
ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, թե որքանով է արդարացված նրանց ներկայիս դժգոհությունը։

Արդեն լվացվել ու չորացել են շալվարները։ Այն հազարավոր շալվարները, որոնք կեղտոտվեցին ողջ երկրով մեկ գրեթե միաժամանակ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման պահին։
Լինենք անկեղծ։ Բազմաթիվ պաշտոնյաներ՝ ինչպես հանրապետական մակարդակի, այնպես էլ մարզային մանրուքներից, ժամանակին խաղադրույք արեցին Տեր-Պետրոսյանի վրա։ Ոմանք այդպես էին անում՝ մնալով ստվերում եւ գաղտնի մեսիջներ ուղարկելով, մյուսների պահվածքը եռանդագին էր, աղմկալի, ոգեւորված ու վստահ։
Կրկնում ենք, երեւույթն այդ դիտարկվում էր ամենատարբեր մակարդակներում, քանի որ հիմարները մեզանում շատ են։ Իսկ պետծառայությունը, ինչպես հայտնի է, կարող է ընդհանրապես հանգեցնել ուղեղի բացարձակ ատրոֆիայի։
Մաքրել, սքողել քաղաքական սխալ հաշվարկի հետքերը ներկայումս գործնականում անհնար է։ Եւ բնականաբար ընտրությունների արդյունքների հրապարակման պահին բոլոր նրանց, ովքեր այդչափ ողբերգականորեն ու անդառնալի սխալվեցին, շալվարի մեջ հուսահատ կեղտոտելուց բացի, ուրիշ ոչինչ չէր մնում, ինչն էլ արվեց։
Անցավ ժամանակ, հետընտրական կրքերը քիչ հանդարտվեցին, եւ այդ պաշտոնյաները սկսեցին թափահարել խնամքով լվացած շալվարները, կոկորդ պատռելով՝ ողջունել նոր նախագահին։ Անիմաստ ջանքեր, ի դեպ։
Ինչպես ցույց է տալիս իշխանության համաշխարհային պատմությունը, պետծառայողի զգեստապահարանում այդօրինակ շալվարի առկայության բուն փաստը լուծում է հարցն ընդմիշտ ու արմատապես։ Եւ կարելի է ինչքան ասես անկեղծորեն ու եռանդագին թափահարել այժմ դրանք, ցուցադրել ամենակրքոտ շալվարաթափահարության աներեւակայելի հրաշքներ, բայց թեկուզ ժանրի օրենքով՝ «առանց զայրույթի եւ կողմնապահության», նրան, ով տխմարաբար սխալվել է, անկասկած դուրս կդնեն նոմենկլատուրայից։ Լուռ։ Մաքուր։ Բայց դուրս կդնեն։
Պարզապես նույնիսկ պետծառայողի համար թույլատրելիի սահմանները գերազանցող հիմարության պատճառով։
Ուշագրավ է, որ այդ մարդկանցից ոմանք միանգամայն անկեղծորեն չեն հասկանում (կամ ձեւացնում են, թե չեն հասկանում) սեփական մեղքը։ Դա ընդհանրապես բնորոշ է մարդկային էությանը։ Կաֆկայի նովելներից մեկում հատուկ մեքենան խարանում է դատապարտյալի մեջքին դատավճռի տեքստը՝ մեղքի մատնանշումով։ Եւ միայն նախավերջին պահին է դժբախտին հաջողվում հասկանալ, թե հատկապես ինչ է գրում մեքենան իր արնաթաթախ մեջքին։ Նա մահանում է՝ հանկարծակի կռահումից երջանկացած։ Այժմ գոնե գիտի իր մեղքը։
Բայց դա՝ միայն նովելում։ Կյանքում մեզանից շատերին տրված չէ իմանալ, թե «ինչի համար»։
Անիմաստ է, իհարկե, որ համակարգից դուրս դրվածները դժգոհեն ու ահազանգեն։ Դա ոչ միայն ոչինչ չի տա, այլեւ է՛լ ավելի կվատթարացնի իրավիճակը։ Զանգերի ղողանջը միայն նյարդայնացնում է իշխանությանը։ Ցանկացածին եւ բոլոր ժամանակներում։
Օրինակնե՞ր եք ուզում։ Խնդրեմ։ 1918 թվականի հուլիսի 30-ին խորհրդային իշխանությունը Ռուսաստանում հրապարակեց իր ամենահետաքրքիր օրենքներից մեկը՝ «Դեկրետ ահազանգի մասին»։ Համաձայն դրա, հեղափոխական տրիբունալով դատելու սպառնալիքի տակ (իսկ մենք գիտենք, թե ինչպիսի որոշումներ էր տրիբունալը սովորաբար կայացնում) արգելվում էր հավաքել բնակչությանը «զանգեր հնչեցնելով, տագնապի շչակներով, մունետիկներ ուղարկելով եւ հակահեղափոխական նպատակներ հետապնդող այլ միջոցներով։ Հանցակիցները, աջակիցները, սադրիչները, որոնք բանավոր կամ գրավոր կոչ են անում օգտվել տագնապ բարձրացնելու նշյալ միջոցից, պատասխան կտան հեղափոխական տրիբունալի առաջ՝ գլխավոր մեղավորների հետ հավասար։ Նշյալ արարքը կատարելու փորձը պատժվում է՝ որպես ավարտուն գործողություն»։
Ահա այսպես։ Այսինքն՝ միայն բարձրացար զանգակատուն եւ արդեն համարիր, թե ահազանգել ես։
Իսկ եթե մեր որոշ հիմար շալվարաթափահարիչներ, չհամակերպվելով պաշտոնների կորստյան հետ, այնուամենայնիվ փորձեն բարձրանալ զանգակատուն, ապա սեփական մաշկի վրա կզգան, թե ինչ էր իրենից ներկայացնում վհուկների դեմ դատավարությունը միջնադարում։
Դա ամենեւին էլ դատավարություն չէր՝ բառի արդի իմաստով։ Թեեւ դրա պաշտոնական նպատակն այն էր, որ պարզեին մեղադրյալի մեղքը կամ անմեղությունը, իրականում սույն միջոցառումը պիտի ցուցադրեր բոլորին վհուկների գոյությունը, ամենուրեքությունն ու վտանգավորությունը, ինչպես նաեւ ինկվիզիցիայի իշխանությունն ու գթասրտությունը։
Սովորական հանցանք գործած մեղադրյալին թույլատրվում էր դիմել փաստաբանի օգնությանը։ Նրա դեմ վկայությունների որոշակի տեսակներ դատարանում համարվում էին անընդունելի, եւ առավել հաճախ նրան չէին ստիպում խոստովանել մեղսագրվող հանցանքը կտտանքների ներքո։ Սակայն մեղադրյալներին տրվող բոլոր այս իրավական երաշխիքները չեղյալ էին հայտարարվում, եթե խոսքը հերետիկոսության մասին էր։ «Հերետիկոսների սխալները պաշտպանողների հետ պետք էր վարվել այնպես, ինչպես հերետիկոսների,- գրում է ամերիկացի պատմաբան Լին։ -Ավելին՝ թեեւ հերետիկոսի ցուցմունքն անթույլատրելի էր համարվում դատարանում, այն դեպքերում, երբ ցուցմունքը հավատքի օգտին էր եւ կարելի էր օգտագործել մեկ այլ հերետիկոսի դեմ, բացառություն էր արվում»։
Այնպես որ՝ շուտ հագեք ձեր լվացած ու արդեն չորացած շալվարները, թանկագիններս, եւ հատուցեք թույլ տված հիմարության դիմաց։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
vay գրել է:
isk ko shalvare makur e takank srika dervish satana krapasht axmax.
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԱՐԿ
ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«ՍՊԻՏԱԿ ԳԻՐՔ»
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

