
ՇԱՐԺՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿՈՆԳՐԵՍ
- ՀՀՇ-ն «եվրոռեմոնտի» ճանապարհին

Դեռեւս մայիսի 2-ին՝ «համաժողովրդական շարժման» համաժողովում, Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու վերջին փորձերը ընդդիմությանը միավորելու գործառույթն իրականացնելու փոխարեն սկսել է խաղալ նրա ներսում տիրող տարաձայնությունները բացահայտող «լակմուսի թղթի» դեր։
Ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման միջոցով փետրվարի 19-ի ընտրություններից առաջ իր շուրջը համախմբված ընդդիմության պառակտումը կանխելու Լ.Տեր-Պետրոսյանի հեռահար քաղաքական հաշվարկը արդեն կատարյալ ձախողման եզրին է։ Փաստորեն բացի ՀՀՇ-ից, նրա կցորդը դարձած «Հանրապետությունից», էլի մի քանի մանր-մունր կուսակցություններից, Հայ ազգային կոնգրեսի ստեղծման առաջարկը չի արժանանում ընդդիմադիր ուժերի հավանությանը։
Ու թեպետ նրանց մի մասը առաժմ փորձում է հրապարակավ չխոստովանել այս իրողությունը եւ բավարարվել միայն անորոշ ակնարկներով, մյուսները գերադասում են սպասել մինչեւ կոնգրեսի ծրագրի ու աշխատակարգի հստակեցմանը, բայց այդ ամենը չի կարող սքողել հարցի էությունը։
Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված շատ թե քիչ ազդեցիկ ընդդիմադիր ուժերը Հայ ազգային կոնգրեսի ստեղծման առաջարկի մեջ տեսնում են սեփական նպատակները ՀՀՇ-ի ու նրա առաջնորդի երկարաժամկետ ծրագրերին ծառայեցնելու անսքող մտադրություն։ Այդ ուժերը արդեն համոզվել են, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններով սկսված քաղաքական պայքարի արդյունքները վերջնական են եւ անսասանելի։ Ուրեմն այսօրվանից պետք է մտածել քաղաքական զարգացումների հաջորդ հանգրվանի մասին։
Եւ այս պայմաններում նրանք կանգնել են ոչ այնքան ՀՀՇ-ի ու նրա առաջնորդի հետ իրենց ունեցած գաղափարական տարաձայնությունների, որքան ընդդիմության առաջնորդի «իրավաժառանգորդի» հարցը ճշտելու հրամայականի առաջ։ Անշուշտ գաղափարաքաղաքական առումով եւս Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերն ու գործիչները խիստ տարամիտված են, անգամ գտնվում են փոխբացասող բեւեռներում։
Այնուամենայնիվ, կարծում ենք, էականը գաղափարական տարաձայնությունները չեն, այլ ապագա քաղաքական վերադասավորումների ընթացքում ձեռքերի ազատություն ստանալու ցանկությունը։
Սա վերաբերում է առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի նման ընդգծված քաղաքական լիդեր ունեցող «Ժառանգությանը», որի առաջնորդի նախագահական հավակնությունները վաղուց են հայտնի։ Հաջորդ նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդը վերջապես հնարավորություն է ունենալու հաղթահարել տասը տարվա քաղաքացիության արգելքը եւ առաջադրել իր թեկնածությունը։ Եւ ահա նրա գլխավորած կուսակցությանը առաջարկվում է մտնել Հայ ազգային կոնգրեսի մեջ, որի առաջնորդը, անկասկած, լինելու է Տեր-Պետրոսյանը։ Բնականաբար քանի դեռ պարզ ու հստակ չեն այդ բազմակուսակցական կառույցում որոշումների ընդունման աշխատակարգերը, «Ժառանգությունը» երբեք չի մտնի Հայ ազգային կոնգրեսի մեջ։
Ուստի «Ժառանգության» խորհրդի հուլիսի 25-ի նիստի հայտարարության մեջ նշվում է. «Ողջունելով Հայ Ազգային կոնգրեսի նախաձեռնման գաղափարը, արժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների եւ ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում մեր ծավալած պայքարը, «Ժառանգությունը» որոշում է Հայ Ազգային կոնգրեսի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից հետո քննարկել նրա հետ համագործակցության եւ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»:
Այսինքն՝ «Ժառանգությունը» քաղաքավարի ձեւով հրաժարվում է Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամներից մեկը դառնալու հեռանկարից, միաժամանակ տեղ է թողնում նրան ընդհանրապես չանդամակցելու համար։
Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը «Համաժողովրդական շարժման» պառակտման գործընթացի սկիզբը չդարձնելու համար Լ.Տեր-Պետրոսյանին այսուհետ մնում է միայն մի տարբերակ՝ քաղաքականապես «որդեգրել» Ր.Հովհաննիսյանին՝ նրան հռչակելով իր «իրավաժառանգորդը»։ Բայց ինչպե՞ս կարելի է դիմել նման ռիսկի, երբ իր իսկ շրջապատում եւ շարժմանը հարող այլ ուժերում նույնպես կան «իրավաժառանգորդի» այլ թեկնածուներ՝ Դավիթ Շահնազարյան, Ստեփան Դեմիրճյան եւ այլք։
Վերջինս, նույնպես ընդգծված հոռետեսությամբ է վերաբերվում «համաժողովրդական շարժումը» Հայ ազգային կոնգրեսի վերածելու հեռանկարին։ Ժողովրդական կուսակցության առաջնորդը չի էլ թաքցնում, որ առաջինը ավելի հոգեհարազատ է իրեն։ Բացի դրանից, ինչպես նկատում է Ստեփան Դեմիրճյանը. «Կարեւորը խնդիրների, իրատեսական նպատակների հստակ ձեւակերպումն է, գործնական աշխատանքը եւ իհարկե՝ պարկեշտությունը հարաբերությունների մեջ։ Ի վերջո, կարելի է համագործակցել առանց ինչ-որ ձեւական ձեւաչափեր ստեղծելու»։
Ստացվում է, որ «համաժողովրդական շարժման» առաջնորդի Հայ ազգային կոնգրես ստեղծելու առաջարկությունը Ս.Դեմիրճյանի համար սոսկ «ձեւական ձեւաչափ» է կամ ուղղակի անվանափոխություն։
Նման «ապտակից» անկասկած Լ.Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատը «պրոբլեմ չի սարքի»։ Այնտեղ ամեն ինչ կբացատրեն ՀԺԿ առաջնորդի «փիլիսոփայություն» առարկայից ստացած ոչ բավարար գիտելիքներով, որն այդպես էլ չի կարողանում ըմբռնել ձեւի ու բովանդակության խորքային կապը։
Անշուշտ իմացաբանական առումով նրանք չեն սխալվի, սակայն ողջ խնդիրն այն է, որ Ս.Դեմիրճյանն ինքը նույնպես գտնվում է լուրջ տատանումների մեջ։ Բնականից զգուշավոր եւ իշխանության հանդեպ որոշակի հարգանք ունեցող այդ քաղաքական գործիչը նույնպես մտածում է իր եւ իր կուսակցության ապագայի մասին։ Ժամանակին Կարեն Դեմիրճյանի հիմնած ՀԺԿ-ն հայտնվել է իր հիմնական գաղափարական հակառակորդի՝ ՀՀՇ-ի հավերժական կցորդը դառնալու վտանգի առաջ, քանի որ Հայ ազգային կոնգրեսի ստեղծումով իր ուժը կորցնելու է նախագահական ընտրությունների «ֆորս-մաժորային» իրավիճակում Տեր-Պետրոսյանի անձի շուրջը համախմբվելու անհրաժեշտության մասին փաստարկը։
Հայտնվելով «Ժառանգությունից» ստացած քաղաքավարի մերժման ու ՀԺԿ առաջնորդի լուրջ տատանումների առջեւ, Տեր-Պետրոսյանն ինքը վերջին օրերի ընթացքում, ինչպես ժողովուրդն է ասում, «ձեռ ու ոտ» է ընկել եւ հանդիպումներ է կազմակերպում նույնիսկ մանր-մունր ԺՈՒԿ-երի հետ։
Բայց արի ու տես, որ կոնգրեսի ստեղծման գաղափարը սկսել է բումերանգի դեր խաղալ առանց այդ էլ թուլացող «շարժման» համար, ուստի առաջիկայում ՀՀՇ-ն ու նրա առաջնորդը կարող են դիմել ավելի վճռական քայլերի։ Մեր տեղեկություններով, արդեն հրահանգ է իջեցված հհշական մամուլին, որպեսզի սկսի Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը մերժող ընդդիմադիրների «քարկոծումը»։
Այսպիսով ստացվում է, որ կոնգրեսի ստեղծման առաջարկը ոչ թե համախմբող, այլ պառակտիչ գործառույթներ է իրականացնում ընդդիմության ներսում։ Պատճառն այն է, որ նման առաջարկը ներքաղաքական առումով առաջին հերթին լուծում է Լ.Տեր-Պետրոսյանի հիմնական հենարանի՝ ՀՀՇ-ի առջեւ կանգնած ռազմավարական խնդիրը։
Այն է՝ փետրվարի 19-ի ընտրություններում հասնելով կուսակցության առաջնորդի մասնակի «ռեաբիլիտացիային», ՀՀՇ-ն քաղաքական դաշտում ամրապնդվելու եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար սուր կերպով զգում է իր անվանափոխության կարիքը։ Սրանով մեր հանրությանը կներկայանա միաժամանակ իբրեւ ամբողջական «եվրոռեմոնտի» ենթարկված քաղաքական ուժ՝ իր նոր անունով ու հին առաջնորդի նոր կերպարով։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՆԵՐՈՒԺՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախապատրաստվելով օլիմպիական խաղերին, կարծես մի տեսակ թուլացրել ենք ուշադրությունը պատանիների եւ երիտասարդների նկատմամբ։ Դա է պատճառը, որ մեր մարզիկները փոքր-ինչ համեստ արդյունքով վերադարձան վերջերս Ֆրանսիայի ...ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ԱՋԱՐԻԱՅԻ ԳԱՎԱԹԸ
1Հայաստանցի թենիսիստ Միքայել Ավետիսյանը դարձել է Բաթումում ավարտված «Աջարիայի գավաթ» ավանդական միջազգային մրցաշարի հաղթող մինչեւ 12 տարեկան մարզիկների մրցաշարում: Իսկ Լիլիթ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ ...ԱՌԱՅԺՄ` ՀԵՏԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀունգարիայի Պակս քաղաքում ընթացող Դյորդ Մարքսի շախմատի ավանդական միջազգային մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ եւ 1,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: ...ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԸ` ԼՈՒԳԱՆՈՅՈՒՄ
Երեւանի «Արարատը» երեկ մեկնել է Շվեյցարիայի Լուգանո քաղաք, որտեղ հուլիսի 31-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի «Բելինցոնա» թիմի հետ: «Արարատը» պատասխան խաղում ...ՀԵՏԱՁԳՎԱԾ ՈՉ-ՈՔԻ
Աշտարակի «Միկան» ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրից հետաձգված մրցամարտում սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) է խաղացել Երեւանի «Փյունիկի» հետ: 18-րդ րոպեին Ալեքսը բացել է խաղի հաշիվը, 77-րդ րոպեին ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱԴԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7
Երեկ «Հայելի» ակումբը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ եւ ԱԺ նախկին փոխխոսնակ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ բանավեճի էր հրավիրել։ Քաղաքական դաշտում ընթացող գործընթացների վերաբերյալ երկու բանախոսների խոսքն էլ ընդդմադիր ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅՈՒՄ
2
Շատերին զարմացրեց այն հանգամանքը, որ Հատուկ քննչական ծառայությունը օրերս որոշում կայացրեց ազատ արձակել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանին։ Ինչպես հայտնի է, նրա խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին կիսամյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, համաձայն որի Հայաստանում կա նման ...«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
ԱՐՍԵՆ ԹՈՐԳՈՄՅԱՆ 4
Պետք է խստացնել օրենսդրությունը
Հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում տարաբնույթ աղանդավորական շարժումները առավել տարածում են գտնում մեզանում, մասնատում հասարակությունը, քայքայում ընտանիքներ, ...ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, հարկային պետական ծառայությունը մոտ երկու ամիս առաջ սկսած չափագրումային (խրոնոմետրաժային) ստուգումներից հետո հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ-ների) կտրոնների չտրամադրման հետ կապված ...ԱՐՏԱԿԱՐԳ ՎԱՅՐԷՋՔ ՄԻՆԵՐԱԼՆԻԵ ՎՈԴԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
«Արմավիայի» մամլո ծառայություն
Հուլիսի 28-ին Մոսկվա-Երեւան երթուղով 509-րդ չվերթն իրականացնող «Արմավիա» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք կատարեց Միներալնիե Վոդիի օդանավակայանում։
Մին.Վոդիի օդանավակայանից 200 կմ հեռավորության ...ՎԹԱՐ
Երեկ գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել Երեւան-Երասխ ավտոճանապարհին: Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գագիկ Հունանյանի վարած «Բելառուս» մակնիշի առանց պետհամարանիշի ...ԴԻԱԿ ԼՃՈՒՄ
Վանաձորի լճում հուլիսի 28-ին հայտնաբերվել է նույն քաղաքի Աղայան փողոցի 75/10 հասցեում բնակվող, 1990թ. ծնված Ս.Սարգսյանի դին: Փրկարարները դին դուրս են բերել լճից եւ հանձնել իրավապահ մարմիններին:ԸՆԴԱՄԵՆԸ ՏՈՒԳԱՆՔ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Տիգրան Բաղդասարյանին ...ԴՈՒԽԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հեղափոխականների «ձեռքբերումները»
Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերվանից սկսած մինչ օրս «համաժողովրդական» շարժման վարձու ակտիվիստները նստած են Հյուսիսային պողոտայում։
«Շուրջօրյա նստացույցի» ...ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը այսօր կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ մանրակրկիտ հետազոտության: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքում գտնվող պատգամավորը ...ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ԵՎ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփ. լրտվ.Երեկ՝ տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում սկսվեցին տարբեր ուղղություններով չվերթերի ուշացումներ։ Պատճառը օդանավակայանին հարակից գոտում համակարգիչների անսարքությունն էր։ ...ՓԱԿՈՒՂԻ՞
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային արված ՖԻՖԱ-ի ցուցումը, որ թուրքական «Դիարբեքիրսպոր» ֆուտբոլային ակումբը Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլիստ Բորիսլավ Միկիչին թիմ հրավիրելու համար չի վճարել պահանջվող 189 հազար ...ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 17 ընկերություն: ...ԲԱՆԿԵՐ
Հանրապետությունում այս տարվա 2-րդ եռամսյակի վերջում գործել է 22 բանկ՝ 367 մասնաճյուղերով: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 2-րդ եռամսյակում առեւտրային բանկերի կապիտալը հիմնականում աճման միտում է ունեցել: ...ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Հայաստանի արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության մեջ ընդգրկված 2 հազար 500 ընտանիքից 2002-2007թթ. մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող տնային տնտեսությունների 36,5 տոկոսը նախընտրել ...ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Լոռու, Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի անտառտնտեսություններում այս տարվա առաջին կիսամյակում անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերել են 268 ապօրինի հատված ...Ի՞ՆՉ ԿՄՆԱ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Որքան էլ տարօրինակ կարող է թվալ առաջին հայացքից, բայց արմատական ընդդիմության ճակատագիրը սկսում է մտահոգել մեզ։
Կարծում ենք, Տեր-Պետրոսյանը չպետք է այդչափ կտրուկ շարժումներ անի՝ Հայ ազգային կոնգրեսի ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Մի շարք երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստման եւ փողոցային ակցիաների անցկացման գործում արեւմտյան կենտրոնների կողմից ֆինանսավորվող, այսպես կոչված՝ «ոչ կառավարական կազմակերպությունների» դերի ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ղրիմի Ինքնավար Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:
Ուկրաինայի նախագահը վերահաստատեց իր հրավերը ...ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով Ղրիմում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղեկցությամբ հուլիսի 28-ի ուշ երեկոյան այցելեց Յալթայի Սբ Հռիփսիմե եկեղեցի: Այստեղ նախագահը եւ Վեհափառ հայրապետը ...ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ
«Հուսով եմ, որ ԱՄՆ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի, եւ նա շուտով կժամանի Երեւան ու իր նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ...Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԻ ԲԱՆ, Ո՛Չ ԷԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր։ Քաղաքական դաշտի հնաբնակ գործիչը հանգամանորեն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ Արցախի ...ՍՈԽ ՉԵՆ ԿԵՐԵԼ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՄՐՄՌՈՒՄ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մարտի 1-2-ի դեպքերը հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստը, ավանդույթի համաձայն, սկսվեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հաշվետու-տեղեկատվական զեկույցով։
Հանձնաժողովի նախագահն ...ԲԱՑԱՍԱԲԱՐ
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեն հայտարարել է, որ «հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը, բացասաբար են ազդում ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը, արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում արված կոչին, հանդես կգա Արցախյան գոյամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների, ...ՍԵՎԻ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ԴԱՇՏՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով. «Ձեւավորված իշխանական կոալիցիան ոչինչ չտվեց, այլ բեւեռացրեց հասարակությանը։ Եթե ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը մնային ընդդիմադիր դաշտում, ներքաղաքական զարգացումներն ավելի հանգիստ կլինեին եւ ...ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԵՆ ԲԵՐԻ
ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ գտնում է, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ եւ արտահերթ ընտրությունները դրանց դիմակայելուն չեն նպաստելու։ «Արտահերթ ընտրությունները ...ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը այսօր կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ մանրակրկիտ հետազոտության: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքում գտնվող պատգամավորը ...ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԷԼ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
5
Գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է մեղադրյալ Արարատ Զուրաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, չբացակայելու մասին ստորագրությամբ: Այնպես որ արդեն այսօր նրան կտեսնենք Հյուսիսային ...ՆԱԽԿԻՆ ԲԱՆՏԱՊԵՏԸ ՍՏՈՒՄ Է
Մուշեղ Սաղաթելյանը բողոքել է, որ իր նկատմամբ քննչական գործողություններ, մասնավորապես, առերեսումներ չեն կատարվել, ընդհանրապես չկան այն ոստիկանները, որոնց դիմադրություն ցույց տալու համար էլ իր նկատմամբ ...ՇԱՐԺՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿՈՆԳՐԵՍ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
ՀՀՇ-ն «եվրոռեմոնտի» ճանապարհին
Դեռեւս մայիսի 2-ին՝ «համաժողովրդական շարժման» համաժողովում, Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու վերջին փորձերը ընդդիմությանը ...
ԻՆՉՈՒ ԵՆ ՍՐԱՆՔ ՍԵՎԵՌՎԱԾ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՒՂՂԵԼ ՍԽԱԼԸ
Լ.Պ.
ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՄԵԿՆԱՐԿԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՌԱՉԱՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի՞ՆՉ ԿՄՆԱ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր
ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱԴԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1768 Եկատերինա II-ի հրովարտակը Էջմիածնի իրավունքների մասին:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը հաստատում է «Օրենք ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման 1946-1950 թվականների հնգամյա ծրագրի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

