
ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
- Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն է ազդեցությունը երկրի կյանքի վրա ընդհանրապես։

Առհասարակ միջին խավը ԱՄՆ-ից եկած սոցիոլոգիական հասկացություն է։ Այդ տերմինն արտացոլում էր եւ շարունակում է արտացոլել զուտ ամերիկյան չափորոշիչներ, ուստի մեր իրականությունում դրա կույր վերարտադրությունը քիչ արհեստական է թվում։
Ամերիկյան դասակարգմամբ՝ միջին խավին պատկանելության հիմնական ցուցանիշները կրթությունն ու սոցիալական կամ պրոֆեսիոնալ կարգավիճակն են։ Այդ երկու ցուցանիշներից ստացվում է երրորդը՝ ընտանեկան եկամուտը, որն իրականում այսպես թե այնպես ընկած է միջին խավի բնորոշման բոլոր դասակարգումների հիմքում։
Ամերիկյան հետազոտողների մեծ մասը համամիտ է, որ ամերիկյան միջին խավի տարեկան ընտանեկան եկամուտն ընկած է 35-100 հազար դոլարի սահմաններում։ Ըստ որում վերին միջին խավն ունի 75-100, հազար դոլար եկամուտ, ստորինը՝ 35-75 հազար։
Սակայն եկամուտները, կրթությունն ու պրոֆեսիոնալ կարգավիճակը միջին խավի միակ բնորոշիչները չեն։ Դրանցից կարեւորագույնների թվին ամերիկյան գիտնականները դասում են նաեւ կենսական արժեքները, քաղաքական ակտիվությունը, հասարակության եւ սպառման վրա ունեցած ազդեցությունը։ Միջին խավն ամենից ազդեցիկն է հասարակությունում, քանզի դրա մեջ են մտնում գրողները, լրագրողները, գիտնականները, հրատարակիչներն ու ազդեցության այլ խմբեր։ Սպառման ոլորտում միջին խավն է պարտադրում հասարակությանն իր չափանիշները։
Եվրոպայում վիճակը փոքր-ինչ այլ է։ Այստեղ հասարակության սոցիալ-տնտեսական առողջության գլխավոր կողմնորոշիչը աղքատության մակարդակն է։ Հատկանշական է, որ եթե ԱՄՆ-ը հաշվարկը կատարում է բացարձակ ցուցանիշներով. այնտեղ միջին եւ աշխատավորական խավերը բաժանող սահմանագիծն անցնում է տնային տնտեսությանը հատկացվող տարեկան 30 հազար դոլար թվանիշով, ապա եվրոպացիները աղքատության սահմանագիծը բնորոշում են այլ ցուցանիշներով։ Ֆրանսիայում աղքատ են համարվում նրանք, ովքեր տնային տնտեսության ծախսերը հոգալու համար ունեն ամսական 1452 եվրոյից պակաս եկամուտ, Գերմանիայում՝ 940 եվրոյից պակաս, մեկ անձի հաշվարկով։
Այժմ տեղափոխվենք մեր իրականություն։ Տեսնենք, թե ինչպես են գործում դասակարգման արեւմտյան չափանիշները մեր պայմաններում։
Արեւմուտքում կրթությունն իր հետեւից «ձգում» է մնացած ամենը՝ սոցիալական կարգավիճակը, եկամուտը, սեփականությունը, բնակության վայրը։ Մեզանում կրթությունը դժվար թե կարելի է համարել միջին խավին պատկանելու առաջնահերթ պայման։ Հենց թեկուզ այն պատճառով, որ ամենակրթվածները՝ ուսուցիչները, բժիշկները, պրոֆեսորները, մեզանում ամենից աղքատն են։
Նախորոշո՞ւմ է արդյոք մեզանում մասնագիտությունը մարդու սոցիալական կարգավիճակը, ինչպես Արեւմուտքում։ Դժվար թե։ Պատվաբեր աշխատանքը նույնպես բարձր եկամուտ ստանալու պայման չէ, իսկ գործազուրկները հաճախ շրջում են ամենաթանկարժեք մեքենաներով։
Եկամուտն, անշուշտ, այս կամ այն սոցիալական խմբին պատկանելու ամենահստակ ցուցանիշն է։ Բայց մենք բոլորս էլ չունենք բավականաչափ տեւական «վարկային պատմություն», իսկ միջին խավին պատկանելությունը ենթադրում է որոշակի ավանդույթ։
Կարո՞ղ ենք մենք այսօր ասել, թե միջին խավն առավելագույն ազդեցությունն է գործում հասարակության վրա։ Իհարկե՝ ոչ։
Ունի՞ ինչ-որ առանձնահատուկ արժեքներ մեր միջին խավը։ Մի բան, որ դեռ պետք է պարզել, երբ կկարողանանք գտնել այդ միջին խավը։
Անտարակույս մենք պետք է կիրառենք դասակարգման այլ չափորոշիչներ եւ պատրաստ լինենք, որ հայրենի միջին խավն ընդհանուր քիչ բանով կհամընկնի ամերիկյան ըմբռնմանը։ Այսինքն՝ չի լինի կանաչ սիզամարգով տուն, այլ կլինի արտասահմանյան մակնիշի բանեցրած մեքենա։ Այդ առումով մեր միջին խավն իր բնորոշիչներով ավելի շատ կհիշեցնի ամերիկյան ստորին խավին։
Այսպիսով, միջին խավը արեւմտյան իմաստով մեզանում դեռ նոր է ծնվում, դեռեւս ձեռք չի բերել հստակ ուրվագծեր, որոնք թույլ կտան արձանագրել այն։
Մեր պարագայում ավելի ճիշտ կլինի խոսել պարզապես բնակչության միջին խմբի մասին, ըստ որում միջին կետը յուրաքանչյուրը չափում է յուրովի։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր 4
Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարի ռուսական եւ համաշխարհային պոեզիայի դասական դեմքերից է, ինքնատիպ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ: Նրա պոեզիայի մեծագույն արժանիքը համարձակ դիմադրությունն է այն մութ ու բռնակալ ...ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ
...ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում
Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 11
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իբր.
-Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հուլիսի 14-ից նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու կարգախոսով։
Չենք կարծում, թե «համաժողովրդական շարժման» ...ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դատելով այս 100 օրվա ընթացքում նոր իշխանության կողմից հնչեցրած հայտարարություններից ու ներկայացված ծրագրերից, խնդիր է դրված առաջին հերթին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Արդյունքում երկրում պետք ...ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն ...ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 14
Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Կամ՝ ինչպես է դա կոչվում իրականում
Մեծն Ռոզելֆերդը համարում էր, որ բոլոր գիտությունները բաժանվում են ֆիզիկայի ու դրոշմանիշեր հավաքելուն։ Հայրենի նեոբոլշեւիկները համոզված են, որ քաղաքական ողջ գործունեությունը ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն: Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին ...ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
4Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին արձագանքել է ամերիկահայ գործարար, «Մեթլպրինս» ընկերության գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: ...ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
3Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Երեկ Բաքվում Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ոզնիներ» պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը գլխավոր դատախազ Աղվան ...ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում երեկ Հայաստանում մեկնարկեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային քառափուլ զորավարժությունները։ Շտաբային համագործակցության ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Փողոցային պայքարի անհեռանկար մարտավարության իրականացմանը զուգընթաց, վերջին օրերին նաեւ ինչ-ինչ փոփոխություններ են նշմարվում հեղափոխականների վարքագծում։ Տղերքը «սթափվում» են։ Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
1Հուլիսի 21-ին ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսայելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երեւան ...ԲՌՆԵՑԻՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Հուլիսի 21-ին 15 հազար դրամ կաշառք ...ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն, ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը երեկ զետեղվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ...ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Գյուլը կօգտվի՞ ոսկյա հնարավորությունից «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, խիզախ քայլ է կատարել»,-հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու ...ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ շեշտեց, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի նկատմամբ սանձազերծած ագրեսիան ...ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒԵՎՍԿԻՆ երեկ բավական կտրուկ արտահայտվեց ԱՄՆ-ի հասցեին. «Մեկ գերտերություն այսօր աշխարհի բոլոր երկրներին թելադրում է իր բանաձեւը՝ երաշխավորված ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակին հանրապետություն է ներկրվել 20 հազար 50 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի:
Նշված ժամանակահատվածում նվազել է ՌԴ արտադրության ավտոմեքենաների ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.Ըստ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում շահարկումները, թե ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեւանա լճում՝ «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա, հուլիսի 21-ին ջրահեղձման դեպք է արձանագրվել: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հարություն ...
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

