
ԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- Երեկվա բողոքի ակցիաները՝ սկզբում նախագահականի մոտ, այնուհետ «Լվացքը» Հյուսիսային պողոտայում, մի ավելորդ անգամ ցույց տվեցին, որ ինչ-ինչ, բայց բնավորության պակաս կին ակտիվիստները չունեն։ Սակայն ի՞նչ բան է կնոջ բնավորությունը։ Հենց այս հարցի էլ կփորձենք այսօր գլուխ հանել։

Պարսկական հին ասացվածքը պնդում է. «Ուրիշի խելքը կարելի է իմանալ ընդամենը մեկ ժամում, բայց տարիներ են հարկավոր, որ իմանաս ուրիշի բնավորությունը»։
Պնդելով դա, հին պարսիկները, կարծում ենք, խոսում էին միայն տղամարդկանց մասին։ Քանզի կնոջ խելքն իմանալու համար ոչ մի ժամ էլ հարկավոր չէ. բավական է ընդամենը մեկ-երկու րոպե։
Դե, իսկ կնոջ բնավորությունն իմանալու համար առավել եւս տարիներ պետք չեն. կինը դրսեւորում է բնավորությունն անհապաղ եւ ողջ շուքով։
Այո, թաքցնել, զսպել սեփական բնավորությունը կնոջ ուժերից վեր է։ Կինը ի զորու չէ դա անել, նա չի կարող սանձահարել իրեն։ Դրա համար էլ նախընտրում է սանձահարել ուրիշին։ Բնականաբար՝ տղամարդուն։
Արդեն վաղուց վեճեր են ընթանում մարդու հոգու վերաբերյալ. որտե՞ղ, մարմնի հատկապես ո՞ր կետում է այդ հոգին գտնվում։ Նույնքան վիճելի է նաեւ հետեւյալ հարցը. որտե՞ղ, ո՞ր կետում է ամփոփված կնոջ բնավորությունը։ Պարզ է միայն մի բան. հաստատ գլխում չէ։
Կնոջ բնավորության առջեւ նահանջում են խելքը, բանականությունը, ողջամտությունը։
Դրա ազդեցության տակ կնոջ կատարած արարքների մասին ասում են վհատորեն ու հուսալքված. «Դե, ի՜նչ արած, այդպիսին է նրա բնավորությունը...»։ Այսինքն՝ կնոջ բնավորությունը ախտորոշման պես է, որի հետ չես վիճի։ Տարերքի պես, որին դեմ չես գնա։ Ավելի ճիշտ, կնոջ պարագայում նույնիսկ ոչ թե բնավորություն է, այլ խառնվածք։
Անկեղծորեն հուսով ենք, որ չենք վիրավորի եւ ոչ մի սիրասուն տիկնոջ՝ անհնազանդ ձիուկի հետ համեմատությամբ, որը, բավական է ինչ-որ բան սրտով չլինի, խրտնում է, խեթ նայում կրակոտ աչքերով, կտրում սանձերն ու սմբակը զարկում գետնին, տրորում ոտքի տակ ընկած ամեն ինչ։
Անգլիացի Օլիվեր Գոլդսմիթը գրել է. «Կնոջ բնավորությունը նախորոշվում է նրա դեմքի գեղեցկությամբ կամ տգեղությամբ»։ Ամենեւի՛ն։ Տեսել ենք մենք ոչ այնքան գեղեցիկ կանանց՝ չափազանց հաճելի բնավորությամբ, եւ հակառակը. գեղեցկուհիների՝ այնպիսի բնավորությամբ, որ թող ու փախի՛ր։
Կնոջ բնավորությունից փրկությունը թերեւս միայն մեկն է. արագ հանդարտվելու կնոջ ունակությունը։ Կինը փոփոխական է՝ ինչպես մայիսյան քամին, ուստիեւ սովորաբար այնքան էլ երկար չի մնում հոգեֆիզիկական նույն վիճակում։
Այսինքն՝ տղամարդը, իհարկե, նույնպես բնավորություն է ունենում. կոպիտ, քմահաճ, կատաղի։ Եթե դրսեւորում է սեփական բնավորությունը, ապա անում է՝ շուրջն ամեն ինչ հիմնահատակ ավերելով։ Իսկ հետո տեւականորեն հանդարտվում փոթորկից հետո եւ ուշքի գալիս։
Իսկ կինը ասես թեթեւ հողմացույց լինի։ Ահավասիկ, նա հենց նոր մոլեգնում էր, շանթ ու որոտ արձակում տղամարդու գլխին։ Բայց ահա արդեն ծլվլում է հեռախոսով ընկերուհու հետ, ասես ոչինչ չի եղել։ Իսկ այդ ընթացքում ապշահար տղամարդը դեռեւս փորձում է դուրս գալ հողմակործան փլատակների տակից։
Եւ ահա թե ինչն է հետաքրքիր։ Զուտ տեսականորեն կանանց բնավորությունները տարբեր են լինում. ուժեղ եւ թույլ, կռվարար ու հանդարտ, խենթ ու հավասարակշռված... Բայց, կրկնում ենք, զուտ տեսականորեն։ Իսկ գործնականում կյանքում հանդիպում են հիմնականում խենթեր, կռվարարներ, աղմկարարներ...
Սակայն չէ՞ որ ինչ-որ տեղ, դարձյալ տեսականորեն, կան նաեւ հեզ, մեղմաբարո, հանդարտ կանայք... Բայց ո՞ւր են նրանք, որտե՞ղ են գործնականում։
Իրենց բնավորությունը կանայք հաճախ արդարացնում են նյարդերով։ Նյարդերը ինդուլգենցիա են, որոնք թողություն են տալիս կնոջ բոլոր մեղքերին, արդարացնում նրա ցանկացած գործողություններ։ Բավական է միայն ասել ամեն ինչ բացատրող ու ամեն ինչ արդարացնող տոնով. «Գիտեք, նրա նյարդերը կարգին չեն»։
Եթե խորամուխ լինենք, ապա ի՞նչ բան են դրանք, այդ նյարդերը։ Մասնագիտական գրականության մեջ ասվում է, որ «նյարդերը նրբագույն ելուստ-թելիկներ են, որոնք ձեւավորում են գլխուղեղից ու ողնուղեղից ճյուղավորվող համակարգ, որն էլ կառավարում է օրգանիզմի գործունեությունը»։
Մենք բժիշկ չենք։ Չենք ուզում վիճել։ Ոչ թե բժշկության տեսանկյունից, այլ առօրեական։
Նախ, չգիտենք՝ ողնուղեղի առումով ինչպես, բայց որ կանանց նյարդերը բավական հեռավոր առնչություն ունեն գլխուղեղի հետ, ակնհայտ է։
Եւ երկրորդ, չգիտենք՝ տղամարդկանցն ինչպես, բայց կանանց նյարդերն այնքան էլ «նրբագույն թելիկներ» չեն։ Օրինակ, հայտնի է, որ սարսափի ֆիլմեր դիտելիս կրկնակի ավելի հաճախ ուշագնաց են լինում ոչ թե նրբանյարդ կանայք, այլ հաստակաշի տղամարդիկ։ Եւ մատից եկող արյունը տեսնելիս էլ տղամարդիկ ավելի հաճախ են կորցնում գիտակցությունը, քան կանայք։
Եւս մեկ օրինակ։ Ինչո՞ւ են վիրաբույժների մեծամասնությունը տղամարդիկ, իսկ ատամնաբույժների մեծամասնությունը՝ կանայք։
Հենց այն պատճառով, որ տղամարդու նյարդերը չեն բավականացնում, որպեսզի տանջի հիվանդին, տղամարդու համար ավելի հեշտ է միանգամից վերցնել ու կտրել։ Իսկ ահա կինը տեւականորեն ու սառնարյուն խոշտանգում է հիվանդի ատամները, մինչեւ որ արմատախիլ է անում նյարդային բոլոր ծայրելուստները։
Այնպես որ՝ չհավատա՛ք, բարեկամներս, թե կանանց նյարդերը նրբագույն թելիկներ են։ Ո՛չ, դրանք պողպատե ճոպաններ են։
- «Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ
18
Դրանք հեշտ որոշումներ չեն լինի
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՌԱԴԻԿԱԼ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
- Սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՆՈՐ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
Երեկ Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որը, ինչպես միշտ, ուշագրավ արդյունքներ արձանագրեց։
Նախապես մրցաշարի մասնակից 32 ակումբները, ըստ ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների ...ԱԼԹԻՆԹՈՓԸ ԵՎՍ ՉԻ ԽԱՂԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄյունխենի «Բավարիայի» ու Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը հնարավոր է չկարողանա մասնակցել Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, քանի որ դեռեւս մարտին Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպման ...ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԸ
Երեկ Պեկինի «Երկնքի տաճարում» հանդիսավոր պայմաններում վառվեց պարալիմպիկ խաղերի՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերի ջահը: Այս հանդիսությանը ներկա էին միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրավենը ...ԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Երեկվա բողոքի ակցիաները՝ սկզբում նախագահականի մոտ, այնուհետ «Լվացքը» Հյուսիսային պողոտայում, մի ավելորդ անգամ ցույց տվեցին, որ ինչ-ինչ, բայց բնավորության պակաս կին ակտիվիստները չունեն։ Սակայն ի՞նչ բան ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վրաստանում ու նրա շուրջ սկիզբ առած բուռն իրադարձություններին հետեւող քաղաքական դետերը հենց առաջին օրվանից հստակորեն արձանագրեցին, որ նախագահ Մ.Սահակաշվիլուն հարավօսական արկածախնդրության մղած արտաքին գործոնների ...ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բոլոր թեկնածուներն էլ «հիմնական» են
Արաբկիրի գործող թաղապետ, թաղապետի թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրն էր
Քարոզարշավը նա սկսել է «Մենք հաղթելու ենք փաստերով» ...ԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ըստ հիդրոէկոլոգների ու ձկնաբանների, Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը մեծապես խախտված է, լիճը հիվանդ է, ավելին՝ այդ հիվանդությունը, որ պետք է բուժվեր, արդեն սրացման ախտանշաններ է արտահայտում։ ...ՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ջուրը ամբարելու համար
Սկիզբը՝ նախորդիվ
Օրերս խորհրդարանը համաձայնություն տվեց կառավարության նախաձեռնությանը՝ ոռոգման նպատակով Սեւանից լրացուցիչ քանակության ջուր վերցնելու վերաբերյալ։ Սրա հետ կապված՝ ...ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին Փարիզում գումարելու է հերթական նիստը, որին մասնակցելու է նաեւ ԱԺ պատվիրակությունը։ Հիշեցնենք, որ օրակարգային քննարկման հարցերից մեկն էլ առնչվելու է ԵԽԽՎ ...ԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ինչպես հիացմունքով ծանուցում են հհշական թերթերը, նախորդ օրը՝ երեկոյան, ԼՏՊ-ին սատարող «բետեէռ կնանիք» Հյուսիսային պողոտայում վրաերթի են ենթարկել սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն ...ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Պետք է կառուցել մեր ազգային մոդելը
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների ...ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Հյուսիսային պողոտայում նախատեսված «Լվացք» ակցիան, իրավապահների միջամտության արդյունքում, երեկ այդպես էլ չկայացավ։
Նեոբոլշեւիկների հոգեկան վիճակն այնքան ակնհայտ է, որ ասում են՝ իրավապահ մարմիններում ներկայումս ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ շնորհավորական ուղերձներ է հղել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահներ Էդուարդ Կոկոյտիին եւ Սերգեյ Բաղապշին: Մասնավորապես Է.Կոկոյտիին ուղղված ուղերձում ասված է. «Լեռնային ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
Սիրելի հայրենակից -Պատերազմը Կովկասում եւ դրա հետեւանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: -Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ
Ապարան-Երեւան ավտոճանապարհին, oգոստոսի 27-ին, ժամը 08։00-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ՎԱԶ 2109 մակնիշի 10 ՍՍ 094 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս ...ՍԵՅՍՄԻԿ ՑՆՑՈՒՄ
Օգոստոսի 21-27-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ թույլ երկրաշարժ: Երեք բալանոց սեյսմիկ ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Մարտունի քաղաքից 21 ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Արդարադատության նախարարությունը երեկ հերքել է որոշ լրատվամիջոցներով ՀՀՇ վարչության նախագահ Ա.Զուրաբյանի եւ այլոց կողմից տարածած հայտարարությունը, թե իբր քրեակատարողական հիմնարկներում «պարբերաբար կոպտորեն ...ՆԻԿՈԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Մարտի 1-2-ի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վրեժ Նիկոլյանի մասով նախաքննությունը, եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: ...ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է քննչական ծառայության միջնորդությունը եւ Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կալանքը երկարաձգել եւս 2 ...ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
2008թ. սեպտեմբերի 15-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի սեպտեմբերի 13-ին՝ շաբաթ օր: Ինչպես երեկ կառավարության նիստի ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, դա իրականացվում ...ՊԱՀԸ ԵԿԵԼ Է
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս International Herald Tribune պարբերականում հրապարակած հոդվածում, մասնավորապես առաջարկել էր, որ պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն ...ՀԵՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
2
«Մենք՝ երկու երկրների առաջնորդներս, հասել ենք որոշումների կայացման փուլին: Դրանք հեշտ որոշումներ չեն լինելու: Հայաստանի եւ Թուրքիայի ողջ հասարակությունը չէ, որ հավանություն կտա այդ որոշումներին: Բայց ...ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Մինչ թուրք պաշտոնյաները լռում են Թուրքիայի նախագահի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը Երեւանում դիտելու հրավերը ընդունել-չընդունելու մասին, ...ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
Երեկվանից բավականին կարգավորվել է Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող բեռների հետ կապված իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ցավոք, մեր ...ԸՆԴԱՄԵՆԸ 9 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Երեկվա դրությամբ մարտի 1-2-ի գործով նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Դատարան է ուղարկվել 87 քրեական գործ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից օգոստոսի 27-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վնասազերծվել եւ ձերբակալվել է միջազգային հանցավոր խումբ, որտեղ ներգրավված են ...ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Ի վերջո, մեր քաղաքական ընդդիմությունը չի կատարել ԵԽԽՎ բանաձեւերի հատուկ պահանջները, չի ճանաչել Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատված նախագահական ընտրությունների արդյունքները։ Նրանք նաեւ որոշակի միտումնավորությամբ ...ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Ըստ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ. «Մարտի 1-ի իրադարձությունները ցույց տվին, որ իշխանությունները սխալ կողմնորոշվեցին. եթե միանգամից, մի հարվածով հարցը փակեին, մարտի 1-ը չէր լինի։ Բայց դա թողնվեց ինքնահոսի, սոցիալական ...
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈԻՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՍԵԼ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԻՆ

Ո՞ԻՄ ԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՀԱՍՑԵ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՄ

ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՉԱՓ ԲԱԶՄԱՑԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ

- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

