
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻՏԻՆԳ ԱՆՈՒՄ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
- Շարունակում ենք մեր զրույցը առողջապահության նախարարության փորձաքննությունների կենտրոնի տնօրեն ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

-«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել են, թե դատաբժշկական փորձաքննության կենտրոնի աշխատակիցները՝ 6-7 տղամարդ, ս.թ. մարտի 3-ին ահաբեկել են իրենց, վիրավորել, այն դեպքում, երբ պատգամավորի իրենց լիազորությունների շրջանակում ցանկացել են ճշտել, թե քանի դիակ կա կենտրոնում։
Այս հարցի հետ կապված՝ մի հակասություն եւս կա. նրանց ասելով, իրենք այդ օրը ժամը 6-ին են ցանկացել մտնել դիահերձարան, մինչդեռ կենտրոնի աշխատակիցները այլ ժամ են մատնանշում։
-Նախ ասեմ, որ իրենք են շատ կոպիտ խոսել, եւ ապա՝ ոմանց թվում է, թե մենք դիակների հետ ինչ ուզենք` կանենք։ Այդպես չէ։ Դիակների «տերերը» իրավապահ մարմիններն են նման հարցերում նրանց թույլտվությունն է անհրաժեշտ։
-Ուզում եք ասել, որ պատգամավորները ե՛ւս իրավապահների թույլտվությամբ իրավունք ունեն մտնել դիահերձարա՞ն։
-Միանշանակ։ Քրեական օրենսգիրքը պատգամավորների համար վերապահում չի նախատեսում։ Այնտեղ հստակ գրված է՝ քննչական գաղտնիքի տարածման համար փորձագետը պատժվում է այսքան տարով։ Ի հավելումն, ասվում է՝ փորձագիտական եզրակացությունը պետք է հանձնել նրան, ով այդ առումով որոշում է կայացրել։ Ես ի՞նչ իրավունք ունեմ օրենքը խախտելու կամ մեր կենտրոնի աշխատողը ինչպես կհամարձակվի օրենք խախտել։
Այդ ժամին ես կենտրոնում չեմ եղել, բայց հերթապահ դատաբժիշկը ինձ ամեն ինչ մանրամասն ներկայացրել է։
Ինչ վերաբերում է կենտրոն այցելելու ժամի հետ կապված հակասություններին, ապա դա եւս իր բացատրությունն ունի։ Այն ժամին, երբ եկել էին պատգամավորները, աշխատանքային օրն արդեն ավարտված էր։ Ի դեպ, դիահերձարանում 16։00-ից հետո դիակ չեն հերձում։ Արհեստական լույսի տակ վնասվածքները կարող են խաբուսիկ թվալ։ Շատ վնասվածքներ կան, որոնք արհեստական լույսի տակ չեն երեւում։ Դրա համար էլ աշխատում են, որ դիահերձարանները լինեն լուսավոր, եւ բոլոր դիահերձումները կատարվեն բնական լուսավորության պայմաններում։
Մենք, հետեւելով աշխարհում ընդունված կարգին, ֆիզիոլոգիական, պաթանատոմիական եւ մնացած բոլոր նորմերին, դիահերձումները դադարեցնում ենք ժամը 16։00-ին։ Բացառիկ դեպքերում միայն (ենթադրենք ինչ-որ հատուկ գիտական նշանակության դիահերձումների) մենք կարող ենք տեւողությունը երկարացնել մինչեւ 17։00-17։30՝ ապահովելով բնական լույսը։
Բացի այդ, տվյալ դեպքում գոյություն ունի քննչական գաղտնիքի հարց։ Մեզնից ուզել են 3 օրվա դիահերձումների տվյալները։ Մենք էլ ասել ենք՝ սա քննչական գաղտնիք է, դիմեք իրավապահներին։
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԱԶԱՆՑՆՈՒՄ Է
Այս եզրակացությանն է հանգել դատաբժշկական փորձաքննության կենտրոնի աշխատակից ՎԻԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որը մարտի 3-ին կենտրոնում պատասխանատու հերթապահն է եղել եւ ԱԺ պատգամավորների հետ անմիջական կոնտակտի մեջ մտնող դատաբժիշկը։
Նրա հավաստմամբ, պատգամավորները դատաբժշկական փորձագիտական կենտրոն են եկել այն ժամանակ, երբ մութը նոր ընկնում էր. «Այսինքն՝ շատ հստակ կարող եմ ասել՝ դա ժամը 18-ից հետո էր։ Հոգնած էի, նույնիսկ հաց չէի կերել, մի պահ գնացի կենտրոնից ներքեւ գտնվող կրպակից որեւէ բան գնելու, հետ դարձա, տեսնեմ մեր բաժնի վարիչին (նա ուր որ է գնալու էր) ինչ-որ մարդիկ ճնշում են։
Մոտեցա, բարեւեցի, հարցրի ի՞նչ է պատահել։ Այդ օրը, ժամը 3-ից պատասխանատու հերթապահը ես էի։ Խմբվածներից մեկը (ըստ նկարագրության՝ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանը) թե՝ «էս թուղթը վեկալ, մենք պիտի մտնենք, տեսնենք, թե ինչքան դիակ կա»։ Ապա մյուս կինը շարունակեց, թե՝ «ինձ չե՞ք ճանաչում, ես մարդու իրավունքների նախկին պաշտպանն եմ՝ Լարիսա Ալավերդյանը»։
Դրանից հետո ես ավելի պաշտոնական խոսակցության անցա։ Հարցրի՝ ի՞նչ է պատահել։ Նրանք էլ թե՝ «մենք հիմա պիտի մտնենք, տեսնենք ներսում քանի դիակ կա, դուք պիտի մեզ հենց հիմա գրավոր տաք նրանց բոլորի հասցեները, անուն-ազգանունները, որ մենք այցելենք բոլոր այդ մարդկանց տները եւ ճշտումներ անենք»։
Ասացի՝ գիտեք ինչ, եթե ուզում եք որեւէ բան ճշգրտել, իրավապահ մարմիններից ճշտեք, եթե թույլ կտան՝ մտեք։ Նրանցից մեկը շատ ագրեսիվ տոնով նետեց. «Վոբշըմ, էս թուղթը վերցրու, ձեզ չե՞ն զգուշացրել, որ ԱԺ պատգամավորներ են գալիս, ու դուք պիտի նրանց հարցերին պատասխանեք»։ Ասացի՝ ես իմ իրավունքներն ու պարտականությունները շատ լավ գիտեմ ու եթե խախտեմ այն, թող ինձ վաղն իսկ ազատեն աշխատանքից։
Այդ ժամանակ ես մենակ էի։ Ինձնից բացի կենտրոնում պահակն ու սանիտարն էին։ Բայց եթե ես մեն-մենակ Լ.Ալավերդյանին 7-8 հոգի եմ թվացել, ուրեմն նա ամեն ինչում մեկը ութ է սարքում, չափազանցնում է։
Ընդհանրապես ինձ համար շատ տարօրինակ էր նրանց պահվածքը, ժողովուրդը սգի մեջ էր, մարդիկ իրենց հարազատներին էին կորցրել, իսկ նրանք իմ տպավորությամբ միտինգ էին ուզում սարքել։ Ընդ որում, 5 դիակի հարազատներ արդեն եկել, իրենց դիակները ճանաչել եւ տարել էին, իսկ այդ մարդիկ եկել միտինգ էին անում, աղմկում»։
- ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԼԵՎՈՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Լ.Տեր-Պետրոսյանն իր վերջին ասուլիսում եւս մեկ անգամ ցուցադրեց հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու վարպետությունը։ Ինչպես ինքը կասեր՝ «կլասիկ օրինակ» ցույց տվեց։
Մասնավորապես՝ տարածաշրջանային ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այնուամենայնիվ զվարճալի է հետեւել, թե ինչպես են հեղափոխական դարձած կիսագրագետ նախկին պաշտոնյաները, միանգամայն անգրագետ «քաղաքական գործիչները» ու լրագրողները փրփուրը բերանին մերկացնում եւ նզովում բռնապետությունը ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԸ
ՄԱՆԵ ՄԱՆԱՍՅԱՆ
Արդեն երրորդ տարին է, ինչ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Հայաստանում հռչակվում են տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ամիս եւ այդ նշանաբանի ներքո անցկացվում մի շարք միջոցառումներ։
Այս տարի եւս սպասվում ...ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ՝ ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԴԵՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, ամեն տարի սեպտեմբերին մեզանում հայտարարվում է երթեւեկության անվտանգության միամսյակ։ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է աշխատանքի ուժեղացված ռեժիմի, եւ սեւ օրեր են սկսվում օրինախախտների, ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻՏԻՆԳ ԱՆՈՒՄ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Շարունակում ենք մեր զրույցը առողջապահության նախարարության փորձաքննությունների կենտրոնի տնօրեն ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ
-«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի ...ԵՐԵՔ ՀՈԳՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Մարտի 1»-ի գործով կալանքի տակ գտնվող անձանց մեղադրանքների փոփոխության վերաբերյալ է մեր հարցազրույցը հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների առիթով հարուցված ...ԻՆՉՊԵՍ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՎԱՃԱՌԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 1
Նվիրվում է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոսկովսկայա պրավդա» թերթին Լ.Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին
Ժամանակին ռուս բոլշեւիկներն ունեին բազմաթիվ թերթեր, որոնց անվանումներում կար «պրավդա» բառը։ Պարզապես ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔԸ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարվա ընթացքում ամերիկյան զենք-զինամթերքի արտահանման վերաբերյալ հաշվետվություն: Փաստաթղթում նշված է, որ վաճառքի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 24.5 մլրդ դոլար: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեպտեմբերի 2-ին գրանցվել է ճանապարհատրանսպորտային երեք պատահար՝ բոլորն էլ մահվան ելքով: Շավարշ Աշուրյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Էջմիածին ճանապարհին բախվել է Վազգեն Ս.-ի վարած ԼԱԶ մակնիշի ...ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՐՔՈՐՈՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուսաստանը սպասում է պատասխանի
Երեկ Կառավարության ընդունելությունների տանը գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ-ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումներին
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների աշխատանքային հանդիպումը Սոչիում առաջինն էր Հարավային Օսիայում ու Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից ...ԲՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ
Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման գործընթացն արդեն ամբողջությամբ բնականոն ընթացք է ստացել: Ինչպես նշեց վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը, Փոթիի եւ Բաթումի ...ԱՌԱՆՑ ՀԱԷԿ-Ի
Սեպտեմբերի 5-ին, ժամը 24։00-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը 85 օրով կդադարեցնի աշխատանքը կապիտալ վերանորոգման նպատակով: Ինչպես տեղեկացրեց ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀԱԷԿ-ում կապիտալ վերանորոգում ...ԸՆՏՐԵՑԻՆ
ԳԱԱ նախագահության երեկվա նիստում ընտրվել են արվեստի եւ գրականության ինստիտուտների տնօրենները: Արվեստի ինստիտուտի տնօրեն միաձայն վերընտրվել է պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Մանուկ Աբեղյանի անվան գրականության ...ՄԵՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ
12-ամյա ընդմիջումից հետո հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչները բարձրացան օլիմպիական պատվանդան։ Սակայն եթե 1996-ին Արմեն Նազարյանը դարձավ մեր նորանկախ երկրի առաջին օլիմպիական չեմպիոնը, ...ԱՌԱՆՑ ՏՈՐԵՍԻ ԵՎ ՍԻԼՎԱՅԻ
Իսպանիայի հավաքականի կազմում Հայաստանի դեմ խաղին չի կարողանա մասնակցել Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը՝ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը: «Լիվերպուլ» ակումբը հաստատել է, որ ակումբի ...ՀԱՋՈՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
IBF եւ IBՕ վարկածներով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը նոյեմբերի սկզբին կմրցի WBA եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Կողմերին մնում է համաձայնության ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը,1,5:0,5 հաշվով հաղթելով լեհ շախմատիստուհի Աննա Գասիկին, դուրս եկավ Ռուսաստանի Նալչիկ քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի առաջնության 3-րդ փուլ: Լ.Մկրտչյան-Ա.Գասիկ մրցամարտի ...ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների ...ԲԱՆԱԳՆԱՑԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ռուս-վրացական հակամարտության պատճառով Հայաստանի համար հրատապ է դարձել հաղորդակցության նոր ուղիների խնդիրը։ Չնայած որոշ դադարից հետո վերականգնվեցին Վրաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումները, այնուհանդերձ ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՇԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ իր տեսակետները ներկայացրեց տարածաշրջանային եւ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ
Ըստ Ա.Հարությունյանի, ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի քաղաքային եւ գյուղական ավելի քան 800 համայնքներում: Հոկտեմբերի 12-ին ավագանու ընտրություններ կանցկացվեն ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Երեկ՝ ժամը 18:00-ին, լրացավ սեպտեմբերի 28-ին Նոր Նորք, Կենտրոն համայնքներում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի, Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայքներում միայն ավագանու անդամի ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՐԱՎԵՐԸ
Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը ժամանելու Երեւան եւ միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական ...ՈՒԺԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է
«Երբ ՆԱՏՕ-ն ու Վարշավայի պայմանագիրը հակամարտում էին, աշխարհում երկու բեւեռ կար առնվազն։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Վարշավայի պայմանագիրը լուծարվեց ու աշխարհը դարձավ միաբեւեռ։ Այս իրավիճակում ԱՄՆ-ը, ըստ էության, ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ
«Տեր-Պետրոսյանը շարժմանը պիտի տար կազմակերպված ձեւ, քանի որ այն 4 տարի պահելու համար ջանքեր են պետք, մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։ Ինքն էլ հասկանում է՝ «Արդարություն» դաշինքը խաղաց արտահերթի վրա ու ...ԻՆՉՊԵՍ ՀԵՐՔՎԵՑ ԿԵՂԾԻՔԸ
Սեփ.լրտվ.
«ԵԽ փորձագետները եկել ու մեզ հարցնում էին, իսկ ճի՞շտ է, որ մարտի 1-2-ի դեպքերի արդյունքում 38 դիակ է եղել։ Ես էլ բացատրեցի նրանց, որ դիակը մեզ մոտ հատուկ արարողակարգ է անցնում, որեւէ մեկը որեւէ իրավիճակում ...ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Սեփ.լրտվ.Ըստ մարտի 1-2-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Նոր մեղադրանքներ առաջադրվել են Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին եւ Մյասնիկ Մալխասյանին։ Նրանց մասերով նույնպես մեղադրանքների ...ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում 3,5 տարվա ազատազրկման պատիժն է կրում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, արդարադատության ...ՓՈՐՁԱՇՐՋԱՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկվա նիստում 1 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վարդգես Հայոցյանին: Դատարանը Քրեական ...
ՂԱՐԱԲԱՂԸ ԱՍԵԼ Է ԻՐ ԽՈՍՔԸ` ՀԵՐԹԸ ԵՐԵՎԱՆԻՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ԱՂԱՎԱՂՎՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆՉՈՒ ԿԱՆԽՎԵՑ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԸՆԴՎԶՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԼԵՎՈՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ

Ո՞ԻՄ ԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՀԱՍՑԵ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԽՈՒՃԱՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

