
ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ

Ըստ հանձնաժողովի, մասնագետների վերլուծությամբ պարզվել է, որ միջազգային շուկայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ արձանագրվել է ցորենի գնանկում, որը, սակայն, հայաստանյան շուկայում առայժմ արտացոլվել է ոչ համարժեքորեն։ Իրականում, սակայն, պատկերն այլ է։ Նախ` հիշյալ գնանկումն արձանագրվել է ավելի քան 2,5 ամիս առաջ։
Երկրորդ. գնանկումը հայաստանյան շուկայում արտացոլվել է ոչ թե «ոչ համարժեքորեն», այսինքն՝ մասնակի, այլ ընդհանրապես չի արտացոլվել։
Կարծում ենք, ՏՄՊՊ հանձնաժողովն արդեն պետք է վարույթ հարուցած լիներ, համապատասխան ընկերությունների նկատմամբ պետք է ձեռնարկած լիներ մեր երկրի օրենսդրությունից բխող միջոցները՝ տուգանք, դիմում հարկային պետական ծառայությանը եւ այլն։
Մինչդեռ, հրապարակայնորեն մտահոգություն արտահայտելուց զատ, ինչո՞վ է զբաղված այդ պատկառելի եւ օրենսդրական լուրջ լծակներ ունեցող հանձնաժողովը։ Ընդամենը իրավական արժեք չունեցող մոնիտորինգից հետո քննարկում-խորհրդակցություն է կազմակերպել, որին հրավիրված ընկերությունների գերակշիռ մասի («Սալեքս Գրուփ», «Երեւանի ալրաղաց», «ՎԹ Թրեյդ», «Մանչո գրուպ», «Ինվեստ Ինտորգ», «Սանի գրեյն», «Հայր եւ որդի Երիցյաններ») ներկայացուցիչները նույնիսկ չէին բարեհաճել ներկայանալ։
Սկսելով քննարկում-խորհրդակցությունը, հանձնաժողովի նախագահ ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նախ տեղեկացրեց, որ հացահատիկի առատ բերք է սպասվում։
-Հացահատիկի միջազգային խորհուրդ գոյություն ունի, որը քննարկել է, եւ իրենց իսկ մոնիտորինգային տվյալներով 2008-2009 թվականներին ցորենի բերքը, կարծում են, որ կհասնի մինչեւ 645 միլիոն տոննայի՝ 603-ի փոխարեն, որը եղել է նախորդ տարվա արդյունքը։ Այսինքն՝ այն տնտեսական ճգնաժամը, որ ապրեցինք, դրա պատճառներից մեկը նաեւ դա էր։ Շուրջ 42 միլիոն տոննա ցորեն ավելին կստացվի, քան անցյալ տարի։ Այդ թվում՝ եվրոպական երկրներին այս բոլորից բաժին է հասնում առավելագույնը 138 միլիոն տոննա, որն այս տարի 15 տոկոսով ավելին կլինի։
Արդյունքում միջազգային շուկաներում գները իջել են 20-ից մինչեւ 40 տոկոս։ Փարիզի բորսայում արդեն ցորենի գինը նվազել է 10.25 եվրոյով՝ հասնելով 1 տոննայի համար 260.25 եվրոյի։
Միաժամանակ նշենք, որ չնայած Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների որոշումներով մինչեւ հունիսի 1-ը ցորենի արտահանման վրա դրված սահմանափակումների (արտահանման 40 տոկոս տուրք) վերացմանը, ցորենի եւ ալյուրի գները Հայաստանում այդպես էլ չեն նվազեցվել։
-Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ էժան ե՛ւ ցորեն ներմուծելու, ե՛ւ ալյուր ներմուծելու, որն իր մուլտիպլիկացիոն էֆեկտով կազդի հացի արտադրության եւ մակարոնեղենի արտադրության գնային քաղաքականության վրա,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Մի փոքրիկ ուղղում. ոչ թե «կազդի», այլ պետք է արդեն ազդած լիներ, բայց...
Հայաստանյան իրողությունների առնչությամբ տեղեկացվեց նաեւ, որ, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծման միջին գինը 586 դոլար էր, իսկ մայիսին մեր երկրի շուկայում եղած (ներքին) գինը՝ 1273 դոլար։ Այս հսկայական տարբերությունը ՀԲ-ն հիմնականում եւ իրավացիորեն պայմանավորել է ցորեն ներմուծողներով, ինչպես նաեւ հայաստանյան ալրաղացների միջեւ մրցակցության սահմանափակությամբ, ինչը, մեր կարծիքով, ընդհանրապես բացակայում է, եղածն ընդամենը մրցակցության իմիտացիա է։
Իսկ ի՞նչ է պարզել ՏՄՊՊ հանձնաժողովի մոնիտորինգը։
-Շուրջ 90 դրամով ստացվող (դա մեզ մոտ եղած ցորենի 1 կիլոգրամի առավելագույն գինն է), այսինքն՝ տոննան 300 դոլարի սահմաններում ներմուծվող ցորենը մեր խոշորագույն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ունեն ալրաղացներ, իրենց կորուստները հանելուց հետո, ալյուրի իրացման գին էին հայտարարել մեզ ու հիմա էլ հայտարարում են շուրջ 135-140 դրամ,- ասաց Ա.Շահնազարյանը։ -Ցավոք, մեր մոնիտորինգի տվյալները մի քիչ սարսափեցնող են։ Երեկ էլ ենք վերջին անգամ շուկայում ուսումնասիրություն կատարել, այդ գները տատանվում են 240 դրամից մինչեւ 285 դրամ։ Այսինքն՝ մեծ ճեղքվածք է առաջացել իրացվող ապրանքի գնի եւ հայտարարագրված ապրանքի գների միջեւ։
Ըստ նրա, թեեւ միջազգային նոր գներով ներմուծված ցորենն արդեն տեղ է հասել, սակայն մեր շուկայում չկան գների իջեցման նույնիսկ միտումներ։ Հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ վերը նշվածի առումով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի տառին համապատասխան, իրոք կան ե՛ւ գնի չհիմնավորված պահպանման, ե՛ւ գերիշխող դիրքի չարաշահման երեւույթներ։ Այդ դեպքում, սակայն, դրանց հեղինակների նկատմամբ ինչո՞ւ մինչեւ այժմ տուգանքներ չեն կիրառվել, ինչո՞ւ է հայտարարվում, որ եթե տնտեսավարող սուբյեկտները համապատասխան հետեւություններ չկատարեն, 20 օր հետո վարույթ կհարուցվի։
Պարզ չէ՞, որ մինչեւ վարույթ հարուցվի, մինչեւ համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն, մինչեւ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները տուգանքների ենթարկվեն, տարին արդեն գրեթե կավարտվի։ Ցորենի, ալյուրի եւ հացի շարքային սպառողներին այդ ամենից ի՞նչ օգուտ... Ի դեպ, հանձնաժողովի տեղեկացմամբ, ցորենի եւ ալյուրի շուկաներում խոշորագույն եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներն են «Սալեքս Գրուփ» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները։
Ա.Շահնազարյանը ներկայացրեց նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի մոնիտորինգի արդյունքները։ Ըստ այդմ, հացի 1 կիլոգրամի գինը Հայաստանում 175 դրամ է, 111 դրամի համարժեք՝ Վրաստանում, եւ 150 դրամի համարժեք՝ Ադրբեջանում։
-Այսինքն՝ այստեղ էլ ենք առաջատար գնային առումով,- ասաց հանձնաժողովի ղեկավարը։
Իրականում Հայաստանում հացի 1 կիլոգրամի գինը շատ ավելի թանկ է, քան նույնիսկ 175 դրամը։ Մենք չգիտենք, թե սպառողների շահերի «պաշտպանությամբ» զբաղվող այդ ո՞ր հասարակական կազմակերպության մասին է խոսքը, բայց ինչպես նրա, այնպես էլ հանձնաժողովի ներկայացուցչին հեշտությամբ կարող ենք ապացուցել, որ Հայաստանում հացի 1 կիլոգրամի գինը 200 դրամից անցնում է։
Չնայած վերջին մոտ 3 ամսում համաշխարհային շուկայում ցորենի եւ ալյուրի գների նվազմանը, Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը 2008թ. հունվար-հունիս ամիսներին չի նվազել, այլ ընդհակառակը. 1 կիլոգրամի մաքսային արժեքը 78-98 դրամ է եղել։ Ներկրվող ալյուրի մաքսային արժեքը նվազել է. 1 կգ ալյուրի մաքսային արժեքը հունվարի 212 դրամից հունիսին իջել է 160 դրամի։ «Մանանա գրեյն» ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, նրա արտադրած ալյուրի 1 կիլոգրամի իրացման գները 2008թ. հունվար-մարտին եղել են միջինը 136.8-139.5 դրամ, իսկ «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ի արտադրածինը, վերջինիս ներկայացրած տեղեկատվության համաձայն, եղել է 130-130.4 դրամ։
Մինչդեռ բոլորովին այլ են եղել տոնավաճառներում արձանագրված իրացման գները։ Ըստ 2008թ. մարտ-ապրիլին «Սուրմալու» եւ Նորքի զանգվածի երկու տոնավաճառներում իրականացված մոնիտորինգի, Արմաշի բարձր տեսակի ալյուրի իրացման գները եղել են 270-274 դրամ (50 կգ պարկը՝ 13500-13700 դրամ)։ Խանութներում գներն ավելի բարձր են եղել. ալյուրի իրացման գների եւ տարբեր ընկերությունների կողմից ալյուրի բացթողման գների միջեւ մոնիտորինգն արձանագրել է հսկայական տարբերություն՝ 132-238 դրամ։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր 4
Օսիպ Մանդելշտամը 20-րդ դարի ռուսական եւ համաշխարհային պոեզիայի դասական դեմքերից է, ինքնատիպ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ: Նրա պոեզիայի մեծագույն արժանիքը համարձակ դիմադրությունն է այն մութ ու բռնակալ ...ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը երեկ կազմակերպել էր քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում գործող տնտեսավարողներից ընդամենը երեքի մասնակցությամբ
...ՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ երկրորդ օրն էր, որ դիմորդները հայ գրականություն էին հանձնում
Առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ (ԵՊՀ) առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից. «Նախորդ տարիների քննություններից ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 11
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իբր.
-Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ հուլիսի 17-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բերման ենթարկելու, նրանց հարազատների տներում խուզարկություններ սկսելու ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հուլիսի 14-ից նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու կարգախոսով։
Չենք կարծում, թե «համաժողովրդական շարժման» ...ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դատելով այս 100 օրվա ընթացքում նոր իշխանության կողմից հնչեցրած հայտարարություններից ու ներկայացված ծրագրերից, խնդիր է դրված առաջին հերթին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Արդյունքում երկրում պետք ...ԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Որո՞նք են միջին խավի, որ մեզանում եթե անգամ գոյություն ունի, ապա բավական սպեցիֆիկ տարբերակներով, ստորին եւ վերին սահմանները։ Եւ եթե հայրենի միջին խավի ձեւավորումն այնուամենայնիվ ընթանում է, ապա ինչպիսի՞ն ...ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 14
Անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված էր գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես ...ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Կամ՝ ինչպես է դա կոչվում իրականում
Մեծն Ռոզելֆերդը համարում էր, որ բոլոր գիտությունները բաժանվում են ֆիզիկայի ու դրոշմանիշեր հավաքելուն։ Հայրենի նեոբոլշեւիկները համոզված են, որ քաղաքական ողջ գործունեությունը ...«ՌՈՒԲԵԺ-2008»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկուն: Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին ...ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
4Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին արձագանքել է ամերիկահայ գործարար, «Մեթլպրինս» ընկերության գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: ...ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
3Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Երեկ Բաքվում Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ...ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «ոզնիներ» պատվիրելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը գլխավոր դատախազ Աղվան ...ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում երեկ Հայաստանում մեկնարկեցին «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային քառափուլ զորավարժությունները։ Շտաբային համագործակցության ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Փողոցային պայքարի անհեռանկար մարտավարության իրականացմանը զուգընթաց, վերջին օրերին նաեւ ինչ-ինչ փոփոխություններ են նշմարվում հեղափոխականների վարքագծում։ Տղերքը «սթափվում» են։ Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
1Հուլիսի 21-ին ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսայելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երեւան ...ԲՌՆԵՑԻՆ
Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի մի ոստիկան դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ հայտնել, որ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկները կաշառք են պահանջել: Հուլիսի 21-ին 15 հազար դրամ կաշառք ...ՄՏԵԼ Է ՄԵՏՐՈ
17-ամյա Սարգիս Թ.-ն, ոչ սթափ վիճակում վարելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, «Զորավար Անդրանիկ» կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, իջել աստիճաններով եւ մուտք գործել «Զորավար Անդրանիկ» ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը երեկ զետեղվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ...ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Գյուլը կօգտվի՞ ոսկյա հնարավորությունից «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, խիզախ քայլ է կատարել»,-հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու ...ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ շեշտեց, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի նկատմամբ սանձազերծած ագրեսիան ...ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒԵՎՍԿԻՆ երեկ բավական կտրուկ արտահայտվեց ԱՄՆ-ի հասցեին. «Մեկ գերտերություն այսօր աշխարհի բոլոր երկրներին թելադրում է իր բանաձեւը՝ երաշխավորված ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
Այս տարվա առաջին կիսամյակին հանրապետություն է ներկրվել 20 հազար 50 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի:
Նշված ժամանակահատվածում նվազել է ՌԴ արտադրության ավտոմեքենաների ...ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.Ըստ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում շահարկումները, թե ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սեւանա լճում՝ «Ախթամար» լողափից 7-8 մետր հեռավորության վրա, հուլիսի 21-ին ջրահեղձման դեպք է արձանագրվել: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հարություն ...
ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԿԳՆԱՀԱՏԵՆ ԻՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Կ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

