
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ
- Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի՝ «Ռադիոլուրի» ղեկավար Արթուր Սահակյանին առնչվող այս պատմությունը շարունակում է մնալ մութ, կասկածահարույց ու բազմաթիվ հարցականներ ծնող։ Այդ պատճառով էլ այժմ կխուսափենք միանշանակ գնահատականներից եւ եզրակացություններից։

Որպեսզի խնդիրն ընթերցողներին գոնե ինչ-որ չափով հասկանալի լինի, նախ տեղեկացնենք, որ Երեւանի «Օդնակլասնիկ» սրճարանում ս.թ. սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում չափազանց մեծ ուշացումով (29.09.2008թ.) զետեղված տեղեկատվությունը հիմնականում Երեւանի բնակչուհի, 1983թ. ծնված Մ.Մ.-ի կողմից սեպտեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում տված հաղորդման վերաշարադրանքն է։
Ըստ այդմ, ինքը (Մ.Մ.-ն) սեպտեմբերի 20-ին իր ծանոթի՝ 1974թ. ծնված Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ՝ ճաշկերույթի, որտեղ Ա.Սահակյանն օգտագործել է ոգելից խմիչքներ։ Հետդարձի ճանապարհին Ա.Սահակյանն իր «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով շեղվել է ճանապարհից եւ փորձել բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնություն կանչել իր ծանոթներին, իսկ Ա.Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Այստեղ մի պահ ընդհատենք ոստիկանություն Մ.Մ.-ի ներկայացրած հաղորդման վերաշարադրանքը եւ ընդգծենք, որ նա Ա.Սահակյանի ավտոմեքենայից չէր կարողանա դուրս գալ եւ տեղափոխվել իր ծանոթի ավտոմեքենան, եթե Ա.Սահակյանի «Նիսան-Տիդանը» չկանգներ։ Այս պարագայում «Ռադիոլուրի» ղեկավարը պարզապես չէր կարողանա փախչել, եթե նկատի ունենանք, որ Մ.Մ.-ի ծանոթը պատահական մեկը չէր եւ, բացի այդ, չէր կարող չիմանալ, թե ինչ առիթով է օգնության գալիս։ Համենայն դեպս, մինչ իր ավտոմեքենա Մ.Մ.-ի տեղափոխվելը, Ա.Սահակյանից պարզաբանում կպահանջեր, թե ինչո՞ւ է նեղացրել իր մտերմուհուն, որ վերջինս հարկադրված է եղել իրեն օգնության կանչել։
Ավելին՝ փախչելու դեպքում էլ կհետապնդեր նրան, սակայն ո՛չ Մ.Մ.-ի հաղորդման մեջ, ո՛չ էլ մամուլին Ա.Սահակյանի տված պարզաբանումներում հետապնդման մասին որեւէ խոսք չկա։ Ելնելով վերը շարադրվածից, Ա.Սահակյանի փախչելու վերաբերյալ Մ.Մ.-ի հաղորդածը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում։ Այս առումով հավաստի է թվում մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, որ Մ.Մ.-ի զանգով «Ռադիոլուրի» ղեկավարի ավտոմեքենային հասած աղջկա ծանոթներից մեկը պարզապես ապտակել է Ա.Սահակյանին, այսինքն՝ բավարարվել է դրանով։
Հաջորդը, որը Մ.Մ.-ի հաղորդածի ճշմարտացիության հարցում կասկածի տեղիք է տալիս, այն է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, մինչդեռ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել միայն 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին։ Ընդ որում, աչքի է զարնում այն հանգամանքը, որ Մ.Մ.-ն իրեն բռնաբարելու փորձի վերաբերյալ այդ հաղորդումը ոստիկանություն է ներկայացրել միայն այն բանից հետո, երբ իր ծանոթ Արմեն Սարգսյանը դաժանորեն ծեծելով Ա.Սահակյանի ընկերոջը կամ վարորդին՝ Անդրանիկ Բաբայանին, նրան հասցրել է անգիտակից, մահամերձ կամ գրեթե մահամերձ վիճակի եւ, թերեւս, թաքնվելու, պատասխանատվությունից խուսափելու ճար չունենալով, սեպտեմբերի 22-ին մեղայականով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել։
Երրորդ. ըստ ոստիկանության պաշտոնական կայքում վերաշարադրված Մ.Մ.-ի հաղորդման, ինքն իր ծանոթ Ա.-ի հետ (ոստիկանությունն ինչո՞ւ, ի տարբերություն Ա.Սահակյանի, Մ.Մ.-ի այդ ծանոթի անուն-ազգանունը չի նշել, այլ միայն անվան առաջին տառը՝ մնացյալը թողնելով ենթադրությունների) Երեւանում, Սայաթ-Նովա եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են Ա.Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը։ Վեջինիս ծեծի ենթարկելուց հետո իրենք գնացել են «Օդնակլասնիկ» սրճարան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր ծանոթ Ա.-ն ծեծի է ենթարկել Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին։
Ըստ շրջանառվող լուրերի, հաղորդման այս մասը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ա.Սահակյանի ավտոմեքենայի մոտ Անդրանիկ Բաբայանին ծեծել են այն բանից հետո, երբ հիշյալ սրճարանում գտնվողների զանգվածային ծեծուջարդն արդեն սկսված է եղել։
Ավելին՝ եթե Մ.Մ.-ի ծանոթ Ա.-ն սեպտեմբերի 22-ին, ժամը 22։30-ին, մեղայականով ոստիկանություն ներկայացած, 1974թ. ծնված Արմեն Սարգսյանն է, իսկ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես է, ապա վերջինս ոստիկանությունում խոստովանելով, իրականությանը չհամապատասխանող, համենայն դեպս, Մ.Մ.-ի հաղորդմանը հակասող տեղեկություն է ներկայացրել այն առումով, թե սեպտեմբերի 21-ին վերոնշյալ անձանց (այսինքն՝ նաեւ Անդրանիկ Բաբայանին) ինքը ծեծել է հիշյալ սրճարանում։
Չորրորդ՝ Ա.Բաբայանը սեպտեմբերի 29-ին, ժամը 05։00-ին, հիվանդանոցում արդեն մահացել է, մինչդեռ ոստիկանությունը, որ պարզապես չէր կարող այդ մասին տեղյակ չլինել, նույն օրն իր պաշտոնական կայքում զետեղված «Միջադեպ «Ադնակլասնիկ» սրճարանում» տեղեկատվության մեջ Ա.Բաբայանի մահվան մասին բառ անգամ չի նշել։
Սա, մեղմ ասած, տարօրինակ է եւ մեզ դրդում է մտածելու, որ իրականությունից այնքան էլ հեռու չեն մամուլում արդեն իսկ հրապարակված այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց ծեծած Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ «Օդնակլասնիկ» սրճարանում գտնվողներին ծեծած այլ անձինք (ըստ Ա.Սահակյանի, նրանց քանակը մոտ 70-ի է հասել) ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) շրջապատի մարդիկ կամ թիկնազորի տղաներն են եղել։
Ինքը՝ Ա.Սահակյանը, մամուլին տված եւ երեկ հրապարակված պարզաբանումներում հայտնել է, որ այդ ծեծուջարդին սափրագլուխների իր բանդայի հետ անձամբ մասնակցել է նաեւ Լեւոն Սարգսյանը։ Հավելենք նաեւ, որ Մ.Մ.-ն (ինչպես մամուլում արդեն հրապարակվել է, նույն ինքը՝ Մարինա Մադաթյանը), ըստ մեր ստացած տեղեկությունների, Լ.Սարգսյանի մտերմուհին է, համենայն դեպս, նրան ոչ անծանոթ անձնավորություն։
Հինգերորդ՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ առնվազն մեկ հոգի (Արմեն Սարգսյանը) սեպտեմբերի 28-ին կալանավորվել է, առնվազն երկու այլ անձինք ձերբակալվել են, սակայն, որքան էլ տարօրինակ է, ոստիկանությունը սեպտեմբերի 29-ին իր հիշյալ լրատվության մեջ այդ մասին էլ չի տեղեկացրել (ինչո՞ւ...)՝ կարծես փորձելով տպավորություն ստեղծել, թե հիշյալ անձանց միակ ծեծողը Ա.Սարգսյանն է եղել։ Ինչո՞ւ հանրությանը չի հայտնվել մյուս անձանց ինքնությունը։
Հավելենք, որ Ա.Սահակյանն արդեն հրապարակայնորեն հերքել է իր կողմից բռնաբարության փորձի վերաբերյալ ոստիկանության կայքում զետեղված տեղեկատվությունը։ Սակայն նրա կողմից մամուլին տված պարզաբանումները նույնպես հարցեր ու կասկածներ են առաջացնում, որոնց հավանաբար դեռ կանդրադառնանք։ Այն տպավորությունն է, որ նա ամեն ինչ չի ասում (ընդ որում, չի հայտնում էական տեղեկություններ), եւ այստեղ ինչ-որ մութ բան կա։
Ըստ ոստիկանության կայքում 29.09.2008թ. զետեղված հիշյալ տեղեկատվության, հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Վերջինս, երեկվա դրությամբ, իրականացնում էր ոստիկանության Կենտրոնականի բաժնի քննչական բաժանմունքը։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ' ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ գրել է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ՎՈՐԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ՀԱՅ ԱԶԳԻՆ ԱՅՆ ՆՈՒՅՆ ԶԵՎՈՎ ՎՈՐ ԶԵՎՈՎ ՀԱՅՕՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔՎԱԾ ԵԳԵՂԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ ՆՐԱՆՑ ՓՐԿԵՑ ԲՆԱՋՆՋՈՒՄԻՑ ԻՍԿ ԱՅՏ ՊՈՌՆԻԿԻՑ ԾՆՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՆՅԱՆԷՐԸ ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՆԱԽՈՐՈՔ ԾՐԱԳՐՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒՏՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՎ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՑՐԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՌԴԱԿ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԶԳԱԼՈՎ ՎՈՐ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՅՈՒԹՅՆ ՈՒՆԻ ՓՈՐՑՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՑԻՆԻԿ ԽԱՂԸ ԽԱՂԱԼ ՄԹԱՄ ԹԵ ԽԵՃ ՋՀՈՒԴ ԵՆ ԱՅՍԻՆՔՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊՈՐՆԻԿԻ ԾՆՈՒՆԴՆԵՐԵՆ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ ԽՂՃԱ ''''''''ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՉԷՆ ԽՂՃՈՒՄ''ՎՈՉԷԼ ՆԷՐՈՒՄ ԵՆ''''''ԳԱԳԻԿ ՄԱՏԷՎՈՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ'
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6
Նոր իրավիճակը նոր հեռանկարներ է բացում
Երեկ սկսված նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան վերջին շաբաթների ընթացքում երկու երկրներում եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում արձանագրված ուշագրավ ու կարեւոր ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Երեւանի երկու համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Տեղական դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրությունը քոնն» է հասարակական կազմակերպության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի կապակցությամբ մենք որոշեցինք պատմել այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ տարածաշրջանի ամենակոլորիտային առաջնորդներից մեկի մասին։
ԴՈՒՌ ԴԵՊԻ ՄԵԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
...ԲԱՆԱՆԱՅՈՒՂԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Քեթրին» ընկերությունը 2005-2007թթ. ընթացքում հազարավոր տոննաների ադամաթուզ (բանան) ներկրելով Հայաստան, խուսափել է խոշոր հարկերի վճարումից։ Ինչպե՞ս է դա ...ՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ հետ
-Պարոն Դալլաքյան, Հանրային խորհրդի արդեն որոշակիացած կառուցվածքը եւ էությունը ի՞նչ չափով է համընկնում ձեր ներկայացրած օրինագծում արտահայտված համապատկերին, ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15
Հարցազրույց արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Մինչեւ վերջերս հասարակությունը կենտրոնացած էր Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ հանդիպման վրա, իսկ այս օրերին քննարկման առարկա է դարձել նախագահի ելույթը ՄԱԿ-ի ...ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՄԵՐ ԴԱՎԻԹԸ
Առաջիկա օրերին սպասվում է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի անդրանիկ այցը Հայաստան։ Մինչ այդ Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանատանը երեկ երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ դեսպան Վլադիմիր ...ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 21
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, ընդամենը օրեր անց, երբ դեռ նույնիսկ գլխավոր դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը չէին պատկերացնում, թե իր բնույթով նախադեպը չունեցող գործի քննությունն ...HOMO ROMANUS- HOMO BARBARUS
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Եւ Թոմաս Համարբերգի եզրակացությունները
Հռոմեական էթիկայից ժամանակակից քաղաքակրթությունը պահպանել է homo romanus-homo barbarus ագրեսիվ հակադրությունը, այսինքն՝ քաղաքակիրթ մարդկանց, Կայսրության լիարժեք ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
5
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին:ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
3ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ՝ ՀՀ նախագահի սահմանած օրակարգով: ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ Հայաստանի ...ԱԲՐԱՀԱՄԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է ՊԱՐԵԼՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍIBF վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 4-ին տեղի ունենալիք Ռաուլ Մարկեսի հետ մենամարտից առաջ, իր մարզիչ Ուլի Վեգների խորհրդով, մարզումների մեջ ընդգրկել է նաեւ պարը: Շաբաթվա ...ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷՐ
1Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի՝ երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի քննարկման հիմնական թեմաներն էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏԱՍՆՅԱԿ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակը արմատական փոփոխություններ է կրել։ Ինչպեսեւ սպասվում էր, Բիլբաոյի մրցաշարում հաղթանակից հետո այն գլխավորել է բուլղարացի Վեսելին Տոպալովը, որը ...ՆԻԳԵՐԻԱՑԻՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ «ՆՅՈՒՔԱՍԼԸ»
Անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մայք Էշլին պատրաստ է իր հոգեզավակին վաճառել 280-300 մլն ֆունտ ստեռլինգով։ Նախկինում նա սահմանել էր 450 մլն արժեք։ Հաշվարկների համաձայն, ...ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ԶՈՐՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ 2
«Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները գնահատում ենք բարձր, բայց, հուրախություն մեզ, տեսնում ենք նաեւ մեր բարեկամությունը խորացնելու, տնտեսություններն ինտեգրելու, կոմունիկացիաներն ավելի անխափան ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Համաշխարհային ֆինանսական շուկայում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակը առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել։ Ձեռնարկված միջոցառումները ոչ միայն լուրջ արդյունքներ չեն տալիս, այլեւ, ընդհակառակը, ...«ԶԱԲԸՌՏՈՒՔ»-ԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տեսեք, թե ովքեր ինչի դեմ են բողոքում
«Հաղորդման հովանավորն է Պռոշյանի կոնյակի գործարանը, որը ներկայանում է «Մանե» կոնյակներով։ Թող կոնյակի յուրաքանչյուր կաթիլն էլ ավելի ջերմացնի ձեր հարաբերությունները։ ...ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ
2
Սեպտեմբերի 29-ին ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչ, 1977թ. ...«ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԺԱՆԱՑՐԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՏՈՄՍԵՐԸ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունԵրեւան-Փարիզ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան ուղղություններով օդային փոխադրումները, որոնք կիրականացվեն 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2009 թվականի մարտի 27-ը, «Արմավիա» ավիաընկերությունն առաջարկում ...ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի՝ «Ռադիոլուրի» ղեկավար Արթուր Սահակյանին առնչվող այս պատմությունը շարունակում է մնալ մութ, կասկածահարույց ու բազմաթիվ հարցականներ ծնող։ Այդ պատճառով էլ այժմ կխուսափենք ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի կապակցությամբ մենք որոշեցինք պատմել այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ տարածաշրջանի ամենակոլորիտային առաջնորդներից մեկի մասին։
ԴՈՒՌ ԴԵՊԻ ՄԵԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
...ՔԾՆՈՂՆԵՐԻ «ԲԱՆԱԿԸ» ԱՌԱՆՑ ԱՅՍ ԷԼ ՇԱՏ ՄԵԾ Է
Սեփ.լրտվ. 1
«Հանրային խորհրդի ձեւավորման հարցում, համոզված եմ, ամենադժվարինը հենց երկրի նախագահի անելիքն է։ Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ին նա է նշանակելու։
Հավատացած եմ, որ նախագահը կընտրի այնպիսի անձանց, ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ
Կռիսների ոհմակի, շնաձկների դեմն առնելու «Ինձ, ի դեպ, շատ զարմացրեց Տիրգան Թորոսյանի հեռանալը։ Անկեղծ ասած, նրան իբրեւ կիրթ մարդ միշտ հարգել եմ։ Բայց պաշտոնը մասնագիտություն չէ։ Ես կյանքիս մեջ պաշտոն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Ոստիկանության Արմավիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովի փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել:
Պարզվել է, որ նախկինում դատված Ստեփան Թ.-ն խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ՝ ...
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ԱՂԱՎԱՂՎՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՓԱՐԻԶՈՒՄ ՁՄԵՌՆԵՐԸ, ԼԵՎՈ՛Ն, ՇԱՏ ՑՈՒՐՏ ՉԵ՞Ն
ԽՈՍԵՔ, ԴՈՒՔ ԵԹԵՐՈՒՄ ԵՔ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵՂՄԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՐԵԱՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ Է ԱՅՍՕՐ ԽՈՍՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԻՓ ԳՈՂԱՆՈՒՄ ԻՆ ՈՒ ԳՈՂԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՈՉՎՈՐ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՍՏԱԿՅԱՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայություն
ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ

- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

