
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
- Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ուրբաթ օրերին նրանք չգան աշխատանքի։ Աշխատանքային շաբաթը կրճատվել է չորսօրյայի. երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի։

Եթե արդի Ամերիկայում աշխատանքային ժամանակի կրճատումը բացառապես խնայողության նկատառումներով թելադրված հարկադիր միջոց է, ապա Խորհրդային Միությունում աշխատավորների հետզհետե ազատագրումն աշխատանքից պաշտոնական կարգախոս էր։
Հարկ է նշել, որ բոլշեւիկյան քարոզչությունն ընդունակ էր շփոթեցնել յուրաքանչյուրին, անկախ նրանից՝ ուզո՞ւմ էր նա աշխատել, թե՞ ոչ։ Մշտապես մատնանշվում էր, որ կապիտալիստական երկրներում աշխատանքային ժամանակը բաժանվում է անհրաժեշտի, որի ընթացքում մարդն աշխատում է, այսպես ասած, հօգուտ իրեն, արտադրելով սեփական աշխատավարձը, եւ հավելյալի, որի ընթացքում նա աշխատում է հօգուտ կապիտալիստի, արտադրելով շահագործողի կողմից շահույթի տեսքով յուրացվող հավելյալ արժեքը։
Խորհրդային իշխանության օրոք, ինչպես նշում էր քարոզչությունը, մարդն աշխատում է ոչ միայն հօգուտ իրեն, ինչպես կարելի էր մտածել, այլեւ հօգուտ իրեն ու պետության։ Սակայն աշխատանքային ժամանակը, չգիտես ինչու, երկու մասի չի բաժանվում։ Ե՛ւ իր, ե՛ւ պետության համար մարդն աշխատում է միաժամանակ։
Այդ զարմանալի պնդումից հետո դարձյալ համառորեն ընդգծվում էր, որ սոցիալիզմի օրոք աշխատանքի արտադրողականության աճին զուգընթաց աշխատանքային ժամանակը պետք է անշեղորեն կրճատվի։
Կոմունիզմի օրոք, ինքնին հասկանալի է, նյութական բարիքներն ինքնաբերաբար պիտի հեղեղեն քաղաքացիներին այն աստիճան առատորեն, որ նրանք ընդհանրապես անհրաժեշտություն չեն ունենա աշխատելու, եւ նրանց միակ զբաղմունքը կլինեն գիտություններն ու արվեստները (իսկը՝ ինչպես Հին Հունաստանում, որտեղ փիլիսոփայությունը ծաղկեց, քանզի փիլիսոփաներն անսահմանափակ ազատ ժամանակ ունեին. նրանց փոխարեն աշխատում էին ստրուկները)։
Ազատ ժամանակի հարցում քաղաքացիներին ոչ թե խոսքերով, այլ գործերով մոլորեցնելու նպատակով բոլշեւիկները 1929 թվականին ընդհանրապես չեղյալ հայտարարեցին հին ռեժիմի յոթնօրյա շաբաթը եւ ԽՍՀՄ-ում սահմանեցին հնգօրյակ. ոչ աշխատանքային էր յուրաքանչյուր հինգերորդ օրը։ Տարվա մեջ ստացվում էր 72 հնգօրյակ, այսինքն՝ 360 օր։
Մնացած հինգ օրերը հայտարարեցին տոնական. մայիսի 1-ը եւ 2-ը՝ Ինտերնացիոնալի օրեր, նոյեմբերի 7-ը եւ 8-ը՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրեր, իսկ հունվարի 22-ին բաժին էր ընկնում մի այնպիսի զարմանալի տոն, ինչպիսին էր 1905 թվականի Հեղափոխության սկսվելու օրը։
Արդեն 1931 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ նոր փոփոխություն։ ԽՍՀՄ-ն անցավ վեցօրյակի. հանգստյան օր դարձավ յուրաքանչյուր վեցերորդը։ 30-ական թվականների ողջ ընթացքում քաղաքացիներն ապրում էին վեցօրյա ռեժիմով (դրանում կարելի է համոզվել՝ դիտելով, օրինակ, «Վոլգա-Վոլգա» ֆիլմը, որտեղ էկրանին շարունակ հայտնվում են «վեցօրյակի երկրորդ օրը» կարգի մակագրություններ)։
1940 թվականին դարձյալ վերադարձան յոթնօրյա շաբաթվա. հանգստյան օրը՝ կիրակի։ Այնուհետ՝ 1956-1960 թվականներին. ութժամյա աշխատանքային օրվանից անցան յոթժամյայի (որոշ բնագավառներում՝ վեցժամյայի). շաբաթվա մեջ դարձյալ մեկ հանգստյան օրով։
Վերջապես 1967-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, հիշեցին այն մասին, որ հեղափոխությունն ինչ-որ արժեք ունի միայն այն դեպքում, եթե ավելորդ հանգստյան օր է պարգեւում մարդկանց, եւ ոչ աշխատանքային հայտարարեցին նաեւ շաբաթ օրը (պահպանելով, սակայն, շաբաթվա մեջ աշխատանքային ժամերի ընդհանուր թիվը)։
Ներկայիս Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի ստիպում աշխատել, եւ ազատության թագավորության կոմունիստական կարգախոսը (ազատ ժամանակի առկայության իմաստով) կարելի է համարել լիովին իրագործված։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Եւ ստանում գերշահույթներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից օրերս հրավիրված քննարկում-խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, նկատի ունենալով ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործարքները կրճատվել են, գների աճը՝ դանդաղել
Բնակարանային շուկան ընդհանուր առմամբ այս տարի պասիվացել է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, առաջին կիսամյակում 16 տոկոսով ավելի քիչ գործարք է ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ամերիկյան Յուտա նահանգի իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ-ում բենզինի ներկայիս ռեկորդային թանկացման պայմաններում անհրաժեշտ է խնայողության նպատակով մի ավելորդ հանգստյան օր տրամադրել պետծառայողներին, որպեսզի ...Ո՞Վ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՏԱՐՎԻ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆ
Սեւանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին բնապահպանության փոխնախարար Սիմոն ...ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Իսկ մարդիկ դարձել են ավելի զգուշավոր
Հինգ տարի առաջ մեզանում զարմանք կհարուցեր հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելը, նորոգելը կամ կառուցելը։ «Հիպոթեկ» ասվածը պարզապես Հայաստանում դեռեւս ...ԵՎՐՈՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Քաղաքացի Համբարձում Նավասարդյանի մտորումները
Եվրոհայաստանի քաղաքացի Համբարձումին վերջին շրջանում սկսել էին կեղեքել ոչ միայն անձնական, այլեւ ազգային խնդիրները։
Երբ քսան տարի առաջ, Ազատության հրապարակում ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ արմատական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ նրան փոխարինելու պետք է գա, այսպես կոչված, երրորդ ուժը։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմության գնահատականին, ...ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 38
Գլխավոր զենքը՝ ընտրություններ
Առավել քան համոզված ենք, որ ամենավտանգավորը Հայաստանի համար ոչ թե ԵԽԽՎ-ն է իր բանաձեւերով, ոչ էլ հայրենի հեղափոխականները։ Գլխավոր հարվածը սպասվում է Ամերիկայի կողմից նոյեմբերի ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ պաշտոնավարման 100 օրվա առիթով երեկ հանդիպման էր հրավիրել լրագրողներին
Նախարարը թեեւ նկատեց, որ 100 օրը առանձնապես տեւական ժամանակահատված չէ կարեւոր ...ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այլեւ նեոբոլշեւիկների ուղեղները
Արմատական ընդդիմությունը շարունակում է պատրաստվել օգոստոսի 1-ի հանրահավաքին։
Նրանք դեռ ամսվա սկզբին էին հայտարարել, որ իրենց շարժման համար հուլիսը մոբիլիզացիոն շրջան ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Փետրվարի վերջին Խաչատուր Սուքիասյանը հասկացավ, որ ժամանակն է հեռանալու։
Գիտակցումն այդ հասունացավ, ինչպես միշտ, մոտավորապես երկու քայլ առաջ ընկնելով ժամանակից։ Մի կողմից՝ օլիգարխը գիտեր, որ ներքաղաքական ...ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմերբերգի հայաստանյան այցելության «յոթը» չլրացած, հիմա էլ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիչն է ժամանել Հայաստան՝ «աջակցելու 1609, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը։ Ժողովի քննարկած հարցերը ներկայացնելու նպատակով երեկ Մամուլի ազգային ակումբում էր հյուրընկալվել ՀՅԴ Հայաստանի ...ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: ...ԻՆՉՊԵՍ ԶՈՀՎԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Սեփ. լրտվ.Ինչպես հայտնի է, օրերս սահմանային գոտում հայ զինվոր է սպանվել։ Այս կապակցությամբ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ասաց. «Դեպքը տեղի է ունեցել սահմանի մեր կողմում։ Զինծառայողներին մարտական հերթափոխի ...65 ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնական կազմակերպությունների թվի զգալի աճ վերջին տարիներին չի գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի մոտ 100 մետր լայնությամբ եւ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածները: Ժամը 22։45-ին ավտոճանապարհները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտնի մարզի Գառնահովիտի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» բացվեց «Դրինքս էքսպո» խորագրով խմիչքներին նվիրված առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» կազմակերպության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, ...ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Այսօր շատ է շահարկվում, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «զիջողական մոտեցում» է որդեգրել։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համարում է, որ նման «եզրակացությունները» անհիմն են ու անտեղի։ Երբ ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Եվրախորհրդի պատասխանատուների այցելությունները չափից ավելի հաճախակի չե՞ն դարձել։ Ինչո՞վ բացատրել այս սեւեռուն ուշադրությունը մեր նկատմամբ։
Ըս ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. «Ավելի մտահոգիչ կլիներ, եթե ...ԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Կարսում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը ...ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, որոնք հանդես ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է ակադեմիկոս Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության եւ գիտահետազոտական ինստիտուտ՝ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
«Պետականաշինության լուրջ հաջողություններով ԼՂՀ-ն ապացուցել է իր գոյության իրավունքը: Այստեղ մի շարք անգամ անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք, անկախ դիտորդների գնահատմամբ, ...ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երեւանում, Արարատյան դաշտում Մեղրիում, Գորիսում, Կապանում՝ 4-րդ: ...ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Ձեզ չի՞ մտահոգում, որ մարտի 1-2-ի գործով դատավարությունները, որպես կանոն, վերածվում են մինի հանրահավաքների՝ հայհոյանքներով, սպառնալիքներով։ Պատասխանելով մեր այս հարցին, ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ ...
ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉԸ ՆԱԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՄԻԱՄԻՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՐՁԱԿՈՎ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

