
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
- Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։

Փառատոնի շրջանակներում սեմինարներ են անցկացվում, քննարկումների ընթացքում կինոգործիչները փորձում են ելքեր առաջարկել, թե ինչպես կարելի է գրեթե կիսամեռած հայրենական կինոարտադրությունը վերակենդանացնել, մտահոգված արձանագրում են, որ սցենարիստներ չկան, եղածներն էլ արդիական թեմաներ չեն կարողանում գտնել։ Դահլիճներում փակված շարունակում են թեժ քննարկումները, իսկ դրսում կյանքը եռում է։
Հեղափոխականների սրընթաց գործողությունները, ազատարարների կազմակերպած վճռական ակցիաները, ամենօրյա հրապարակվող մի քանի հայտարարությունները կինոպատումների, երգիծապատումների համար այնպիսի առատ նյութ են տալիս, որ դրանք սցենար դարձնելու եւ նկարահանելու դեպքում, շատ կարճ ժամանակահատվածում, հայ կինոն ուղղակի կծաղկի։
ՄՈՒՐԱ՛Դ, ՉԿԱՏԱՂԵՍ
Երեկ մի խումբ «նախկին քաղբանտարկյալներ» միանգամից վերցրին ու գժվեցին։ Հհշականներ Կարապետ Ռուբինյանը, Սամվել Գեւորգյանը, կես դրույքով հհշական Սուրեն Սուրենյանցը, այլընտրանքային հհշական Նորայր Նորիկյանը, կամավորականների կարգավիճակով հհշական Ժիրայր Սեֆիլյանը, եւս 10-ից ավելի «նախկին քաղբանտարկյալներ» հանդես եկան հուժկու հայտարարությամբ։
ՀԺԿ գրասենյակում քննարկումն ավարտելուց հետո հայտարարեցին, թե պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Եղբայր, ձեզ ի՞նչ պատահեց, ախր նոր լավ էիք»,- կողքից հարցրին սրանց։ «Ըտենց»,- պատասխանեցին «նախկին քաղբանտարկյալները», որոնք, հիշեցնենք, ընդամենը 12 շաբաթ են նստել, սակայն բանտից դուրս գալուց հետո անմիջապես «օծվեցին» ու դարձան «նախկին քաղբանտարկյալներ»։
Եւ մինչ փորձում էին քննարկումն ավարտել, ուրախությամբ լուր առան, որ բանտերում գտնվող «գործող քաղբանտարկյալները» նույնպես հանդես են եկել հայտարարությամբ։ Սրանք էլ պահանջում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
Իսկ արդեն ՀԺԿ գրասենյակից դուրս գալու պահին հրճվանքով տեղեկացան, որ «Ժառանգության» Ստյոպան ու տիկին Փոստանջյանը հանդես են եկել կառավարությունը լուծարելու պահանջով։
Տղերքը դեռ չէին հասել Հյուսիսային պողոտա, իմացան, որ իրենց բոլորի պահանջները կատարված է, նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել, կառավարությունն էլ լուծարվել է։ Անմիջապես վազեցին սեւ դղյակի ուղղությամբ, որ հեղափոխության առաջնորդին ուղեկցեն նախագահի նստավայրը եւ նստեցնեն գահին։ Սակայն Տեր-Պետորսյանը վշտացրեց զինակիցներին, հայտարարելով, թե ի վիճակի չէ տանից դուրս գալ։ Չէ՞ որ տնային կալանքի մեջ է գտնվում, պե՞տք է լինի մեկը, չէ՞, որ հրաման արձակի, որ իրեն տնային կալանքից ազատեն։
ԹՈ՛Ւ, ԲԱՐԲԱՐՈՍ
ՍԻՄ-ից հեռացված, հայրենի տարածաշրջանում պատգամավորության թեկնածու առաջադրվելու մտքից հրաժարված Հրանտ Խաչատրյանը որոշեց մտնել Հյուսիսային պողոտա եւ միանալ այստեղ անցկացվող ստորագրահավաքին։
20 տարվա քաղաքական ստաժ ունեցող, բայցեւ ներկա պահին գործազուրկ Խաչատրյանը անմիջապես ստորագրեց հեղափոխական բլանկի վրա։ Պարտքը կատարելուց հետո, երբ հհշական թղթակիցներին հարցազրույց էր տալիս, հանկարծ նրա վրա հարձակվեցին լեւոնական մոլեգնած նստացույցավորները։ Ընկերոջ օգնությամբ մի կերպ հրաշքով փրկվեց սրանց ձեռքից եւ փախավ պողոտայից։
Նման վարմունքից դառնացած՝ հաջորդ օրը որոշեց երախտամոռ ակտիվիստներին պատասխան հարված հասցնել։ Զանգահարեց Հաագայի դատարան եւ պահանջեց, որ հավաքված 3 միլիոն ստորագրություններից մեկը հանեն։ Կամ եթե արդեն հնարավոր չէ հանել, թող տեղյակ լինեն, որ փաստաթուղթը ինքը ստորագրել է վերապահումով։ Այս մասին իմանալով՝ Դավիթ Շահնազարյանն ու Լեւոն Զուրաբյանը վռազ գնացին Հրանտ Խաչատրյանի տուն՝ համոզելու տանտիրոջը, որ կրկին զանգահարի Հաագա եւ ասի, որ անվերապահ է ստորագրել։ Խոստանալով Խաչատրյանին, որ պողոտայի ընկնավորները այլեւս նրան ձեռք չեն տա։ Խաչատրյանը կատարեց շարժման պարագլուխների խնդրանքը։
Հաջորդ օրը վստահ մտավ Հյուսիսային պողոտա, ուր արդեն անցկացվում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք։ Մոտեցավ, անվերապահ ստորագրեց եւ երբ ուզում էր այդ մասին հարցազրույց տալ, ուժգին հարվածից տապալվեց գետնին։ Ուշքի եկավ հիվանդանոցում, վերակենդանացման բաժանմունքում։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
COLUMBIA PICTURES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԻ՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՈՒՐԻՇ ԷԼ Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԱՀՀՇԱԿԱՆ ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ» ՀԵՏ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

