
ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
- 29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, փորձեցին շքերթային համազգեստը, ունկնդրեցին մեր երկրի անդրանիկ օլիմպիական օրհներգը եւ ոգեւորության նոր լիցք վերստացած մեկնեցին շարունակելու մարզումները։

Բացելով շնորհանդեսների շարքի արարողությունը, Գ.Ծառուկյանը նշեց, որ մոտենում է չորս տարվա աշխատանքը ամփոփելու հուզիչ եւ պատասխանատու պահը։ «Ձեզանից յուրաքանչյուրը Պեկինում պետք է գիտակցի, որ եկել է ոչ միայն սեփական հնարավորությունները դրսեւորելու, այլեւ ավելի քան 10 մլն հայերի սպասելիքներն ու հույսերը արդարացնելու ժամանակը։ Իրոք շատ ծանր է լինելու, պատասխանատվությունն անչափ մեծ է, բայց դուք՝ 25 օլիմպիականներից ամեն մեկդ, մրցասպարեզ դուրս գալիս պետք է հիշեք, որ ձեր հաղթանակներին սպասում է ողջ երկիրը, աշխարհասփյուռ հայությունը։
Մենք բոլորս հավատում եւ վստահում ենք ձեզ, համոզված ենք ձեր հաղթանակներին, որովհետեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններն արդեն ապացուցել են ձեր հնարավորությունները։ Իսկ հաղթելու համար պետք է լինել ոչ միայն մարմնով, այլեւ ոգով ուժեղ մարդ։ Եւ ամենակարեւորը՝ հավատալ հաղթանակին»,- նշեց ՀԱՕԿ-ի նախագահը։
Հավաքույթին ներկա մեր 15 օլիմպիականներին (բացակայում էին միայն այս օրերին արտերկրում ուսումնամարզական հավաք անցկացնող ըմբիշները) ողջունեց նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը. նա խոստացավ, որ իր ընկերությունը կշարունակի կատարել հայ օլիմպիականների առջեւ ստանձնած հաճելի պարտականությունները, այդ թվում՝ անխափան ռոումինգ ծառայություն կապահովի նրանց համար օլիմպիադայի օրերին։
Այնուհետեւ հավաքվածների դատին ներկայացվեց բանաստեղծ Արամայիս Սահակյանի եւ երգահան Արա Գեւորգյանի հեղինակած ՀԱՕԿ-ի օրհներգի տեսահոլովակը, որում ներառված են մեր մի քանի օլիմպիական չեմպիոնների փառավոր ելույթներից հատվածներ։ Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը անշահախնդիր աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց օրհներգի հեղինակներին, այն կատարող Լեյլա Սարիբեկյանին եւ Արամեին։
Իսկ երբ հեղինակներից մեկը նշեց, որ իրենց համար ամենամեծ վարձատրությունը կլինի մեր մարզիկների հաղթանակը, Գ.Ծառուկյանը նկատեց. «Ես չեմ հաղթողը, հաղթողները նստած են։ Նրանք ապացուցելու լուրջ խնդիր ունեն, որովհետեւ անցած չորս տարիներին սպորտի պետական կառույցն ու մեր կազմակերպությունը նրանց համար ստեղծել է բոլոր պայմանները։ Եթե հանկարծ մեդալ չլինի, մեղավորը միայն մարզիկներն ու մարզիչներն են լինելու»։
Դահլիճ հրավիրվեցին հրաձիկ Նորայր Բախտամյանը եւ թեթեւատլետ Անի Խաչիկյանը, որոնք ներկայացրին Հայաստանի օլիմպիական թիմի շքերթային համազգեստը։ Այն պատրաստել է «Կիեւրա Նայնոմիս» նորաձեւության ստուդիայի ղեկավար Արեւիկ Սիմոնյանը, որի անուն-ազգանվան հակառակ ընթերցանությունն էլ հենց ընկերության անվանումն է։
Այնուհետեւ Գ.Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական թիմի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերի մասնակցի հավաստագրեր հանձնեց արարողությանը ներկա բոլոր 15 մարզիկներին։ Չմոռանալով, իհարկե, նրանց փոխանցել փափուկ խաղալիքների «Մանկան» ընկերության պատրաստած «Սիմբա» ժպտերես կորյունին, որը, ինչպես նշվեց, Պեկինում պետք է ուժ եւ վճռականություն հաղորդի հայ մարզիկներին։
Մեր օլիմպիականների մրցելույթներին անհամբերությամբ է սպասում նաեւ երկրի ղեկավարը։ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցեց ՀԱՕԿ-ի լրատվության ծառայության աշխատակից Նաթելա Հովասափյանը, մասնավորապես ասված է. «Սիրելի մարզիկներ եւ մարզիչներ, ի դեմս ձեզ, Հայաստանը հերթական անգամ ներկայանում է համաշխարհային մարզական ամենակարեւոր իրադարձությանը՝ օլիմպիական խաղերին։ Համոզված եմ, որ ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կներդնեք ձեր ամբողջ ուժը, կամքն ու վարպետությունը։ Ջանք չեք խնայի պատվով շարունակելու հայ ժողովրդի օլիմպիական հաղթական ավանդույթները, ինչպես նաեւ մեծացնելու օլիմպիական խաղերի հայաստանցի 13 չեմպիոնների եւ 16 արծաթե ու բրոնզե մեդալակիրների նվաճած պարգեւների թիվը։
Հետեւելու եմ ձեր մրցելույթներին որպես Հայաստանի թիմի ջերմեռանդ երկրպագու։ Համոզված եղեք, որ ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հուսով եմ, կանեք ամեն ինչ, Պեկինի խաղերում Հայաստանի օրհներգը հնչեցնելու, եռագույնը վեր բարձրացնելու եւ մեր ժողովրդին ոգեւորության նոր ալիքներ պարգեւելու համար»։
Օլիմպիականների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Բ.Մարտիրոսյանը։ Նշելով, որ մեր մարզիկների նկատմամբ դրսեւորած ուշադրությունն ու վերաբերմունքը նաեւ պարտավորեցնող է։ Սակայն համեստ չեմպիոնը մի տեսակ անվստահ արտասանեց այդ բառերը, եւ Գ.Ծառուկյանը նրան ոգեւորելու համար բացականչեց. «Տիգրան, դուխով, հզոր»։
Արարողության ավարտին ՀԱՕԿ-ի ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ներկայացրեց մի քանի ուշագրավ տեղեկություններ։ Մասնավորապես օգոստոսի 11-ին Պեկինում կազմակերպվելու է «Հայաստանի օր», որին ներկա գտնվելու համար ՀԱՕԿ-ի նախագահը մեր թիմի ճամբար է հրավիրել մասնակից բոլոր 205 երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին։ Ի դեպ, հյուրերին բաժանվելու է այս օլիմպիադայի հերթական համարը խորհրդանշող 29 տարվա վաղեմության հայկական կոնյակ եւ գինի։ Եւ, իհարկե, մեր թիմի թալիսման «Սիմբան»։
Պատվիրակության կազմում ընդգրկված են հայրենի մշակույթի, գրականության եւ սպորտի կարկառուն ներկայացուցիչներ Վանուշ Խանամիրյանը, Ռազմիկ Դավոյանը եւ այլ ստեղծագործողներ եւ, բնականաբար, հայկական սպորտի կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանը, որը բացման արարողության ժամանակ տանելու է հայկական դրոշը։
Այն հարցին, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել հայ մարզիկներին նախապատրաստելու համար, Գ.Ծառությանը պարզապես պատասխանեց, որ ծախսվել է այնքան, որքան պետք է եղել։ Միաժամանակ նա հաստատեց, որ օլիմպիական չեմպիոնին պարգեատրելու է 700 հազար դոլարով, որից բացի, Պեկինում հաջողության հասած հայ մարզիկը պետությունից կստանա եւս 20 մլն դրամ, իսկ նրա անձնական մարզիչը՝ 10 մլն։ Ի դեպ, արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներին սպասվում է համապատասխանաբար 15 եւ 10 մլն դրամ պարգեավճար։
Այնպես որ բոլոր նախապայմանները կան մեր մարզիկների հաջող ելույթների համար։ Եւ ինչպես օրհներգի վերջին տողում է ասված. «Միշտ եղեք առյուծ, մեր արծիվներ, միշտ ելեք վեր»։
Քննարկում
ABG գրել է:
Լավ է ասել Ծառուկյանը.
Հաջողություն Հայաստանի թիմին !!!
Սարգիս գրել է:- ABG
Լավ է ասել Ծառուկյանը. Հաջողություն Հայաստանի թիմին !!!
Երկար ապրի Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ:- ABG
vay գրել է:- Սարգիս
Երկար ապրի Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ:
isk inchpes harstatsav es tupoye?- Սարգիս
Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է գրել է:- vay
isk inchpes harstatsav es tupoye?
Դէ այդ արդեն ոչ ԼՏՊ-ականերին է հետաքրքրում ոչ ել ՍՍ-ականաներին, ոչ ել այստեղի գրողներին: Մեկը իշխանության է մյուսն ել իշխանություն է ուզում վերցնել, իրենց էներգիան անօգուտ չեն ծախսում: Մեկը գոռում է »լեվոն, լեվոն» մյուսը գոռում է «առաջ Հայաստան (Լուս Աշխարի Ստեփան ել սկսել է հայ-թուրքական բարեկամության քարոզարշավը համեմատելով հայերին չոբանի շան հետ)»՝ առը հա քեզի հայ հազարամյա քաղաքակրտություն: Մինչև հիմա չենք կարողանում թացը չորից ջոկել:- vay
SAMSON գրել է:- vay
isk inchpes harstatsav es tupoye?
քո եշությունից, որ խելք ունենաիր դու ել կմնիր Հայրենիքում ու կհարստանաիր, բայց որ շատ բակաս ունես դեհ... լավ է հեչ չխոսաս կայնքիդ մեջ....- vay
Սարգիս գրել է:
http://nationalidea.am/publications.php?id=275
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ԳՅՈՒԼԻ ԱՅՑՆ ՈՒ ԳՅՈԴԵԼԻ ԹԵՈՐԵՄԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԿԻՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Լ.Պ.«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

