԸ ՉԵՆՔ
Ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Մեր հասարակությունը այդքան վատը չի, որ չուզենա իմանալ ճշմարտությունը: Այլ բան է, որ հասարակությանը կարող են ապակողմնորոշել եւ ...ՀՐԱԺԵՇՏ ՎՐԱՍՏԱՆԻՆ
2009 թվականի օգոստոսից Վրաստանը կդադարի ԱՊՀ անդամ լինելուց: «Տեխնիկական որոշում է ընդունվել ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին՝ նրա դիմումին համապատասխան»,- երեկ հայտնել է ՌԴ արտաքին ...97-ՐԴ ՏԵՂՈՒՄ
«2008-2009թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 134 երկրների շարքում զբաղեցնում է 97-րդ տեղը:ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
«Վերջին այցելության ընթացքում Թուրքիայի տաքսիներն եմ նկարել, որոնց անունները հիմնականում Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական տեղանուններն են։ Մենք, օրինակ, «Արարատ» տաքսի ունե՞նք, իսկ նրանք ունեն «Աղրը ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
Համաձայն բոլոր փորձագիտական դիտարկումների՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը հնարավոր կլինի 5 տարիների ընթացքում: Ինչպես երեկ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, այս պահին ավարտվում ...ՃԵՂՔԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ԶՈՒՐ Է
Սեփ. լրտվ.Ըստ ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ, մամուլը հերթական անգամ ցանկանում է ոչնչից սենսացիաներ ստեղծել։ «Մամուլը ջանքեր է գործադրում Հանրապետական կուսակցությունում խորհրդարանական խմբակցության ղեկավարի ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ԲԻՇՔԵԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 4Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին: Համագործակցության ...ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲայց պարզագույն հարցերը չեն լուծվում Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ -Պարոն Պողոսյան, մե՞նք ենք չափից ավելի շտապում, թե՞ իրոք փոփոխությունները երկրում ...ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Բայց ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանի ուղերձի ձեւն ինձ անձամբ դուր եկավ։ Կա նրա խնդրանքի մեջ աստվածաշնչյան ինչ-որ բան։ Հիշո՞ւմ եք. «Խնդրե՛ք Աստծուց եւ կտրվի ձեզ, փնտրե՛ք եւ կգտնեք, բախե՛ք եւ կբացվի ձեր ...ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԵ՛ւ գայլերը կուշտ, ե՛ւ ոչխարները՝ ողջ Ռուս-վրացական զինաբախումից հետո Հարավային Կովկասի շուրջն ուրվագծվող Ռուսաստան-Թուրքիա երկխոսության առանցքում «հարմար տեղավորվելու» փորձեր է ձեռնարկում ներկայումս ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԲջջային կապի շուկայում կա 2,5 մլն բաժանորդ Շարժական կապի շուկայում ներկայումս գործող երկու ընկերությունները՝ ի դեմս «ՎիվաՍելի» եւ «ԱրմենՏելի», ունեն գրեթե այնքան բաժանորդ, որքան Հայաստանի բնակչությունն ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ԳՐԱՎԵԼՆ ԷՐ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1Նախընտրական փուլում Տեր-Պետրոսյանը հաճախ էր նախագահի այս կամ այն թեկնածուին մեղադրում անօրինական ֆինանսական հոսքերով քարոզչություն իրականացնելու մեջ, բայց եկեք տեսեք, որ այս դեպքում էլ նա առաջնորդվել ...ՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՉցանկացողը` պատճառներ Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ Ինչպիսի՞ն կլինի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին նվիրված զեկույցը: ...
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԻՏԻ ԿՈՇՏԱՑՆԵԼ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ՄԱԿՆԻՇԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՏԱ ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅՍՊԵՍ Է ՀՂԱՑԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻ

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՍՐԱՅԵ՞ԼՆ Է

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ

ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1726 Սարու Մուստաֆա փաշայի զորաբանակը գրոհում է Շուշի քաղաքի վրա և 8-օրյա մարտերից հետո գրավում:
- 1808 Թուրքական մեծ սադրազամ Յուսուֆ փաշան հրապարակում է այլադավան հպատակների քաղաքական իրավունքները սահմանափակող մի հրամանագիր:
- 1872 Շահագործման հանձնվեց Փոթի-Թիֆլիս երկաթուղին:
- 1897 Թուրքական կառավարության կարգադրությամբ փակվեցին Թուրքիայում հրատարակվող հայ պարբերականների զգալի մասը:
- 1905 Ծնվեց հայ դիրիժոր Ալեքսանդր Մելիքփաշայանը: (Վախճ. 1964թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

