
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
- Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ։

Ըստ բանախոսի, ժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը եւ որոշ հաստատումներ են արվել. «Հայաստանում ստեղծված իրավիճակը մենք գնահատում ենք որպես մի իրավիճակ, որն ունի հասարակական ճգնաժամի տարրեր»,- նշեց Ա.Ռուստամյանը։
Երկրում գոյություն ունեցող լարվածության պատճառներից մեկն այն է, որ «ընդհանուր ուղղություններով զարգացման տեմպերը անբավարար են։ Ժողովրդավարություն, իրավական պետություն, սոցիալական պետություն, այս բոլոր ուղղություններով տեմպերի անբավարարվածություն արձանագրեց Գերագույն ժողովը։ Այսինքն՝ խնդիր կա, որ Դաշնակցությունը իր մասնակցությամբ, իր ծրագրերով եւ իր ուղղակի հնարավորությունները ներդնելով կարողանա հասնել նրան, որ Հայաստանի զարգացման տեմպերը կտրուկ մեծանան, արագացված տեմպերով Հայաստանը զարգանա»։
Միաժամանակ Ա.Ռուստամյանը նկատեց, որ երկրի զարգացման տեմպերի դանդաղ ընթացքը կապված է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին խնդիրների հետ. «Չպետք է մոռանանք, որ ունենք մի հարեւան, որի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չի կարելի բնորոշել։ Անընդհատ պատերազմը վերսկսելու վտանգ կա։ Իսկ այդ հանրապետության զարգացման ցուցանիշները 25 տոկոսի շրջանակներում են։ Բնականաբար դրանից արդեն բխում են անելիքները, որ մենք այդ տեմպերի մասին պետք է խոսենք։ Եւ սա իսկապես մեզ համար լուրջ սպառնալիք է»։
Գերագույն ժողովի հաջորդ հաստատումը արվել է հետընտրական զարգացումներում նկատվող լարվածության վերաբերյալ։ Հասարակական ճգնաժամի տարրերից մեկն էլ սա է, ինչը հնարավոր է հաղթահարել, եթե մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կարողանա իր գործունեությամբ արդարացնել եւ բավարարել հանրության սպասելիքները։
«Անհրաժեշտություն կա, որ ստեղծված հանձնաժողովը իր բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի իր եզրակացությունները լինեն հասարակության համար ընդունելի եւ վստահություն առաջանա նրա աշխատանքների նկատմամբ։ Եւ որ ամենակարեւորն է, հետամուտ լինել ամբողջական բացահայտմանը ողջ այն իրադարձությունների, որոնք եղել են մարտի 1-2-ին»,- ընդգծեց պատգամավորը։
Պատասխանելով լրագրողների հարցերին, Ա.Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությունը դրական է գնահատում, եւ Գերագույն ժողովն էլ արձանգրել է, որ «կոալիցիային մաս կազմելու կուսակցության որոշումը արդարացված է»։
Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՅԴ դիրքորոշումը անփոփոխ է։ Ըստ դաշնակցական գործչի, «անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման Թուրքիայի նախապայմանները, որոնք ոչ թե նախապայմաններ են, այլ վերջնագրեր։ Իսկ ցեղասպանության հարցը չպետք է դառնա քննարկումների եւ սակարկումների առարկա»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հնարավոր այցին Երեւան, ապա Դաշնակցությունը հարմար առիթը կօգտագործի «քաղաքակիրթ ճանապարհով» (ցույցեր, բողոքի ակցիաներ) Գյուլի առջեւ երկու երկրների միջեւ առկա կնճռոտ հարցերը բարձրացնելու համար։
Ինչպես է վերաբերվում հհշականների նախաձեռնությանը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործը» Հաագայի դատարան հանձնելու նպատակով սկսած ստորագրահավաքին։
«Հայոց Աշխարհ»-ի հարցին ի պատասխան, երեկ Արմեն Ռուստամյանը նշեց. «Նրանք, ովքեր նախաձեռնել են դա, ես չեմ հասկանում, թե ի՞նչ են ուզում դրանով ասել։ Ո՞րն է այդ մարդկանց մոտիվացիան։ Մի՞թե չգիտեն, որ հաջորդ իսկ պահին նույն Ադրբեջանը բոլոր ամբիոններից հայտարարելու է. «Իհարկե, շատ ճիշտ է, իրենց նախագահը ոչ միայն այս, այս բաներն է արել, այլեւ մեր դեմ է արել, թող մի հատ Խոջալուի համար պատասխան տա, սրա համար, նրա համար եւ այլն, եւ այլն։
Ես ուղղակի չեմ հասկանում՝ այդքան կարելի՞ է կուրանալ ատելությամբ, որ գնալ նման քայլերի։ Չի կարելի, մեր հարցերը ինքներս պետք է լուծենք եւ թույլ չտանք, որ մեր ներքին խռովությունից օգտվեն ուրիշները։ Լավ դաս չեղա՞վ մարտի 3-4-ին հարձակումները մեր սահմանների վրա։ Երբ անմիջապես օգտագործեցին առիթը արտակարգ դրության հայտարարումից հետո, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա եւ աննախադեպ բան տեղի ունեցավ՝ առաջին անգամ գրավեցին մեր վերահսկողության տակ գտնվող տարածք։
Ես կոչ եմ անում դադարեցնել այդ ամենը։ Չի կարելի այդ ձեւերով քաղաքական խնդիրներ լուծել»։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Azgajin Gaxapar գրել է:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ. ԸՆԴՄԻՋՈՒՄ
http://nationalidea.am/publications.php?id=305
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԳՈՆԵ 10-15 ՕՐ
ԻՐԱՎԻՃԱԿ
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

