
ՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
- Հարցազրույց պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ հետ

-Պարոն Դալլաքյան, Հանրային խորհրդի արդեն որոշակիացած կառուցվածքը եւ էությունը ի՞նչ չափով է համընկնում ձեր ներկայացրած օրինագծում արտահայտված համապատկերին, ի՞նչն է ընդունվել կամ մերժվել։
-Հասարակական պալատի մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել եմ դեռ 2007 թվականի օգոստոսին։ Նման կառույցներ տարբեր անվանումներով գոյություն ունեն աշխարհի հինգ տասնյակից ավելի երկրներում։ Այս առումով կա նաեւ համաշխարհային որոշակի փորձ։
Իմ պատկերացմամբ, Հանրային խորհուրդը կամ Հասարակական պալատը պետք է ստեղծվեր օրենքով։ Սակայն հետագայում ծավալված քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ դա կարելի է անել նաեւ հանրապետության նախագահի հրամանագրով, քանի որ մեր երկրում նախագահին առընթեր նման խորհրդակցական մարմին առաջին անգամ է ձեւավորվում։ Հանրային խորհուրդը հրամանագրով ստեղծելու դեպքում կհեշտանա նաեւ անհրաժեշտության պարագայում որոշ փոփոխություններ կատարելու իրավաբանական ընթացակարգը։ Հասկանալի է, որ օրենքի մեջ փոփոխություն կամ լրացում կատարելը շատ ավելի բարդ ու երկարատեւ ընթացք է ենթադրում։
-Դուք ինքներդ տեսնո՞ւմ եք այն 36 անհատներին, ովքեր կարող են անաչառ ու անկողմնակալ մնալ, ընդդիմախոսել երկրի նախագահին ու մյուս պետական պաշտոնյաներին։
-Այստեղ, համոզված եմ, ամենադժվարինը հենց երկրի նախագահի անելիքն է։ Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ին նա է նշանակելու։ Հավատացած եմ, որ նախագահը կընտրի այնպիսի անձանց, ովքեր, իրոք, կկարողանան հենց իրեն հակաճառել կամ ընդդիմախոսել։ Եթե 12-ը լինելու են մարդիկ, ովքեր միայն հաճոյանալու են նախագահին, ապա այս ինստիտուտը չի կայանա։
Սերժ Սարգսյանը հանձնախմբի առաջին իսկ նիստի ժամանակ հենց այս շեշտադրումը կատարեց։ Նախագահին, նաեւ այլ պաշտոնյաներին քծնողների «բանակը», առանց այս էլ շատ մեծ է եւ ավելի մեծացնելու համար նոր կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկա։
Ամեն ինչից բացի, դա վտանգավոր է հենց երկրի նախագահի համար։ Պատմությունը ապացուցում է, որ քծնողները դժվարին պահերին առաջինն են դավաճանում եւ միշտ հայտնվում են հակառակ «բանակում»։ Կարծում եմ, մեր երկրի նախագահը «բրուտոսների» կարիք չունի։
Սակայն 12 անաչառ ու ազնիվ մարդ գտնելը, իրոք, չափազանց բարդ է։ Ցավոք, Հայաստանում Սախարովներ կամ Սոլժենիցիններ չկան, իսկ մտավորականության շատ պատկառելի ներկայացուցիչներ զանազան պատճառներով դեռ 90-ականների սկզբից քաղաքականացվել են։
Ես փորձել եմ մի պահ պատկերացնել երկրի նախագահի այս դժվարին վիճակը եւ մի քանի, կարծում եմ, արժանի թեկնածուներ գտել եմ։ Նրանցից մեկը կարող է լինել, օրինակ, Հակոբ Սանասարյանը, որը ֆանատիկ սկզբունքայնությամբ հետամուտ է բնապահպանական խնդիրներին եւ կարող է հակադրվել ցանկացած իշխանավորի։
Կարեւոր է, որ հանրային խորհուրդը չդառնա նաեւ երեւանյան կառույց, այլ ներգրավի նաեւ մարզերը։ Այս նկատառումներով հետաքրքիր թեկնածու կարող է լինել Վանաձորում հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա, ճիշտ է, նաեւ արմատական ընդդիմության քաղաքական հայացքները արտահայտող անձ է, սակայն, կարծում եմ, Հանրային խորհրդում նրա քաղաքական դիրքորոշումները դեր չեն ունենա։
Հանրային խորհրդում կարող է օգտակար աշխատանք կատարել նաեւ մեծ կենսափորձ ունեցող սիրված նկարիչ Հակոբ Հակոբյանը, որը միշտ էլ աչքի է ընկել իր սեփական կարծիքը արտահայտելու հաստատակամությամբ։ Անվերապահորեն առաջանալու է նաեւ կազմակերպական լուրջ ունակություններ, պետության կառուցվածքին ու օրենսդրական դաշտին քաջատեղյակ անձի անհրաժեշտություն։ Այստեղ եւս կան արժանի թեկնածուներ։
-Պարոն Դալլաքյան, Հանրային պալատը պարզապես նախագահի եւ ժողովրդի միջեւ կապող օղա՞կ է, թե՞ քաղաքականության դաշտ բարոյականություն ներմուծելու, քաղաքականության մեջ բարոյական արժեքներ վերահաստատելու փորձ։
-Ես կողմ եմ Հանրային խորհրդի այն դերին, որը ուրվագծեցիք ձեր հարցի երկրորդ մասում։ Երկրի նախագահին առընթեր ստեղծվող այս կառույցը, իրոք, չունի էլ լայն լիազորություններ եւ կարող է ազդեցիկ ու արդյունավետ լինել միայն իր բարոյական ուժով ու ներգործությամբ։ Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակությունը կկայանա, երբ բարոյական արժեքները գերակայող լինեն։ Եթե մեր երկրի քաղաքական դաշտը իրոք առաջնորդվեր այդ արժեքներով, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգը լիարժեք գործեր, ապա նախագահին առընթեր նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն չէր էլ լինի։
Ի վերջո, աքսիոմատիկ ճշմարտություն է, որ իշխանությունը ստեղծվում է սեփական ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար։ Զանազան այլ կառույցներ ստեղծելու միջոցով, իհարկե, այս խնդիրը չի լուծվում, քանի որ ստեղծված ոչ կառավարական կառույցները կարող են նպաստել կամ խոչընդոտել իշխանության հիմնական աշխատանքը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ գրել է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ՎՈՐԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ՀԱՅ ԱԶԳԻՆ ԱՅՆ ՆՈՒՅՆ ԶԵՎՈՎ ՎՈՐ ԶԵՎՈՎ ՀԱՅՕՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔՎԱԾ ԵԳԵՂԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ ՆՐԱՆՑ ՓՐԿԵՑ ԲՆԱՋՆՋՈՒՄԻՑ ԻՍԿ ԱՅՏ ՊՈՌՆԻԿԻՑ ԾՆՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՆՅԱՆԷՐԸ ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՆԱԽՈՐՈՔ ԾՐԱԳՐՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒՏՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՎ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՑՐԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՌԴԱԿ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԶԳԱԼՈՎ ՎՈՐ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՅՈՒԹՅՆ ՈՒՆԻ ՓՈՐՑՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՑԻՆԻԿ ԽԱՂԸ ԽԱՂԱԼ ՄԹԱՄ ԹԵ ԽԵՃ ՋՀՈՒԴ ԵՆ ԱՅՍԻՆՔՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊՈՐՆԻԿԻ ԾՆՈՒՆԴՆԵՐԵՆ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ ԽՂՃԱ ''''''''ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՉԷՆ ԽՂՃՈՒՄ''ՎՈՉԷԼ ՆԷՐՈՒՄ ԵՆ''''''ԳԱԳԻԿ ՄԱՏԷՎՈՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ'
ԱԶԳ գրել է:
Պատահական չէ որ այսոր խոսվում է քրիստոնյաների հրեաների եվ ղարաբաղցիների մասին նույն ձեվով ինչ ձեվով վոր քրիստոնյաները կործանեցին նախարարական տները վերացնելով Հայոց Թագավորությունը այդ նույն կղերա-քաղաքական պոռնիկ ձեվով էլ ղարաբաղցիները զավթեցին ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՑԵԼՈՎ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԴԱՐՑՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ որը ակադեմյականորեն նշանակում է արաբ ''''''իրոք սա շատ վտանգավոր ժամանակահատված է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՉԷ ՀԱՍՍԱՏ ԻՍԿ ՈՐ ՔՐԻՍՏՈՍԸ ՀՐԵԱ ԵՐ ՈՒՐԵՄՆ ՀԱՅ ԱԶԳԻՆ ՓՈՐՑ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԴԱՐՑՆԵԼ ԱՐԱԲ ԱՅՍԻՆՔՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՎԿԱՍԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՂԷԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆԻ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6
Նոր իրավիճակը նոր հեռանկարներ է բացում
Երեկ սկսված նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան վերջին շաբաթների ընթացքում երկու երկրներում եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում արձանագրված ուշագրավ ու կարեւոր ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Երեւանի երկու համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Տեղական դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրությունը քոնն» է հասարակական կազմակերպության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի կապակցությամբ մենք որոշեցինք պատմել այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ տարածաշրջանի ամենակոլորիտային առաջնորդներից մեկի մասին։
ԴՈՒՌ ԴԵՊԻ ՄԵԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
...ԲԱՆԱՆԱՅՈՒՂԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Քեթրին» ընկերությունը 2005-2007թթ. ընթացքում հազարավոր տոննաների ադամաթուզ (բանան) ներկրելով Հայաստան, խուսափել է խոշոր հարկերի վճարումից։ Ինչպե՞ս է դա ...ՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ հետ
-Պարոն Դալլաքյան, Հանրային խորհրդի արդեն որոշակիացած կառուցվածքը եւ էությունը ի՞նչ չափով է համընկնում ձեր ներկայացրած օրինագծում արտահայտված համապատկերին, ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15
Հարցազրույց արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Մինչեւ վերջերս հասարակությունը կենտրոնացած էր Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ հանդիպման վրա, իսկ այս օրերին քննարկման առարկա է դարձել նախագահի ելույթը ՄԱԿ-ի ...ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՄԵՐ ԴԱՎԻԹԸ
Առաջիկա օրերին սպասվում է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի անդրանիկ այցը Հայաստան։ Մինչ այդ Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանատանը երեկ երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ դեսպան Վլադիմիր ...ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 21
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, ընդամենը օրեր անց, երբ դեռ նույնիսկ գլխավոր դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը չէին պատկերացնում, թե իր բնույթով նախադեպը չունեցող գործի քննությունն ...HOMO ROMANUS- HOMO BARBARUS
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Եւ Թոմաս Համարբերգի եզրակացությունները
Հռոմեական էթիկայից ժամանակակից քաղաքակրթությունը պահպանել է homo romanus-homo barbarus ագրեսիվ հակադրությունը, այսինքն՝ քաղաքակիրթ մարդկանց, Կայսրության լիարժեք ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
5
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին:ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
3ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ՝ ՀՀ նախագահի սահմանած օրակարգով: ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ Հայաստանի ...ԱԲՐԱՀԱՄԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է ՊԱՐԵԼՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍIBF վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 4-ին տեղի ունենալիք Ռաուլ Մարկեսի հետ մենամարտից առաջ, իր մարզիչ Ուլի Վեգների խորհրդով, մարզումների մեջ ընդգրկել է նաեւ պարը: Շաբաթվա ...ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷՐ
1Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի՝ երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի քննարկման հիմնական թեմաներն էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ...ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏԱՍՆՅԱԿ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակը արմատական փոփոխություններ է կրել։ Ինչպեսեւ սպասվում էր, Բիլբաոյի մրցաշարում հաղթանակից հետո այն գլխավորել է բուլղարացի Վեսելին Տոպալովը, որը ...ՆԻԳԵՐԻԱՑԻՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ «ՆՅՈՒՔԱՍԼԸ»
Անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մայք Էշլին պատրաստ է իր հոգեզավակին վաճառել 280-300 մլն ֆունտ ստեռլինգով։ Նախկինում նա սահմանել էր 450 մլն արժեք։ Հաշվարկների համաձայն, ...ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ԶՈՐՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ 2
«Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները գնահատում ենք բարձր, բայց, հուրախություն մեզ, տեսնում ենք նաեւ մեր բարեկամությունը խորացնելու, տնտեսություններն ինտեգրելու, կոմունիկացիաներն ավելի անխափան ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Համաշխարհային ֆինանսական շուկայում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակը առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել։ Ձեռնարկված միջոցառումները ոչ միայն լուրջ արդյունքներ չեն տալիս, այլեւ, ընդհակառակը, ...«ԶԱԲԸՌՏՈՒՔ»-ԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տեսեք, թե ովքեր ինչի դեմ են բողոքում
«Հաղորդման հովանավորն է Պռոշյանի կոնյակի գործարանը, որը ներկայանում է «Մանե» կոնյակներով։ Թող կոնյակի յուրաքանչյուր կաթիլն էլ ավելի ջերմացնի ձեր հարաբերությունները։ ...ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ
2
Սեպտեմբերի 29-ին ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչ, 1977թ. ...«ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԺԱՆԱՑՐԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՏՈՄՍԵՐԸ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունԵրեւան-Փարիզ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան ուղղություններով օդային փոխադրումները, որոնք կիրականացվեն 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2009 թվականի մարտի 27-ը, «Արմավիա» ավիաընկերությունն առաջարկում ...ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի՝ «Ռադիոլուրի» ղեկավար Արթուր Սահակյանին առնչվող այս պատմությունը շարունակում է մնալ մութ, կասկածահարույց ու բազմաթիվ հարցականներ ծնող։ Այդ պատճառով էլ այժմ կխուսափենք ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի կապակցությամբ մենք որոշեցինք պատմել այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ տարածաշրջանի ամենակոլորիտային առաջնորդներից մեկի մասին։
ԴՈՒՌ ԴԵՊԻ ՄԵԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
...ՔԾՆՈՂՆԵՐԻ «ԲԱՆԱԿԸ» ԱՌԱՆՑ ԱՅՍ ԷԼ ՇԱՏ ՄԵԾ Է
Սեփ.լրտվ. 1
«Հանրային խորհրդի ձեւավորման հարցում, համոզված եմ, ամենադժվարինը հենց երկրի նախագահի անելիքն է։ Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ին նա է նշանակելու։
Հավատացած եմ, որ նախագահը կընտրի այնպիսի անձանց, ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ
Կռիսների ոհմակի, շնաձկների դեմն առնելու «Ինձ, ի դեպ, շատ զարմացրեց Տիրգան Թորոսյանի հեռանալը։ Անկեղծ ասած, նրան իբրեւ կիրթ մարդ միշտ հարգել եմ։ Բայց պաշտոնը մասնագիտություն չէ։ Ես կյանքիս մեջ պաշտոն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Ոստիկանության Արմավիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովի փողոցի թիվ 10 տանը սպանություն է կատարվել:
Պարզվել է, որ նախկինում դատված Ստեփան Թ.-ն խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ՝ ...
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ, ԹԵ ԻՐԵՆՑԻՑ ՈՎ Է ՆՍՏԵԼՈՒ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինԲԱՑԱՀԱՅՏ ՍԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԸ ՄՐԳԱՀՅՈՒԹՈՎ ԲԱՆԿԱՅՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀՐԵԱՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎ Է ԱՅՍՕՐ ԽՈՍՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԻՓ ԳՈՂԱՆՈՒՄ ԻՆ ՈՒ ԳՈՂԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՈՉՎՈՐ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՍՏԱԿՅԱՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
«Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայություն
ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ

ՃԱՆԱՉԵՑԻ՞Ք ԽԱՐԴԱԽԻՆ

- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

