
ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՊԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- Երեկ Մոսկվայում հրավիրված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը ստանձնեց նախագահող երկրի պարտականությունները։

Հարավային Կովկասում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակում նման փաստը Հայաստանի համար ձեռք է բերում երկակի նշանակություն։ Մի կողմից՝ բարձրացնում է մեր երկրի անվտանգության մակարդակը, քանի որ Հայաստանի նախագահության շրջանում տեղի է ունենալու ՀԱՊԿ կառուցվածքային ամրապնդումն ու վերածումը լիարժեք ռազմաքաղաքական կազմակերպության։
Մյուս կողմից՝ հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված կացությունը, դժվար չէ եզրակացնել, որ Հայաստանն ինքնաբերաբար հարավկովկասյան տարածաշրջանում հայտնվում է շարունակվող դիմակայության կիզակետում։
Առաջին առումով Հայաստանի ստանձնած նոր դերակատարությունը գոնե ժամանակավորապես չեզոքացնում է Ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի ծրագրերը։
Իսկ որ դրանք դատարկ խոսքեր չեն, վկայում է օրերս Ռուսաստանի Գլխավոր շտաբի լավատեղյակ աղբյուրներից «Ռուսսկի ռեպորտեր» ամսագրում հայտնված այն տեղեկատվությունը, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հետեւելով իր վրաց գործընկերոջ օրինակին, օգոստոսի սկզբներին պատրաստվում էր գործի դնել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ծրագիրը։ Սակայն, վերջին պահին, թուրքական հետախուզությունը տեղեկացված լինելով Մ.Սահակաշվիլու արկածախնդրության ձախողման անխուսափելիության մասին, «նախազգուշացրել է նախագահ Ալիեւին, որպեսզի վերջինս ձեռնպահ մնա Ղարաբաղի վրա հարձակումներից»։
Երկրորդ առումով ակնհայտ է, որ իզուր չէին ռուսական մամուլի վերջին շրջանի հրապարակումները ՀԱՊԿ-ն Վրաստանի դեմ շրջելու Ռուսաստանի մտադրությունների մասին։ Թեպետ Հայաստանի ու ՀԱՊԿ անդամ մի շարք այլ երկրների ղեկավարները խուսափում են Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելուց, սակայն նախօրեին կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստերում մշակվել է միասնական քաղաքական հայտարարություն, որով աջակցություն է հայտնվում Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողություններին։ Երեկ այդ հայտարարությունն ընդունվել է նաեւ պետությունների ղեկավարների մակարդակով։
Անշուշտ սա չի նշանակում, որ ՀԱՊԿ անդամները ճանաչում են Հարավային Օսիայի կամ Աբխազիայի անկախությունը, կամ էլ այդ նորանկախ երկրներին հրավիրում իրենց ռազմաքաղաքական կազմակերպության մեջ, քանզի ակնհայտ է, որ այդ գործընթացն իր վրա է վերցնում Ռուսաստան-Բելառուս միությունը։ Առաջիկայում նախատեսվում է միության մեջ ներգրավել Հարավային Օսիան ու Աբխազիան, ինչը ենթադրում է նաեւ վերջիններիս անկախության ճանաչումը Բելառուսի ղեկավարության կողմից։
Ուրեմն ստեղծվում է մի իրավիճակ, երբ կազմակերպորեն ամրապնդվող ՀԱՊԿ-ն իր վրա է վերցնում մի ծանր բեռ, այն է՝ ՆԱՏՕ-ի առաջխաղացման ծրագրերին դիմագրավելու եւ բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորմանը նպաստելու գործը։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ազդարարում է Վրաստանի վերականգնման իրենց «նոր Մարշալի պլանի» մասին, որը սկզբնական շրջանում ենթադրում է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն Թբիլիսիին, ինչպես նաեւ Վրաստանի ներառում ՆԱՏՕ-ի միասնական ռադարային համակարգ։ Բացի դրանից, օրերս Թբիլիսի այցելած ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին խոստացել է ամեն ինչ անել դեկտեմբերին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու ծրագրում ներառելու համար։
Այս բոլոր գործընթացները մեծացնում են Վրաստանի շուրջ ՆԱՏՕ-ՀԱՊԿ դիմակայության հավանականությունը, որի առաջին գծում հայտնվում է Հայաստանը։ Նման հնարավորությունը կարող է առարկայանալ մանավանդ առաջիկա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի պարագայում։
ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի տարածաշրջանային այցը ցույց տվեց, որ լուրջ տատանումների մեջ է հայտնվել նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Բաքվում ամերիկյան բարձր հյուրին բավական սառն են ընդունել, ավելին՝ դրանից անմիջապես հետո Ի.Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հետ, եւ կողմերը պայմանավորվել են հանդիպել։
Կարծում ենք, ՀԱՊԿ նախագահությունը ստանձնող Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այժմ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցերում միասնական քաղաքական դիրքորոշումներ մշակող այդ կազմակերպությունը անվտանգության համապատասխան երաշխիքներ տա ոչ միայն Հայաստանին, այլեւ Լեռնային Ղարաբաղին։ Դա կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի նախաձեռնությամբ, Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ եղանակներով կարգավորելու եւ ուժի գործադրումից հրաժարվելու մասին հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման միջոցով։
Եթե Հայաստանը աստիճանաբար ներգրավվում է ՀԱՊԿ-ի կողմից Հարավային Կովկասում միասնական պատշպանական քաղաքականություն մշակելու գործընթացում, ապա այն չի կարող սահմանափակվել միայն Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ կապված հարցերով եւ պետք է ներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրը։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ԵՎ ՆՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 5
Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմն ու նրա հետեւանքները Հայաստանը դնում են բավական ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական կացության մեջ: Հասկանալի է, որ հայրենի իշխանությունները ելքեր են որոնում դրությունը ...ԵՐԲ ԲԱՆԿԵՐԸ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Մինչ ապահովագրական եւ գույքի գնահատման շուկան Հայաստանում լիարժեք կայացած չէ, բանկերը փորձում են իրենց վարկային ռիսկերը վերահսկել՝ ստեղծելով նման կազմակերպություններ կամ համագործակցելով դաշտում գործողներից ...ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ, ԱՂԱՆԴՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Պարզվում է, ազգագրագետ, կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանի համար «Հայոց Աշխարհ»-ի հրապարակումներից մեկը չափազանց անմարսելի ...ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Քրիստոնեության օրրան, հինավուրց Հայաստանը բյուրավոր սրբատեղիներ ունի, բայց թերեւս Սուրբ Էջմիածնից հետո, ամենասիրվածը Երեւանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարդավանքն է
Քրիստոսի կողը մխրճված ...ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ խորապես անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» վերջին դրսեւորումներից
Քաղաքագետի համոզմամբ, անհեթեթ ...ԳԵՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
Դատելով իշխանափոխության վիթխարի ծրագրերից, որոնք պիտի իրականացվեն սեպտեմբերի 12-ից սկսած, Հայ ազգային կոնգրեսին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, աշնանը մեծ դժվարություններ են սպասում։ Հենց թեկուզ այն պատճառով, ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 6-ին, Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու նպատակով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան ժամանելը նախ եւ առաջ քաղաքական քայլ է: Մեր արձագանքը նույնպես քաղաքական է: ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆԸ»
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
«Ուրբաթ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Լ.Տեր-Պետրոսյանի թիմակիցները եւ նրանց աջակիցները կարճատեւ թայմ-աուտից հետո պատրաստվում են իրենց հերթական ...7 ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
7
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, ...ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ
Բոլոր այն հայտարարությունները, թե իբր քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված եւ դատապարտված անձինք ենթարկվում են խոշտանգումների, ակնհայտ սուտ են: Այս մասին ասաց արդարադատության նախարարության ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին, ժամը 16։30-24.00-ն փակվելու են դեպի մարզադաշտ տանող՝ ...ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎՃՌԱՀԱՏՄԱՆ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանում ու նրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային տարածքում առկա հակամարտության գոտիներից միակն է, որի հանդեպ առայժմ չի փոխվել տարածաշրջանով շահագրգիռ ...ԳՅՈՒԼԻ ԱՅՑՆ ՈՒ ԳՅՈԴԵԼԻ ԹԵՈՐԵՄԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ինձ բացարձակապես դուր չի գալիս այս օրերին մեր որոշ հեռուստաալիքներում տիրող հորթի հրճվանքը՝ Աբդուլլահ Գյուլի մի քանի ժամով Հայաստան այցելելու կապակցությամբ։
Բնավ դեմ չեմ Թուրքիայի նախագահի այցին. հարեւանների ...ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ՄՏՔՈՎ ԵՎ ՀՈԳՈՎ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ 3
Շառլ Ազնավուրը երեկ ուղերձով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.
«Մեծ հետաքրքությամբ տեղեկացա Թուրքիայի նախագահ պարոն Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելու Ձեր նախաձեռնության մասին՝ ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ իր երկիրն ամեն հնարավորը կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործընթացն առաջ մղելու համար: Բրայզան հույս է հայտնել, ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԿԸՀ-ն երեկ հրավիրված հերթական նիստում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր գրանցեց օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հովիկ Արգամի Աբրահամյանին: ԿԸՀ-ն համամասնական ընտրակարգով ՀՀԿ ...ՀՐԿԻԶՎԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Հրկիզվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Թեկնածուն միջադեպը կապում է համայնքում առաջիկայում տեղի ունենալիք համայնքապետի ընտրությունների հետ: Անհայտ ...ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ ԵՎ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 6
Սկիզբը՝ նախորդիվ
Այն, որ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը տարբեր մարդկանց հետ ունեցած հեռախոսազրույցների գաղտնալսումը ...ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՊԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Երեկ Մոսկվայում հրավիրված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը ստանձնեց նախագահող երկրի պարտականությունները։
...ԳՆԴԱԿԸ ԿՄՆԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե Գյուլը չգար Հայաստան
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
...ԼԵՎՈՆԻ ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՆԵՐԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Օրերս անդրադարձել էինք հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեխանիզմներին, որոնցից օգտվելով, Տեր-Պետրոսյանը փորձում է ներկայանալ որպես ամպոտ ոտքերով հրեշտակ, որ երկնքից երեկ է իջել եւ բառացիորեն ...ԿՈՂՄԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ երկու թիմերի մարզիչները երեկ նախամեկնարկային հանդիպում անցկացրին լրագրողների հետ։ ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ եւ ՖԱՏԻՀ ԹԵՐԻՄԸ վերահաստատեցին գեղեցիկ ...ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
Մարտի 1-2-ի գործով սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 88 գործ՝ 103 անձի վերաբերյալ, որոնցից 74 գործով՝ 86 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է եւ կայացվել են դատավճիռներ: Ըստ այդմ՝ ...ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ անցկացրած երեկվա ասուլիսում մրցակից թիմերի մարզիչները համամիտ էին առնվազն այն հարցում, որ անհաշտ, լարված, բայցեւ գեղեցիկ պայքար է ծավալվելու։
«Հայաստանի հավաքականը ...Ի՞ՆՉ ԿԱ ԳՅՈՒԼԻ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ
Երեւան ժամանող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պայուսակում երեք դոսյե կա: Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Գյուլը Սարգսյանին կներկայացնի «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու ...ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
Եվրամիության նախագահությունը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն ուղղված Թուրքիայի իր գործընկերոջը՝ Աբդուլլահ Գյուլին, սեպտեմբերի 6-ին ներկա գտնվելու աշխարհի առաջնության ընտրական փուլի ...ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ
«Գյուլի այցից անմիջական ու կտրուկ փոփոխություններ չեմ ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում։ Սակայն չեմ էլ բացառում, որ արդյունքում մի փոքրիկ շավիղ կարող է բացվել հայ-թուրքական հարաբերությունները ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԵՆ
«Ի վերջո, ինչո՞ւ է Թուրքիան փակել Հայաստանի սահմանը: Պատասխանը վիճարկման ենթակա չէ՞. որպեսզի Հայաստանին առավելագույն հնարավոր վնաս հասցնի: Թեեւ քաղաքականապես հայկական կողմը շահեց ռուս-վրացական պատերազմի ...ԳՅՈՒԼԻ ՊԱՀԱԿԱԶՈՐԸ
Այսօր Հայաստան ժամանող Աբդուլլահ Գյուլի անվտանգությունը, հայ իրավապահների հետ միասին, թուրքական կողմից պետք է ապահովի 50 հոգիանոց պահակազորը: Հայ եւ թուրք ոստիկանական խմբերը համատեղ մշակել են Երեւանում ...
ԿԱՐԵՎՈՐԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է՝ ՄՆԱՑԱԾԸ ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԼԵՎՈՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԸ» ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ ԵՎ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԽՈՒՃԱՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

