
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՈՉԻՈՒՄ
- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ աշխատանքային այցով Սոչի էր մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով Հայաստանի նախագահին, Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն անցկացվում են կանոնավոր կերպով. «Վերջին անգամ լիարժեք շփվել ենք Մոսկվա կատարած Ձեր այցի ընթացքում: Այցը բովանդակալից էր եւ երկխոսությունն այժմ շարունակվում է»:
Ռուսաստանի նախագահն իր նկատառումներն է ներկայացրել միջազգային հրատապ խնդիրների, արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները Հարավային Օսիայի իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումը կմշակեն շաբաթվա վերջին Մոսկվայում տեղի ունենալիք գագաթաժողովում:
Ս.Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ աշխատանքային հանդիպումները դարձել են բարի ավանդույթ: Սա լավ հնարավորություն է հանգիստ մթնոլորտում քննարկելու ինչպես երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այնպես էլ բազմակողմ: Բացի այդ, Հայաստանը մի քանի օրից ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:
Ընդամենը վերջերս Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունները, կայացավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, իսկ վաղը տեղի կունենա անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստը:
Ես կցանկանայի քննարկել տնտեսական խնդիրներ, ՀԱՊԿ շրջանակում մեր հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման հարցերը, եւ իհարկե, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Սա Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Վրաստանում տեղի ունեցած դեպքերից հետո մեր առաջին հանդիպումն է:
Կցանկանայի եւս մեկ անգամ ցավակցություն հայտնել բազմաթիվ մարդկանց` Ռուսաստանի քաղաքացիների, խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ցավում եմ, որ իրադարձությունները ծավալվեցին նման ձեւով եւ ցանկանում եմ, որ հումանիտար աղետի հետեւանքները արագորեն վերացվեն: Ի դեպ, Հայաստանում արդեն երկու շաբաթ սպասում են դպրոցականների Հարավային Օսիայից: Ցանկանում ենք անել հնարավորը այդ հետեւանքների վերացման համար»:
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա ռազմավարական դաշնակցային փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչը բխում է եղբայրական երկու ժողովուրդների շահերից:
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնումը բխում է բոլոր երկրների շահերից: Նախագահները շեշտել են, որ իրադարձությունների նման զարգացումը եւս մեկ անգամ ապացուցում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորման անհեռանկարայնությունը, ինչը հանգեցնում է անկանխատեսելի հետեւանքների:
Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության եւ ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրականացվող համագործակցության հեռանկարներին առնչվող խնդիրներ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը շուտով ստանձնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, ցանկանում է օգտագործել այդ ժամանակահատվածը կազմակերպության ադյունավետության էլ ավելի բարձրացման նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ: Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով եւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացին:
Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ: Նախագահները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների եւ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների վերջին տարիներին արձանագրվող աճը: Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ընթացքում, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան։
Հ.Գ. - Կարծում ենք, ամենեւին էլ պատահական չէ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Սոչիում տեղի ունեցավ հենց սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ Անկախության տոնի օրը։
- ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ՝ ՆՈՐ ՄԱՐԶԱԶԳԵՍՏՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր հույսերով, նպատակներով եւ մարզազգեստով է բացում իր պատմության հերթական էջը։ Թուրքիայի հավաքականի հետ սեպտեմբերի 6-ի հանդիպմանը մեր թիմը ներկայանալու է հատուկ ...ՄԵՐ ԳՈՐԾԸ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԹուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը մինչ Երեւան ժամանելը հանդիպել է թուրքական լրատվամիջոցներին եւ նշել, որ իրենք Հայաստան են գնալու ֆուտբոլ խաղալու եւ չեն ցանկանում քաղաքականացնել այս հանդիպումը. ...ՎԱՀԱՆՅԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը վերջին՝ 9-րդ փուլում, հաղթելով հունգարացի Զոլթան Դիմեշիին, վաստակեց 5 միավոր 9 հնարավորից եւ զբաղեցրեց 4-րդ տեղը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանյան շուկայի վրա տարածաշրջանում անցած ամսվանից իրավիճակի բարդացման պատրվակով հնարավոր հակամրցակցային համաձայնությունները, չարաշահումները, գների չհիմնավորված բարձրացումները կանխելու նպատակով Տնտեսական ...ՎՐԱՍՏԱՆԻ ԷՄԻՍԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7
«Փակագիծ» ակումբի երեկվա հյուրն էր «Վիրահայերի միասնություն» կազմակերպության համանախագահ ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆԸ
Հ.Սանոսյանը հերքեց ինտերնետային որոշ կայքերում տեղ գտած լուրերն այն մասին, թե իբր Ջավախքում ինքնավարության ...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
Վերջին շրջանում քաղաքական տարբեր շրջանակների կողմից փորձ է արվում արհեստական հակասություններ գտնել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նույն ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ՀԱՓՇՏԱԿԱԾ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ
2
Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես հայտնեց գլխավոր դատախազի ...«DIGITEC-2008»
Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում կանցկացվի «DigiTec 2008» ամենամյա ցուցահանդեսը: Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումը ավանդապես կազմակերպվում է վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես հայտնեցին ...ԴԻԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22։00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «3-րդ հրաշալիք» ռեստորանի մոտակայքում, կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայր ...ԴԻԱԿԱՅԻՆ ԲԾԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Հարցազրույց առողջապահության նախարարության փորձաքննությունների կենտրոնի տնօրեն ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Վարդանյան, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջին նիստում ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունները, դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում, շարունակում են խորանալ։ Հատկապես այս տարի նկատվում է թուրքական ապրանքների հոսքի կտրուկ ավելացում դեպի ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
1Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն նախագահ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՈՉԻՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ աշխատանքային այցով Սոչի էր մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի նախագահին, Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն ...ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 10
Հայ ազգային կոնգրես բարձրագոչ անվան տակ թաքնվող հհշականների վերջին շրջանի հարցազրույցները, հայտարարություններն ու հրապարակումները վկայում են, որ նրանց առաջնորդներն ու կարկառուն դեմքերը լուրջ խնդիրներ ...ԼՂՀ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԽՈՉԸՆԴՈՏԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի խնդրով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը հարավկովկասյան պետությունների առավել սերտ համագործակցության գլխավոր խոչընդոտը համարում է Ղարաբաղյան հակամարտությունը: ...ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները երեկ ժամանեցին Երեւան: ՀԱՊԿ անդամ պետությունների իր պաշտոնակիցներ՝ Ռուսաստանից Նիկոլայ Պատրուշեւին, ...Գ.ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ երեկ շարունակվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեկ բոլորեց իր անկախության 17-րդ տարին։ Այս առիթով հանրահավաք էր երեկ հրավիրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
ԱԺ փոխնախագահ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր խոսքում խորհրդանշական ...«ԱՏԼԱՆՏԻԿ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊՆ ՈՒ ՕՔՀԱՄԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում հարբած երիտասարդների կողմից (ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, դրանք ինչ-որ պաշտոնյաների զավակներ են) դաժան ծեծի են ենթարկվել ...ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐ ՑՆՑԵՑ ԱՇԽԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Նեոբոլշեւիկների առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հապշտապ, կարելի է ասել՝ հանպատրաստից ասուլիս էր հրավիրել, այս անգամ՝ «Երեւան» հյուրանոցում
Եթե կարծում եք՝ լրագրողական լսարանին հերթական անգամ «մոբիլիզացնելու» ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Լ.Պ.
Երեկվա ասուլիսում Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի շարք հետաքրքրաշարժ հայտարարություններով։
Ո՞վ է լինելու ԼՏՊ-ի իրավահաջորդը՝ «ընդդիմության» լիդերը. Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ Դավիթ Շահնազարյանը։ Այս հարցին ...ՄԵՆՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ
Սեփ.լրտվ.
Լրատվամիջոցները հաղորդում են մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում դիպուկահարի կրակոցների մասին։ Նման բան արձանագրե՞լ է ձեր դատաբժշկական փորձաքննությունը։ Ընդհանրապես ի՞նչ առանձնահատկություն ունեն ...ԴԱՍԱԽՈՍ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
Միայն կրթական գործընթացից դուրս Երեւանի պետական համալսարանը երբեւէ չի եղել եւ չի կարող լինել քաղաքականացված։ Այն պետական հիմնարկ է, որտեղ խստիվ արգելվում է քաղաքանացված ցանկացած գործունեություն: Նման ...ՄՆԱՑ 7 ՀՈԳԻ
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 2-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել ...ԵՐԲ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին հարց տալու հնարավորություն չընձեռեց, ուստի ասուլիսից հետո, «արանքը ճղելով», պակասը լրացրինք «ոտքի վրա էքսկլյուզիվ» բլից-հարցազրույցով։ ...
ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՀԵՑ «ՈՍԿԵ» ԽԱՂԸ
ԽՈՍՔԵՐ, ԽՈՍՔԵՐ...
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՊԱՐՏՎԵԼ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ

Ո՞ԻՄ ԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՀԱՍՑԵ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

ԽՈՒՃԱՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

