
ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
- Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները

Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան է լինելու, իսկ երեկ «Ուրբաթ» ակուբում «համաժողովրդական» շարժման ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հայտարարություններից նաեւ պարզ դարձավ, որ արմատականները իրենց պայքարի ընթացքը շատ բանով պայմանավորում են հենց օգոստոսմեկյան հանրահավաքով։
«Ընդվզման, բողոքի ալիք բարձրացնելու», «ոտնահարված իրավունքների վերականգնման» անհրաժեշտությունից բխող հանրահավաքը նեոբոլշեւիկների պատկերացմամբ «առանցքային նշանակություն է ունենալու ազատության եւ ժողովրդավարության համար մղվող պայքարում»։
Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այն, ամենայն հավանականությամբ, էական փոփոխությունների չի ենթարկվելու։ Ըստ Լ.Զուրաբյանի, հանրահավաքում իրենց ասելիքը կախված է նրանից, թե «ինչպիսի արձագանք է լինում երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելուն ուղղված մեր նախաձեռնություններին գործող իշխանությունների կողմից»։
Հհշական տեսանկյունից հուլիսի 21-ի իր ասուլիսում հանրապետության նախագահը երկու կարեւոր բացահայտում է արել. նախ՝ որ չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ եւ երկրորդ՝ որ չի պատրաստվում ազատել քաղբանտարկյալներին։ Ուստի «մերժված երկխոսության» եւ «քաղբանտարկյալների» թեման դարձյալ հանրահավաքի օրակարգում է։
Օրակարգում են նաեւ հանրահավաքների անցկացման վայրի հետ կապված պահանջները. «Իշխանությունները շարունակում են ավանդական տեղերում հանրահավաքների ապօրինի արգելումը։ Փաստերը վկայում են, որ իշխանությունները իրականում նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, որ նրանք ցուցադրում են խորը արհամարհանք Եվրոպայի խորհրդի պահանջների նկատմամբ»։
Նախագահ Ս.Սարգսյանը, իր վերջին ասուլիսում խոսելով 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին, նշել էր, որ խնդիրը մինչեւ հունվար հասցնելը կամ չհասցնելը չէ, պարզապես կան ստանձնած պարտավորություններ, որոնք համահունչ են նախագահի ծրագրերին, եւ մեր երկիրը ժողովրդավարական դարձնելու տեսլականը քայլ առ քայլ իրականացվելու է։ Լ.Զուրաբյանը ԵԽԽՎ բանաձեւի կատարման ընթացքը գնահատելիս հարկ համարեց իր վերաբերմունքը արտահայտել նախագահի խոսքերի կապակցությամբ. «Եթե այսօր սանկցիաների վտանգ չկա, ուրեմն նրանց համար Եվրոպայի խորհուրդ գոյություն չունի, գոյություն չունեն ժողովրդավարական չափանիշներ։ Նրանք նորից կմտածեն Հայաստանի պարտավորությունների մասին, երբ մոտենանք հունվարին կամ սեպտեմբերին, եթե զգան, որ ինչ-որ լուրջ վտանգ կարող է լինել»։
«Համաժողովրդական» շարժման համար արտահերթ ընտրությունների թեման եւս շարունակում է մնալ օրակարգում։ Շարժման ներկայացուցիչը նույնիսկ ակնարկեց, որ այս հարցում իրենք ունեն նոր համախոհներ։ «Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ իշխանական ուժեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստություն են սկսել»,- անանուն համախոհների գոյության մասին իրենց տեղեկատվության աղբյուրը չնշելով, թեման փակեց նա։
Իսկ կհնչի՞ դեռեւս հուլիսի 4-ին հայտարարված նախագահի հրաժարականի մասին պահանջը օգոստոսի 1-ի հանրահավաքում. «Իհարկե, դեռ ժամանակ կա, բայց իշխանությունների շատ կոշտ հայտարարությունները, ինչպես նաեւ կոշտ կեցվածքը հույս չեն ներշնչում։ Չի երեւում, որ իշխանությունները պատրաստ են գնալ քաղաքակիրթ երկխոսության ընդդիմության հետ։ Չի երեւում, որ նրանք պատրաստ են թուլացնել առճակատումը երկրում»։
Արդյո՞ք տերպետրոսյանական ընդդիմությունը գիտակցում է, որ «Ռոբերտ Քոչարյանի» գործը Հաագայի դատարան հանձնելու նախաձեռնությամբ մեծ վնաս է հասցնում մեր երկրին։ Պարզվում է, որ ոչ. «Բացարձակ։ Հաագայի դատարան մենք շատ կոնկրետ հայցով ենք դիմում, եւ ինչ կապ ունի մեր հայցը Ադրբեջանի բարձրացրած հայցի հետ։ Դա ոչ ոք չի կարող բացատրել։ Դա աբսուրդ է։ Ի՞նչ վտանգ կարող է լինել։ Հակառակը, երկրի համար շատ լավ հեռանկար կարող է լինել, եթե երկրի ղեկավարները դատվեն մարդկության դեմ կատարված սպանությունների համար, դա միայն երաշխիք կլինի, որ այդ երկրում մարդկության դեմ հանցագործություններ չկատարվեն»։
Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» ձեւավորման հեռանկարներին, ապա ակումբի հյուրը կարծիք հայտնեց, որ ընտրված սկզբունքները ճկուն են եւ չհամաձայնեց իրենց գործընկերների արտահայտած արդեն հայտնի տեսակետին, թե կոնգրեսը կուսակցությունների նույնականացմանը կարող է հանգեցնել. «Մենք նախօրեին հանդիպեցինք «Ժառանգության» պատվիրակությանը, եւ ես պատասխանեցի նրանց բոլոր հարցերին, թե ինչպես ենք մենք պատկերացնում Հայ ազգային կոնգրեսը։ Մենք բավականին ճկուն ենք այդ հարցում, եւ ես լավատես եմ այն բանում, որ այնուամենայնիվ կկարողանանք ստեղծել Հայ ազգային կոնգրեսը»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ՎԵՐՋՆԱԳԻԾԸ ՀԱՏԵՑԻՆ 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է ՏԻՐՈՒՄ
Սեփ.լրտվ.«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻ» ԶՈՀԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶԴՈՒՐՎԵԼ
ԿԱՀՎԵՉԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԻ ԽԱՂԱ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

