
ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԱՐԲՈՒԽ
- Ընտրեք ինքներդ

Համարձակվում եմ հիշեցնել, պարոնայք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ մեզանում աշուն է։
Եթե որեւէ մեկը մտածեց, թե հիմա մոտս քնարական հատված է սկսվելու, ապա չարաչար սխալվեց։ Դա միայն պոետների մոտ է աշունը քնարերգություն, իսկ հայոց աշխարհի մնացած քաղաքացիների համար տարվա այդ եղանակը ամենաիսկական հեմոռոյ է։ Քանզի դեռեւս վաղ միջնադարից ամեն աշուն մեզ խոստանում են իշխանափոխություն։ Ժողովրդական ավանդույթ է, այսպես ասած։
Ընդհանրապես իշխանափոխության աստվածահաճո գործընթացը պետք է սկսվեր այսօր՝ սեպտեմբերի 5-ի միտինգից։ Սակայն Տեր-Պետրոսյանի կոնգրեսը հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի եւ Աբդուլլահ Գյուլի ժամանման կապակցությամբ ոչ միայն տեղափոխում է միջոցառումը սեպտեմբերի 12-ին, այլեւ նույնիսկ դադարեցնում նստացույցը Հյուսիսային պողոտայում։
Ոմանք գնահատեցին դա որպես իշխանության հաղթանակ։ Չգիտեմ, գուցեեւ այդպես է։ Համենայն դեպս, իշխանությունն այդ փոքրիկ ու անհամ հաղթանակը կուլ տվեց, կարծես թե, առանց օրգանիզմի համար առանձնակի հետեւանքների։ Եւ առանց առանձնակի հաճույքի։ Ինչը, համաձայնեք, փոքր-ինչ տարօրինակ է, եթե հաշվի առնենք վերջին ժամանակների «հաղթանակային սովը» ներքաղաքական պայքարում։
Թեպետ դրա պատճառները մի քանիսն են։
Հաղթական ուտեստը մատուցվեց հապճեպորեն, սեղանի սպասքն ակնհայտորեն ժանգոտ էր ու ծռմռված, ինքնին հաղթանակը, ինչպես պարզվեց, հազիվ նշմարելի՝ վերջին հագեցած օրերի տեղեկատվական ահռելի ափսեի մեջ, եւ չափազանց վատ պատրաստված։
Ախտահանման ոչ մի անհրաժեշտ միջոց չձեռնարկվեց դեմոմիջատների վերացման ուղղությամբ, որոնք հարամեցին հաղթանակը՝ մինչ այն կբերեին խոհանոցից մինչեւ տեղեկատվական սեղան, եւ հաղթանակն արդեն հիմնավորապես փչացել ու վատ հոտ էր արձակում։
Իրենք՝ մատուցողները (մամուլը), հրամցնելով հաղթանակը, նողկալի քմծիծաղով նախազգուշացնում էին, որ տվյալ կերակրատեսակը չափազանց ցածր հոգեբանական կալորիականություն ունի եւ դժվար թե բարենպաստ անդրադառնա սպառողի առողջության վրա։
Դե ինչ, ժամանակը ցույց կտա։ Հիմա այնպիսի անկայուն ժամանակներ են, ըստ որում՝ ե՛ւ ներքաղաքական առումով, ե՛ւ արտաքին քաղաքականության, որ ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել։ Եթե համակարգը գտնվում է անկայուն հավասարակշռության մեջ, ինչպես սուր ծայրին կանգնած մատիտը, ապա այս կամ այն ուղղությամբ ցանկացած պատահական հրում կհանի համակարգը հավասարակշռության վիճակից, եւ իրադրությունը կսկսի զարգանալ կա՛մ մի ուղղությամբ, կա՛մ մյուս։
Եթե դուք ուղղում եք բիլիարդի գնդակը սրանկյուն առարկայի վրա, ապա, կախված նրա հետագծի պատահական չնչին փոփոխություններից, գնդակը հարվածից հետո կարող է գլորվել կա՛մ ձախ, կա՛մ աջ։ Միկրոփոփոխությունը կարող է արմատապես փոխել մակրոօբյեկտի ճակատագիրը։
Ինչեւէ, ներքաղաքական պայքարում մեզ սպասում է մեկ շաբաթվա ընդմիջում, ինչը թեպետ չնչին չափով իսկ չի վերաբերում քարոզչական պատերազմին։ Այստեղ զինադադար չի կարող լինել։ Տեղեկատվական պատերազմում գոյություն ունի բավական հետաքրքիր մասնագիտություն, որը հենց այդպես էլ կոչվում է. «Հատուկ քարոզչություն՝ հակառակորդի զորքերի եւ բնակչության շրջանում»։ Եթե չեմ սխալվում, խորհրդային ժամանակներում դա ուներ ՎՈՒՍ 6021 ծածկագիրը։
Հակառակորդի զորքերի եւ բնակչության շրջանում հատուկ քարոզչությանը բնորոշ է ծայրահեղ վճռականությունը։ Զգուշավորությունն առանձնապես չի խրախուսվում։ Իրավացի է միայն այն կողմը, որին ծառայում է քարոզիչը։ Չկան այն աստիճան կասկածելի հայտարարություններ, որոնցից հատուկ քարոզիչը խորշի։ Եթե քո առջեւ խնդիր է դրված բարոյալքել թշնամական բնակչությանը, էլ ինչի՞ց պիտի ամաչես։
Ուղեղի չափերը քարոզչական հակամարտության մեջ առաջնահերթ դեր բնավ չեն խաղում։ Եւ ընդհանրապես, ուղեղի մեծությունը ոչ մի կերպ չի հարաբերակցվում հանճարեղության հետ։ Բայրոնի ուղեղը կշռում էր 2200 գրամ, իսկ Անատոլ Ֆրանսի ուղեղը՝ 1 կիլոգրամից քիչ ավելի՝ 1017 գրամ։ Լիբիխի ուղեղն ընդհանրապես կիլոգրամից էլ պակաս էր կշռում, ինչպես պիթեկանտրոպինը։
Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր բնական ընտրությունն ընթանալ ուղեղի մեծացման ուղղությամբ, եթե դրա զանգվածի նույնիսկ կրկնակի գերազանցությունը մտավոր ոչ մի առավելություններ չի տալիս։ Չէ՞ որ բնական ընտրությունը զգայուն է նույնիսկ շատ ավելի թույլ տարբերությունների նկատմամբ. դրական հատկանիշի ոչ մեծ փոփոխությունն անգամ զգալի առավելություններ է պարգեւում գոյության համար պայքարում եւ ամրագրվում։ Իսկ այստեղ՝ կրկնակի՛ գերազանցություն։
Բայց ոչինչ։ Մի կերպ կանցնի այս շաբաթը, եւ հայոց աշխարհում դարձյալ կծավալվի լայնածավալ պատերազմ։ Եւ դա լավ է։ Որքան ավելի բարեկեցիկ է կյանքը երկրում, այնքան շատ են այնտեղ հոգեկան խանգարումները, ինքնասպանությունները, դեպրեսիաները։ Իսկ պատերազմի ժամանակ ոչ միայն դեպրեսիաներ չեն լինում, այլեւ նույնիսկ անգինայով մարդիկ չեն հիվանդանում։ Արտակարգ իրավիճակներում օրգանիզմը կենտրոնացնում է ուժերը։ Հարմարավետության պայմաններում՝ թուլանում։
Ահա եւ ընտրեք. պատերա՞զմ, թե՞ հարբուխ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐԿԱՑԱԾ ԿԻՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Իրավունք դե ֆակտո» ակումբի երեկվա հյուրը ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆՆ էր
Ժողովրդավարության առումով Հ.Խառատյանին չի գոհացնում վիճակը մեր հարեւան երկրներում։ Մասնավորապես, բանախոսը նշեց.
-Նրանք ոչ ...ՊԱՏԳԱՄԱԽՈՍ ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ձեզ որեւէ բան հայտնի՞ է Վաֆա Գուլուզադեի մասին։ Ո՞չ։ Դե, դա բնավ զարմանալի չէ։ Ո՛չ, ընթերցող, նա երգերից վերցրած հերոս չէ, թեեւ իր նշանակությամբ միանգամայն նման է կերպարի։
ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ՎԱՖԱՆ
Վաֆա ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԱՐԲՈՒԽ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Ընտրեք ինքներդ
Համարձակվում եմ հիշեցնել, պարոնայք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ մեզանում աշուն է։
Եթե որեւէ մեկը մտածեց, թե հիմա մոտս քնարական հատված է սկսվելու, ապա չարաչար սխալվեց։ Դա միայն պոետների ...«ՇԱՐԺՈՒՄԸ» ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԻՇՏ ԷՐ
1
Լ.Տեր-Պետրոսյանի վերջին ասուլիսում արված հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին պարզաբանումներ է տվել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
-Սեպտեմբերի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԽՈՍԵԼՈՒՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ
Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան նախապայմաններ դնելով՝ հրաժարվել է դիվանագիտական ...ԻՆՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում դեռեւս կանոնակարգված չեն ծառայողական մեքենաներից օգտվելու չափանիշները, նախորդ տարիներին պետական տարբեր պաշտոնյաներ հաջողացրին ծառայողական նպատակներով ձեռք բերել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 6-ին, Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու նպատակով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան ժամանելը նախ եւ առաջ քաղաքական քայլ է: Մեր արձագանքը նույնպես քաղաքական է: ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԳՅՈՒԼԻ ԴԵՄ ՉԷ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էր
Բանախոսին ուղղված առաջին հարցն այսպիսին էր. ի՞նչ է Արեւմտյան ...«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԸ» ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 36
Օրերս հհշական մամուլը մի «սենսացիոն» բացահայտում էր արել՝ անունը դնելով գաղտնազերծում։ Բացահայտման միտք բանին այն էր, թե Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսահամարները նախագահական ...ԿԻՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թաղապետի ընտրություններին մնում է ընդամենը երկու օր, եւ հարցազրույցներ բաժանելու գործում առավելագույն ակտիվություն է դրսեւորում «Ժառանգության» թեկնածու Զոյա Թադեւոսյանը
...ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի Կազմակերպության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
-Երեկ վերջնականապես հաստատվեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, ...ԱՅՑԸ ԿՏԵՎԻ 5-6 ԺԱՄ
Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության սեպտեմբերի 6-ի հանդիպումը Երեւանում միասին ...ՄՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՎԵՐԱԾԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առիթներ ունեցել է ապացուցելու, որ կարողանում է լավ խաղալ ուժեղ մրցակիցների դեմ եւ պատրաստվում է դա անել նաեւ սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Թուրքիայի ընտրանու հետ ...ԴԺՎԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 2-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, եւ այժմ 1 միավորով զբաղեցնում ...ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵՆ ԲՈԼՈՐԸ
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին:
Ինչպես նիստին հաջորդած ասուլիսին տեղեկացրեց պետական եկամուտների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԽՆԴՐՎՈՒՄ Է ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐՈՎ ՉԶԲԱՂՎԵԼ
«Հայոց Աշխարհ»-ը բազմիցս է անդրադարձել մարտի 1-2-ի գործով մեղադրյալների, վկաների, ընդհուպ տուժողների նկատմամբ հհշականների կողմից գործադրված ճնշումների, նրանց գործողություններն ուղղորդելու, ցուցմունքների ...ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄ
...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկ շարունակեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի մասով քննությունը: ...ՍԱ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Ակնհայտ է, որ Թուրքիան դրական տեղաշարժեր է փորձում կատարել Հայաստանի հետ հարաբերություններում։ Հայաստանը հայտարարել է բազմիցս, որ պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց ...ՈՐՈՇ ԲԱՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՑՆԵԼ
«Եթե մեր երկրում կարելի է նախագահի դեմ ցույց անել, նախագահի հրավիրած հյուրի դեմ նույնպես կարելի է ցույց անել այն դեպքում, երբ այն մնում է քաղաքական ընդունված նորմերի մեջ։ Պետք չէ մոռանալ, որ սա առաջին ...ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԳՏԵԼ
2
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ առնվազն անհասկանալի է համարում Գյուլի այցի հետ կապված «կենցաղային մակարդակի ոգեւորությունը՝ կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում»։
Առավել եւս արտառոց է մեր մարզիկներին «վերահանդերձավորելու» ...ՄԱՌԱԶՄ-2008
Կորցրել է իրատեսության զգացումը Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, վերջին ասուլիսում հրապարակված «սենսացիոն փաստաթղթերը» լիուլի բավարար են, որպեսզի միջին տրամաչափի որեւէ եվրոպացի պաշտոնյա, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական ...ԱՄՆ-Ը ԳՈՀ Է
2Եւ շնորհավորում է երկու նախագահներին ԱՄՆ-ը գոհունակությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելելու մասին որոշումը: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի գրասենյակի խոսնակ Մարկ Թոները ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
19Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը եւ օժանդակ շինությունները, բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես ...
«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԼԵՎՈՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԸ» ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ

ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԽՈՒՃԱՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1835 Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում ծնվեց հայ մեծ վիպասան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1835 Կ. Պոլսում ծնվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմենակ Հայկունին (Համբարձում Ճիզմեճյան): (Վախճ. 1866թ.-ին):
- 1835 Մոսկվայում ծնվեց հայագետ Կարապետ Հարությունի Եզյանը (Էզով): (Վախճ. 1905թ.-ին, Պետերբուրգում):
- 1877 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոնադրություն է հաստատում Երևանի նահանգի և Թիֆլիսի նահանգի Ախալցխայի գավառի պետական գյուղացիների մասին: (Կանոններ «բարձր դասին» չպատկանող հողատերերի և նրանց հողերի վրա ապրող գյուղացիների մասին):
- 1923 Ծնվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Վախճ. 2001)
- 1969 Թիֆլիսում վախճանվեց ակադեմիկ (հայագետ) Մելիքսեթբեկը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

