
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
- Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ մանրամասնելու կալանքի տակ գտնվող երեք պատգամավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հանգամանքները։
Դատելով ամենից՝ հանձնաժողովի անդամները վերջնականապես մտել են մարտիմեկյան կազմակերպված բռնությունների գործով մեղադրյալների փաստաբանի դերի մեջ։ Այդ տրամաբանության շրջանակում էլ երեկ «խաչաձեւ հարցաքննության» ենթարկեցին քննչական խմբի ղեկավարին՝ փորձելով հիմնավորել Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան եռյակի «սուրբ անմեղության» վարկածը։
Միանգամից ասենք, որ Վ.Հարությունյանը հիմնավորապես «ջրեց» հհշական մամուլում պտտվող ստահոդ պնդումները՝ առ այն, որ նրանք անձեռնմխելիությունից զրկվել եւ կալանավորվել են առանց հիմնավոր փաստերի ու համոզիչ փաստարկների, «պատանդի» կարգավիճակում պահվում են մեկուսարանում, եւ նրանց նկատմամբ իբր քննչական գործողություններ «գրեթե» չեն իրականացվում։
Քննչական խմբի ղեկավարը փաստեց, որ ոչ միայն պատգամավորների, այլեւ 300 եւ 225 հոդվածներով (իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար) ամբաստանվող մյուս մեղադրյալների հետ կապված՝ «կան բավարար ապացույցներ եւ բավարար ենթադրություններ, որ հանցագործությունը կատարվել է նախնական համաձայնությամբ։ Կոնկրետ՝ երեք պատգամավորների մասով մեղադրանք առաջադրելու հիմքերը եղել են բավարար, հետագայում նախաքննությամբ ձեռք են բերվել լրացուցիչ ապացույցներ, եւ նախաքննությունը շարունակվում է»։
Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է «ինչպես բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այնպես էլ գործով հայտնաբերված եւ իրեղեն ապացույց ճանաչված մեծաքանակ ռազմամթերքով»։ Այդ կապակցությամբ հարցաքննված մոտ երկու տասնյակ վկաների մեջ ոստիկաններ չկան՝ միայն քաղաքացիական անձինք են, որոնց ցուցմունքները չհրապարակվեցին՝ նախաքննությանը չվնասելու նկատառումով։
Համենայն դեպս, Սասուն Միքայելյանի «կազմակերպական ջանքերի» շնորհիվ «Ազատության հրապարակ, այնուհետ՝ Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, քաղաքապետարանի մոտ են բերվել մետաղաձողեր, մահակներ, նրա կողմից կոնկրետ կոչեր են արվել շարունակելու բռնությունը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ եւ դրանով իսկ, որպես վերջնական նպատակ, յուրացնելու իշխանությունը»։
Ինչ վերաբերում է շահարկումներին, թե պատգամավորների նկատմամբ քննչական գործողություններ չեն կատարվում կամ կատարվում են շատ հազվադեպ, ապա դա պարզ ապատեղեկատվություն է. «Երեքի հետ էլ կատարվել են քննչական գործողություններ, յուրաքանչյուրի հետ` առնվազն 8-10 անգամ։ Այլ բան է, որ երեքն էլ հրաժարվել են քննչական գործողություններին մասնակցելուց, եւ ցուցմունքներ չեն տվել»։
Պատգամավորների հետ կատարված գործողությունների «հպանցիկության» հետ կապված՝ Վ.Հարությունյանը նկատեց. «Ինչպե՞ս կարող էր երկար գործողություն կատարվել, եթե մարդը առհասարակ հրաժարվում է դրանից եւ ցուցմունք չի տալիս։ Կոնկրետ՝ Ս.Միքայելյանը մի քանի անգամ առհասարակ հեռացել է քննչական սենյակից՝ հրաժարվելով պատասխանել քննիչի հարցերին»։ Մեղադրյալների, այդ թվում` պատգամավորների հետ կատարված բոլոր քննչական գործողությունները օրենքով սահմանված կարգով արձանագրվել են, ամրագրվել քննչական մեկուսարանի գրանցամատյանում։
Ըստ քննչական խմբի ղեկավարի, պատգամավորներին եւ այլոց 225 հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ նկատի ունենալով, որ նրանք «մարդիկ են ներգրավել, ռազմամթերք տրամադրել, զանգվածային անկարգությունների կոչեր արել, հրահրել, սադրիչ տեղեկություններ տարածել եւ այլն»։
Մյասնիկ Մալխասյանի հետ կապված՝ ցուցմունք է տվել 15 վկա, որոնցից մեկին անձամբ պատգամավորն է զինել։ Վկաներից մեկը խոստովանել է, որ ցուցարարները, զանգվածային անկարգություններից անմիջապես հետո «կրկեսի մոտով անցնելիս, նկատելով Մ. Մալխասյանին, հարցրել են՝ ինչո՞ւ ատբոյ տվեցիք, ինչո՞ւ դադարի հրաման տվեցիք, հետո ի՞նչ ենք անելու։ Մալխասյանն էլ պատասխանել է՝ այդպես էր պետք, այդպես ճիշտ էր՝ հետագայում կիմանաք»։
Վ.Հարությունյանը հերքեց Մալխասյանի պնդումները, թե ձերբակալվելուց հետո 10 ժամ շարունակ նրան մեղադրանք չի առաջադրվել, նրա ձեռքին հայտնաբերված «հանրահայտ ձողի» գույնը հաջորդ օրը իբր փոխվել է։ Փոխարենը համաձայնեց, որ մատնահետքերը դրա վրա չեն պահպանվել, քանզի խառնաշփոթ իրավիճակում իրավապահները թերացել են՝ ձեռքից ձեռք են անցկացրել իրեղեն ապացույց համարվող սույն ատրիբուտը, այնպես որ նման պայմաններում մատնադրոշմային փորձաքննությունը ավելորդ է համարվել։
Հակոբ Հակոբյանին ներկայացված մեղադրանքն ավելի ծավալուն է. ձեռք բերված տվյալների համաձայն՝ նա ոչ միայն հրահրել է եւ ներգրավել ակտիվիստների, այլեւ ֆինանսավորել սրանց կողմից կիրառված «հատուկ միջոցները». նրա ֆինանսավորմամբ է, որ «դյուրավառ հեղուկով լի շշեր են նետվել ոստիկանների վրա, հարկադրաբար աշխատանքից ազատելու սպառնալիքով մարդիկ են բերվել զանգվածային անկարգությունների վայր եւ ներգրավվել այդ գործողություններում»։
Հակոբյանի մասով հարցաքննվել է ավելի քան 100 վկա, կան նրա հանցանքը հիմնավորող ուղղակի եւ անուղղակի ապացուցողական նշանակություն ունեցող ցուցմունքներ, կոնկրետ անձ, որը խոստովանել է նրանից զենք ստացած լինելու իրողությունը։ Զոհվածների մեջ կան մարդիկ, որոնք անմիջականորեն կապված են եղել Հ.Հակոբյանի հետ, հավաքագրվել նրա կողմից եւ գործել նրա ցուցումներով։
Ընդհանուր առմամբ, եղել է հստակ դերաբաշխում՝ ով է հրահրելու, ով է զենք եւ մետաղաձողեր հայթայթելու, ով է դրանք բաժանելու «խաղաղ ցուցարարներին». «Այդ ամենը ղեկավարվել եւ կազմակերպվել է մի կենտրոնից, որի բացահայտումը քննության նպատակներից մեկն է»,- հավաստիացրեց քննչական խմբի ղեկավարը։
«Հայոց Աշխարհ»-ի հարցին ի պատասխան՝ Վ.Հարությունյանն արձանագրեց, որ երեք քաղաքացիական անձ զոհվել է հատուկ միջոցների կիրառման հետեւանքով, եւս երեքը՝ հրազենային վնասվածքներից, մեկը՝ բութ գործիքի պատճառած վնասվածքից, մեկը՝ անհայտ տրամաչափի թափանցիկ գնդակից։ Զոհվածներից երկուսը զինծառայողներ են, որոնցից մեկը զոհվել է նռնակի պայթյունից, մյուսը՝ թափանցիկ գնդակից ստացած հրազենային վնասվածքից։
Հատուկ միջոցների կիրառման իրավաչափության հետ կապված՝ քննչական մարմինը դեռ որոշում չի կայացրել՝ գործը հետազոտման փուլում է։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
abcd գրել է:- Vahag
Ինքը աշխարհի ամենալավնա,իրանից հետո աշխարհը քանդվելու ա:
մինչև դուք ստեղ իրար միս եք կրծում, ազերիները/կամ թուրքերը/ վաշինգտոնի հայ դեսպանատան կայքեջը վիրուսով վարաքել են/hack/, ու էդպես շարունակ... Հիմա ավելի ճիշտ չի լինի ուղղել ձեր էներգիան .../ջոկեցիք ինչ եմ ասում/:- Vahag
Vahan NY ORIGINAL գրել է:- abcd
մինչև դուք ստեղ իրար միս եք կրծում, ազերիները/կամ թուրքերը/ վաշինգտոնի հայ դեսպանատան կայքեջը վիրուսով վարաքել են/hack/, ու էդպես շարունակ... Հիմա ավելի ճիշտ չի լինի ուղղել ձեր էներգիան .../ջոկեցիք ինչ եմ ասում/:
Հարգելի abcd սրանք էլ այս կայքի վիրուսներն են այն պես որ մի զարմացեք- abcd
Vahan NY ORIGINAL գրել է:- VAN
Ես ինձ չեմ դրել «մեր գյուղի« հերոսի տեղ,ես իրոք ազգի հերոս եմ ու հպարտ դրանով,քանզի բոլորին չԷ վիճակվաց լինել ինձ նման:Նաև անհամեմատելի գրագետ եմ քեզնից Էլ,Հակոբ կոչվացից Էլ,որը հայերեն ուղղագրություն չգիտի ու իրեն թվում Է թե ես եմ սիւալներով գրում,ու նաև ձեր Նիկոլ հոպարից Էլ,որի «հոդվացները« ոչ մի եզր չունեն լրագրողական աçիւատանքի,Էլ չեմ ասում տաղանդի հետ:Իսկ դուք ուզեք թե չուզեք,կամ բղավեք հետույքներդ պատռելու աստիճան,միևնույն Է ես արդեն իմ իւմբով մնացել եմ պատմության մեջ,չորս տարբեր գրքերում արդեն գրվել Է մեր մասին,չհաçվաց քսանից ավելի տարբեր թերթերի հոդվացներ,ու դեռ ինչքան ԷԷԷԷ գրվելու:Այո,կեղց համեստություն չեմ ուզում իւաղալ,Զորավար Անդրանիկը աներևակայելի փառասեր մարդ Էր,բայց դա երբեք չազդեց այդ քաջի կերպարի ու մեցությունը գնահատելու վրա:Մինչև օրս մեր ու մեր նմանների ավելորդ համեստությունն Է պատճառը,որ Վազգեն կոչեցիալները առանց մի փամփուçտ կրակելու «Սպարապետ «են կոչվել ու ազգային հերոս,որ զինվորական çորերով ու զենքով քաղաքի փողոցներում թրև եկող մաուզերիստները կուրցք են ցեցում ու բոլորից բարձր բղավում իրենց ազատամարտիկ լինելու մասին,որ սահմանի տեղն անգամ չիմացող Վազգենական «զինվորները«,որ զբաղվաց Էին մարդաորսությամբ,ՀԱԲ-ի դեմ Երևանի կենտրոնում «պատերազմ մղելով«,ԱԻՄ-ի çենքի վրա գրոհելով ու երեսուն հազարանոց գույքը ջարդելով ու ոչնչացնելով այսօր ամենուր պատմում են իրենց «կատարաց« մարտերի ու «քաջագորցությունների« մասին:Լռելն,ավելորդ համեստություն իւաղալն այսօր հանցագորցության Է հավասար:Մենք,իսկական ազատամարտիկներս պիտի համաիւմբվենք ու իւեղդենք ՍՏԻ ձայնը,պատժենք ազգադավ çներին ու թույլ չտանք այլևս ներողամտություն «քաղբանտարկյալ« կոչվացների հանդեպ,քանզի ավելորդ այս ներողամտությունը վտանգում Է մեր երկրի ապագան:
- VAN
Աշոտ գրել է:- VAN
Այ մոռացության աիւտով տառապող իւեղկատակ,քանի եմ ասել որ ինձ մոտ բացակայում Է այդ տառը,դրա համար եմ «ց«գրում միçտ:Հասա՞վ տեղ,թե՞;;;;
Հարգելի VAN, զուր եք ներվեր եւ ժամանակ վատնում վահագի նման հոգեկան հիվանդների հետ, ահա... ինչ հետեվանքների հանգեցրեց լեւոնի նման տականքին տրվելը:- VAN
ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ գրել է:
Հայաստանում մի ստվար խումբ մարդիկ կան, որոնք մասնագիտանում են Նժդեհի §ազիզ¦ արեւով երդվելու մեջ՝ մեջբերելով նրան տեղի ու անտեղի: Նժդեհից կուռք եւ §Լենին պապի¦ սարքելու փոխարեն, ավելի ռացիոնալ ու օգտավետ է նրան մեկ-մեկ կարդալ՝ առանձնացնելով ժամանակաշրջանով պայմանավորված թերիները էականից ու ակտուալից: Եթե Նժդեհին կենացներ ասելու փոխարեն վարվեին այդպես, գուցե մեզ հետ միասին կկիսեին այն հեգնախառն զարհուրանքը, որն առաջացրեց պուտինադիմավորումը §Ադրբեջանում¦: Օրինակ, խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր §ցեղակրոնի¦ Պուտինի առջեւ տենդագին ու օրգազմիկ դող ունենալու դեմ մտաբերել ու բարձրաձայն արտասանել հետևյալ հատվածը` §Ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակութեան ոգին, որքան այն աղետալի մոլորանքը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր: ... Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում` կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում¦:
ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ գրել է:
Հրանտ Տեր-Աբրահամյան
«ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով,
Ցեղը ՝ ազգայնացնում Է իր ընդունածը»:
Գ. Նժդեհ
Հայկական ինքնության կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ընդունելով արտաքին ծագում ունեցող գաղափարներ, նա ի զորու է եղել ազգայնացնել, ստեղծագործաբար մարսել ու կիրառել դրանք: Համամարդկայինը եւ ազգայինը միշտ հաջող կերպով զուգակցվել են մեր ինքնության մեջ: Եվ արտաքին արժեքները ստեղծագործաբար ընդունելու այս հատկությունը եղել է մեր կենսունակության հիմքերից մեկը, որի շնորհիվ նաեւ գոյատեւել Ենք դարերի ընթացքում: Հակառակ ուղին՝ մեկուսանալը, ինքնամփոփվելը, արտաքին աշխարհի նկատմամբ փակ լինելը, խորթ է եղել հայկականությանը:
Մյուս էական առանձնահատկությունը, որը հատուկ է մեզ, պետա-կանության բացակայության ընթացքում ազգային եւ հասարակական բարձր ինքնակազմակերպվածության հանգամանքն է, որը եւս դարերի մեր կենսունակության կարեւոր գործոններից է եղել: Այս առանձնա-հատկությունը շաղկապված է աշխարհիկի նկատմամբ հոգեւորի գե-րակայության սկզբունքի հետ: Դեռեւս 450-ական թվականների պայքա-րի ժամանակ ձեւակերպված այս սկզբունքը, որով աշխարհիկ վերնա-խավը չի կարող հոգեւոր աշխարհի նկատմամբ տարածել իր իշխանու-թյունը, արյունով հաստատվեց Ավարայրի ճակատամարտում՝ դառնա-լով խորհրդանիշ հետագա սերունդների համար, որի գաղտնիքը հենց իր համամարդկային խորհրդի մեջ էր:
Պետականության բացակայության պայմաններում, բացի եկեղեցա-կան կազմակերպությունից, ժողովրդական ինքնակազմակերպման շատ յուրահատուկ ձեւ էր գյուղական համայնքը, որը հայերի մեջ ամենաուժեղն էր շրջակա գրեթե բոլոր ժողովուրդների համեմատությամբ: Չնայած 20-րդ դարի ընթացքում գյուղական համայնքը էապես տուժեց, սակայն դրա հոգեբանական ազդեցությունը մնաց ազգային վարքի եւ ինքնակազմակերպման ձեւերի վրա՝ թերեւս ավելի ենթագիտակցական մակար-դակով:
Ազգային-հասարակական ինքնակազմակերպման հուժկու դրսեւո-րումների օրինակներ մենք տեսնում ենք նաեւ 20-րդ դարի ընթացքում: Եկեղեցական գույքը բռնագրավելու ցարական կառավարության որոշման դեմ 1903 թվականի պայքարը աննախադեպ էր իր կազմակերպվածության աստիճանով, արդյունավետությամբ ու համազգային բնույթով, ինչի մա-սին նշում են նաեւ ոչ հայ հեղինակները, մի փոքր ժողովուրդ անհնազան-ության զանգվածային եւ երկարատեւ գործողություն կարողացավ կազ-մակերպել հզոր կայսրության դեմ: Վերջապես, ամենաբարձր աստիճանի հասարակական ինքնակազմակերպման օրինակ է 1988-ի շարժումը:
Այսպիսով, ակտիվ հասարակությունը, հասարակության իքնակառա-վարման գաղափարը, դրա ինքնակազմակերպման բարձր ձեւերը, հան-րության ազգային համախմբումը ոչ միայն հայոց պատմության բնորոշ գծերից են, այլեւ՝ մեր կենսունակության եւ արտաքին մարտահրավեր-ներին դիմակայելու գլխավոր գործոններից:
Թեեւ ակտիվ հասարակության գաղափարը խորթ չէ հայ հասարա-կությանը, սակայն այսօր Արեւմուտքից բերված «քաղաքացիական հասա-րակության» գաղափարը պարունակում է նորամուծություններ՝ ազգային ավանդույթի նկատմամբ, որոնք պետք է ստեղծագործաբար յուրացվեն, ազգայնացվեն: Այդ գործընթացը ներառում է նաեւ այդ նորամուծություն-ների վերամեկնաբանումը:
Իրականում «քաղաքացիական հասարակություն» հասկացողութ-յունը բավականին տարբեր կերպ է մեկնաբանվել մտածողների կողմից, ինչպես եւ շատ հասկացողություններ, որոնք բնորոշ են նոր ժամանակ-ների գաղափարախոսական համակարգերին՝ ժողովրդավարություն, սո-ցիալական արդարություն, անհատի ազատություն եւ այլն: Եթե ւսնգլո-սաքսոնյան մտածողները ավելի շատ հակված էին քաղաքացիական հասարակությունը մեկնաբանել որպես ատոմար անհատների շահերի բախման դաշտ, որը կարգավորվում է միայն այդ անհատների էգոիստա-կան շահերի սահմանափակումներով, ապա մայրցամաքային Եվրոպայի մտածողները ավելի շատ փորձում էին տեսնել հասարակության օրգա-նական միասնության ասպեկտները, համախմբվածության ներուժը, հան-րային ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման մեխանիզմները:
Հայոց պատմական փորձը ցույց է տալիս, որ մեր դեպքում ակտիվ հասարակությունը, հասարակական ինքնակազմակերպման բարձր ձեւերը առաջին հերթին նշանակում են համախմբվածության, վտանգնե-րին եւ մարտահրավերներին ազգի եւ հասարակության պատասխանի ձեւեր, բազմազանության վրա հիմնված միասնություն:
Իհարկե, քաղաքացիական հասարակության գաղափարի տարածման պատրվակով՝ հզոր պետությունները նաեւ հաստատում են իրենց պե-տական եւ աշխարհաքաղաքական շահերը, բայց նույն նպատակներով նրանց կողմից քարոզվել եւ քարոզվում են ժողովրդավարության, սոցիա-լական արդարության, ազգային-ազատագրական պայքարի եւ այլ գաղա-փարներ, ինչը չի ենթադրում, թե այդ բոլոր հասկացողությունները ինքնին վատն են: Մենք աշխարհի հետ պետք է խոսենք «աշխարհի լեզվով» եւ օգտագործենք բառակապակցությունները մեր շահերից ելնելով:
Այսպիսով, քաղաքացիական հասարակության գաղափարը միանգա-մայն մեկնաբանելի եւ մարսելի է մեր ազգային ավանդույթի տեսանկյու-նից, միայն թե հարկ է այն ոչ թե կուրորեն ընդօրինակել, այլ ստեղծագոր-ծաբար ազգայնացնել եւ դարձնել խաղաքարտ սեփական խաղի շրջա-նակներում: Այս առումով, խնդիր է դառնում ազգային հասարակության ձեւավորումը, որը կարելի է ձեւակերպել որպես քաղաքացիական հասա-րակության ազգայնացում:
Արդյունավետ գործող ազգային հասարակության պայմաններում, հանդես գալով տարբեր գաղափարախոսական եւ քաղաքական դիրքե-րից, ազգային եւ հասարակական բոլոր կառույցները պետք է միասնական լինեն առանցքային մի քանի արժեքների շուրջ, որոնք են Հայաստանի եւ հայության շահը, պետության ինքնիշխանությունը, ընդհանուրի շահի գե-րակայությունը խմբային եւ անհատական շահերի նկատմամբ:
Այսպիսի համաձայնություն, խոսքերի մակարդակով, մեզանում կարծես թե կա, սակայն հոգեվիճակ եւ իրականություն դառնալուց այն հեռու է:
Վերջում եւս մի խնդրի մասին:
Ինչպես տեսանք, պետականության բացակայության պայմաններում՝ ակտիվ հասարակությունը բնորոշ է եղել հայերիս համար: Այսօր առկա է հայոց պետականություն, եւ հարց է ծագում՝ արդյո՞ք ուժեղ պետության անհրաժեշտությունը ենթադրում է թույլ, պասիվ հասարակություն, թե՞ ուժեղ ներուժ կարող է ունենալ այն պետությունը, որը հիմնվում է ակտիվ, իքնուրույն հասարակության վրա:
Մեզանում ակտիվ եւ ինքնավար հասարակության գոյության անհրա-ժեշտությունը առավել քան արդարացված է: Արտաքին մշտական վտանգի պայմաններում գոյատեւող Հայոց պետությունը պետք է հենվի ակտիվ հասարակության վրա, քանզի լուրջ վտանգների պահերին մեզանում միշտ էլ ստեղծագործական եւ կազմա-կերպական ունակություններով օժտված ակտիվ տարրերն են որոշիչ դեր խաղացել: Նաեւ գաղտնիք չէ, որ Հայաստանը չի կարող արտաքին թշնա-մու հետ մրցակցությունում՝ հենվել նյութական ռեսուրսների, քանակա-կան ցուցանիշների վրա. հետեւաբար պետք է հենվել մարդկային որակի, հոգեբանական եւ մտավոր ներուժի վրա, ինչը եւս պահանջում է հասա-րակության ակտիվ վիճակ:
Այլապես մենք շեղված կլինենք մեր ավանդական ուղուց եւ չենք դիմանա տարածաշրջանային ու համաշխարհային մրցակցությանը:
Այս առումով պետք է ավելացնել նաեւ, որ մրցակցությանը դիմանալու եւ հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն բարդ կառուցվածք ունեցող հա-սարակությունները, որոնք ներքուստ միասնական լինելով, այնուամենայ-նիվ, հիմնված են բազմազանության եւ ենթահամակարգերի ինքնավարու-թյան վրա: Այս տիպի համակարգերը, այդ թվում եւ պետական համակար-գերը, ավելի ճկուն են, քան պարզ եւ կենտրոնացված կոշտ համակար-գերը, իրենց թվացյալ «ուժով» հանդերձ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾ 1915-ԻՑ ՀԵՏՈ գրել է:
«PANORAMA.AM» ԹԵՐԹ. ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾ 1915-ԻՑ ՀԵՏՈ
Միանգամից ասեմ, որ չունեմ այս հարցի հստակ պատասխանը, բայց հարցադրումն առանցքային է, վերաբերող բոլոր հայերին, նաև` անձամբ ինձ։ Ինչո՞ւ հատկապես ինձ։ Իմ ազգանունից հեշտ է կռահել ` քահանաների սերնդից եմ: Պապիս հայրը 1915 թ. 20 տարին չլրացրած էրզրումցի մի երիտասարդ էր, զինակոչված օսմանական բանակ: Մի խումբ ընկերների հետ նրան հաջողվում է փախչել դեպի Կովկաս։ Այդ մարդու անուն ազգանունը ճիշտ իմ անուն-ազգանունն է` Հրանտ Տեր-Աբրահամյան: Մեծ գերդաստանից ինքն ու իր երեք եղբայրներն են միայն փրկվել։ Ըստ ընտանեկան ավանդույթի` նա ևս պետք է դառնար քահանա, տիրապետում էր գրաբարին և լավ գիտեր Աստվածաշունչը։ Բայց նա չդարձավ հոգևորական` ոչ միայն որովհետև ապրեց սովետական Հայաստանում, ուր քահանա լինելը չէր խրախուսվում, այլ` որովհետև 1915-ից հետո նա այլևս չհավատած Աստծո գոյությանը։
«Եթե Աստված լիներ, Եղեռնը չէր կարող լիներ»` սա էր նրա վճռական եզրահանգումը, և նախկին տերտերացուն վերածվեց ոսկերիչ ուստա Հրանտի։ Եվ հիմա, տարիներ անց այս հարցը չի կարող չգալ չբախվել ինձ, որովհետև երբ այցելում եմ նրա գերեզմանը և գերեզմանաքարի վրա կարդում` Հրանտ Տեր-Աբրահամյան, յուրօրինակ զգացումներ են լինում։ Այս հարցը չէր կարող բախվել նրա որդուն` իմ պապին, որովհետև նա իր սերնդի մասն էր` Կոմկուսի նվիրյալ անդամ, սովետական կայսրության սպա և գործ չուներ այդպիսի հարցերի հետ։
Ծնողներիս սերունդի կյանքն իր հերթին` հակադրություն էր իրենց կոմունիստ ծնողների արժեքներին: Նրանք ևս չպիտի խորանային այս հարցադրման մեջ։ Նրանց համար Աստված կա, թեկուզ այն պատճառով, որ դա հակառակ է Կոմունիստական մանիֆեստի դրույթներին։ Բայց այդ հարցը ոչ մի տեղ չի կարող կորել և, շրջանցելով երկու սերունդ, նորից գալիս կանգնում է իմ առջև, և բոլոր ոչ կոնֆլիկտային պատասխանները ընդամենը փախուստ են իրականությունից։
Ես կամ պետք է համաձայնվեմ նախապապիս հետ, կամ, չհամաձայնվելու դեպքում, իրավունք չունեմ պատասխանելու` «ինչպես է հնարավոր Աստված» հին ձևով: Այնպես, ինչպես մինչև 15 թվականը, քանի որ այդ հին պատասխանի փաստարկումը հիմնովին հերքվել էր առաջին Հրանտի Տեր-Աբրահամյանի կողմից։ «Աստված մահացավ»` նիցշեական այս տեսական պնդումը, որն ամբողջ մի ժամանակաշրջանի ն ախտանիշ էր և որի գիտակցումը հոգեբուժարան հասցրեց դրա հեղինակին, Նիցշեից ընդամենը 20 տարի անց առանց որևէ տեսության, ուղղակի սեփական կենսափորձից բխեցրեց նախապապիս սերունդը, և նրանցից շատերի համար էլ այն հոգեբուժարանի ճանապարհ հարթեց։
Հարցն այն չէ միայն, թե ինչպես հավատալ Աստծոն, այլ` ի՞նչ իրավունքով։ Հնարավոր չէ, կեղծ է շարունակել նույն կերպ հավատալ Աստծոն, ասես 15 թվականը չի եղել` ջնջելով մի ամբողջ սերնդի փորձ։ Դա նշանակում է աչք փակել, փախչել իրականությունից։ Բայց հարցի շրջանակաները պետք է մեկնաբանել և ավելի լայնացնել, որովհետև աթեիստներին, այսինք`ն Աստծո գոյությունը ժխտողներին, սա չի վերաբերում։ Աթեիզմն այստեղ ոչ մի կապ չունի։ Աթեիզմը ժխտում է ընդամենը մեր Աստծուն, բայց աշխարհիկ Աստծուն, այսինքն` բոլոր այն աշխարհիկ գաղափարները և արխետիպերը, որոնք պատմական և փիլիսոփայական ծագումնաբանության տեսակետից բխում են Աստծո գաղափարից, աթեիզմը բնավ էլ չի ժխտում։ Այն որ աշխարհիկ բազմաթիվ գաղափարներ և պատկերացումներ ընդամենը Ատծո գաղափարի արտահայտություններ են, կարելի է համոզվել, թեկուզ նույն Նիցշեի վերլուծությանը հետևելով։
Այս իմաստով մեր հարցադրումը նշանակում է նաև. ինչպե՞ս է հնարավոր հավատալ` արդարությանը, բնական և գիտական օրինաչափություններին, տիեզերական-բնական և սոցիալական կարգ ու կանոնին, մարդկային ես-ին և անհատականության գաղափարին, բանականությանը, տրամաբանությանը, ազատությանը, ազատ կամքին, ճշմարտությանը, իմաստին և այլն և այլն։ Գաղափարներ, որոնք բոլորն էլ թեև աշխարհիկացված, բայց անմիջականորեն բխում են Աստծո մասին (առնվազն) քրիստոնեական, իսկ իրականում` հին հունական փիլիսոփայության պատկերացումներից։
Իրականում բերած շարքը գրեթե անվերջ է, և դրան կարող ենք ավելացնել ցանկացած գաղափար, հասկացողություն, որն իր հիմքում ունի կենտրոնի մասին պատկերացում, կամ որևէ աստիճանակարգ է ենթադրում, առհասարակ ունի կառուցվածք: Ասենք` հայրենիք, պատմություն, գիտություն, պետություն, նույնիսկ` ուղղակի տեքստ։ Օրինակ` ինչպե՞ս է հնարավոր հենց այս տեսքտը 1915-ից հետո։ Եթե այս վերջին հարցադրումը չափազանցություն կամ անհամություն է թվում` նորից վերցրեք Նիցշեի օրինակը, ով «Աստծո մահի» հռչակումից հետո փորձեց ստեղծել մի տեքստ, ուր պետք է դեկոնստրուկցիայի ենթարկեր Աստծո գաղափարից բխեցվող` ես-ի, ազատության, կամքի, սուբյեկտի և այլն նման գաղափարներ, բայց այդ տեսքտն ի վերջո փշրվեց, կտոր-կտոր եղավ, չամբաղջացավ` հեղինակի ես-ի փլուզմանը զուգահեռ։
Երբ ասում ենք` «Աստված չկա» և կես ճանապարհին կանգ չենք առնում, այլ միտքը մինչև վերջ ենք մտածում, ապա պետք է հանգենք մի կետի, որտեղ ժխտվում է մարդկային ես-ը, առնվազն այն ձևով, ինչպես որ դա արևմտյան մեր մշակույթում է պատկերացվում և որն այնքան առօրեական ու պարզ է մեր համար, որ երբեք չենք էլ մտածում, որ դա ի վերջո մի կառուցվածք է, մի կոնստրուկտ, մի մտային պատկեր, որը կարող է և չլինի, կամ լինի միանգմայն այլ ձևով։
Քրիստոնեական-նորպլատոնական աստվածաբանության մեջ մարդկային ես-ի մասին այդ պատկերացումն ուղիղ պրոեկցիա է Աստծո մասին ձևակերպումներից, որի ատրիբուտներն են` ազատ կամք, արարչականություն, բանականության և գիտակցության գերիշխանություն, անկրկնելիություն, եզակիություն։ Այլ կերպ ասած` եթե չկա Աստված, ուրեմն չկա և Հրանտը։ Որովհետև ի՞նչ է այդ Հրանտը, եթե ոչ զուտ պայմանական մի մտապատկեր, որը շոշափել, կամ որևէ այլ զգայարանով ֆիքսել հնարավոր չէ: Չէ՞ որ մարմինը, որի կրողն է այդ Հրանտը և որի հետ նա սովոր է իրեն նույնացնել, իրականում միանգամայն անտարբեր է իր Հրանտ, թե Հրաչ լինելուն. Հրանտը որևէ կապ չունի այդ մարմնի ֆիզիոլոգիական գոյության հետ։
Եվ ահա, ուրեմն, պատահական չէ, որ հայոց ցեղասպանության խորհրդանիշը հենց Կոմիտաս վարդապետն է դառնում, մարդ, որի ես-ը չդիմացավ, փլուզվեց այն բանից հետո, երբ ամբողջ մի սերունդ հարցրեց` «ո՞ւր է Աստված, եթե այսպես կարող է լինել»։ Եվ ի դեպ, այս իրադրությունը արդեն կանխագուշակված էր 1915-ից մի քանի տարի առաջ գրված` Վարուժանի «Հայհոյանքը» բանաստեղծության մեջ, ուր նկարագրվում է լեռներում ջարդից ապաստանած մի ծեր կին, ով աղետի վերապրումի ազդեցության տակ հրաժարվում է Աստծուց։
Մեր բուն հարցադրումը գնալով հստակենում է, բայց և միաժամանակ լայնանում։
Այժմ այն կարող է վերաձևակերպվել հետևյալ կերպ` հայությունը ինչպե՞ս կարողացավ նույնը մնալ 1915-ից հետո` չվերարժեքավորելով իր նախկին պատկերացումները։ Այս ձևակերպումը, կարող է արհեստական թվալ։
Բայց կարծում ենք, որ ուշադիր քննության դեպքում կարող է պարզվել, որ հայկական աշխարհընկալման ոչ մի կարևոր տարր էական փոփոխության չի ենթարկվել Մեծ Աղետից հետո: Նույնիսկ եթե վերցնենք ամենապարզունակ, այսպես ասած` աշխարհաքաղաքական տարրը: Օրինակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությունը և դրանում ՀՀ ներգրավվումը հիմքում մոտավորապես նույն տրամաբանությունն ունի, ինչ ցեղասպանությունից առաջ էր, և որն ի վերջո հանգեցրեց հենց նույն ցեղասպանությանը։
Ստացվում է փակ շղթա։ Հայկական «Աստվածը» նույնն է մնում, չնայած թվում է, որ այն պետք է կամ առհասարակ ժխտվեր, կամ նրա գոյությունը պետք է միանգամայն նոր կերպով վերաիմաստավորվեր։ Բայց լավագույն դեպքում, դա այդպես է եղել միայն Եղեռնը վերապրածների սերնդի համար, կամ էլ մյուս սերունդների առանձին հատ ու կենտ անհատների համար։ Ինքը` Եղեռնը, մեզ մոտ, թերևս, չի իմաստավորվել իր խորքային չափումներով, նշանակում է` միաժամանակ և փիլիսոփայական և մարդկային-առօրեական մակարդակներով։
Փիլիսոփայականն այս համատեքստում չի նշանակում վերացական, կամ միստիֆիկացված-սպեկուլյատիվ. հակառակը` փոիլիսոփայության նյութը տվյալ դեպքում այնպիսին է, որ իմաստակության կարիք չունի։ Այդ իսկ պատճառով փիլիսոփայությունն այստեղ պարադոքսալ կերպով համընկնում է փաստագրության կամ ժամանակագրության հետ։ Այս վերջին մտքերը ծագեցին Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» հուշագրությունը կարդալուց։ Սա եզակի մի հրապարակում է` նվիրված Եղեռնի տարիներին, ուր տրված է ոչ թե ցեղասպանության վիպասանությունը (ինչպես նշում է հեղինակը` չի կարելի գեղարվեստականացնել այն, ինչն առանց այդ էլ ինքնին անհավատալի ու սարսափելի է), այլ դրա առօրյան: Սարսափի ու մղձավանջի հետ նույնտեղ այստեղ այդ տարիների իրականության այնպիսի տարրեր են ներկայացված, որոնք Եղեռնի մասին սովորական դարձած կլիշեների տեսակետից գրեթե սրբապղծություն են. ընդհուպ մինչև «զավեշտալի մի քանի դեպքեր», կամ կուրյոզային այնպիսի փաստեր, ինչպիսիք են Դեր Զորում աքսորյալ հայերի կողմից առաջին լուսանկարչատան բացումը։
Եվ հետաքրքիր է, որ գրքի նախաբանը, որը գրված է ժամանակակից գիտկանանի կողմից, ճիշտ հակառակն է օտյանական վկայագրման ոճին։ Այդ նախաբանը (ճիշտ է` այն շահեկանորեն տարբերվում է սովետահայ դպրոցի պատմաբանների ոճից) բուն օտյանական տեքստի ակնհայտ ու հերթական մի կեղծում է, միստիֆիկացիա, թեմայի ջրիկացում։
Վերադառնանք մեզ մոտ ցեղասպանության իմաստավորման խնդրին։ Դա ակնհայտորեն գերքաղաքականացած մի իմաստավորում է, ինչն իրականում ստեղծում է սարսափելի գռեհկացում և մակերեսայնություն։ Կարծես թե, գոնե Արևելյան Հայաստանում թեմայի իմաստավորման բարձրակետը Սևակի «Անլռելի զանգակատունն է»: Համենայն դեպս թվում է, թե ցեղասպանության ընկալումը մեզ մոտ մինչ այժմ գերազանցապես Սևակի ազդեցության տակ է։ Մինչդեռ այստեղ պարադոքսը հենց այն բանում է, որ Սևակը, լինելով պոետ, զարմանալիորեն գրեթե զուտ հրապարակախոսական և քաղաքական ձևով է բացում թեման, այն էլ` սովետական հրապարակախոսությանը բնորոշ թերիներով։
Սա, անշուշտ, լիովին ընդունելի է` 60-ական թթ-ի համատեքստը հաշվի առնելով, բայց, կարծում ենք, ներելի չէ այն, որ մինչ այժմ այս ընկալումից ավելի առաջ քայլ չի արվել, դեռ մի բան էլ ավելի է պրիմիտիվացվել` շնորհիվ ցեղասպանության այսպես ասած հեռուստականացման, որով սարսափի կադրերը մտնում են սենյկաում նստած ու թեյ խմող մարդկանց տներ։
Ես չեմ ուզում այս հոդվածը հաստատող որևէ դրույթով ավարտել, քանի որ այն ընդամենը մի էսքիզ էր, որից ստիպաղաբար բաց թողեցինք բազմաթիվ հիմնավորումներ և թեմայի ճյուղավորումներ։ Ավելին` կնախընտրեի այս նյութն ավարտել սկզբնական հարցի մի նոր ձևակարպմամբ, որն առաջին հայացքից սկզբնականի հակապատկերն է` կարո՞ղ է արդյոք պարզվել, որ «հայկական Աստվածը», կամ Աստծո ընկալման հայկական կերպը ինչ որ մի պահից վերածվել էր կեղծիքի արդեն մինչև 15 թ-ը, և ուրեմն, հավատքի կորուստը ոչ թե ցեղասպանության հետևանքն էր, այլ հակառակը` ցեղասպանությունն ինքն էր Աստծո կորուստի հետևանք, և նշան, հիշեցում Աստծո գոյության մասին։ Այս նոր ձևակերպումից էլ, կամ որևէ մի այլ կետից մի օր գուցե շարունակենք թեման:
Աղբյուր` Panorama.am թերթ
Ar գրել է:
Լուրեր Հայաստանից,մտնել այս հասցեյով՝ http://www.armenialive.com/h1-tv.php հետո սեղմել` Latest News From Armenia-ի վրա :
Եվս 120 Միլիոն դոլլար ներդրում Հայաստանում :
IGDIR գրել է:
[quote=Vahan NY ORIGINAL][/quote]
Հարգելի ՎԱՆ, դուք իրոք գրագետ լրագրող եք, և հնարավոր է, նաև քաջ մարդ, այդ դեպքում ինչու՞, համաձայն ձեր իսկ ասածի, որ հիմա լռելը և կեղծ համեստություն անելը սխալ է, ևչեք բացահայտվում, ու չեք ասում, ահա, ես այս մարդն եմ, արել եմ այս բաները: Չէ-որ հիմա ձեզ ոչ մի բան չի սպառնում, թե կան բաներ, որը հիշելը այնքան էլ հաճելի չի, մասնավորապես ձեր ասած, իբրև թե, ձեր խմբին անտեղի տեղը կպցված « ելուզակային խումբ» պիտակը, մի գուցե հիշեցնենք՞ ձեր մոռացածը:
Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է գրել է:- VAN
Ես ինձ չեմ դրել «մեր գյուղի« հերոսի տեղ,ես իրոք ազգի հերոս եմ ու հպարտ դրանով,քանզի բոլորին չԷ վիճակվաց լինել ինձ նման:Նաև անհամեմատելի գրագետ եմ քեզնից Էլ,Հակոբ կոչվացից Էլ,որը հայերեն ուղղագրություն չգիտի ու իրեն թվում Է թե ես եմ սիւալներով գրում,ու նաև ձեր Նիկոլ հոպարից Էլ,որի «հոդվացները« ոչ մի եզր չունեն լրագրողական աçիւատանքի,Էլ չեմ ասում տաղանդի հետ:Իսկ դուք ուզեք թե չուզեք,կամ բղավեք հետույքներդ պատռելու աստիճան,միևնույն Է ես արդեն իմ իւմբով մնացել եմ պատմության մեջ,չորս տարբեր գրքերում արդեն գրվել Է մեր մասին,չհաçվաց քսանից ավելի տարբեր թերթերի հոդվացներ,ու դեռ ինչքան ԷԷԷԷ գրվելու:Այո,կեղց համեստություն չեմ ուզում իւաղալ,Զորավար Անդրանիկը աներևակայելի փառասեր մարդ Էր,բայց դա երբեք չազդեց այդ քաջի կերպարի ու մեցությունը գնահատելու վրա:Մինչև օրս մեր ու մեր նմանների ավելորդ համեստությունն Է պատճառը,որ Վազգեն կոչեցիալները առանց մի փամփուçտ կրակելու «Սպարապետ «են կոչվել ու ազգային հերոս,որ զինվորական çորերով ու զենքով քաղաքի փողոցներում թրև եկող մաուզերիստները կուրցք են ցեցում ու բոլորից բարձր բղավում իրենց ազատամարտիկ լինելու մասին,որ սահմանի տեղն անգամ չիմացող Վազգենական «զինվորները«,որ զբաղվաց Էին մարդաորսությամբ,ՀԱԲ-ի դեմ Երևանի կենտրոնում «պատերազմ մղելով«,ԱԻՄ-ի çենքի վրա գրոհելով ու երեսուն հազարանոց գույքը ջարդելով ու ոչնչացնելով այսօր ամենուր պատմում են իրենց «կատարաց« մարտերի ու «քաջագորցությունների« մասին:Լռելն,ավելորդ համեստություն իւաղալն այսօր հանցագորցության Է հավասար:Մենք,իսկական ազատամարտիկներս պիտի համաիւմբվենք ու իւեղդենք ՍՏԻ ձայնը,պատժենք ազգադավ çներին ու թույլ չտանք այլևս ներողամտություն «քաղբանտարկյալ« կոչվացների հանդեպ,քանզի ավելորդ այս ներողամտությունը վտանգում Է մեր երկրի ապագան:
Այո՝ շատ համեսություն արեցինք 15 տարի, հիմա ժամանակն է որ խոսենք: Ինչքան չենք խոսում այնքան ինքնակոչերը շատանում են:
-
Խոսքս ուղղում եմ այն ՀՀՇ-ականերին որոնք ապացույցներ են ուզում: Ձեր email-ը թողեք այստեղ որ ապացույցը ուղղարկեմ: Իսկ եթէ ինչ-ինչ պատճառներով չեք տրամադրում ձեր email-ը ապա ապացույցների մասին ել երբեք չխոսեք:- VAN
IGDIR գրել է:- Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է
Այո՝ շատ համեսություն արեցինք 15 տարի, հիմա ժամանակն է որ խոսենք: Ինչքան չենք խոսում այնքան ինքնակոչերը շատանում են:
-
Խոսքս ուղղում եմ այն ՀՀՇ-ականերին որոնք ապացույցներ են ուզում: Ձեր email-ը թողեք այստեղ որ ապացույցը ուղղարկեմ: Իսկ եթէ ինչ-ինչ պատճառներով չեք տրամադրում ձեր email-ը ապա ապացույցների մասին ել երբեք չխոսեք:
Քեզ խոսել պետք չի, ոչ էլ ապացույցեր, դու քո ճիշտ անուն ազգանունը ասա, մենք կասենք թե դու ով ես:- Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է
Vahag գրել է:- Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է
Այո՝ շատ համեսություն արեցինք 15 տարի, հիմա ժամանակն է որ խոսենք: Ինչքան չենք խոսում այնքան ինքնակոչերը շատանում են:
-
Խոսքս ուղղում եմ այն ՀՀՇ-ականերին որոնք ապացույցներ են ուզում: Ձեր email-ը թողեք այստեղ որ ապացույցը ուղղարկեմ: Իսկ եթէ ինչ-ինչ պատճառներով չեք տրամադրում ձեր email-ը ապա ապացույցների մասին ել երբեք չխոսեք:
Չէ ապե ձևեր մի թափի,եթե այդքան տղա էիր այն ժամանակ պայքարեիր հանուն քո արդարության ոչ թե ձենդ կտրեիր ու պոչդ քաշեիր,դու հիմա էլ ես պոչդ քաշած նստել:
ՀԱ ՀԱ ՀԱ ՀԱ ՀԱ ՀԱ ՀԱ:Էտ սուտի խաղեր ես տալիս:Կարող ես ապացույցներդ այստեղ էլ ներկայացնես,բոլորս էլ կտեսնենք:- Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է
Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է գրել է:- IGDIR
Քեզ խոսել պետք չի, ոչ էլ ապացույցեր, դու քո ճիշտ անուն ազգանունը ասա, մենք կասենք թե դու ով ես:
Ժամանակ կորցնելու հավես չունեմ ոչ ել պացուցելու իմ ով լինելը մարդկանց որ ոչ մի կապ չեն ունեցել մեր հողերի ազատագրմանը: Իմ հղումը այն մարդկանց է վերաբերվում որոնք իրոք ուզում են ապացույցներ: Ինչպես տեսնում եմ, քեզ դա պետք չէ, իսկ եթէ սխալվում եմ ապա տրամադրիր քո email-ը:- IGDIR
գուրգեն գարեգինյան գրել է:
Բագրատյանն ատելություն է քարոզում: Ատելություն, որը պետք է ունենա Լևոնի շուրջ համախմբված իսկական ժողովուրդը` ազգի դավաճաններ և տականքներ համարելով բոլոր նրանց, ովքեր Լևոնի հետ չեն: «Խիզախ է այն ժողովուրդը,- սովորեցնում է Բագրատյանը,- ով համախմբվում է արտաքին վտանգի առկայության դեպքում: Բայց առավել խիզախ է այն ժողովուրդը, ով ընդունակ է համախմբվել ներքին թշնամու դեմ (ներքին թշնամին հակալևոնական «տականքներն են»,- Ս.Ա.): Խիզախ ժողովուրդները, դրանից բացի, հաղթում են իրենք իրենց»: Եվ Բագրատյանը, ազգային երկպառակություն բորբոքելով, կոչ է անում գտնել իրենց թշնամիներին իրենց միջից...
Բայց ո՞ր շարժումն է այս երկուսից բարձր. 1998թ. Ղարաբաղյա՞ն, թե՞ այն, որ անվանվում է «համաժողովրդական» և ղեկավարվում է Լևոնի կողմից: Ըստ Բագրատյանի, բնականաբար, երկրորդը: Քանի որ 1988թ. շարժումը թուրքերի և ադրբեջանցիների դեմ էր: Սա ընդամենը «ինքնապահպանման բնազդ» է: Իսկ երբ դու կրակում ես քո հայրենակիցների վրա, ապա դա արդեն վեհացնում է... Զգալիորեն է վեհացնում...
Ահա և ողջ, միգուցե ոչ լիովին ավարտված սրիկա քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանի դիմանկարը:
Այստեղ չէր խանգարի հիշել նաև, թե ինչպես էր նա ժամանակին խորհուրդ տալիս փող չունեցողին` պանիր չառնել, չէ՞ որ բոլորը չէ, որ սև խավիար են ուզում, չհաշվել ուրիշի գրպանի փողերը, քանի որ դա կլինի անհեթեթ (հասկանալի է, չհաշվել լևոնականների գողացած փողերը) և էլի խնայել ամեն ինչ, ինչպես դա ինքն էր անում` գտնվելով արտասահմանյան ուղևորությունների մեջ, նա ապրում էր երկրորդ կարգի հյուրանոցներում և խնայում միջոցները «Մարլբորո» սիգարետի համար: Լավ կլիներ, եթե ընթերցողը հիշեր նման մի մանրուք ևս, որն, ըստ իս, նոր գույն է հաղորդում Լևոնի զինակցի դիմանկարին. նա ցուլին ցուլ չի ասում, այլ կովի որձ...
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր 4
Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարի ռուսական եւ համաշխարհային պոեզիայի դասական դեմքերից է, ինքնատիպ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ: Նրա պոեզիայի մեծագույն արժանիքը համարձակ դիմադրությունն է այն մութ ու բռնակալ ...ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ
...ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում
Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 11
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իբր.
-Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հուլիսի 14-ից նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու կարգախոսով։
Չենք կարծում, թե «համաժողովրդական շարժման» ...ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դատելով այս 100 օրվա ընթացքում նոր իշխանության կողմից հնչեցրած հայտարարություններից ու ներկայացված ծրագրերից, խնդիր է դրված առաջին հերթին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Արդյունքում երկրում պետք ...ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն ...ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 14
Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Կամ՝ ինչպես է դա կոչվում իրականում
Մեծն Ռոզելֆերդը համարում էր, որ բոլոր գիտությունները բաժանվում են ֆիզիկայի ու դրոշմանիշեր հավաքելուն։ Հայրենի նեոբոլշեւիկները համոզված են, որ քաղաքական ողջ գործունեությունը ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն: Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին ...ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
4Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին արձագանքել է ամերիկահայ գործարար, «Մեթլպրինս» ընկերության գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: ...ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
3Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Երեկ Բաքվում Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ոզնիներ» պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը գլխավոր դատախազ Աղվան ...ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում երեկ Հայաստանում մեկնարկեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային քառափուլ զորավարժությունները։ Շտաբային համագործակցության ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Փողոցային պայքարի անհեռանկար մարտավարության իրականացմանը զուգընթաց, վերջին օրերին նաեւ ինչ-ինչ փոփոխություններ են նշմարվում հեղափոխականների վարքագծում։ Տղերքը «սթափվում» են։ Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
1Հուլիսի 21-ին ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսայելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երեւան ...ԲՌՆԵՑԻՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Հուլիսի 21-ին 15 հազար դրամ կաշառք ...ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն, ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը երեկ զետեղվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ...ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Գյուլը կօգտվի՞ ոսկյա հնարավորությունից «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, խիզախ քայլ է կատարել»,-հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու ...ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ շեշտեց, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի նկատմամբ սանձազերծած ագրեսիան ...ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒԵՎՍԿԻՆ երեկ բավական կտրուկ արտահայտվեց ԱՄՆ-ի հասցեին. «Մեկ գերտերություն այսօր աշխարհի բոլոր երկրներին թելադրում է իր բանաձեւը՝ երաշխավորված ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակին հանրապետություն է ներկրվել 20 հազար 50 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի:
Նշված ժամանակահատվածում նվազել է ՌԴ արտադրության ավտոմեքենաների ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.Ըստ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում շահարկումները, թե ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեւանա լճում՝ «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա, հուլիսի 21-ին ջրահեղձման դեպք է արձանագրվել: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հարություն ...
ՄԻԱՄԻՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ 8-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ՀԱՆԻՐԱՎԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
ՃԻՇՏ ՉԷ ԵՎ ԱՐԴԱՐ ՉԷ
ՄԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԵՐ ՏԱԼ
Սեփ.լրտվ.
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

