
ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
- Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները

Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում կատաղի ինքնանվիրումով, հինգ մատները բռունցք արած անկախություն էր վանկարկում, մտքով անգամ չէր կարող անցնել, որ դեպքերը նման զարգացումներ կունենան։ Նա, լինելով հայրենասեր եւ մտավորական մարդ, ըմբռնումով էր մոտենում հետհեղափոխական տնտեսական փլուզմանը, քաղցին ու ցրտին, կիսագրագետների ու թաղային հեղինակությունների ամենակարողությանը եւ նման այլազան մեծ ու փոքր խնդիրներին։ Նրա համոզմամբ, դրանք ժամանակավոր եւ անձնական անհարմարություններ էին, որոնք Եվրահայաստանի քաղաքացի Համբարձումը պատրաստ էր կրելու մինչեւ վերջին շունչը։
Սակայն նրան մտահոգություն պատճառող ավելի կարեւոր խնդիրներ կային՝ ազգային, պետական։ Եվրոհայաստանի պահպանողական եւ դժվար դաստիարակվող քաղաքացին մտամոլոր քայլում էր Եվրոերեւանի եվրոփողոցներով, չարչարվելով փորձում կարդալ եվրոխանութների, եվրոօֆիսների, եվրոսրճարանների, եվրոռեստորանների անհասկանալի եվրոանուններն ու եվրոգավազդները։
Բարկությամբ նայում էր անցնող կիսամերկ եվրոհայուհիների տարբեր գույներով ներկված պորտերին, միմյանց ձեռքից բռնած եվրոտղաներին, որոնք չէին նայում կիսամերկ աղջիկների հետեւից եւ հայավարի հաճոյախոսություններ ու ակնարկներ չէին անում։ Բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր հետհեղափոխական Եվրոհայաստանում տեր ու տնօրեն դարձած դոլարի վրա, որն օրեցօր սկսել էր արժեզրկվել՝ զրոյի հավասարեցնելով Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Եվրոռուսաստանում աշխատող հարազատների դառը քրտինքը։
Հեղափոխությունը զրոյի էր հավասարեցրել այն ամենը, ինչ կառուցվել էր Խորհրդային կարգերի ջանքերով տասնյակ տարիների ընթացքում։ Սակայն դրանք դեռ ոչինչ՝ քանդված, ավերակվածները կարելի է նորից կառուցել։ Ամենասարսափելին այն էր, որ եվրոզարգացումն արդեն ձեռք էր բարձրացնում ազգային ամենամեծ հարստության՝ հայկական ընտանիքի վրա։ Եվրոհամայնքը գլոբալացման տեսքով ներխուժել էր երկիր եւ աշխատում էր կործանել ազգային ինքնության միջնաբերդը։
Նոր ձեւավորվող եվրոընտանիքների թիվն օրեցօր ավելանում էր։ Մարդիկ գերադասում էին ապրել եվրոշինանույթերով եվրովերանորոգված եվրոբնակարաններում, ընտանիքներում հաստատվում էին եվրոհարաբերություններ։ Կանայք եւ աղջիկները գնալով մերկանում էին։ Նոր մեծացող տղաները համալրում էին եվրոմիասեռականների շարքերը։
Համբարձումը նույնպես չկարողացավ իր ընտանիքը փրկել եվրոզարգացումից։ Աղջիկը, հաղթելով եվրոմիսս գեղեցկության մրցույթում, կարողացավ աշխատանքի անցնել Եվրոպայի մարմնավաճառանոցներից մեկում, փոքր տղան, որպես միասեռական փոքրամասնության հալածված ներկայացուցիչ, քաղաքացիություն ստացավ Հոլանդիայում։ Ճիշտ է, նրանք ֆինանսապես ապահովված են, երբեմն էլ կարողանում են ծնողներին եվրոդոլար ուղարկել, բայց Հայաստանի եվրոհանրապետության եվրոկառավարությունը տնտեսական ճշգրիտ եվրոքաղաքականությամբ անընդհատ արժեզրկում է այն։ Համբարձումի ընտանիքը չի կարողանում Եվրոերեւանի շուկայից գնել անընդհատ թանկացող եվրոլոլիկը, եվրովարունգը, եվերոկլուբնիկը, եվրոկարտոֆիլը եւ այլ եվրոմթերք ու բանջարեղեն, որոնք ոչ նախկին համն ունեն, ոչ հոտը։
Վերջերս էլ լուրեր են պտտվում, թե Հայաստանի եվրոբուրժուաները պատրաստվում են ներմուծել եւ ծառերի վրա նոր պատվաստումներ անել՝ եվրոմթերք ստանալու նպատակով։ Ասում են, որ շուտով շուկայում նույնիսկ եվրոծիրան կհայտնվի։ Համբարձումի միակ մխիթարանքն ավագ որդու ընտանիքն էր, որ ժամանակ առ ժամանակ այցելության էր գալիս։ Հատկապես աշխատանքից ազատվելուց հետ, երբ ձեռնարկության երիտասարդ եվրոտնօրենը կանչեց եվրոաշխատասենյակ եւ տարիքային անհամապատասխանության ու հատկապես եվրոգիտելիքների բացակայության պատճառով ազատեց աշխատանքից։
Համբարձումի կինը՝ Եվրոհռիփսիկը, այն օրվանից, ինչ դարձել է ազատ եւ իրավահավասար եվրոտնտեսուհիների լիգայի անդամ, նույնպես շատ է փոխվել։ Օրվա մեծ մասը հասարակական պարտականություններ է կատարում եւ խոհանոցի հետ կապված հոգսերն ամբողջովին թողնում է ամուսնուն։ Վերջերս ավագ որդու ընտանիքը նույնպես դադարեցրել է այցելությունները։ Համբարձումը տասնամյա թոռնիկին բռնացնելով հարեւանի աղջկա հետ ծխելիս, հայ պապիկի իրավունքով թեթեւ ապտակել է։ Այդ առիթով թոռնիկը դիմել է Հայաստանի Հանրապետության եվրոդատարան, եւ դատարանը գործ է հարուցել նրա դեմ՝ անչափահաս թոռնիկի իրավունքները ոտնահարելու մեղադրանքով։
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումը մտքի մեջ իրեն ու ժամանակները հայհոյելով գնում էր եվրոդատարան ու նայելով Երեւանի եվրոփողոցներով անցնող մարդկանց, եվրոխանութների, եվրոօֆիսների, եվրոսրճարանների, եվրոսաունաների, եվրոխաղատների, եվրոգովազդների եվրոձեւավորումներին, կիսամերկ կանանց ու աղջիկներին, աղջիկների հանդեպ անտարբեր անցնող եվրոտղաներին ու թվում էր, թե հայտնվել է մի օտար մոլորակում, որտեղ երբեք հայեր չեն բնակվել։
Ու հակասական մտքերը քայքայում էին ներսը՝ արդյո՞ք ինքը ճակատագրական սխալ չի կատարում Եվրոհայաստանի մայրաքաղաք Երեւանում մնալով Հայաստանի քաղաքացի Համբարձում Նավասարդյան։ Ավելի ճիշտ չի՞ լինի, որ ինքն էլ թափի փեշի քարերն ու դառնա Եվրոհայաստանի եվրոքաղաքացի Եվրոհամբարձում։ Այդպես եւ ապրելը հեշտ կլին, եւ նյարդերը՝ հանգիստ։
- ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

