
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԸ
- Երբ ներմուծողը գները երկու անգամ իջեցրել է

Չնայած ավիավառելիքի գները վերջին շրջանում զգալիորեն իջել են, այնուհանդերձ Հայաստանում այս զարգացումները գոնե առայժմ արձագանք չեն գտել։ Ինչպես երկու ամիս առաջ, այնպես էլ հիմա «Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է ավիաընկերություններին վառելիք տրամադրել նախկին գներով։
Թերեւս նկատի ունենալով այս հանգամանքը, շուրջ 15 օր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց վարույթ սկսել շուկայում գործող տնտեսավարողների նկատմամբ։ Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, ուսումնասիրությունները շարունակվում են։ Դրանք գտնվում են տեղեկատվության հավաքագրման փուլում։
Փորձենք հասկանալ, թե այնուամենայիվ ինչո՞ւ չի իջնում ավիավառելիքի գինը։
Ինչպես հայտնի է, ավիավառելիքը Հայաստան է ներկրում «Միկա լիմիթեդ» ընկերությունը, որից այն գնում է «Զվարթնոց» օդանավակայանը եւ հավելյալ գնով վաճառում չվերթ իրականացնող ավիաընկերություններին։
Մեր տեղեկություններով, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միջազգային շուկայում տեղի ունեցած գնանկման հետեւանքով «Միկա լիմիթեդը» երկու անգամ նվազեցրել է ավիավառելիքի իրացման գինը։ Փոխարենը «Զվարթնոցը», որն ըստ էության միջնորդ օղակ է ներկրողի եւ ավիաընկերությունների միջեւ, շարունակում է ավիավառելիք տրամադրել հունիս-հուլիսի թանկ գներով։
Թե ինչո՞վ է դա պայմանավորված, փորձեցինք ճշտել ընկերությունից։ Ինչպես տեղեկացանք «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գ.Աբրահամյանից, իրենք ավիավառելիքը գնում են սահմանի վրա, այնուհետեւ, կատարված ծախսերի գումարն ավելացնելով, վաճառում ավիաընկերություններին։ Ձեռքբերման եւ իրացման գների մարժան, ըստ նրա, անփոփոխ է։ Դա սահմանված է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։
Ուստի ավիավառելիքի վերջնական արժեքը ձեւավորվում է հիմնականում ձեռք բերված գների հիման վրա։ Եթե գնման գինը սահմանի վրա բարձր է լինում, համապատասխանաբար բարձրանում է նաեւ վաճառքի գինը։ Հակառակ դեպքում նվազում է։
Այս պայմաններում, անհասկանալի է, թե ինչու «Զվարթնոցի» կողմից ավիաընկերություններին տրամադրվող վառելանյութի գները չեն իջնում, երբ ներմուծող ընկերությունը՝ ի դեմս «Միկա լիմիթեդի», վերջին երկու ամսվա ընթացքում, կրկնում ենք, երկու անգամ, տարբեր ժամանակահատվածներում նվազեցրել է օդանավակայանին վաճառվող ավիավառելանյութի գները։
Գ.Աբրահամյանը սա պայմանավորում է նրանով, որ «Զվարթնոցը» դեռ չի հասցրել իրացնել նախկինում ձեռք բերած թանկ ավիավառելիքի ողջ խմբաքանակը։ Ուստի գները կարող են իջնել միայն այն բանից հետո, երբ ընկերությունը կսկսի վաճառել ավելի ուշ եւ էժան գնած ավիացիոն վառելանյութի խմբաքանակը։
Ստացվում է, որ հունիս-հուլիսին «Զվարթնոցը» կուտակել է ավիավառելիքի առնվազն երկու ամսվա պաշար, ինչը սակայն լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Մեր տեղեկություններով, այդ ժամանակահատվածում Հայաստան այնքան ավիացիոն վառելիք չի ներկրվել, որը կարող էր բավարարել երկու-երեք ամսվա պահանջարկը։
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ ձեռք բերվող գների իջեցումից հետո «Զվարթնոցը» էժան ավիավառելիքը շարունակում է իրացնել, այսպես ասած, թանկի անվան տակ։
Ահա այսպիսի դրսեւորումների հետեւանքով է, որ Հայաստանում գները համահունչ չեն լինում միջազգային շուկայի զարգացումներին։ Երբ դրանք թանկանում են, ներքին շուկան անմիջապես արձագանքում է։ Մինչդեռ նույնը տեղի չի ունենում հակառակ դեպքում։
Թերեւս սա էլ նկատի ունենալով, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել այս շուկայում։ Արդյունքների ամփոփումից հետո, կարծում ենք, կպարզվի, որ ինչպես շատ ոլորտներում, այստեղ եւս առկա է գների, այսպես կոչված, հայկական հիվանդությունը։
Օգտվելով շուկայի թերություններից, առանձին տնտեսավարողներ փորձում են գերշահույթներ ստանալ։ Ինչը, ցավոք, հիմնականում նրանց հաջողվում է։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քննարկում
mard գրել է:
Չի է=անանում, քանի որ քո նման կենդանիներ կան այս երկրում, որոնք անգլուխ դատողություններ են անում:
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մեծ քաղաքի բնակիչները հաճախ զգացողություն են ունենում, թե ինչ-որ մեկը նայում է իրենց ապակու հետեւից՝ պարապ-սարապ հետեւելով քաղաքացիների եռուզեռին։ Երբեմն էլ ցանկություն է առաջանում, որ հենց ինքդ դրսից ...ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Երբ ներմուծողը գները երկու անգամ իջեցրել է
Չնայած ավիավառելիքի գները վերջին շրջանում զգալիորեն իջել են, այնուհանդերձ Հայաստանում այս զարգացումները գոնե առայժմ արձագանք չեն գտել։ Ինչպես երկու ամիս առաջ, ...ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՍ ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մենք արդեն սովոր ենք, որ երկրի նախագահի մրցանակին արժանանում են գիտության ու կրթության, մշակույթի բնագավառի մարդիկ։ Վաղուց, շատ վաղուց աշխատանքի մարդը այդ ցանկում չկար։ Եւ ահա, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության ...Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երեկվա ասուլիսում հայերեն «Բարի լույս» արտահայտությամբ ողջունելով լրագրողներին, այնուհետեւ ներկայացրեց հոկտեմբերի 11-ին եւ 15-ին Բելգիայի ...ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լիովին պատրաստ է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսի դեմ հոկտեմբերի 4-ին տեղի ունենալիք մարտին: «Ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ...ԳԼԽԱՎՈՐ ՌՄԲԱՐԿՈՒՆ
Պարտվելով Սերբիայի «Պարտիզանին» 0:2 հաշվով՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից դուրս մնաց «Տիմիշոարան», որտեղ խաղում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արման եւ Արտավազդ Քարամյանները: Մեր ֆուտբոլիստներից ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Այն հանգամանքը, որ նախօրեին հրապարակված նախագահի ուղերձում մի տող անգամ չկար համաներման մասին, խոր դեպրեսիայի մեջ գցեց ողջ արմատական ճամբարը։
Նախագահին միանգամից մեղադրեցին բոլոր մահացու մեղքերի մեջ. ...«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻ
8
«Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ պարզաբանումներով հանդես է եկել ոստիկանությունը։ Խմբագրության ստացած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «2008 թ. սեպտեմբերի 21-ին, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՏԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ծայրաստիճան անհեթեթ հայտարարություն
Ինչպես հայտնի է, օրերս Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկված հիմնական թեմաներն էին Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար ...ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Նախագահի ուղերձները պարբերական բնույթ կունենան
Ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի ուղերձի, մենք գործ ունենք հայեցակարգային մոտեցումների մի ամբողջական համալիրի հետ, որի յուրաքանչյուր ենթակետը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Չնայած մարտի 1-ից հետո արմատական ակտիվի ստերի տոպրակից հետեւողականորեն տիրաժավորվող կեղծ «լուրերը» եւ սարսափ-պատմությունները հերթով հերքվել են, սրանք նույն անսպառ խանդավառությամբ շարունակում են նորանոր ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, ավելի շատ մարդիկ են սպանվել, քան պաշտոնապես ներկայացվում է։ Անցած ժամանակաընթացքում նրանք այս մասին լուրերն անհիմն կերպով տարածում ...ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, նախագահ Ս.Սարգսյանն իր ուղերձի վերջին պարբերությունը հասցեագրել էր նաեւ լրագրողներին, հորդորելով, մասնավորապես, վերջ տալ հրապարակային վիրավորանքներին։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Ս.ԼԱՎՐՈՎԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ս.Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային ...ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ԴՐԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը ամերիկյան կողմը գնահատում է արդյունավետ եւ հաջողված՝ հատկապես երկկողմ եւ տարածաշրջանային թեմաների քննարկման ...ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈ
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձայնով առ Աստված հղված Տերունական աղոթքով սկսվեց Վազգեն Վեհափառի ծննդյան 100-ամյակին նվիրված ...ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ազգային ժողովի հերթական քառօրյային, ինչպես հայտնի է, անմիջականորեն հաջորդեց արտահերթ նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին ու Ազգային ժողովին հասցեագրված իր ուղերձը հրապարակեց։ Երեկ խորհրդարանական ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉԸ ՆԱԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր գրասենյակում ասուլիս էր հրավիրել
Պաշտպանի գրասենյակը դատական գործընթացների մոնիտորինգ է իրականացնում եւ հետագայում ներկայացնելու է իր կարծիքը. ...ՃԻՇՏ ՉԷ ԵՎ ԱՐԴԱՐ ՉԷ
1Ըստ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Դատավարությունները դեռ չեն սկսվել։ Ընդամենը նախաքննության փուլն է ավարտվել։ Բոլոր գործերը հանձնվում են դատարան։ Դեռ վաղ է խոսել, ուրեմն, այն մասին, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ, ...ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
«Նախագահը պայքար հայտարարեց նաեւ անպատժելիությանն ու ամենաթողությանը եւ հստակորեն հաստատագրեց, որ այլեւս արտոնյալներ չեն լինելու, ոչ մեկին թույլ չի տրվելու սեփականացնել պետության իրավասությունները։ Վստահ ...ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ
Շիրակի մարզում հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, ավարտվել է ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի եւ ավագանիների առաջադրաման գործընթացը: Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու՝ ԱԺ ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Սեփ. լրտվ.
Թուրքիայի եւ Իսպանիայի թիմերից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պարտություններին հասարակության արձագանքը, պարզվում է, շատ խորն է խոցել մեր ընտրանու դանիացի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ինքնասիրությունը։
...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ
Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի մտադրությունները շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, առավել խորացնել տնտեսական եւ այլ ոլորտներում կապերը Վրաստանի ...
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԸՆԴՎԶՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՈՒ ԿԱՆԽՎԵՑ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԵՐԿԱԹԳԾԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՏ Է ՏԱՊԱԼՄԱՆ
Կ.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀՐԵԱՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ. 2
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻ

«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայություն
ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵԿԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ, ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1837 Գյումրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ (Խորհրդային տարիներին՝ Լենինական, անկախությունից հետո՝ Կումայրի ապա Գյումրի):
- 1853 Ղրիմի (կամ Արևելյան) 30 ամիս տևողությամբ պատերազմը:
- 1925 Վախճանվեց ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
- 1992 Ձախողվեց Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
- 2000 Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց համար 596 որոշումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

