
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
- Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների արդյունքների ամփոփման եւ հուլիսի 20-ից քննությունների երկրորդ փուլ անցնելու մասին։ «Կարծում եմ, բոլորդ նկատել եք, որ դրական տեղաշարժերն ակնհայտ են։ Խոսքը նախեւառաջ վերաբերում է ընդունելության քննությունների շուրջ տիրող ընդհանուր մթնոլորտին։
Քննություններն անցնում են հանդարտ մթնոլորտում։ Կազմակերպական եւ բովանդակային էական դժգոհություններ չկան։ Չկան դժգոհություններ մասնագետների կողմից քննությունների տեստերի բովանդակության առումով։ Եւ որ շատ կարեւոր է՝ քննությունների նկատմամբ դրական վերաբերմունք ունեն դիմորդները։ Նրանք ընդգծում են, որ ստացած միավորները արտահայտում են քննության օրը իրենց գիտելիքների ծավալը։ Դրա վկայությունն է նաեւ նախորդ փուլում մեր ունեցած բողոքարկումների աննախադեպ ցածր տոկոսը»։
Միաժամանակ ԿԳ նախարարության կազմակերպիչները թերություններ են բացահայտել քննությունների ընթացքում եւ սեպտեմբերից արդեն պատրաստվում են այդ ուղղությամբ աշխատանք տանել։
«Դա նախ, վերաբերում է մի շարք առարկաների գծով մեր տեստերի ոչ հավասարազոր մակարդակին։ Ապա՝ մաթեմատիկայի քննության ժամանակ մենք սխալվեցինք՝ տեղի տալով մասնագետների եւ որոշ ծնողների այն պնդումներին, թե մաթեմատիկան դժվար առարկա է՝ 3,5 ժամ քննությունը քիչ է։ Կես ժամ ավելացրինք, սակայն փորձը ցույց տվեց, որ դա միանգամայն ավելորդ էր»։
Ըստ Ս.Սեյրանյանի, համակարգը պատրաստ է եկող տարի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ միասնական քննություններ անցկացնելուն։
Ինչ վերաբերում է հուլիսի 20-ին մեկնարկող կենտրոնացված քննություններին, ապա առարկայական 14 հանձնաժողովները ձեւավորված են նախագահների հետեւյալ կազմով՝ հայոց պատմություն՝ Գեւորգյան Էդիկ, ընդհանուր պատմություն՝ Դարբինյան Արտավազդ, հայոց լեզու եւ գրականություն (բանավոր)՝ Ավետիսյան Յուրա, ստեղծագործական մրցույթ՝ Գասպարյան Գուրգեն, ֆիզիկա՝ Ալավերդյան Ռոման, քիմիա՝ Վարդապետյան Սամվել, կենսաբանություն՝ Վարդեւանյան Պողոս, աշխարհագրություն՝ Իսկանդարյան Մանվել, անգլերեն լեզու (բանավոր) Հակոբյան Գայանե, ֆրանսերեն (բանավոր)՝ Բարլեզիզյան Արամ, գերմաներեն՝ Գաբրիելյան Յուրի, ռուսաց լեզու եւ գրակություն՝ Բալայան Պավել, իսպաներեն լեզու (բանավոր)՝ Բաբայան Սերյոժա, իտալերեն լեզու (բանավոր)՝ Վարդազարյան Լալա։
Նկատենք, որ այս ցանկում կան ե՛ւ փորձառու հանձնաժողովականներ, ե՛ւ այնպիսիք, ովքեր առաջին անգամ են նախագահ։
ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՇԱՐԺԸ
Երեւանում դիմումներ հանձնողների քանակը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։ Դիմորդների առումով որոշակի աճ կա մարզերում։ «Կարծում եմ, հետաքրքիր շարժ է տեղի ունենում ծանրության կենտրոնը մարզեր տեղափոխելու համատեքստում, որը հաճախ է շեշտվում երկրի իշխանությունների կողմից»։ Համաձայն նախարարի. «Մարզերի շատ դիմորդներ գերադասում են քննությունը հանձնել մարզերի բուհերում եւ կրթությունը այնտեղ էլ ստանալ»։
Որոշակի տեղաշարժեր կան նաեւ, այսպես կոչված, էլիտար բուհերում եւ պրեստիժային ֆակուլտետներում. «Այս տարի ակնհայտորեն իրավաբանականում դիմումների քանակը եւ մրցույթը շատ ավելի ցածր է լինելու, քան անցյալ տարիներին՝ 360-ի փոխարեն 278 դիմորդ»։
Հետաքրքիր մի միտում եւս նկատվում է. վերջին տարիներին պահանջարկ ունեցող ոլորտներում անհրաժեշտ մասնագետների պատրաստման խնդիր է ծագել եւ այդ կարգի մասնագիտություններն այսօր լուրջ հետաքրքրություն են ներկայացնում։ Օրինակ, «Քարտեզագրություն եւ կադաստրային գործ» մասնագիտությունը, որը թեպետ նոր է, բայց շատերի ուշադրությունն է գրավել. պետպատվեր եւ վճարովի 15 տեղերի համար դիմել է 117 դիմորդ։ Սա, ԿԳ նախարարության տվյալներով, այսօրվա ամենամեծ մրցույթն է։
Հավելենք, որ երկրում գերակա ուղղություն հայտարարված համակարգչային գործ եւ ինֆորմատիկա մասնագիտությունների գծով էլ դիմորդների զգալի աճ կա՝ 15-20 տոկոս։ Բնականաբար մայրաքաղաքում եւ մարզերում ընթացող ակտիվ շինարարությամբ պիտի բացատրել, որ դիմորդների աճ է արձանագրվում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով։ Իսկ դիմորդների շարժը ըստ բուհերի վկայում է, որ ԵՊՀ-ում այս տարի դիմորդների աճ կա, իսկ այ, մանկավարժականում նվազում է նկատվում։
Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ. «Այս բոլոր տվյալները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն նաեւ մասնագիտական պլանավորման առումով. եթե որեւէ մարզում հետաքրքրություն է առաջանում որեւէ մասնագիտության ուղղությամբ, դա պետք է վերաբերի ոչ միայն ԿԳ նախարարությանը, այլեւ պիտի վերլուծության նյութ դառնա նաեւ ուրիշ գերատեսչությունների համար։ Սա նշանակում նաեւ, թե որ մարզում ինչ ենթակառուցվածքների նկատմամբ կա դիմորդների հետաքրքրություն, որը կարող է նյութ դառնալ երկարաժամկետ ծրագրերի համար»։
Պատասխանելով լրագրողներից մեկի՝ դպրոց-բուհ անհամապատասխանության հարցին, ԿԳ նախարարը նկատեց. «Համաձայն չեմ այն տեսակետներին, թե դպրոցը չի տալիս, բուհն էլ շատ խստապահանջ է։ Եթե այդպես լիներ, բուհերը կպահանջեին այնպիսի մակարդակ, որ դպրոցը պիտի ապահովեր։
Հեռու եմ այն մտքից, թե դպրոցը տալիս է քննությունը հեշտ հաղթահարելու հնարավորություն։ Բայց միաժամանակ տեսնում եմ, որ պարտադիր չէ երեխան սովորի երեւանյան դպրոցներում եւ պարապի կրկնուսույցի մոտ, որ հնարավորություն ունենա ընդունվել բուհ»։
Նրա դիտարկմամբ՝ շատ մասնագիտական առարկաներից բարձր միավոր ստանալու հարցը պիտի դժվարացվի։ 2008-ի հայոց լեզվի միասնական քննությունը վերոհիշյալ մտայնության վառ օրինակ է. «Եթե հայոց լեզվից նախորդ տարիներին դիմորդների 50 տոկոսը ստանում էր 19 եւ 20 միավոր, ապա այժմ շատ քչերն արժանացան այդ բարձր միավորին։ Հեռու եմ այն մտքից, թե այդ բարձր միավորները արտահայտում էին երեխայի իրական գիտելիքները մայրենի լեզվից։ Այս տարի բարձր միավորների թիվը կտրուկ ընկավ եւ ծանրաբեռնվածության կենտրոնը 13-16 միավորների վրա գնաց, որն իրոք արտահայտում է այսօրվա մեր դիմորդների ընդհանուր մակարդակը»։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲԱՆԱԳՆԱՑԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԲԱՐԿԱՑԱԾ ԿԻՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

