
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
- Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։

Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական դաժան հակամարտությունում հաղթանակի դեպքում նախագահ Սերժ Սարգսյանն իրեն չի ների։ Մյուս կողմից՝ եթե հաղթեր Տեր-Պետրոսյանը, ապա դա էլ ոչ մի լավ բան չէր խոստանում։ Տեր-Պետրոսյանը միշտ էլ չի սիրել այն մարդկանց, ում պարտական է, այնպես որ՝ հաղթանակի դեպքում նա հաստատ կբաժանվեր զինակիցներից, իսկ Խաչատուր Սուքիասյանի գլուխը ընդհանրապես կպոկեր։
Հայոց աշխարհի երախտահատույց տիրակալները միշտ էլ այդպես են վարվում նրանց հետ, ում չափազանց երախտապարտ են. հասարակ արտաքսումը երկրից նման դեպքերում քիչ է թվում, եւ ամեն ինչ ավարտվում է գլխավոր հրապարակում հանդիսավոր գլխատմամբ՝ նվագախմբի հնչյունների ներքո։
Խաչատուր Սուքիասյանը, որպես նրբանկատ մարդ, պետք է հեռանար հոժարակամ։ Որքան էլ տարօրինակ է, դա մասամբ համընկավ նրա սեփական մտադրությունների հետ։ Նա պրագմատիկ մարդ էր եւ գերազանց գիտեր, թե ինչով են ավարտվելու Թատերական հրապարակի միտինգները, իսկ ոստիկանների հետ կռվելու եւ խանութներ թալանելու ցանկություն չուներ։
Եւ հետո նրան ամեն ինչ ձանձրացրել էր։ Ահա արդեն գրեթե քսան տարի շարունակ ամեն կերպ աջակցում էր տարբեր իշխանությունների եւ դրա դիմաց ոչինչ չուներ, բացի ինչ-որ խղճուկ մի քանի հարյուր միլիոն դոլարից ու հինգ երկրներում անշարժ գույքից։ Եւ բոլոր այդ քսան տարիներին նա ազատ ժամանակ հաճույքով երազում էր այն մասին, թե ինչպես է հեռանալու. ու այդժամ յուր իրական դերը տեղնուտեղը կգնահատեն բոլորը։
Խաչատուր Սուքիասյանը թախծոտ չարախնդությամբ պատկերացնում էր հեռանալու տեսարանը. ահա նա՝ սպիտակեղենի փոխնորդով ու սկզբի համար համեստ գումարով լեցուն խուրջինը ուսին, ոտաբոբիկ, հասարակ քաթանե հագուստով ելնում է Հանրապետության հրապարակ։
Հետեւից ծնկաչոք սողում են ընդդիմության առաջնորդները, իսկ հետո, ինչո՞ւ մանրանալ, նաեւ ինքը՝ Լեւոնը. վերադարձի՜ր, մնա մեզ հետ, ստնտո՜ւ։ Նրանց հետեւից աղ ու հացով գալիս են կոալիցիայի ներկայացուցիչները. այդ ո՜ւր ես գնում, Խաչիկ, հիմա ո՞ւմ պատկերով պիտի վախեցնենք երեխաներին։ Ահա եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հարկայինի պետ Վահրամ Բարսեղյանի հետ. պարոն Սուքիասյան, ախր չի՛ կարելի այդպես։ Դուք լուրջ մարդ եք, չէ՞ որ պետք է կանոններով խաղալ. դուք սատանան եք, մենք հրեշտակները... Իսկ ո՞ւմ են պետք այսպիսի հրեշտակները, եթե դուք հեռանաք։
Ո՜չ, ո՜չ. հպարտ պատասխանում է Խաչատուր Սուքիասյանը՝ առանց հետ նայելու։ Մինչեւ կոկորդս կուշտ եմ ձեզանից։ Ոչ մի նոր բան չկա լուսնի տակ, եւ քամին մաքրում է ավազի վրա թողած ոտնահետքերը... կգնամ թափառելու աշխարհով մեկ ու կդառնամ է՛լ ավելի առաքինի... կլսեմ ժողովրդի ձայնը, կքնեմ առվակի ափին... Թող մեռնեմ ցանկապատի տակ՝ անտեր շան պես... եւ էլի ինչ-որ բաներ՝ մանուկ հասակում կարդացածից։
Բայց ցանկապատին հասնել Սուքիասյանին երբեք չէր հաջողվում, քանզի անմիջապես պատկերացնում էր Գուրգեն Արսենյանի երջանիկ դեմքը, իսկ Խաչիկի հեզությունը երբեք չէր հասնում այնպիսի բարձունքների, որ հաճույք պատճառեր ծխախոտի ներմուծման գծով իր գլխավոր մրցակցին։ Նա հրաժարվում էր քաղցր երազանքներից եւ, ծանր հոգոց հանելով, գնում փրկելու Հայաստանը։
Այժմ, սակայն, եկել էր գեղեցիկ հեռանալու ժամանակը, քանզի հապաղման դեպքում հարկ կլիներ հեռանալ տգեղ ձեւով։ Սուքիասյանը հավաքեց իր շտաբն ու սկսեց ամենահարմար տարբերակի ընտրությունը։
-Ո՞վ գիտի հեռանալու արդյունավետ տարբերակներ,- հարցրեց նա ուղղակի եւ կոպիտ։ Քաղտեխնոլոգները աչքերը հառեցին գետնին։
-Սենեկան,- մտաբերեց առաջին օգնականը՝ պատմության մեծ գիտակ։ -Սկզբում նա դաստիարակեց Ներոնին, անձամբ մեծացրեց նրան...
-Փող ներդնո՞ւմ էր,- հետաքրքրվեց Սուքիասյանը։
-Ոչ, այնտեղ դրա պակասը չկար... Սկզբում մեծացրեց, իսկ հետո զգաց, որ Ներոնն իրենից նեղվում է։ Նախ հեռացավ վտարանդության՝ երիտասարդ կնոջ հետ...
-Երիտասարդ կնո՞ջ. դա ինձ դուր է գալիս,- աշխուժացավ Սուքիասյանը։
-Իսկ հետո կտրեց իր եւ կնոջ երակները։
-Չէ՛,- օլիգարխը վճռականորեն տարուբերեց գլուխը։ -Կնոջը՝ դեռ ոչինչ, բայց ի՜մը... Սա կոմբինացիա չէ։ Ուրիշ տարբերակներ։
-Վեհաբարո վտարման տարբերակից արդեն օգտվել է Վանոն,- ասաց երկրորդ օգնականը։ -Ժամանակին ե՛ւ Պարույր Հայրիկյանին արտաքսեցին երկրից, ե՛ւ Սիրադեղյանին։ Այսինքն՝ նա իբր թե ինքը ծլկեց, բայց պարզ բան է, որ իշխանությունը միայն ուրախ էր... Այժմ նա արտասահմանից ուրիշի ստորագրությամբ հոդվածներ է գրում եւ այնտեղից դասեր տալիս բոլորին։
-Թող Նիկոլի՛ն դասեր տա,- թունոտ ասաց Սուքիասյանը։ -Չի դզում։ Ուրիշ։
-Բայրոնը,- հիշեց երրորդ օգնականը։ -Հույսը կտրելով հարազատ Բրիտանիայում խիղճ արթնացնելուց, նա մեկնեց Հունաստան, որտեղ ապստամբություն բարձրացրեց։
-Հունաստանը կասկածելի է,- մտախոհ ասաց Սուքիասյանը։- Հունաստանը փախածներին հանձնում է։ Ձեւի համար մի քիչ չեմուչում է անում, բայց ի վերջո՝ հանձնում։
-Բայց ինչո՞ւ անպայման Հունաստան։ Մի՞թե քիչ են հիասքանչ վայրերը. Բոլիվիա, Կամբոջա... Մոնղոլիա... Ինչ է, մենք Հյուսիսային Կորեայում չե՞նք կարող ապստամբություն բարձրացնել հարկ եղած դեպքում։
-Չէ,- վախեցած առարկեց Սուքիասյանը,- հոգնել եմ այդ հեղափոխություններից, հոգնել։ Նորից պիցցայով կերակրել հազարավոր ակտիվիստների, հարթակի վրա քոչարի պարել, ճառեր արտասանել... Չէ, չե՛մ ուզում։
-Ճիշտն ասած,- մտաբերեց առաջին օգնականը, որը փոքր ժամանակ սիրում էր կարդալ,- հիշում եմ ինչ-որ հին պիես։ Այնտեղ մի մարդ որոշեց ազնիվ աշխատավորական կյանք սկսել...
-Իսկ մինչեւ հիմա ես ինչո՞վ էի զբաղված,- բացականչեց Սուքիասյանը՝ գրեթե լացակումած։ -Մինչեւ հիմա ի՞նչ կյանք էի վարում, տակա՛նք։
-Ախր համբերեք, պարոն Սուքիասյան, բանն այդ չէ։ Ահա ուրեմն. նա իբր ինքնասպան եղավ, հագուստը թողեց ափին, իսկ ինքը ցնցոտիներ հագավ ու գնաց գնչուների մոտ։ Եւ նրանց հետ սկսեց ազնիվ աշխատավորական կյանք վարել։ Եւ բոլորը նրան համարում էին մահացած ու դառնորեն սգում նրա մահը։
-Դա ոչինչ,- քմծիծաղեց Սուքիասյանը։ -Թեեւ «գնչուների ազնիվ աշխատավորական կյանք» բառակապակցությունն ինքնին արտառոց է հնչում, բայց ինձ դուր է գալիս։ Իսկ ո՞վ է պիեսի հեղինակը։
-Տոլստոյը,- պատրաստակամորեն հուշեց առաջին օգնականը։ -Լեւ Նիկոլաեւիչը։ Նա Յասնայա Պոլյանայում էր ապրում։
-Տոլստոյ,- մտախոհ կրկնեց Սուքիասյանը։ -Եթե սարքեմ սեփական մահս այստեղ՝ Հայաստանում, ապա, միեւնույն է, ինձ հետո կգտնեն։ Այս անիծյալ երկիրը չափազանց փոքր է։ Եւ հետո. որտեղի՞ց Հայաստանում գնչուներ... Ուրեմն պետք է փախչել Ռուսաստան ու բնակություն հաստատել հենց այդ նույն Յասնայա Պոլյանայում։ Այո՜... Գռզոն՝ հանճարեղ Տոլստոյի կալվածքում... Սա արդեն դզում ա։ Լսեք ինձ ուշադիր, երկրորդ անգամ չե՛մ կրկնելու։
Օգնականները շունչը պահեցին։
-Դու կգնաս Յասնայա Պոլյանա ու կպայմանավորվես գնի վերաբերյալ։ Եթե չուզենան օրինական վաճառել, Հայէկոնոմբանկի միջոցով վարկ կտանք, իբր՝ վերանորոգման համար, ու ձրի կվերցնենք։ Կամ՝ է՛լ ավելի հեշտ, 90-ականներին ընդունված տարբերակով. տնօրեն կնշանակես մեր մարդուն, նա կսնանկացնի թանգարանը, մենք էլ կվերցնենք դա նվազագույն արժեքով։
Իսկ դու կգնաս նրա հետեւից ու ամեն ինչ կնկարահանես թաքնված տեսախցիկով։ Տեսախցիկը կվերցնես «Ա1+»-ից։ Երրորդը կուղեւորվի ինձ հետ։
...Ազգային ժողովում իր հրաժեշտի ճառը Խաչատուր Սուքիասյանը նախապատրաստում էր ամբողջ շտաբի հետ միասին, հագեցնելով դա դասական գրականությունից վերցրած հնարավորինս մեծ թվով տպավորիչ արտահայտություններով։ Ըստ որում, արդեն այն աստիճան էր մտել դերի մեջ, որ պահանջում էր հատկապես ռուսական դասականների։ Բարձրանալով ամբիոն, նա սկսեց խոսել գրեթե առանց թղթի։
-Դղրդյունը մարեց, եւ ելա ես բեմ։ Ձեզ, պարոնայք, հարկավոր են մեծ ցնցումներ, մեզ հարկավոր է մեծ երկի՛ր։ Մնաս բարո՜վ, ազատ տարերք։ -Նա խոնարհվեց ԱԺ-ին։ -Մնաս բարո՜վ, իմ բարեկամ, մնաս բարո՜վ։ Մեր միջեւ արդեն փակված են բոլոր հաշիվները, եւ անիմաստ է թվարկել փոխադարձ ցավը, դժբախտություններն ու վիրավորանքները։ Մնաս բարո՛վ, եւ եթե ընդմիշտ, ապա մնաս բարով առհավե՛տ։ Գնում եմ փնտրելու աշխարհով մեկ, թե որտեղ անկյուն կա անարգված զգացմունքի համար։ Ես տատիկից փախա, ես պապիկից փախա, Աղվան Հովսեփյանից էլ կփախչեմ։ Ես կհեռանա՜մ, կհեռանա՜մ, կհեռանա՜մ, հետ մի՛ պահիր ինձ, ի սեր Աստծո։
Բոլոր պատգամավորները երեք ժամ շարունակ հոտնկայս ծափահարում էին ու հեկեկում, իսկ Տիգրան Թորոսյանը հուզմունքից ուշագնաց եղավ։
Մի շաբաթ անց Խաչատուր Սուքիասյանը հայտնվեց Յասնայա Պոլյանայում։ Ոտաբոբիկ, չսափրված, պարանով գոտեւորած գեղջկական լայն շապիկով, նա մոտեցավ լրագրողների բազմությանն ու հայտարարեց, որ սկսում է ունեցվածքի բաժանումը։
-Ես վերադարձնում եմ Հայաստանին Հայէկոնոմբանկը, Երեւանի ալրաղացը, կահույքի ֆաբրիկան, «Բջնին», «Նոյը», «Պարես Արմենիան», «Պիցցա դի Ռոման»..., - ոգեւորությամբ թվարկում էր Սուքիասյանը։
Առատաձեռնության պոռթկման մեջ նա արդեն սկսեց բաժանել նաեւ Տոլստոյի տուն-թանգարանի կահ-կարասին, ինչ-որ գյուղացու նվիրեց բազմոցը, որի վրա ծնվել էր գրողը, բայց միջամտեց թանգարանի ղեկավարությունն ու նրան մի կերպ կասեցրին։
-Չէ, կարծում եմ, հաջողվեց,- գոհունակությամբ ասաց նա օգնականներին հաջորդ օրը։ -Ախր ինչո՞վ եմ ես Տոլստոյից պակաս, ի վերջո։ Չափազանց շատ են մեր նմանությունները։
Քորելով աճող մորուքը, Սուքիասյանը՝ վերջերս ձեռք բերած սովորության համաձայն, ինչ-որ բան էր գրում օրագրի մեջ։ «Ո՞րն է իմ հավատքը,- մտածում էր նա։ -Ի՞նչ բան է արվեստը»։ Դեռ երբեք նման մտքեր չէին ծնվել նրա գլխում, եւ դրանց թարմությունը չափազանց հաճելի էր։ Ողջ մարդկության 99 տոկոսն ապրում է՝ անելով բնավ ոչ թե այն, ինչ պետք է աներ, այլ այն, ինչը հեշտ ու հաճելի է, մինչդեռ գլխավորը մեր մեջ հենց այն է, ինչը դժվար է ու տհաճ, բայց միմիայն դա պետք է կազմի հոգեւոր կյանքի հիմքը։
Այսպես էր մտածում Սուքիասյանը եւ հանկարծ, իրենից անկախ, անցավ ֆրանսերենի. «Ah! guel beau regne aurait pu etre celui de Iempereur! Les habitants sont ruines de fond en comble, les hopitaux regorgent de malades, et la disette est pertout! Tout cela il laurait du a non amite» («Ա՛խ։ Ինչպիսի՜ հիանալի կառավարում կարող էր լինել կայսեր կառավարումը։ Բնակիչները սնանկացած են, հիվանդանոցները՝ լեփ-լեցուն, ամենուր սով է... Եւ այդ ամենի համար նա պարտական կլիներ ինձ հետ ընկերությանը»։ -«Պատերազմ եւ խաղաղություն», 3-րդ հատոր)։
Խաչատուր Սուքիասյանը ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է կատարվում հետը։ Նախկինում երբեք ոչ մի նման բան չէր զգացել։ Ապրելով օլիգարխի եւ քաղաքական գործչի դատարկ կյանքով. կյանք, որի հիմնական նպատակը ինչ-որ մեկին խաբելն էր, ժամանակ անցկացնելով հոգեւոր արժեքներից ոչինչ չհասկացող մարդկանց հետ, նա դրանով իսկ շրջանցում էր այն միակ գլխավորը, որը կոչված էր կազմելու իր կյանքի իրական բովանդակությունը։
-Այո՜, ահա թե որն է ճշմարիտը,- ասաց նա՝ երջանկությունից շնչահեղձ լինելով, եւ աչքերը հառեց թանձր, գորշ ամպերով պատված երկնքին։ -Ահա՛ թե ինչպես պիտի ապրեմ։
Հենց այդպես էլ ապրում է նա այսօր Յասնայա Պոլյանայում։ Աշխատում է բանջարանոցում, թվաբանություն սովորեցնում գեղջուկ երեխաներին ու խնամում հիվանդներին։
Գլխավոր դատախազը կարող է գործուղել այնտեղ իր քննիչներից մեկին ու համոզվել մեր տեղեկատվության հավաստիության մեջ։
- «Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ՋԱՎԱԽՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՆՈՐՄԱԼ Է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Սեփ.լրտվ.ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆՎԻՃԱԿԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

