
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉԸ ՆԱԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է
- Երեկ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր գրասենյակում ասուլիս էր հրավիրել

Պաշտպանի գրասենյակը դատական գործընթացների մոնիտորինգ է իրականացնում եւ հետագայում ներկայացնելու է իր կարծիքը. «Իսկ «մարտի 1»-ի իրադարձությունների օբյեկտիվ քննության տեսանկյունից շատ կարեւորում ենք հանրապետության նախագահի փաստահավաք խմբի ստեղծման հրամանագրի նախագիծը, որտեղ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները հավասար քանակով ներկայացված կլինեն: Իհարկե, դրա վերաբերյալ դեռ քննարկումներ կլինեն, երբ նախագիծը հստակեցված կլինի: Ցանկալի է, որ այդ խումբը հնարավորինս արագ ձեավորվի եւ սկսի իր գործունեությունը»:
Ա.Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ օբյեկտիվ քննության տեսանկյունից շահեկան կլինի նաեւ միջազգային փորձագետների մասնակցությունը, մանավանդ մոնտաժված ժապավենների պարագայում այդ օրվա իրադարձության առավել ամբողջական պատկերը ստանալու հարցում. «Կարծում եմ, այդ ժապավենները առավել լուրջ պիտի ուսումնասիրել, եւ այն խումբը, որ կստեղծվի, ձեռնամուխ կլինի դրան, ներկայացնելով դրանք միջազգային փորձաքննության:
Այդ խմբի ստեղծման գաղափարը դրական է ինձ համար, որովհետեւ ստեղծման հիմքում պարիտետային սկզբունքն է դրած, հավասար թվով անկախ փորձագետներ են ներգրավված լինելու իշխանության եւ ընդդիմության կողմից: Ընդդիմություն ասվածը այստեղ «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսն է: Այսպիսի մոտեցումը հնավորություն կտա, իմ կարծիքով, լսելի դարձնել բոլոր հարցադրումները: Եթե անգամ որոշ հարցեր անպատասխան մնան, այդ անպատասխան հարցերն էլ ըստ էության իրավիճակի մասին որոշակի պատկերացում կտան»:
Պաշտպանը նշեց նաեւ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների մասին իր զեկույցի հարցադրումները դեռ պատասխան չունեն, բացի դրանից նոր հարցեր էլ ունի. «Հարցեր կան, որ պարզունակ են: Օրինակ, այդ օրվա 10 զոհերից 3-ի դեպքում որպես մահվան պատճառ հնացած միջոցների կիրառումը նշվեց: Արդյո՞ք չկար պատասխանատու մեկը, որը պիտի վերահսկեր կամ թույլ չտար, որ այդ միջոցները չկիրառվեին: Այդ մասին ոչինչ չասվեց»:
Ըստ պաշտպանի, մեզանում լուրջ խնդիրներ կան խոսքի ազատության տեսանկյունից` բազմակարծությունը շատ դեպքերում վերածվում է վիրավորանքի. «Բազմակարծություն եթե կա, ապա տպագիր մամուլում է: Այնտեղ հնարավոր է իրարից տարբերվող կարծիքներ գտնել: Բայց որ խոսքի ազատությունը չպիտի վիրավորանքի վերածել, համաձայնեք, կարեւոր է, եւ ամեն մեկը իր համար բարոյականության այդ սահմանը պիտի կարողանա գտնել»:
Ուսումնական հաստատություններում քարոզչության ծավալման սահմանափակումների վերաբերյալ էլ նշեց, որ այնտեղ բազմակարծության սահմանափակման խնդիր չկա. «Ես այդ մասին խոսել եմ մեր կրթության նախարարի հետ: Խնդիրը հետեւյալ կերպ է դրվում` դասախոսը իրավունք չունի դասի ժամանակ ինքը հրահրի, ուսանողներին կազմակերպի, տանի հանրահավաք: Իսկ դիմումներ, որ, ասենք, մարդկանց այլակարծության համար աշխատանքից հեռացնում են, մենք չունենք»:
Ա.Հարությունյանը «Օդնոկլասնիկի» սրճարանում կատարվածը համարում է անպատժելիության գագաթնակետ. «Մեր իրավապահները ոչ թե պետք է դիմեն հանրությանը, որ նա իրենց վստահի, այլ իրենց գործունեությամբ պետք է նվաճեն այդ վստահությունը: Այս տեսակետից գործի քննությունը առանցքային նշանակություն կունենա ամբողջ իրավապահ համակարգի հեղինակության համար»:
Մարդու իրավունքների պաշտպանը առաջնային է համարում իրական մեղավորների բացահայտման անհրաժեշտությունը. «Անպատժելիությունից հասարակական հարաբերությունների դեֆորմացիա է տեղի ունենում»:
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
CIA գրել է:
eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee 2004թ. դեկտեմբերին Աղվան Հարությունյանը զորակոչվել է պաշտպանության նախարարության Կապանի N զորամաս: 2006թ. ապրիլին զինվորն «ինքնասպան» եղավ: Հարուցվեց քրեական գործ՝ շարքայիններ Ալիկ Մաթեւոսյանի, Ռաֆիկ Հարությունյանի եւ «Ժամհար-ԴԴ» ՍՊԸ-ի ինժեներ-կոնստրուկտոր Համլետ Ազիզյանի նկատմամբ: Ամերիկայում ապրելով էս ինչքան բան գիտես: Չլինի ՍԻԱՅ ԷՅ-ի "մերոնցից" ես ախպեր: Գոնէ դոլար-մոլար ստանում ես՞, թե Ռուդիկի նման "հասարակական" գործ ես անում:
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մեծ քաղաքի բնակիչները հաճախ զգացողություն են ունենում, թե ինչ-որ մեկը նայում է իրենց ապակու հետեւից՝ պարապ-սարապ հետեւելով քաղաքացիների եռուզեռին։ Երբեմն էլ ցանկություն է առաջանում, որ հենց ինքդ դրսից ...ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Երբ ներմուծողը գները երկու անգամ իջեցրել է
Չնայած ավիավառելիքի գները վերջին շրջանում զգալիորեն իջել են, այնուհանդերձ Հայաստանում այս զարգացումները գոնե առայժմ արձագանք չեն գտել։ Ինչպես երկու ամիս առաջ, ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՍ ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մենք արդեն սովոր ենք, որ երկրի նախագահի մրցանակին արժանանում են գիտության ու կրթության, մշակույթի բնագավառի մարդիկ։ Վաղուց, շատ վաղուց աշխատանքի մարդը այդ ցանկում չկար։ Եւ ահա, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության ...Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երեկվա ասուլիսում հայերեն «Բարի լույս» արտահայտությամբ ողջունելով լրագրողներին, այնուհետեւ ներկայացրեց հոկտեմբերի 11-ին եւ 15-ին Բելգիայի ...ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լիովին պատրաստ է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսի դեմ հոկտեմբերի 4-ին տեղի ունենալիք մարտին: «Ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ...ԳԼԽԱՎՈՐ ՌՄԲԱՐԿՈՒՆ
Պարտվելով Սերբիայի «Պարտիզանին» 0:2 հաշվով՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից դուրս մնաց «Տիմիշոարան», որտեղ խաղում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արման եւ Արտավազդ Քարամյանները: Մեր ֆուտբոլիստներից ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Այն հանգամանքը, որ նախօրեին հրապարակված նախագահի ուղերձում մի տող անգամ չկար համաներման մասին, խոր դեպրեսիայի մեջ գցեց ողջ արմատական ճամբարը։
Նախագահին միանգամից մեղադրեցին բոլոր մահացու մեղքերի մեջ. ...«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻ
8
«Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ պարզաբանումներով հանդես է եկել ոստիկանությունը։ Խմբագրության ստացած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «2008 թ. սեպտեմբերի 21-ին, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՏԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ծայրաստիճան անհեթեթ հայտարարություն
Ինչպես հայտնի է, օրերս Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկված հիմնական թեմաներն էին Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար ...ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Նախագահի ուղերձները պարբերական բնույթ կունենան
Ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի ուղերձի, մենք գործ ունենք հայեցակարգային մոտեցումների մի ամբողջական համալիրի հետ, որի յուրաքանչյուր ենթակետը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Չնայած մարտի 1-ից հետո արմատական ակտիվի ստերի տոպրակից հետեւողականորեն տիրաժավորվող կեղծ «լուրերը» եւ սարսափ-պատմությունները հերթով հերքվել են, սրանք նույն անսպառ խանդավառությամբ շարունակում են նորանոր ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, ավելի շատ մարդիկ են սպանվել, քան պաշտոնապես ներկայացվում է։ Անցած ժամանակաընթացքում նրանք այս մասին լուրերն անհիմն կերպով տարածում ...ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, նախագահ Ս.Սարգսյանն իր ուղերձի վերջին պարբերությունը հասցեագրել էր նաեւ լրագրողներին, հորդորելով, մասնավորապես, վերջ տալ հրապարակային վիրավորանքներին։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Ս.ԼԱՎՐՈՎԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ս.Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային ...ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ԴՐԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը ամերիկյան կողմը գնահատում է արդյունավետ եւ հաջողված՝ հատկապես երկկողմ եւ տարածաշրջանային թեմաների քննարկման ...ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈ
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձայնով առ Աստված հղված Տերունական աղոթքով սկսվեց Վազգեն Վեհափառի ծննդյան 100-ամյակին նվիրված ...ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ազգային ժողովի հերթական քառօրյային, ինչպես հայտնի է, անմիջականորեն հաջորդեց արտահերթ նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին ու Ազգային ժողովին հասցեագրված իր ուղերձը հրապարակեց։ Երեկ խորհրդարանական ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉԸ ՆԱԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր գրասենյակում ասուլիս էր հրավիրել
Պաշտպանի գրասենյակը դատական գործընթացների մոնիտորինգ է իրականացնում եւ հետագայում ներկայացնելու է իր կարծիքը. ...ՃԻՇՏ ՉԷ ԵՎ ԱՐԴԱՐ ՉԷ
1Ըստ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Դատավարությունները դեռ չեն սկսվել։ Ընդամենը նախաքննության փուլն է ավարտվել։ Բոլոր գործերը հանձնվում են դատարան։ Դեռ վաղ է խոսել, ուրեմն, այն մասին, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ, ...ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
«Նախագահը պայքար հայտարարեց նաեւ անպատժելիությանն ու ամենաթողությանը եւ հստակորեն հաստատագրեց, որ այլեւս արտոնյալներ չեն լինելու, ոչ մեկին թույլ չի տրվելու սեփականացնել պետության իրավասությունները։ Վստահ ...ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ
Շիրակի մարզում հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, ավարտվել է ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի եւ ավագանիների առաջադրաման գործընթացը: Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու՝ ԱԺ ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Սեփ. լրտվ.
Թուրքիայի եւ Իսպանիայի թիմերից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պարտություններին հասարակության արձագանքը, պարզվում է, շատ խորն է խոցել մեր ընտրանու դանիացի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ինքնասիրությունը։
...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ
Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի մտադրությունները շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, առավել խորացնել տնտեսական եւ այլ ոլորտներում կապերը Վրաստանի ...
ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵՆ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԿԵՆՏՐՈՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«ՀԱՐԳԱՆՔԻ» ՏՈՒՐՔ ՄԱՀՎԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԵԹԵ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԻՆ ՆԱԽՈՐԴ ԴԵՊՔԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԵԱՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ. 2
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻ

«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայություն
ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵԿԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ, ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1837 Գյումրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ (Խորհրդային տարիներին՝ Լենինական, անկախությունից հետո՝ Կումայրի ապա Գյումրի):
- 1853 Ղրիմի (կամ Արևելյան) 30 ամիս տևողությամբ պատերազմը:
- 1925 Վախճանվեց ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
- 1992 Ձախողվեց Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
- 2000 Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց համար 596 որոշումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

