
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
- Ոչ թե՝ ֆրանսահայ, լիբանանահայ, կանադահայ, պոլսահայ

«Ամեն մի հայ ունի իր մեջ հայրենիքի մի պստիկ մաս, որի համար պատասխանատու է». արմատներով կարինցի եւ ճակատագրի բերումով «ֆրանսահայ» որակումին արժանացած (եւ հուսով, որ շուտով կկոչվի Արեւմտյան Հայաստանի հայ) ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ այս ճշմարտությունը պարտադիր է համարում յուրաքանչյուր հայի համար, իսկ ինքն անձամբ, իբրեւ հայ մարդ, իրեն պատասխանատու է զգում ե՛ւ Արցախի, ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Արեւմտյան Հայաստանի համար։
Թերեւս այս է պատճառը, որ փարիզաբնակի իր կյանքը թողած, երկրաշարժից անմիջապես հետո արդեն Հայաստանում էր։ «Մենք եկանք երեխաներին օժանդակելու համար, իսկ 1991-ից արդեն «հայ մարտական արվեստի օժանդակությանն ուղղված գործունեություն էինք ծավալում՝ նպաստելով մեր տղաների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը»։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Արմենակը առանց վարանելու Արցախ մեկնեց եւ մնաց այնտեղ մինչեւ 1994թ.՝ իր գործուն նպաստն ունենալով Արցախյան պատերազմում։ Ի դեպ, այս նույն պատասխանատվության գիտակցությամբ էր, որ 2006թ. դեկտեմբերի 26-ին Արմենակ Աբրահամյանի ղեկավարած կազմակերպությունը՝ «Արեւմտյան Հայաստանի հայոց համագումարը», ՄԱԿ-ում բողոքի ձայն բարձրացրեց ընդդեմ ադրբեջանցիների ձեռքով Ջուղայի խաչքարերի բարբարոս ոչնչացման։
Վերադառնալով Փարիզ, դարձյալ լծվում է իր համար թիվ մեկ կարեւորության խնդրին, այն է՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության գործին։
Ըստ Ա.Աբրահամյանի, վաղուց արդեն «ժամանակն էր մտածել Արեւմտյան Հայաստանի հայության իրավունքների մասին։ Բնականաբար ուսումնասիրեցինք միջազգային իրավունքի ողջ դաշտը՝ այդ համատեքստում փորձելով առանձնացնել Արեւմտյան Հայաստանի հայության յուրահատուկ իրավունքները։ Ճիշտ է, մենք չենք ապրում մեր բնօրրանում, մեր հուշարձանները տուժել ու տուժում են, բայց մենք այսօր էլ գոյություն ունենք իբրեւ Արեւմտյան Հայաստանի հայ»։
Նրա համոզմամբ, մենք միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր հիմքերն ունենք, որ կարողանանք մեր դատն առաջ տանել։ Բանն այն է, որ դեռեւս 2007թ. սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունել է «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որի 46 հոդվածներում ամրագրված դրույթները իբրեւ բնիկ ժողովուրդ տարածվում են նաեւ արեւմտահայերի վրա։
«2007-ի հունվարի 20-ին մենք եւս հայտարարեցինք մեր իրավունքների մասին եւ դիմեցինք ՄԱԿ-ին մեր գոյությունը հաստատելու համար (նկատենք, որ պետությունները անձը հաստատող փաստաթղթերում շեշտը դնում են քաղաքացիության վրա, իսկ ազատությունը չի շեշտվում.-Ա.Ե.)։ Սա փաստորեն պետական քաղաքականություն է, մի մեխանիզմ, որով պետությունները իրենց իրավունք են վերապահում մարդու ազգությունը «սահմանելու»՝ այդպիսով նաեւ խթանելով ինտեգրացիոն գործընթացները»։
Հետաքրքիր է, այս կոնվենցիայից իրավական առումով ի՞նչ շահ կարող են ունենալ Արեւմտյան Հայաստանի հայերը։ Ա.Աբրահամյանի գնահատմամբ. «Հայաստանից դուրս ապրող հայը արդեն իսկ Ցեղասպանության գործընթացի մասն է, վերոհիշյալ ինտեգրացման պրոցեսները ուծացման հստակ վտանգ են հայության համար։ Ուստի պիտի մեխանիզմներ ստեղծել այդ պրոցեսը կանգնեցնելու համար։ Պիտի որոշենք գոնե՝ ուծացման այս գործընթացը թողնենք շարունակվի՞, թե՞ միջազգային իրավունքները օգտագործելով՝ կանգնեցնենք այն»։
Ըստ նրա, «իհարկե, կան կուսակցություններ, որոնք օտար պետություններում աշխատեցին հայոց լեզվի, մշակույթի պահպանման համար։ Բայց եթե 90 տարի աշխատեցին այս ուղղությամբ, ինչպե՞ս պատահեց, որ այսօր շատերը մեր հայրենիքը անվանում են «Անատոլիա»։ Ինչո՞ւ չեն ասում Արեւմտյան Հայաստան, այլ ասում են՝ Թուրքիա եւ Անատոլիա»։
Նա սխալ է համարում, որ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերին անվանում ենք Թուրքիայում ապրող հայեր։ «Ի՞նչ է, եթե Արցախը չազատագրեինք, պիտի ասեինք, արցախահայերը ապրում են Ադրբեջանում»,- հարցնում է Ա.Աբրահամյանը։
Բնիկ ժողովրդի՝ արեւմտահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերից մեկն էլ 2007-ի ապրիլի 21-ին բնիկ ժողովուրդների համագումարին մասնակցությունն էր, ուր հստակ ներկայացրինք ե՛ւ մեր իրավունքները, ե՛ւ մեր խնդիրները։ «Այսօր գաղթօջախներում ապրող շատ երիտասարդներ չեն իմանում, թե իրենց պապիկ-տատիկները որտեղից են՝ մշեցի, սասունցի, վանեցի, կարինցի, թե սեբաստացի կամ կիլիկիացի»։
Բնիկ ժողովուրդների իրավունքների շարքում Ա.Աբրահամյանը հատկանշական է համարում նախ՝ ինքնորոշման, ապա՝ բնօրրանի, հողերի վերադարձի իրավունքները։ Բայց վստահ է, որ տարածքի հարց բարձրացնելու համար ազգը նախ պիտի ինքնակազմակերպվի՝ ներկայացնելով իր խնդիրները։
Այս ամենին զուգընթաց, Արեւմտյան Հայաստանի բնիկները մեկ այլ կարեւոր տարբերակում ունեն այլ բնիկ ժողովուրդներից։ Դա Ցեղասպանությունն է։ Արեւմտյան Հայաստանի բնիկներին միջազգային ատյաններում ներկայացնելիս առաջին հերթին պիտի շեշտել՝ բնիկ ժողովուրդ, որը ցեղասպանության ենթարկվեց։ «1894-1923թթ. եղել է Ցեղասպանության գործընթաց՝ Արեւմտյան Հայաստանի հայությանը ոչնչացնելու համար։ Սա արդեն սոսկ պատմաբանների խնդիրը չէ, այս դատին բազմաթիվ այլ մասնագետներ եւս պիտի ներգրավվեն»։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄՆԱՑԱԾԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄՐՑԱԳՈՐԳԸ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հետեւել հայ մարզիկների նախապատրաստությանը օգոստոսի 8-ին մեկնարկող 29-րդ ամառային օլիմպիական խաղերին։ Այդ շարքից մեր հերթական անդրադարձը ձյուդոյիստների մասին է, իսկ զրուցակիցն ...ՓԱՇԻԿՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Մարտունիում ավարտված «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարում Արման Փաշիկյանը, վերջին՝ 9-րդ փուլում, ոչ-ոքի խաղալով միջազգային վարպետ Հրանտ Մելքումյանի հետ եւ վաստակելով 6,5 միավոր, միանձնյա հաղթող ...ՄՐՑԵՑԻՆ ՆԱԵՎ ԽՃՈՒՂԻՈՒՄ
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ավարտված հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնության խճուղային անհատական մրցավազքում հայաստանցի հեծանվորդներ Սուրեն Պետրոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը զբաղեցրին ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 11 ՄԵՏՐԱՆՈՑ Է ՀԵՏ ՄՂԵԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգեոներներից ոչ բոլորն են հանդես եկել իրենց թիմերի հերթական տուրի խաղերում: Մասնավորապես Շվեդիայի առաջնության 15-րդ տուրում Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍ-ը մրցակցի հարկի ...«ՈՒԼԻՍԸ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Ուլիսը» մինչեւ տարեվերջ (հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի թեկնածուներ, հարձակվող Արամ Հակոբյանի եւ դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ: Հնարավոր ...ՕՐԵՆՔԻ «ՊԱՇՏՊԱՆԸ»
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ 3
ՀՀ քաղաքացի Շավարշ Ղարիբյանը 2008 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը շուրջ 15 ժամ իրեն զրկել ...ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»
ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ
Խորին զայրույթով հայտնում եմ, որ «Ֆուտբոլ+» թերթի ս.թ. հուլիսի 16-ի (թիվ 30) տպագրված «Կիլիկիան» «Շիրակի» թույլ տեղը գտել է» հոդվածը, որը նվիրված է «Սթար» ֆուտբոլի ազգային առաջնության 14-րդ տուրի «Կիլիկիա»-«Շիրակ» ...ՄԵՐ ՕՐԵՐԻ «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՂՋԻԿԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Ղարաքիլիսան՝ հեղափոխական բոցերի մեջ
Շատերն են հիշում Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» ստեղծագործությունը, ուր պատկերված են անցած դարասկզբին Ղարաքիլիսա քաղաքում ծավալվող իրադարձությունները։
Վիպակի ...ՍՈՒՏԸ ՍՏԻ ՎՐԱ, ԿԵՂԾԻՔԸ՝ ԿԵՂԾԻՔԻ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ 5
Հուլիսի 11-ին «Հայկական ժամանակը» առաջին էջում հրապարակել էր «Հիվանդիս տեսեք» վերտառությամբ մի տեղեկատվություն։ Ընդամենը մի քանի տողանոց այդ տեղեկատվության մեջ ՀՀ գլխավոր դատախազության՝ ազգային անվտանգության ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱԺԿ վարչություն 20 հուլիսի 2008թ. 2ԱԺԿ հայտարարությունը Ներքաղաքական պայքարում չի կարելի անցնել այն շեմը, որից հետո վտանգվում են մեր ազգային շահերը, թուլացվում են երկու հայկական պետության` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ իր անդրանիկ ասուլիսն էր հրավիրել՝ ամփոփելու պաշտոնավարման 100 օրը եւ պատասխանելու լրագրողներին հետաքրքրող հարցերին
Ինչպե՞ս է գնահատում «նախագահի 100 օրը»։ «Արդյունքների ...ՊԱՇԱՐՎԱԾ ԱՄՐՈՑԻ ՍԻՆԴՐՈՄԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Մշտական պատերազմական վիճակը, որի մեջ գտնվում են առնետների հարեւան մեծ ընտանիքները, սելեկցիոն ուժգին ազդեցություն է գործում անընդմեջ աճող մարտունակության ուղղությամբ։
Այդ առումով թեկուզ փոքր-ինչ հետ մնացող ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի սեպտեմբերին ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հուլիսի 21-ին հանդիպեց ԱՄՆ դեսպանատան քաղաքական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Մոսկվայում: Այդ մասին երեկ հայտնել է Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչ Խազար Իբրահիմը: ...ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 13
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որոնց նպատակն է առանց զգացմունքների, բացառապես թվերի հիման վրա անդրադառնալ վերջին միտինգում Տեր-Պետրոսյանի ներկայացրած ծիծաղելի մեղադրանքներին։
Անդրադառնալով ...ՀԻՄՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Նովոստի-Արմենիա» լրատվական կենտրոնում «Նախագահի 100 օրը» թեմայով հրավիրված ասուլիսի հյուրն էր քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ
Բանախոսի գնահատմամբ, նկատելի է երկրի նախագահի նախընտրական ծրագրային ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետությունում հուլիսի 20-ին մեկնարկել են բուհական ընդունելության քննությունները: Այդ օրը գրավոր քննություն էր կազմակերպվել քիմիայից, ֆիզիկայից, կենսաբանությունից, աշխարհագրությունից, հայ ժողովրդի ...ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ
Մեր օրաթերթի հուլիսի 16-ի համարում տպագրվել էր «Հեղափոխության վճարվող լոկոմոտիվները» հոդվածը, ուր տեղեկատվություն կար նաեւ այն մասին, որ երիտասարդական շարժումներին ֆինանսավորելու նպատակով Լոս Անջելեսում ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ
-Եթե մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը մոտենանք դասական սկզբունքներով, ապա առաջիկա անելիքների ...ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ոչ թե՝ ֆրանսահայ, լիբանանահայ, կանադահայ, պոլսահայ
«Ամեն մի հայ ունի իր մեջ հայրենիքի մի պստիկ մաս, որի համար պատասխանատու է». արմատներով կարինցի եւ ճակատագրի բերումով «ֆրանսահայ» որակումին արժանացած ...ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, քարոզչական ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Օգոստոսի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների համար հիմք կծառայի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն աշխատանքը, որը երկու երկրների նախագահները հունիսին ...ՑՈՐԵՆ ԵՎ ԱԼՅՈՒՐ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի կունենա քննարկում-խորհրդակցություն՝ ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսավարողների մասնակցությամբ: Հանձնաժողովի մասնագետների ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ
Սեփ.լրտվ.«Մեր քաղաքական գործիչները հասկացան, որ քաղաքականությունը զրոյական արդյունքով խաղը չէ։ Մեկի հաղթանակը չի նշանակում մյուսի պարտությունը։ Քաղաքականության մեջ պետք է հաղթեն բոլորը եւ ոչ թե հաղթողը ամեն ինչ ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հանքավան համայնքի հարակից ջրամբարում խեղդվել է երկու երիտասարդ: Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարական ջոկատները ջրամբարից դուրս են բերել Գյումրիի բնակիչ, 19-ամյա Սուրեն Մկրտչյանի եւ Արագածոտնի Վերին Բազմաբերդ ...ԶԱՆԳԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ
4Իր վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Տեր-Պետրոսյանը խոստացավ «երկխոսության ձեռք մեկնել» Սերժ Սարգսյանին, պայմանով, որ նախագահը «մի գիշերում, մի զանգով» ազատ կարձակի բոլոր «քաղբանտարկյալներին»։ Ինչո՞ւ ...
ՀԱՐԳԵԼՈՎ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

