
ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
- Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում

Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից կարծես ոչնչով չէին տարբերվում։ Իսկ, այ, այսօր միավորների բարձրացման նկատելի միտում կա։ Մի տղա հոյակապ պատասխան տվեց։ Սովորաբար տղաներին բնորոշ է ծուլությունը, չկարդացածությունը, բայց նա իրոք շատ լավ պատասխանեց՝ ստանալով 16 միավոր։
Աղջիկներից մի քանիսը 17 ստացան, իսկ մեկը՝ առաջինը այս քննաշրջանում, 18-ի արժանացավ։ Պատասխանն այնպիսին էր, որ հաճույքով գնահատեցինք։ Առայժմ ամենաբարձր գնահատականը 18-ն է եղել։ Իհարկե ոչ այն պատճառով, որ 19-20 չենք ցանկանում կամ որոշվել է չնշանակել։ Եթե ավելի բարձր պատասխան լինի, մենք մեծ խնդությամբ կնշանակենք։ Ողջ ցավը դիմորդների դասագրքային մակարդակից բարձրանալու անկարողությունն է։ Մենք ծրագրից դուրս բաներ չենք պահանջում, բայց մերօրյա հիվանդություն է, թե ինչ՝ երեխաները բնագրերը չկարդացած են գալիս։ Նրանց չեն ստիպում կարդալ բնագիրը։
Նախորդ տարվա համեմատ այս տարվա հայոց լեզվի քննական տեստի փոփոխումը լուրջ դրական առաջընթաց է ապահովել. կամա թե ակամա, գրականության հարցերի ներառումը տեստ մի տեսակ պատճառ է դառնում, որ դիմորդները բնագրերը կարդան։ Անկեղծ ասած, սկզբնական շրջանում դեմ էի գրականության տեստավորմանը՝ այն մտայնությամբ, թե գրականությունը տեստավորման ենթակա չէ, բայց որքան էլ այն հարմար չէ համակարգչային քննության համար, այնուամենայնիվ, դրական առաջընթաց է ապահովել. դիմորդներին ստիպում է կարդալ, հերոսներին ճանաչել, սյուժետային գծերն իմանալ եւ այլն»։
-Ձեր կարծիքով, ռեպետիտորի մոտ չպարապող, դպրոցական դասագրքերի եւ ծրագրերի շրջանակում քննությանը պատրաստված դիմորդները կարողանո՞ւմ են բարձր միավորներ ստանալ։
-Դա պայմանավորված է անհատի էության դրսեւորմամբ։ Մարդ կա` օգտագործելով ուղեցույցներ, լրացուցիչ գրականություն, կարող է ինքնուրույն պարապել եւ հասնել արդյունքի։ Ռեպետիտորի մոտ պարապելը գրականության պարագայում վարժանք չէ, այլ իսկապես գիտելիք է։
Ռեպետիտորների խավը (չեմ թաքցնում, նրանցից մեկն էլ ես եմ) մեխանիկորեն կվերանա, եթե դպրոցը երեխային բերի-հասցնի բնագրեր կարդալու մակարդակին՝ անելով այն, ինչ անում է ռեպետիտորը։ Այդ դեպքում ռեպետիտորները մեխանիկորեն կվերանան։ Թե չէ՝ երեխան գալիս է պարապելու եւ նախնական գիտելիքների ստուգման փուլում պարզվում է՝ 5-րդ դարը չի տարբերում 15-րդ դարից, Խորենացուն Ագաթանգեղոսից։
Ակնհայտ չէ՞, որ դպրոցում լուրջ բաց կա. այսօրվա դպրոցի եւ 10 տարի առաջվա դպրոցի համեմատության եզր չկա։ Պահանջներն էլ, մեթոդներն էլ փոխված են։ Համոզված եմ, որ դպրոցը կլրացնի այդ բացը։
-Հետխորհրդային վաղ շրջանում բնագիտական առարկաները հետին պլան էին մղվել, դիմորդները ձգտում էին, այսպես կոչված, էլիտար ֆակուլտետներ՝ իրավաբանական, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ։ Այսօր բնագիտական ֆակուլտետների հանդեպ դարձյալ հետաքրքրությունը մեծացել է, ինչը թերեւս չի կարելի ասել հայագիտական մասնագիտությունների, բանասիրության մասին։
-Մեզ մոտ էլ դիմորդների թվի իմաստով դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց կա։ Որքան էլ խոսենք բարձր գաղափարներից, հայրենասիրությունից եւ այլն, մի բան ակնհայտ է՝ մարդն իր էությամբ օգտապաշտ տեսակ է, միշտ որոնում է հեշտ ու լավ ապրելու ուղիներ։ Բանասիրությունը պիտի դառնա պետական հոգածության առարկա. հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության ուսուցիչը, բանասերը ավելի բարձր պիտի վարձատրվի, որովհետեւ դա ազգային խնդրի լուծում է։ Վերջին հաշվով, ազգի գոյության հիմքը, Խ.Աբովյանի խոսքերով, նրա հավատն ու լեզուն է։
-Ինչպե՞ս եք գնահատում քննությունների ընթացքն ընդհանրապես եւ համամի՞տ եք այն տեսակետներին, թե միասնական քննությունները, տեստային համակարգը քայլ առաջ են։
-Ես էությամբ պահպանողական եմ, ցանկացած նոր բանի հանդեպ խիստ կասկածանք եմ ունենում։ Այդպիսի մոտեցում ունեցա, երբ առաջին անգամ ծանոթացա տեստերին։ Սկզբում խոր հիասթափություն ապրեցի։ Բայց ընդամենը երկու տարվա ընթացքում, համալսարանի, մանկավարժականի կարող ուժերի միջոցով, հմուտ ուսուցիչների ներգրավվմամբ ահագին առաջընթաց եղավ։
Այժմ փոխել եմ իմ կարծիքը եւ, կարծում եմ, սա ավելի օբյեկտիվ եւ ճիշտ ստուգման եղանակ է, որը ստիպում է աշակերտին ավելի շատ աշխատել եւ ավելի մեծ գիտելիքով գնալ քննության։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր 4
Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարի ռուսական եւ համաշխարհային պոեզիայի դասական դեմքերից է, ինքնատիպ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ: Նրա պոեզիայի մեծագույն արժանիքը համարձակ դիմադրությունն է այն մութ ու բռնակալ ...ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ
...ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում
Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 11
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իբր.
-Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հուլիսի 14-ից նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու կարգախոսով։
Չենք կարծում, թե «համաժողովրդական շարժման» ...ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դատելով այս 100 օրվա ընթացքում նոր իշխանության կողմից հնչեցրած հայտարարություններից ու ներկայացված ծրագրերից, խնդիր է դրված առաջին հերթին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Արդյունքում երկրում պետք ...ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն ...ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 14
Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Կամ՝ ինչպես է դա կոչվում իրականում
Մեծն Ռոզելֆերդը համարում էր, որ բոլոր գիտությունները բաժանվում են ֆիզիկայի ու դրոշմանիշեր հավաքելուն։ Հայրենի նեոբոլշեւիկները համոզված են, որ քաղաքական ողջ գործունեությունը ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն: Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին ...ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
4Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին արձագանքել է ամերիկահայ գործարար, «Մեթլպրինս» ընկերության գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: ...ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
3Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Երեկ Բաքվում Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ոզնիներ» պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը գլխավոր դատախազ Աղվան ...ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում երեկ Հայաստանում մեկնարկեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային քառափուլ զորավարժությունները։ Շտաբային համագործակցության ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Փողոցային պայքարի անհեռանկար մարտավարության իրականացմանը զուգընթաց, վերջին օրերին նաեւ ինչ-ինչ փոփոխություններ են նշմարվում հեղափոխականների վարքագծում։ Տղերքը «սթափվում» են։ Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
1Հուլիսի 21-ին ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսայելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երեւան ...ԲՌՆԵՑԻՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Հուլիսի 21-ին 15 հազար դրամ կաշառք ...ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն, ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը երեկ զետեղվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ...ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Գյուլը կօգտվի՞ ոսկյա հնարավորությունից «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, խիզախ քայլ է կատարել»,-հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու ...ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ շեշտեց, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի նկատմամբ սանձազերծած ագրեսիան ...ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒԵՎՍԿԻՆ երեկ բավական կտրուկ արտահայտվեց ԱՄՆ-ի հասցեին. «Մեկ գերտերություն այսօր աշխարհի բոլոր երկրներին թելադրում է իր բանաձեւը՝ երաշխավորված ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակին հանրապետություն է ներկրվել 20 հազար 50 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի:
Նշված ժամանակահատվածում նվազել է ՌԴ արտադրության ավտոմեքենաների ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.Ըստ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում շահարկումները, թե ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեւանա լճում՝ «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա, հուլիսի 21-ին ջրահեղձման դեպք է արձանագրվել: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հարություն ...
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ՆՎԱԶԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳԵՆԵՐԻ ՈՐՍ
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԳԵՐՄԱՆԱՄԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

