
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԶՈՀԵՐԸ
- Համաձայնեք, որ տեսարանը զվարճալի է, երբ այսօր հրապարակում ու փողոցներում լսում ես «Լեւոն նախագահ» վանկարկումները։

Ոչ մի երկրում նախագահական ընտրություներից հետո, նույնիսկ 7 օր անց, նման բան չես լսի, ուր մնաց, թե 7 ամիս անց դարձյալ շարունակեն վանկարկել։ Բայց հեղափոխական շարժման ակտիվիստները գուցե այսօր ա՞յլ բան նկատի ունեն, երբ բղավում են «Լեւոն նախագահ»։ Հաստատ այդպես էլ կա՝ ուզում են, որ շարժման առաջնորդը դառնա Հայ ազգային կոնգրեսի նախագահ։ Թե չէ մի տեսակ, իրոք, ծիծաղելի բան է ստացվում։
Վստահաբար հենց դա էլ ցանկանում են, քանի որ բոլոր տեսակի նախագահների պաշտոններն զբաղված են։ Եւ այսօր թափուր է մնացել միայն կոնգրեսի նախագահի պաշտոնը։ Բայց դրա համար նախ պետք է ձեւավորվի, ինչպես ասում են, միս ու արյուն ստանա շարժման ծնունդ հանդիսացող կոնգրեսը։ Մինչդեռ երբեմնի «հզոր»շարժումը այնպես է թուլացել, որ այսօր կարծես թե ի վիճակի չէ որեւէ նոր բան ծնել։
Ճիշտ է, տպավորիչ էր կոնգրեսի մագաղաթանախշ հռչակագիրը, որը օգոստոսի 1-ին հրապարակեց Տեր-Պետրոսյանը։ Բայց, ասացեք, խնդրեմ, մինչ օրս քանի՞ նոր ուժով է համալրվել կոնգրեսը։ Հռչակագրի ընդունումից երկու ամիս անց այնտեղ միայն ՀՀՇ-ն է, ՀՀՇ-ն եւ էլի ՀՀՇ-ն (իմա՝ «Հանրապետությունը») եւ մեկ էլ մոլորյալի իր կեցվածքը սքողել փորձող ՀԺԿ-ն։ Ինչ վերաբերում է անհատ անդամագրվողների քանակին, ապա նույնիսկ առաջնորդը ստիպված եղավ «էստի համեցեքի» կարգով թախանձագին խնդրել, որ մարդիկ անդամագրվեն կոնգրեսին։
Միայն շունչը փչող, չասենք արդեն խռխռացող, շարժման պարագայում կարող է նման թախանձագին հորդոր հնչել։ Արմատականներն էնքան ասացին, թե վարչախումբը հոգեվարքի մեջ է, որ այսօր ճակատագրի հեգնանքով շարժումն է դանդաղորեն գլորվում հոգեվարքի մեջ։ Ինչպես գլխավոր մարքսիստը կասեր, դրա ուվերտյուրան արդեն նշմարվում է։
Մինչդեռ հեղափոխականները անչափ նեղանում են, երբ ասում ենք, թե շարժումը մարում է։ Այն դեպքում, երբ այդ դաժան իրողության փաստն արդեն հրապարակավ սկսել են քննարկել հենց շարժման կամ կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները։
Մեկը վշտացած արձանագրում է շարժման «տակտիկական նահանջի» մասին, ինչը, նկատենք, արդեն պահպանվում է տեւական ժամանակ։ Մյուսը փորձում է «հիմնավորել», թե ինչու չի կարող շարժումը մարել կամ որ դեպքում կարող է մարել։ Մեկելը հանդիմանում է, նկատելով, որ պետք չէր Կենտրոնի թաղապետի ընտրությունները այդչափ կարեւորել, քանզի վնասեց գործին՝ ակտիվիստները սպասվածից խորը հիասթափություն ապրեցին եւ այլն։ Անգամ պատճառ բերեցին ռուս-վրացական հակամարտությունը, ինչը ստիպեց Եվրոպային շեղվել հայաստանյան խնդիրներից, հեղափոխականներին էլ ակտիվ պայքարի գծից։ Եւ էլի նման մելամաղձոտ մտքեր։
Այս պահին միայն աննկուն են մնացել հնչակ ատենապետուհին եւ հհշական Լեւոն Զուրաբյանը։ Երկուսն էլ շարունակում են սարսափելի հայտարարություններ անել՝ ձգտելով արթնացնել տրամադրությունը կորցրած ակտիվիստների մարտական ոգին։
Ավելին՝ Զուրաբյանը, օրինակ, փորձում է «ժողովրդին» փրկել իշխանությունների կողմից վարվող «հոգեբանական պատերազմից»՝ կոչ անելով չհավատալ շարժման մարելու մասին նրանց ասածներին։ Միաժամանակ հուսադրելով, որ հաղթանակը շատ մոտ է, ինչի համար ընդամենը անհրաժեշտ է «հասարակական գործընթացների որոշակի հասունացում»։
Հետաքրքիր է, ո՞վ պետք է դրանք հասունացնի։ Որքան հասկանում ենք, հենց իրենք՝ հեղափոխականները։ Բայց կարծես այդ պահին գործընթացների «հասունացման» նպատակով սրանց իրականացրած միակ «ակցիան» կոնգրեսին անդամագրվելու խնդրանքով քաղաքացիներին ուղղված ծանուցում-հայտարարություններն են։
Բայց, իհարկե, ամենաուշագրավը Լ.Զուրաբյանի նախօրեին արած այն հայտարարությունն էր, թե «հոկտեմբերի 17-ի հանրահավաքը շատ տեսակետներից բացառիկ է լինելու»։ Դե արդեն շարքերի վրա «բեկումնայինն» ու «վճռականը» չեն ազդում։ Ահա եւ գայթակղում են նոր բառով։
Իրոք, անչափ հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի ասելով, թե առաջիկա միտինգը «շատ տեսակետներից բացառիկ է լինելու»։ Այն, ինչ տեսել ենք մինչեւ հիմա, կարծես թե սրանք բոլոր տեսակի «բացառիկ» բաները ցուցադրել են։ Ուրեմն ինչո՞վ են հեղափոխականները առաջիկայում շշմեցնելու մեզ։ Չլինի՞ հարթակում են հայտնվելու «քաղբանտարկյալներ» Ալիկը, Սասունը, Մյասնիկը եւ մյուսները։
Եթե նման բան տեղի ունենա, իսկապես խոսք չունենք ասելու՝ բացառիկ իրադարձության ականատեսը կդառնանք։ Բայց գուցե Զուրաբյանը նկատի ունի ԼՏՊ-ի շարժման հետագա ստրատեգիան բացահայտող ելո՞ւյթը, որն իր տեւողությամբ կգերազանցի մինչ օրս հնչեցրած իր ելույթների ժամաքանակին։ Եւ այդպիսով կարձանագրվի միտինգի «բացառիկությունը»։
Անշուշտ, ԼՏՊ-ն, ինչպեսեւ խոստացել է, այդ օրը մարտավարական գաղտնիքներ չի բացահայտի (այդ կերպ փորձելով մարդկանց մի չնչին զանգված իր կողքին պահել)։ Ինչ վերաբերում է ստրատեգիային, ապա այն կներկայացնի այնպես, որ հանկարծ «ժողովուրդը» գլխի չընկնի, որ հեղափոխականները այսուհետ որդեգրում են հարատեւ պայքարի ստրատեգիան։
Իսկ դա նշանակում է՝ շարունակում ենք պահանջել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, բայց նախապատրաստվում ենք հերթական ընտրություններին։ Շարունակում ենք պահանջել նախագահի հրաժարականը, բայց դա վերաբերում է պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին հաջորդած փուլին եւ այլն։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԷԺԱՆԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Օգոստոսին գները նվազել են 1,8 տոկոսով
Երկարատեւ թանկացումից հետո Երեւանի բնակարանային շուկան սկսել է էժանանալ. անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, օգոստոսին մայրաքաղաքում գները նվազել են 1,8 ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎԿԱՅԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում մեկ տարի առաջ ներմուծվեց վկայի եւ ընդհանրապես քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության ինստիտուտը, որը քաղաքակիրթ երկրներում կար վաղուց։ Անցած ...ՕԵԿ-Ը ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Հայացք» ակումբի հյուրը ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Ազգային ժողովի նախագահի փոփոխությունը, որի նպատակը օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, ...ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ. 3
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հաջորդ հանգամանքը, որն առնվազն դրդում է կասկածի տակ դնել ս.թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանություն ներկայացրած Մարինա Մադաթյանի հաղորդումը՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՌԵՖՈՐՄԻԶՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
ՀԱԿ-ը փոխում է մարտավարությունը
Եթե փորձենք մանրակրկիտ ուսումնասիրել Տեր-Պետրոսյանի գլխավորած ճամբարի վերջին երկու ամիսների մարտավարությունը, ապա կարձանագրենք անզեն աչքով անգամ նկատելի տեղաշարժեր գործելակերպի ...ԱՐՁԱԿՈՎ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկսենք ծայրաստիճան տխուր նորությունից հայրենի նեոբոլշեւիկների համար։ Հանցավոր վարչախմբի վախճանը, Երկրագնդի պտույտի միջազգային ծառայության (International Earth Rotation Service-IERS) ջանքերով, հետաձգվում ...ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մեծ քաղաքի բնակիչները հաճախ զգացողություն են ունենում, թե ինչ-որ մեկը նայում է իրենց ապակու հետեւից՝ պարապությունից հետեւելով քաղաքացիների եռուզեռին։ Երբեմն էլ ցանկություն է առաջանում, որ հենց ինքդ դրսից ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Եւ կշարունակի աջակցել բարեփոխումների ուղեգծին
Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ երեկ առաջին անգամ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր երկրի տեսակետները Հայաստանում ...ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Աշխարհում ավելի վատ վայրեր կան
Համարվում է, որ նույնիսկ լավ կազմակերպված առողջապահական համակարգ ունեցող երկրներում հոգեկան հիվանդների 44-70 տոկոսը ոչ մի բուժում չի ստանում։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
2
Հարգելի՛ պատգամավորներ
Հարգարժա՛ն հյուրեր
Սիրելի՛ հայրենակիցներ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 1 կետով` այսօր ես ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին եւ Ազգային ժողովին: ...ԹԻՐԱԽԸ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՐՍԻ «ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐՆ» ԵՆ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հարցազրույց «Ազատ Հայք» կազմակերպության նախագահ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Մնացականյան, «ԱԶԱՏ ՀԱՅՔ»-ը մի շարք հարցերով գրություններ է հասցեագրել Ադրբեջան։ Ո՞ւմ եք դիմել եւ ի՞նչ հարցերով։
-Այո, ...ԿԻՆԸ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Բավականաչափ երկար ժամանակ հետեւելով միտինգային ակտվիստուհիների եւ իրավապահների բավական բարդ հարաբերություններին, հանգել ենք միանշանակ եզրակացության, որ վերջիններս կոպիտ սխալ են թույլ տալիս։ Եթե իրավապահները ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստում Գ.Ջհանգիրյանի պաշտպանական ...ՎԵՐՍԿՍԵՑԻՆ
Երեւանի քրեական դատարանը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, երեկ որոշել է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով վերսկսել քրեական գործի վարույթը՝ ըստ մեղադրանքի ...ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը մեկնաբանում են խորհրդարանականները
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ
-Սպասված ելույթ էր, կարծում եմ, բոլորիս համար։ Ողջունելի ու ...ԽԵՉՈՆ ԷԼ ԽԱՆՉԱԼ ՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Ժամանակն է, որ հասկանանք, թե ով ենք
«Արարատ» հեռուստաալիքի եւ մշակութային այլ հիմնահարցերի մասին է մեր զրույցը ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Սեպտեմբերի 21-ին մեկնարկեց «Արարատ» մշակութային ալիքը, որին այդքան ...ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր հարցերին պատասխանում է ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
-Որպես դիտորդ հետեւելով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին՝ ի՞նչ տպավորություն ունեք. հանձնաժողովն իսկապե՞ս ...«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԶՈՀԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Համաձայնեք, որ տեսարանը զվարճալի է, երբ այսօր հրապարակում ու փողոցներում լսում ես «Լեւոն նախագահ» վանկարկումները։
Ոչ մի երկրում նախագահական ընտրություներից հետո, նույնիսկ 7 օր անց, նման բան չես լսի, ...ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Հաջորդ տարվա հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները. դրա իրականացումն ապահովող համապատասխան որոշումն ընդունվեց երեկ՝ կառավարության նիստում: 2009թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակը կսահմանվի 5 հազար ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվել է հանձնաժողովի հայտարարությունը Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ:
Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվելու երեք հայտնի ամերիկյան փորձագետներ, որոնք նախկինում եղել են Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի (առավել ...ԲԱՑ, ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ
Ճի՞շտ կլինի արդյոք, որ բռնարարքներ գործած անձինք պատժվեն, իսկ կազմակերպիչները, որոնց «քաղաքական գործունեության» հետեւանքով մարդիկ դուրս են եկել փողոց, նրանց կոչերին ու սադրիչ հայտարարություններին հետեւելով՝ ...ԻՆՉՔԱՆ ՊԻՏԻ ՄԱՐԴԸ ԱՆԲԱՆ ԼԻՆԻ
«Ինձ միշտ զարմացնում են այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն զբաղվել ուրիշ գործերով։ Ես ժամանակ չունեմ ինձնով զբաղվելու, հաց ուտելու ժամանակ չունեմ հաճախ։ Ինչքան պիտի մարդը անբան լինի, որ դառնա քաղաքական ...ՑՈՒԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Նախօրեին մի կատաղած ցուլ հայտնվել է Մոնտեվիդեոյի հայկական դպրոցի մոտ այն ժամին, երբ բոլոր երեխաները դպրոցում էին: Ցուլը փախել էր Մոնտեվիդեոյի նավահանգստում բեռնատար մեքենայից նավ տեղափոխելու ժամանակ, ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ. «Նախագահի ուղերձը աննախադեպ երեւույթ էր մեր երկրի նորագույն պատմության մեջ։ Սա վկայություն է, որ երկրի նախագահի համար ժողովրդի միասնությունը, համերաշխությունը, հատվածայնության ...ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ
2«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր ...ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ
1Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջեյմս Ջեֆրին ասել է, որ համամիտ է 1915-1916թթ. հայերի հետ պատահածի վերաբերյալ այդ շրջանի ամերիկացի դիվանագետների արտահայտած կարծիքներին: «Ջեյմս Ջեֆրին անուղղակիորեն ...ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համանքի թիվ 1 սպորտդպրոցը «Աշոտ Տոնոյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվեց երկու տարի առաջ։ Իսկ վերջերս հարկ եղավ կառուցել նոր, ավելի ընդարձակ մարզադահլիճ, սպորտդպրոցն ...ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Թուրքական World Bulletin լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մոտ երկու շաբաթից այցով կմեկնի Թուրքիա: Ըստ գործակալության տվյալների՝ ՀՀ նախագահը Անկարա կժամանի հավանաբար ...ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
«Շատ հպարտ եմ լինել այստեղ, իմ երկրորդ, ավելի ճիշտ, առաջին հայրենիքում։ Շնորհակալ եմ Էդուարդո Էռնեկյանին հրավերի համար եւ այն կազմակերպություններին, որոնք հնարավոր դարձրին իմ առաջին այցելությունը Հայաստան։ ...ԼԻԳԱՅՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Չեմպիոնների լիգայի հերթական խաղային օրը առատ էր վառ հանդիպումներով եւ անսպասելի արդյունքներով։ A ԽՄԲՈՒՄ 2-րդ տուրի հանդիպումներում նորից արտագնա հաղթանակ գրանցվեց։ Իտալական «Ռոման» Ֆրանսիայում 3։1 հաշվով ...
ՀՐԵԱՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ. 2
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ Է ԱՅՍՕՐ ԽՈՍՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայություն
ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵԿԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ, ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆԵԼՈՒ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
- 1841 Ամիրաները փակել են տալիս Սկյութարի ճեմարանը:
- 1857 Սղնախում ծնվեց գրող և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: (Վախճ. 1925թ.-ին, Թիֆլիսում):
- 1877 Ռուսական զորքերը գեներալ Լազարևի գլխավորությամբ Ալաջայի բարձունքներում Ղարսի մոտ ջախջախում են Մուխտար փաշայի թուրքական բանակը:
- 1887 Վախճանվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն՝ Սերովբե Վիչենյանը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1926 Մահացավ երգիծաբան Երվանդ Օտյանը:
- 1933 Երևանում բացվում է բուսաբանության գիտա-հետազոտական ինստիտուտը:
- 1958 Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարում կազմակերպվում է Հայկական ԽՍՀ օր:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

