
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու փաստը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը՝ «Ջավախք-խորհուրդ»-ի անդամ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԸ, «Միասնական Ջավախքի» կազմալուծմանն ուղղված սադրանք որակեց։

Իսկ ի՞նչ վտանգ են ներկայացնում կազմակերպության անդամները. «Այդ կազմակերպությունը այնքան ուժ ուներ Ախալքալաքում, որ, օրինակ, կարողանում էր ստիպել վրացական իշխանություններին իրենց պաշտոններում վերականգնել հայ դատավորներին, երբ նրանց հանում ու տեղը վրացիներին էին նշանակում, հայ մաքսատան աշխատողներին, երբ նրանց տեղը դարձյալ վրացիներին էին բերում։ Կազմակերպությունն այդքան ուժ ուներ, որ խափաներ այդ միջոցառումները։ Իսկ ամենակարեւորը՝ նրանք դուրս էին գալիս որոշ տարածաշրջանային նախագծերի դեմ, օրինակ, Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության դեմ»։
Երկաթուղու շինարարությունը, որն ուղեկցվելու է նոր բնակավայրերի կառուցմամբ, կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը. «Ըստ այդ նախագծի, երկաթգծի հարեւանությամբ պետք է կառուցվեն 10-12 բնակավայրեր՝ միջինը 1000 բնակչությամբ, եւ թե ովքեր են տեղաբաշխվելու այդ տեղերում, կարծում եմ, բոլորն են կարող հստակ պատկերացնել»։
Ա.Աղայանի ներկայացմամբ, այն պահից, երբ կազմակերպությունը, ապացուցելով իր կարողությունը, ստեղծել է մի շարք կազմակերպված միավորներ ինչպես Ջավախքում, այնպես էլ հարեւան հայաբնակ տարածքներում, բավականաչափ ձայն է կարողացել հավաքել ընտրություններում, վտանգավոր է դարձել վրացական իշխանությունների համար։
Սկզբում տարբեր առիթներով քրեական գործեր են հարուցվել կազմակերպության անդամների դեմ. «Այդ քրեական գործերը կապված են տարբեր դեպքերի հետ՝ մի տեղ ակցիայի ժամանակ դատարանում ապակի է ջարդվել, մի անգամ էլ ինչ-որ էլեկտրացանցի դուռն էին մեխել։ Դրանք դարձել էին քրեական գործեր, որոնց միջոցով կառույցի երկրորդական անդամներին աստիճանաբար չեզոքացրին եւ այդ չափով կառույցը թուլացնելու այլ քայլեր սկսեցին կատարել, եւ հանգուցալուծումն այս վերջին դեպքը եղավ, որը, կարծում եմ, ե՛ւ Կարս-Ախալքալաք երկաթուղու, ե՛ւ տարածաշրջանային այլ իրադարձությունների հետ էլ է կապված»։
Ակումբի մյուս հյուրը՝ «Ջավախք-խորհուրդ»-ի անդամ ՆՈԴԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ստեղծված վիճակը առավել ամբողջական դարձնելու համար պատմեց, որ թեպետ ընթանում է երկաթգծի շնարարություն, սակայն հայ որակյալ մասնագետների չեն վերցնում աշխատանքի. «Այս պահին պատրաստի աշխատատեղեր կան։ Կա երկաթգծի շինարարություն։ Բայց, օրինակ, մի զոդող ունենք, որը նույնիսկ քննություն էր տվել, որ Չինաստանում աշխատի, իր լիցենզիայով չանցավ։ Իսկ Նինոծմինդայի շրջանը կալանավայր են սարքում եւ ասում են՝ այնտեղ աշխատատեղեր կլինեն։ Բայց կալանավայրը, գաղութը պահելու համար զինվորական մաս է պետք։ Եւ պարզ է, որ նրանց մեր՝ հայերիս գլխին են պահակ սարքելու»։
Տերյանական օրերի շրջանակներում վրացական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը արծարծվել է. «Մեր կողմից եղան արգելանքներ։ Ասվեց, որ արգելվում է Նինոծմինդայի շրջանում կալանավայր սարքելը։ Որովհետեւ մեզ օգուտ չբերող բան է դա»։
Ա.Աղայանը նաեւ մեղադրեց Հայաստանի իշխանություններին Ջավախքի հարցում մշակված հայեցակարգ չունենալու համար։ Ինչ վերաբերում է իրենց կազմակերպության անելիքներին, ասաց. «Դեռ իրավիճակից ելքը լավ չենք պատկերացնում։ Պարզ է, բոլոր միջոցներով պետք է պայքարենք։ Մեզ համար կարեւոր է, որ բոլորը հասկանան՝ սադրանքով քաղաքական հալածանք է իրականացվում այդ կազմակերպության դեմ»։
Ըստ նրա, հայ-վրացական եղբայրության մասին ելույթներով, ինչով զբաղված են շատ հասարակական կազմակերպություններ եւ միություններ, ջավախքահայությանը հուզող խնդիրները լուծում չեն գտնի. «Բոլոր մյուս կազմակերպությունները՝ Ջավախքով զբաղվող, Ջավախքի անունով խորհրդարանում տեղեր զբաղեցնող, որոնք իբր թե հայ-վրացական եղբայրություն են քարոզում, իրենց սեփական շահերն են լուծում, ջավախքցիների ձայներով առեւտուր են անում Երեւանում։ Ոչ մի բանով լուրջ չեն զբաղվում, մեկ էլ գնում են Տերյանական օրերին՝ ուտել-խմելու»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր 4
Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարի ռուսական եւ համաշխարհային պոեզիայի դասական դեմքերից է, ինքնատիպ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ: Նրա պոեզիայի մեծագույն արժանիքը համարձակ դիմադրությունն է այն մութ ու բռնակալ ...ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ
...ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում
Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 11
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իբր.
-Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հուլիսի 14-ից նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու կարգախոսով։
Չենք կարծում, թե «համաժողովրդական շարժման» ...ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դատելով այս 100 օրվա ընթացքում նոր իշխանության կողմից հնչեցրած հայտարարություններից ու ներկայացված ծրագրերից, խնդիր է դրված առաջին հերթին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Արդյունքում երկրում պետք ...ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն ...ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 14
Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Կամ՝ ինչպես է դա կոչվում իրականում
Մեծն Ռոզելֆերդը համարում էր, որ բոլոր գիտությունները բաժանվում են ֆիզիկայի ու դրոշմանիշեր հավաքելուն։ Հայրենի նեոբոլշեւիկները համոզված են, որ քաղաքական ողջ գործունեությունը ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն: Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին ...ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
4Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին արձագանքել է ամերիկահայ գործարար, «Մեթլպրինս» ընկերության գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: ...ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
3Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Երեկ Բաքվում Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ոզնիներ» պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը գլխավոր դատախազ Աղվան ...ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում երեկ Հայաստանում մեկնարկեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային քառափուլ զորավարժությունները։ Շտաբային համագործակցության ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Փողոցային պայքարի անհեռանկար մարտավարության իրականացմանը զուգընթաց, վերջին օրերին նաեւ ինչ-ինչ փոփոխություններ են նշմարվում հեղափոխականների վարքագծում։ Տղերքը «սթափվում» են։ Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
1Հուլիսի 21-ին ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսայելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երեւան ...ԲՌՆԵՑԻՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Հուլիսի 21-ին 15 հազար դրամ կաշառք ...ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն, ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը երեկ զետեղվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ...ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Գյուլը կօգտվի՞ ոսկյա հնարավորությունից «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, խիզախ քայլ է կատարել»,-հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու ...ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ շեշտեց, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի նկատմամբ սանձազերծած ագրեսիան ...ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒԵՎՍԿԻՆ երեկ բավական կտրուկ արտահայտվեց ԱՄՆ-ի հասցեին. «Մեկ գերտերություն այսօր աշխարհի բոլոր երկրներին թելադրում է իր բանաձեւը՝ երաշխավորված ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակին հանրապետություն է ներկրվել 20 հազար 50 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի:
Նշված ժամանակահատվածում նվազել է ՌԴ արտադրության ավտոմեքենաների ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.Ըստ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում շահարկումները, թե ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեւանա լճում՝ «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա, հուլիսի 21-ին ջրահեղձման դեպք է արձանագրվել: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հարություն ...
ՋԱՎԱԽՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ՎԻՃԱԿԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԲԻՇՔԵԿՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

