
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՅԴՔԱՆ ՓՈՇԻՆ ՈՒ ԱՂՄՈՒԿԸ
- Վերջին տարիներին, դատելով ամենից, մեզանում սկսել է ծնունդ առնել մի նոր ավանդույթ. բազմապիսի մրցանակների բաշխում։ Գրականության, արվեստի, հեռուստատեսության եւ շատ այլ բնագավառներում։

Ավելին՝ մեզ խոստանում են մոտ ժամանակներս սահմանել մի շարք նոր մրցանակներ, դրանց հանձնման արարողություններն էլ ցուցադրել տարբեր հեռուստաալիքներով, վերածել համաժողովրդական տոնի, իսկական շոուի։ Լսեք, իսկ գուցե պետք չէ՞։ Գուցե ավելի լավ է թողնենք ամեն ինչ ինչպես որ կա՞։
Թվում է՝ բաժանեցին իրար մեջ մրցանակները ու պիտի ուրախ եւ զվարթ ցրվեն իրենց տները. ի վերջո գեղարվեստական մրցանակները երեւութական բան են։ Միանգամայն հասկանալի է, թե ինչպես բաժանել, ենթադրենք, որեւէ սպորտային մրցումների պարգեւաբաշխման ֆոնդը, իսկ այստեղ՝ մշուշ, խաբկանք ու սուբյեկտիվություն։
Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ինչ-որ մեկին պարտք է, ինչ-որ մեկին սիրում է։ Դրա համար էլ բրդում է առաջ։ Այնպես որ՝ ճանկի՛ր ծրարը, դափնեկիր, ու արագ ճողոպրիր, քանի դեռ հետ չեն վերցրել։
Բարով վայելես, ի վերջո։ Թող գրող Ա.-ն նոր մեքենա նվիրի ինքն իրեն, երգչուհի Բ.-ն ձեռք բերի վերջապես մուշտակ, իսկ ռեժիսոր Գ.-ն իր կնոջ համար չամիչով բուլկի գնի։
Բայց մենք՝ հանդիսատեսներս, ախր ինչո՞ւ պիտի շունչներս պահած հետեւենք, թե ինչպես են օտար քեռիներն ու մորաքույրները բաժանում մեզ չպատկանող մրցանակները, կոչումներն ու փողերը։ Ինչո՞ւ է հանձնաժողովների ու ստեղծագործական միությունների համար այդչափ կարեւոր հրավիրել հասարակության ուշադրությունն իրենց գործընկերների պարգեւատրման գործընթացի վրա։ Իսկ գուցե դրանով փորձում են դարձնել իրենց մրցանակներն ավելի մեծարժան, ծանրակշիռ ու լեգիտի՞մ՝ ամենքիս ծափերի հաշվին։
Կարծում ենք, որ մեզանում սկիզբ առնող համաժողովրդական պարգեւատրման ավանդույթն ըստ էության ստալինյան է, իսկ ձեւով ամերիկյան։ Ստալինյան մրցանակի դափնեկիրն ինքնաբերաբար դասվում էր կիսաստվածների շարքը։ Դա ասես ազնվական տիտղոսի շնորհում լիներ։
Ամերիկայում, օրինակ, Պուլիտցերյան մրցանակի շնորհումն ամենեւին էլ համաժողովրդական տոն չէ։ Համազգային մրցանակաբաշխական շոուն մեկն է՝ «Օսկարի» շնորհման արարողությունը։ Թեպետ, կա նաեւ «Գրեմնին»։ Բայց հենց դրա համար էլ նրան Ամերիկա կասեն, որի շոու-բիզնեսն ամենագլխավորն է մոլորակի վրա։
Իսկ հայրենի մրցանակները, որոնք, ինչպես արդեն նշեցինք, ունեն արագ բազմանալու միտում, ծայրեծայր նմանակումներ են։ Դա հիշեցնում է «պիոներական ճամբարի գեղեցկուհի» մրցույթը։ Ոչ մի համազգային հնչականություն այդ մրցանակներն առաջացնել չեն կարող։ Ուստիեւ բացարձակապես անբացատրելի է հանդիսավորությունը, որով դրանք պատրաստվում են հանձնել։
Դե լավ, արտիստներին, երգիչներին, պարողներին ու մյուսներին ի վերջո միշտ էլ հաճելի է մի ավելորդ անգամ երեւալ բեմում։ Երբեք չի խանգարի նաեւ լրացուցիչ գովազդը։ Եւ վերջիվերջո, ո՜վ գիտե, միգուցե հենց այդ արարողությունների, իսկ գլխավորը՝ հաջորդող բանկետների ժամանակ բախտը ժպտա. դերասանուհին հրապուրի ռեժիսորին, ռեժիսորը պրոդյուսերին, բոլորով միասին՝ հարուստ հովանավորին։ Միանգամայն արժանավայել ու հասկանալի շարժառիթներ։
Բայց ախր դրա հետ մեկտեղ արվեստն ու էստրադան, գրականությունն ու հեռուստատեսությունը գնալով ավելի անհամ են դառնում, իսկ ամեն տեսակի մրցանակների թեկնածուները՝ ավելի ապաշնորհ։ Այնպես որ արարողությունների ցուցադրական պերճանքը կոչված է քողարկել ճգնաժամը, ինչպես հարուստ երկրպագուներից հետո թեթեւաբարո կնոջը մնացած զգեստները։
Ուրեմն ինչի՞ համար են այդքան փոշին ու աղմուկը։ Մի՞թե որեւէ մեկը կարծում է, թե դրանից մշակույթի ու շոուի ոլորտները կդառնան ավելի համոզիչ ու տեսարժան։ Ոչ ոք այդպես չի մտածում։
Թե՞ հույս կա, որ այդ կերպ կարելի է լրացուցիչ խթան հաղորդել ստեղծագործական գործընթացին։ Չկա՛ այդպիսի հույս։ Ավելի շուտ դա միայն հակառակ արդյունք կտա։
Այնպես որ միակ խորհուրդը, որ կարելի է տալ, դա, բառափոխելով դասականներին. բա՛վ է, պարոնայք, պայքարել մաքրության համար, գնացեք ավլելո՛ւ։
- ՎԻԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Իսկ չեք մտածում,որ այս տարիներին նման փոշի ու աղմուկ անհրաժեշտ է ժողովրդին,իր ավելորդ հոգսերը մոռանալու և ուրախանալու ուրիշի հաջողությամբ:Թե ձեզ թվում է միայն հիանանք Օսկարներով.......
ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ ...ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1
Վերջին օրերին զգալի իրարանցում էր մեզանում առաջացրել կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթը, որով պարտադիր է դառնում հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրումը առեւտրի ...ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԿԿ կենտրոնական կոմիտե 3
Հարգելի հայրենակիցներ.
Արդեն տեւական ժամանակ Հանրապետության որոշ ԶԼՄ-ներում իրենց քաղաքական գործիչ համարող անձանց ելույթներում, եթեր արձակվող ստահոդ հաղորդումներում փորձեր են արվում հարցականի տակ առնել ...ՀԻՊԵՐՏՈՆԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ 1
Մեր թիվ մեկ թշնամին
Ժամանակ առ ժամանակ հասարակությունը խուճապահար է լինում՝ այս կամ այն համաճարակի տարածման վտանգից։ Սակայն այդ ամենը մանկական խաղեր են՝ մեզանում տարածվող սարսափելի համաճարակի համեմատ, ...ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՅԴՔԱՆ ՓՈՇԻՆ ՈՒ ԱՂՄՈՒԿԸ
ՎԻԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ 1
Վերջին տարիներին, դատելով ամենից, մեզանում սկսել է ծնունդ առնել մի նոր ավանդույթ. բազմապիսի մրցանակների բաշխում։ Գրականության, արվեստի, հեռուստատեսության եւ շատ այլ բնագավառներում։
Ավելին՝ մեզ խոստանում ...ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՉԱՓ ԲԱԶՄԱՑԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 8
Ինչո՞ւ են հայոց աշխարհում խեղկատակներն այդչափ բազմացել։
Միանգամից ու միանշանակ պատասխանել սույն հարցին դյուրին չէ։ Համենայն դեպս, երբ մտորում ես այդ խնդրի շուրջ, ակամայից մտաբերում ես մի հարգարժան բնագետի՝ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2
Խորին վշտով տեղեկացանք ականավոր գիտնական եւ քաղաքացի, հայկական գիտության դասական, ակադեմիկոս Սերգեյ Նիկիտիի Մերգելյանի մահվան մասին
Լինելով Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Հարավային Օսիայում բլից-կրիգի անհաջող փորձ ձեռնարկած Վրաստանի պարտությունից հետո մեր քաղաքական գործիչների ու քաղաքագետների շրջանում լայն տարածում է գտել այն չափից ավելի լավատեսական ...ԻՆՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գոյություն ունի հայոց աշխարհում մի հին, բարի ավանդույթ։ Սեպտեմբերից սկսած ընդդիմության հայտարարություններն օրըստօրե դառնում են ավելի ու ավելի ամպագոռգոռ։ Համարվում է, թե մեծ դասամիջոցն ավարտվեց։ Ժամանա՛կն ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԵԶ ԺՊՏԱՐ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի տպավորիչ հաղթանակը Թուրքիայի հասակակիցների նկատմամբ իր հնչեղությամբ եւ նշանակությամբ հիրավի չի զիջում Պեկինի օլիմպիական ...ՋԱՎԱԽՅԱՆԸ ՄՆԱՑ ԲՐՈՆԶՈՎ
Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը չկարողացավ զարգացնել հաջողությունը Պեկինի օլիմպիական խաղերում եւ հինգ հայրենակիցների պես բավարարվեց բրոնզե մեդալով։
Երեկ տեղի ունեցած 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում ...ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
2Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող հունա-հռոմեական ոճի գյումրեցի ըմբիշ Արա Աբրահամյանը դիմել է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ պահանջելով հետաքննել Պեկինի օլիմպիադայում ըմբշամարտի մրցումների մրցավարության ...ԿՅԱՆՔԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Այս շաբաթ խորհրդարանը միանգամից երկու «ոչ պոպուլյար» որոշում ընդունեց։ Առաջինը Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակն ավելացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն էր, երկրորդը՝ հարկային բարեփոխումների ...ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Կարծում ենք, այս աշնանը վերջնականապես որոշվելու է, թե զարգացման որ մոդելն է ընտրում Հայաստանը, այսինքն՝ որ ուղղությամբ եւ ուր է գնալու երկիրը։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում ժողովուրդը իշխանություն է ձեւավորում ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
բ) սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների տեմպերի որոշակի դանդաղումը՝ օբյեկտիվ մի շարք գործոնների պատճառով,
գ) բնակչության անապահով մասի դժգոհությունը՝ կապված մի շարք ապրանքների ու ծառայությունների ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Փոթիի նավահանգստում երեկվանից վերականգնվել է նավերի բեռնաթափումը, ինչը դադարեցվել էր օգոստոսի 19-ից: Փոթիում դատարկվող հայկական բեռների շարժ չի նկատվում դեպի Գորի-Թբիլիսի երկաթգծի՝ Գորիից 40 կիլոմետր ...ԼԱՎԱՏԵՍԸ
Այսօր հանրապետությունում վառելիքի, ալյուրի ու հացահատիկի սղության հետ կապված որեւէ խնդիր չկա: Ինչպես տեղեկացրեց վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը, այսօր ամեն ինչ արվում ...ՀԵՔԻԱԹՆԵՐ
Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող մասամբ ավերված երկաթուղային կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Վրաստանի նախագահի ...ԻՐԱՎԻՃԱԿ
Անդրադառնալով վրացական իշխանությունների կողմից տարածված այն հայտարարությանը, թե անհայտ անձինք Վրաստանի Մառնեուլի շրջանում փորձել են պայթեցնել Վրաստանը Հայաստանին կապող երկաթուղային կամուրջը, վարչապետի ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում երեկ կայացավ «Ռուբեժ- 2008» զորավարժության ավարտական՝ մարտական հրաձգության փուլը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները՝ ...35 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Հայաստանում այս տարի գրանցվել է 35 երկրաշարժ: Ամենաուժեղ երկրաշարժերը (3,4 մագնիտուդ) տեղի են ունեցել ապրիլի 24-ին եւ հունիսի 20-ին: Առաջինի ուժգնությունը զգացվել է Աշոցքից 7 կմ հյուսիս-արեւելք ընկած ...ՀԱՐՑԵՐ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
«Լավ հասկանում ենք ե՛ւ մեր պատասխանատվությունը, ե՛ւ պարտականությունը։
Իսկ խորհրդարանի պատերից դուրս մեր պարտականությունը ոչ թե ընդդիմության նկատմամբ է (եթե նրա նկատմամբ էլ է, ապա որպես հասարակության ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
«Ներկա ճակատագրական պահի թելադրանքով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հայ ժողովրդին կոչ է անում չտրվել առանձին թափթփուկների, սադրիչների ստահոդ բարբաջանքներին, ամեն կերպ հակահարված տալ նմաններին ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐԳԵԼԵՑԻՆ
1ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ 2008թ. սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, ...ՀԱՂԹԵՑԻՆՔ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԶԵՆՔՈՎ
Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 20-ին անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական խաղում թուրքերին հաղթեց նրանց իսկ զենքով։ Այդ մասին երեկ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում հայտնեց հավաքականի ...ՍԿՍՎԵ՞Ց
Անհայտ անձինք Վրաստանի Մառնեուլի շրջանում փորձել են պայթեցնել երկաթուղային կամուրջը, որը երկիրը կապում Է Հայաստանի հետ: Ինչպես երեկ հայտնել Է Քվեմո Քարթլի տարածաշրջանի նահանգապետ Դավիթ Կիրկիտաձեն, ուրբաթ ...ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Գ.Ջհանգիրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄ
Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է Սեւանա լճի հարցը։ Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ, մասնավորապես, նշեց.
«Ինչո՞ւ չէ՝ գուցե նպատակահարմար է առափնյա հատվածներում կառուցել ...
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԻՏԻ ԿՈՇՏԱՑՆԵԼ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՈՒ ԿԱՆԽՎԵՑ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՇԽԱՐՀԸ «ԿԱՊԻՏԱԼ» Է ԿԱՐԴՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՀԵՑ «ՈՍԿԵ» ԽԱՂԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈԻՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԲՌՆՎԵՑ

ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՄ

ՆՈՅԸ ԿՍԱՐՍԱՓԵՐ ՆՄԱՆ ՏԱՊԱՆԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՉԱՓ ԲԱԶՄԱՑԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ԱՂԱՆԴԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԿԱՊԻԿՆ ՈՒ ՆՌՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՐԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԿԿ կենտրոնական կոմիտե
- 1903 Զինված ընդհարումներ Թիֆլիսում հունիսի 12-ի օրենքի կենսագործման կապակցությամբ:
- 1947 Կազմակերպվում է ԽՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը-Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

