
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ՀԱՓՇՏԱԿԱԾ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ
- Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ինչպես հայտնեց գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ֆելիքս Գեւորգյանը անմիջականորեն մասնակցել է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած՝ բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Մասնավորապես Ֆելիքս Գեւորգյանը 2008 թվականի մարտի 1-ին, տեղեկանալով, որ Երեւան քաղաքում անցկացվող ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, որոշել է անձամբ մասնակցել դրանց: Ժամը 21-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով Զովունի գյուղից եկել է Երեւան՝ իր հետ վերցնելով ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը եւ 7,62 մմ տրամաչափի մի քանի փամփուշտ:
Նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Պարոնյան 7 բնակելի շենքի մոտ՝ «Ութ» սուպերմարկետի դիմաց, եւ տեսնելով, որ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները, շարք կազմած, Լեոյի փողոցի կողմից փորձում են իջնել դեպի Մաշտոցի պողոտա, նրանց զինված դիմադրություն ցույց տալու դիտավորությամբ, օրինական գործողություններին խոչընդոտելու, վախեցնելու եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով իր ապօրինի հրազեն հանդիսացող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգի գործադրմամբ մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Մարտի 2-ին, ժամը 0։3-ի սահմաններում, երբ իրավապահները կանխել են զանգվածային անկարգությունները, վերադարձել է Զովունի՝ տանելով ինքնաձիգը, որը թաքցրել է իր տան բակում՝ մետաղյա թիթեղների տակ:
2008 թվականի հունիսի 26-ին վերը նշված 107097 համարի, 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը եւ գործարանային արտադրության ԻԷ-3766 - ՎԻ-9419 համարի ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը Ֆելիքս Գեւորգյանի քույրը՝ Մարինե Գեւորգյանը, Երեւան քաղաքի Կորյունի 23/2 հասցեում գտնվող իր տանը կամովին ներկայացրել է իրավապահներին:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաեւ Ֆ.Գեւորգյանի կողմից կատարված մեկ այլ հանցագործություն եւ որ նշված ինքնաձիգը ձեռք է բերել հափշտակության միջոցով՝ 2007 թվականի աշնանը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, նախկինում երկու անգամ դատված Ֆելիքս Գեւորգյանը եւ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, նախկինում դատված Արմեն Խուրշուդյանը 2007 թվականի սեպտեմբերից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, գունավոր մետաղներ գաղտնի հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, որոշել են մուտք գործել Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացու 50 «ա» հասցեում գտնվող շինության նկուղային հարկ: Ֆելիքս Գեւորգյանը մետաղյա խողովակով կոտրել է մուտքի դռան կախովի փականը, որից հետո Արմեն Խուրշուդյանի հետ ապօրինի մուտք են գործել նկուղ, որտեղ մուտքից դեպի աջ գտնվող սենյակում՝ պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել են գործով չպարզված անձի կամ անձանց կողմից թաքցված 2 ինքնաձիգ, 2 մարտական նռնակ եւ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Նկուղում գունավոր մետաղներ եւ արժեքավոր այլ իրեր չհայտնաբերելով՝ իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չհասցնելով` Ֆելիքս Գեւորգյանն ու Արմեն Խուրշուդյանը, ոչինչ չհափշտակելով, թողել հեռացել են:
Մի քանի օր անց Ֆելիքս Գեւորգյանը հայտնաբերված ինքնաձիգները հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել նույն շինության նկուղ եւ գաղտնի հափշտակել նշված տեղում թաքցված, հրազեն հանդիսացող 107097 համարի, 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը եւ գործարանային արտադրության ԻԷ-3766 - ՎԻ-9419 համարի ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի մի քանի փամփուշտ, որոնք ապօրինի կերպով փոխադրել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող իր առանձնատուն եւ պահել տնամերձ հողամասում` մետաղյա թիթեղների տակ:
Քննարկում
VAN գրել է:
Ոստիկանները կրակեցին «անմեղ ցուցարարների« վրա...Գարçելի արարացներ ,հիմի՞ ինչ կասեք,կասեք այս բոլորը սարքվա՞ց Է,ազգադավ çունը,Լևոն կոչեցիալը հավաքագրել Էր միայն անմեղ հրեçտակների՞...Դե ինչքան այդ ազգադավ սրիկան Է «անմեղ«,այնքան Էլ նրա հետևորդները:
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ՝ ՆՈՐ ՄԱՐԶԱԶԳԵՍՏՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր հույսերով, նպատակներով եւ մարզազգեստով է բացում իր պատմության հերթական էջը։ Թուրքիայի հավաքականի հետ սեպտեմբերի 6-ի հանդիպմանը մեր թիմը ներկայանալու է հատուկ ...ՄԵՐ ԳՈՐԾԸ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԹուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը մինչ Երեւան ժամանելը հանդիպել է թուրքական լրատվամիջոցներին եւ նշել, որ իրենք Հայաստան են գնալու ֆուտբոլ խաղալու եւ չեն ցանկանում քաղաքականացնել այս հանդիպումը. ...ՎԱՀԱՆՅԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը վերջին՝ 9-րդ փուլում, հաղթելով հունգարացի Զոլթան Դիմեշիին, վաստակեց 5 միավոր 9 հնարավորից եւ զբաղեցրեց 4-րդ տեղը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանյան շուկայի վրա տարածաշրջանում անցած ամսվանից իրավիճակի բարդացման պատրվակով հնարավոր հակամրցակցային համաձայնությունները, չարաշահումները, գների չհիմնավորված բարձրացումները կանխելու նպատակով Տնտեսական ...ՎՐԱՍՏԱՆԻ ԷՄԻՍԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7
«Փակագիծ» ակումբի երեկվա հյուրն էր «Վիրահայերի միասնություն» կազմակերպության համանախագահ ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆԸ
Հ.Սանոսյանը հերքեց ինտերնետային որոշ կայքերում տեղ գտած լուրերն այն մասին, թե իբր Ջավախքում ինքնավարության ...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
Վերջին շրջանում քաղաքական տարբեր շրջանակների կողմից փորձ է արվում արհեստական հակասություններ գտնել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նույն ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ՝ ՀԱՓՇՏԱԿԱԾ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ
2
Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես հայտնեց գլխավոր դատախազի ...«DIGITEC-2008»
Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում կանցկացվի «DigiTec 2008» ամենամյա ցուցահանդեսը: Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումը ավանդապես կազմակերպվում է վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես հայտնեցին ...ԴԻԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22։00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «3-րդ հրաշալիք» ռեստորանի մոտակայքում, կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայր ...ԴԻԱԿԱՅԻՆ ԲԾԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
Հարցազրույց առողջապահության նախարարության փորձաքննությունների կենտրոնի տնօրեն ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Վարդանյան, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջին նիստում ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունները, դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում, շարունակում են խորանալ։ Հատկապես այս տարի նկատվում է թուրքական ապրանքների հոսքի կտրուկ ավելացում դեպի ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
1Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն նախագահ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՈՉԻՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ աշխատանքային այցով Սոչի էր մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի նախագահին, Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն ...ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 10
Հայ ազգային կոնգրես բարձրագոչ անվան տակ թաքնվող հհշականների վերջին շրջանի հարցազրույցները, հայտարարություններն ու հրապարակումները վկայում են, որ նրանց առաջնորդներն ու կարկառուն դեմքերը լուրջ խնդիրներ ...ԼՂՀ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների ...ԽՈՉԸՆԴՈՏԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի խնդրով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը հարավկովկասյան պետությունների առավել սերտ համագործակցության գլխավոր խոչընդոտը համարում է Ղարաբաղյան հակամարտությունը: ...ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները երեկ ժամանեցին Երեւան: ՀԱՊԿ անդամ պետությունների իր պաշտոնակիցներ՝ Ռուսաստանից Նիկոլայ Պատրուշեւին, ...Գ.ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ երեկ շարունակվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեկ բոլորեց իր անկախության 17-րդ տարին։ Այս առիթով հանրահավաք էր երեկ հրավիրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
ԱԺ փոխնախագահ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր խոսքում խորհրդանշական ...«ԱՏԼԱՆՏԻԿ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊՆ ՈՒ ՕՔՀԱՄԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում հարբած երիտասարդների կողմից (ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, դրանք ինչ-որ պաշտոնյաների զավակներ են) դաժան ծեծի են ենթարկվել ...ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐ ՑՆՑԵՑ ԱՇԽԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Նեոբոլշեւիկների առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հապշտապ, կարելի է ասել՝ հանպատրաստից ասուլիս էր հրավիրել, այս անգամ՝ «Երեւան» հյուրանոցում
Եթե կարծում եք՝ լրագրողական լսարանին հերթական անգամ «մոբիլիզացնելու» ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Լ.Պ.
Երեկվա ասուլիսում Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի շարք հետաքրքրաշարժ հայտարարություններով։
Ո՞վ է լինելու ԼՏՊ-ի իրավահաջորդը՝ «ընդդիմության» լիդերը. Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ Դավիթ Շահնազարյանը։ Այս հարցին ...ՄԵՆՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ
Սեփ.լրտվ.
Լրատվամիջոցները հաղորդում են մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում դիպուկահարի կրակոցների մասին։ Նման բան արձանագրե՞լ է ձեր դատաբժշկական փորձաքննությունը։ Ընդհանրապես ի՞նչ առանձնահատկություն ունեն ...ԴԱՍԱԽՈՍ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
Միայն կրթական գործընթացից դուրս Երեւանի պետական համալսարանը երբեւէ չի եղել եւ չի կարող լինել քաղաքականացված։ Այն պետական հիմնարկ է, որտեղ խստիվ արգելվում է քաղաքանացված ցանկացած գործունեություն: Նման ...ՄՆԱՑ 7 ՀՈԳԻ
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 2-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել ...ԵՐԲ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին հարց տալու հնարավորություն չընձեռեց, ուստի ասուլիսից հետո, «արանքը ճղելով», պակասը լրացրինք «ոտքի վրա էքսկլյուզիվ» բլից-հարցազրույցով։ ...
«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ

Ո՞ԻՄ ԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՀԱՍՑԵ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

ԽՈՒՃԱՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

