
ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
- Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, 1620 բանաձեւերի կատարմանը եւ գնահատելու մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության ընթացքը»

Երեկ բարձրաստիճան եվրապաշտոնյան այցելեց Ազգային ժողով եւ, ավանդույթի համաձայն, հանդիպեց Հայաստանի պատվիրակության անդամների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ։
Քննարկումների ընթացքում, բացի Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ ամրապնդելու, «բանաձեւորեն» ամրագրված սեղմ ժամկետներում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ հերթապահ խոսակցություններից, կոնկրետ խնդիր է դրվել։ Այն է՝ ստեղծել «անկախ» փաստահավաք առաքելություն, որ, տարբեր աղբյուրներից փաստերով ամրապնդված նյութեր հայթաթելով մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ, պայմաններ կստեղծի տեղի ունեցածի լիարժեք եւ համակողմանի ուսումնասիրության համար եւ հետաքննության արդյունքների նկատմամբ հանրային վստահության մթնոլորտ կապահովի։
Լուիս Մարիա դե Պուիչի հետ հանդիպումների ընթացքում շոշափված հարցերի օրակարգը ներկայացնում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ։
-Այցի նպատակն էր՝ նախ, հետեւել Հայաստանում իրադարձությունների զարգացման ընթացքին, 1620 բանաձեւի կատարմանը եւ, իհարկե, ծանոթանալ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներին։ Բավական մանրամասն զրուցեցինք, մենք ներկայացրինք մեր կողմից իրականացված քայլերը։
Մեր դիրքորոշումը հետեւյալն էր՝ հանձնաժողովն ամբողջությամբ աշխատել է 1620 բանաձեւում ամրագրված սկզբունքների, իր իրավասությունների շրջանակում։ Եթե խոսքը վերաբերում է հրապարակայնությանը, որ վեհաժողովի հիմնական պահանջներից մեկն է, չեմ կարծում, թե որեւէ հանձնաժողով ունի հրապարակայնության այն աստիճանը, ինչ մեր հանձնաժողովը։
Ես պարոն Պուիչին էլ ասացի, որ հանձնաժողովը մինչեւ հիմա քվեարկությամբ որեւէ խնդիր չի լուծել, բոլոր խնդիրները լուծվել են կոնսենսուսի պայմաններում, ինչը նույնպես իրենց առաջարկությունների շրջանակում է։ Վեհաժողովի հաջորդ առաջարկը մարդու իրավունքների պաշտպանին ներգրավելն էր, եւ, ինչպես գիտեք, հանձնաժողովը ընդառաջ էր գնացել նաեւ այդ առաջարկությանը։
Իմ մոտեցումը մեկն է՝ եթե փորձում են հանձնաժողովին գնահատական տալ, ապա պետք է գնահատեն կատարված աշխատանքներով։ Եթե որեւէ մեկը ուսումնասիրի՝ այս ընթացքում ինչ է արվել, եւ ասի՝ այս մեկը թերի է, կամ այս մեկը այնպես չէ, խնդրեմ, պատրաստ ենք քննարկել։ Եւ այն փաստահավաք գործունեությունը, որի մասին այսօր խոսվում է, հանձնաժողովն արդեն իսկ իրականացրել է, եւ լիարժեք է իրականացրել։ Բոլոր այն փաստերը, որ իրենք պետք է հավաքեն, հանձնաժողովը արդեն ձեռք է բերել։ Մնացել է մի փոքր մասը, իսկ եթե կան լրացուցիչ փաստեր, խնդրեմ, թող ներկայացնեն, որեւէ խնդիր չեմ տեսնում։
Ավելին՝ քանիցս ասել ենք, հորդորել ենք. ովքեր ունեն խնդիրներ, ունեն հարցադրումներ, ունեն մոտեցումներ, ունեն առաջարկներ՝ թող գան, թող ներկայացնեն հանձնաժողովին։ Դիմել ենք բոլոր արտախորհրդարանական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, կոչ ենք արել՝ եթե կան այդպիսիք, պատրաստ ենք լսել, պատրաստ ենք համագործակցել։ Բոլոր հարցերը լուծվել են այս հարթության վրա։
-ԵԽԽՎ նախագահի հետ քննարկումներից պարզ դարձա՞վ՝ ի՞նչ փաստահավաք առաքելության մասին է խոսքը, որտե՞ղ, ումի՞ց եւ ինչպե՞ս պետք է ձեւավորվի այդ «առաքելությունը»։
-Համմերբերգի այցից հետո, ըստ երեւույթին, եկել են այն եզրակացության, որ պետք է տարանջատել փաստահավաք առաքելությունը եւ քաղաքական վերլուծությունը, որ մենք, ըստ էության, իրականացնում ենք որպես քաղաքական մարմին։ Առաջարկը հետեւյալն է՝ ստեղծել հավասարակշռված փաստահավաք խումբ։ Անկախ փորձագետներից կազմված անկախ մարմին, որոնք չգիտես ում կողմից պետք է նշանակված լինեն։
Բայց խնդիրն այն է, որ ո՛չ 1620 բանաձեւում, ո՛չ ԱԺ որոշման մեջ դրա մասին որեւիցե խոսք չկա։ Երկրորդ՝ խորհրդարանը իր որոշմամբ հանձնաժողովին է տվել այդ փաստահավաք լիազորությունները, եւ եթե մասնագետներից կազմված նման հավասարակշռված փաստահավաք խումբ ստեղծվի հանձնաժողովի շրջանակներում, որոնք իրենց այդ առաքելության մեջ ամբողջությամբ ինքնուրույն կլինեն, դա կարող է համահունչ լինել ԱԺ որոշմանը։
Այլապես պետք է փոխել ԱԺ որոշումը եւ նոր որոշում ընդունել։ Իսկ դա կարող է լինել սեպտեմբերի կեսերին, որովհետեւ խորհրդարանը, ինչպես գիտեք, արձակուրդի մեջ է։ Փորձագետների խումբ առանձնացնելու առաջարկը ընդհանուր առմամբ ընդունելի է, ընդունելի է նաեւ եվրոպական փորձագետների ներգրավելու մոտեցումը։ Եթե հիշում եք, դիմել էի Լ.Տեր-Պետրոսյանին եւ առաջարկել եմ փորձագետ գործուղել հանձնաժողով։ Այսինքն՝ հավասարակշռված փորձագետների գաղափարը նոր չէ, եւ դա ողջունելի է։
Մենք, որպես քաղաքական մարմին, չէինք կարող ԱԺ-ում ստեղծել հավասարակշռված հանձնաժողով, որտեղ իշխանությունը ունենար 10 ներկայացուցիչ, նույնքան ներկայացուցիչ էլ ունենար «Ժառանգությունը», որը ընդամենը 6-7 պատգամավոր ունի խորհրդարանում, որովհետեւ ժողովուրդը այդպես է կամեցել։
Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մոտեցումը տրամաբանական է, բայց, կրկնում եմ, դա կարող է լինել հանձնաժողովի լիազորությունների շրջանակում, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի նոր որոշում ընդունել։ Բայց անգամ այդ պարագայում, իհարկե, նրանք իրենց հավաքած փաստերը պետք է տրամադրեն հանձաժողովին, որպեսզի հանձնաժողովը վերլուծի դրանք եւ քաղաքական հետեւություններ անի։
-ԵԽԽՎ նախագահը նորմա՞լ է համարում, որ, չնայած ձեր բազմաթիվ կոչերին ու հորդորներին, ընդդիմությունը, ի դեմս «Ժառանգության» եւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, համառորեն հրաժարվում է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։
-Դատելով ամենից՝ նրանց չի մտահոգում, որ ընդդիմությունը ոտնահարում է իրենց ասածը։ Միգուցե վախենում են, որ իրենց կանվանեն ծերացած, անհոգի, բյուրոկրատ, ցինիկ քաղաքական գործիչներ, թոշակառուներ։ Այդ ձեւակերպումներից վախենալով էլ նրանց «թանին» թթու չեն ասում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆ
ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԹԵ ՆԵՐՄՈՒԾՈՂՆ ՈՒ ՄԱՔՍԱՎՈՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԳԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

